Changes

Հին հավատք կամ հեթանոսական կրոնք հայոց

Ավելացվել է 13 389 բայտ, 11:35, 29 Սեպտեմբերի 2013
/* Կրակ */
Մոտավորապես մեկ ու կես դար անց, երբ հայոց Արշակունյաց թագավորությունը ընկավ, և պարսիկները նորից տիրեցին մեր երկրին, Հազկերտի առաջին հոգսը, իր մոգերից դրդված, Հայաստանում կրակապաշտությունը տարածելն էր։ Սակայն այդ ժամանակ քրիստոնեությունը ծավալվել ու արմատավորվել էր մեր երկրում, թեև գտնվեցին վատեր և ուրացողներ, որ հանդգնեցին Լուսավորիչի բերած լույսը Զրադաշտի ծխով ծածկել, բայց նրա հետին շառավիղը՝ մեծն Սահակը, դեռ նոր էր հանգել, և ողջ էին նրա հոգեկիր աշակերտները։ Այս վերջիններից Եղիշեն և ապա Ղազար Փարպեցին մանրամասն պատմել են, և բոլորին է ծանոթ, թե ինչ արեցին հայերը եկեղեցական, աշխարհական, պատերազմական գրով, սրով ու հոգով։ Վարդան սպարապետի և Ղևոնդ երեցի սրբափայլ սրտի կրակները կործանեցին և՛ բագինները, և՛ ատրուշանները։ Եվ այս մեծասիրտ երեցի գործակից Ռշտունյաց եպիսկոպոս ս․ Սահակը համարձակորեն Դենշապուհին պատմեց իր թեմի մեջ իր արածը․ նույնիսկ մոգերին «սակաւիկ մի չարչարելով գանիւ (ծեծով―Ղ․Ա․) նոցին իսկ ետու զԿրակն ի ջուրն ընկենուլ․ և ասացի այսպէս․ Աստուածք որ զերկինս և զերկիր ոչ արարին, կորիցեն ի ներքոյ երկնից»։
Եվ եթե որևիցե վայրում դեռ կար Որմիզդից մնացած մի կայծ ու մի մոխիր, Ղևոնդյանների քրիստոսանվեր արյունն իսպառ մարեց այն՝ մոգերի մաեն ջանքերով ու մտմտուքով հանդրեձ, ինչը հետագայում «Ընդդեմ քեշին Պարսից» գեղեցիկ գրվածքում խայտառակեց Ղևոնդյանների ընկեր ու քաջ գրիչ Եզնիկը։ Չաստվածացյալ կրկաի փոխարեն մեր եկեղեցին մանկացյալ Աստծու տաճար գալու հիշատակին (Տյառնընդառաջի տոնին) իր սուրբ տաճարի և սրահի մեջ ճշմարիտ հավատացյալներին ցույց է տալիս կրակե բոց՝ իբրև սուրբ սրո նշույլ։ Գուցե դեռ մեր երկրում հին տաճարների մնացորնդրի հետ կգտնվեն նաև Կրակի բագիններ, ինչպես որ ոչ շատ տարիներ առաջ Երևանի կողմերում փոսաձև մի խարիսխ այդպիսին կարծվեց։
Նույն ժամանակներում Մարաց Ատրպատականի կողմերում (Սուլեյմանիե) գտնվեց պահլեվերեն մի արձանագիր, որ կարդացին «Հիրպետ Նամրի Արմինի» և թարգմանեցին «սահմանակից Հայոց՝ Հրապետ Նամրի»<ref>«Աշխարհագրական հանեդ», Լոնդոն, 1867, էջ 279։</ref>։
 
Զրադաշտական կրոնի պաշտամունքավարների մեջ ևս Հերպետ անունը ծանոթ է։ Բայց շատ համարելով այս հրեղեն քրոջ արդեն բավական ծանոթ սնահավատ հիշատակը՝ ակնարկենք իր աղբյուրը եղբորը՝ անցողիկ նշելով այս երկու այլանիշ անունների համաձայնությունը ևս (<i>աղբյուր</i> և <i>եղբայր</i> կամ <i>աղբար</i>)։
 
==Ջուր==
 
Առօրյա տնտեսվարության մեջ ջուրը առավել կարևոր է, քան կրակը, և նյութապաշտների համար այն գոնե պակաս պաշտելի կամ պատվելի պիտի չլիներ։ Եվ այդպես է այլևայլ ազգերի մեջ, որոնք ծովերը, գետերը և աղբյուրները ճանաչել են որպես աստված կամ աստվածային։
 
Կրկաի վերաբերյալ ասածներիցս երևում է, որ հայերը, լինելով ցամաքային երկրի բնակիչներ (և այնպիսի մի երկրի, որը հին Ասիայի ամենագլխավոր տերություններին ջուր է մատակարարել իր բազմաթիվ գետերով, մանավանդ Եփրատով ու Տիգրիսով), գետերի ակունքները կամ աղբյուրները սրբազանացրել էին և, ինչպես տեսանք, նրանց էին տալիս քրոջ (կրակի) մոխիրը։ Եվ եթե պատվի էին արժանացրել անգամ այն հիշյալ լեռնոտ կողմերի մանր գետակները, ապա առավել մեծ պիտի լիներ մեծերի պաշտամունքը, մանավանդ Հայ երկրի բնագետ Երասխինը։ Սրանց վերաբերող ազգային ավանդությունները այժմ մոռացվել են։ Մովսես Խորենացին, առանց պատճառը հիշելու, ընդամենը ասում է (Ա․ ԺԲ), թե գետը այսպես կոչվեց Հայկի թոռան թոռի անունով։ Բայց Պլուտարքոսը «Գետի մասին» գրքում պատճառներից մեկ֊երկուսը հիշատակում է։ Նախ՝ Արաքս (ինչպես օտարներն են գետը կոչում, Araxes) է անվանում Պյուլոսի որդուն, որ իշխանության համար իր պապի՝ Արբելի, հետ կռվեց, նետահարույթյամբ սպանեց, հետո զղջալով կամ պատժվելով մոլեգնեց ու իրեն ձգեց գետը, որ առաջ կրում էր Բակտրոս (Բագ ֊ Տիր) անունը։ Արդյոք այս ավանդությունը հեռավոր կերպով չի՞ հիշեցնում Բելի և նրա թոռան՝ Արբելի անունները։ Երկրորդ պատճառը ևս գուցե ավելի հեռու չէ։ Արաքսը պատերազմում է սահմանակից պարսիկների հետ, և պատգամախոսները նրան հաղթանակ են գուշակում, եթե զոհաբերի երկու ազնվական աղջիկ։ Արաքսը, իր զավակներին խնայելով, վերցնում ու զոհաբերում է Մնիսալկ անունով ազնվականի դուստրերին։ Վրեժխնդիր հայրը հափշտակում է Արաքսի դուստրերին, սպանում ու փախչում է Սկյութիա։ Իսկ սրտի ցավից հուսահատված Արաքսը իրեն նետում է Ալմոս կամ Ալմոն գետը, որը կոչվում է Երասխ։ Այս անունները արդյոք <i>Արմեն</i>֊ի կամ <i>Մանավազ</i>֊ի նման չե՞ն հնչում հազարավոր տարիների անցյալից։ Երասխի եզերքի լեռների, քարերի, բուսականության մասին նույն Պլուտարքոսի գրածները ասվածի հետ հիշելիս աներկբա է թվում Երասխի պաշտելիությունն ու սրբազանությունը։ Ըստ մեկ այլ հին պատմիչի ակնարկության՝ Եփրատ գետը ևս, որ Հայոց երկրից է բխում, մեզ համար սրբազան էր ու պատվելի։
 
Բայց հայերս ունենք այս լույծ տարերքի՝ աղբյուներից և գետերից և մեծն օվկիանոսից իսկ (ըստ հույների առասպելի՝ երկնքի ու երկրի որդուց և բոլոր գետերի հորից) ավելի մեծ մի հիշատակ՝ ջրհեղեղը, ինչը, թվում է, այլևայլ կերպով կա բոլոր հին ազգերի ավանդությունների մեջ, սակայն քիչ կլինի կամ հազիվ թե լինի ազգ, որ բավարար կամ չափավոր հավանականության փաստերով կարող է ասել, թե այն աշխարհակուլ ջրերից մարդկանց սերունդ ապրեցնող տապանը ի՛ր երկրի մի լեռան վրա է դադար առել։ Մեր խնդիրն այստեղ դա չէ։ Մեզ համար շատ են նաև Ս․ գրքի և հին ազգերի պատմությունը և թարգմանիչների ու մեկնիչների վկայությունները Արարատյան և Կորդվաց լեռների վերաբերյալ, որոնց ստորոտում բնակվողները այդ հիշատակը մինչև այսօր ընդունում են իբրև անուրալիորեն հավատալի։ Այլ խնդիր է այն, որ հին ժամանակներում այդ լեռների բնակիչները է՛լ ավելի հաստատությամբ էին ընդունում վերոհիշյալ ու նաև լեռներին ու այնտեղ գտնված կամ ենթադրված տապանին մատուցում էին հարգանք՝ պես֊պես կերպով կատարելով ջրհեղեի հիշատակը։ Այդ տոներից և պաշտամունքներից, ինչպես այլ բաներից, մի նշմար էլ անցել է մեր ազգային նոր ու սուրբ կրոնին՝ Վարդավառի հրաշափառ տոնին ջրի ցողմունք ու ցրմունք և խաղեր անելով, ինչը հանրածանոթ է, և կրկնելը՝ ավելորդ։ Ավելորդ է նաև տապանն ընդունող լեռների մասին մեր ազգակիցների ասածները կրկնելը։ Ասենք, որ ջրի նվազելուն զուգընթաց տապանը հանգստի հարամար դիրքի փնտրտուքով տատանվելով հածել է լեռից լեռ և գալով շատ անգամ հիշատակված Աղթամարա ծովի կողմերը՝ հասել է ներկայումս ծանոթ մի լեռան ու ասել․ «Գրգո՜ւռ, ընկալ զիս»։ Եվ լսել է պատասխանը․ «Գընա՛ ի Մասիս, զի բարձր է քան զիս»։ Բացահայտ է սրա՝ բանաստեղծական գյուտ լինելը, ու թվում է՝ թեև ոչ շատ հին, բայց ավելի հին է, քան վերոհիշյալ Հռիփսիմյանների (այս նոր տապանի նորատեսակ աղավնիների) թափառումների ժամանակ Սողոփ կամ Սաղուփ կոչված լեռան մոտ հանգստանալու մասին պատմածը։ Հիշյալ լեռը բերկրացիների կամ բագրացիների գավառում է (որ ոչ թե Վանին մերձակա ծանոթ գավառն է, այլ Կորդվաց Պոհդանի կողմերը, որտեղ և ծանոթ են հիմա Պիրքե անունով վայրը ու Սուլիվա լեռը, որի անվամբ էլ գավառներից մեկը կոչվում էր Սոլոփիա)․ «Վանա այսր լերին ասի յԱսորւոց, թե ի նուազել ջուրցն հեղեղաց՝ եհաս տապանն ի գլուխ լերինն՝ որ է Սարարադայ․ և ընդ մէջ անցեալ Սղոցաձուկն՝ արգելու զնաւն․ և ասաց Նոյ՝ որդւոցն իւրոց, Ո՜, Սաղուփ․ այսինքն թէ՝ Սղոցաձուկն դիպեցաւ նաւիս․ և զնոյնս հաստատեցին ի մուտս լերինն զանունն Սարարադ, և զանուն քաղաքագեղջն Թմենի (կամ Թեմնի, Թըմնիս ― Ղ․Ա․)․ այսինքն թէ յայսմ տեղւոջ ութ ոգիք ելին ի տապանէն»։ Պատմիչը ավելացնում է․ «Եւ այսոքիկ թէ արդարք կամ սուտք՝ ինձ ոչ է փոյթ․ բայց միայն զի հաճեցուցից զմանկագունի քո մտացդ զտարփանս․ վասն այսորիկ գրեմ քեզ զբնաւն»։ Նույնը կրկնում եմ նաև ես Խորենացու հետ, որի ոճը զգացվում է այս գրվածքում։
 
Սակայն թողնելով հին ասորիների ավանդությունների նմանությունը այլ սեմական ավանդություններին, ինչը իր ժամանակագրության մեջ հիշում է Եվսեբիոսը, որից օգտվել են Խորենացին և ուրիշները, կարծում եմ՝ հայոց վիպասանների մատն էլ է դիպել այս պատմությանը, ըստ որի՝ նրանց երգած մեծ դյուցազնը՝ Արտաշես Բ֊ի սպարապետ Այրաքաջ կոչված Սմբատ Բագրատունին, այն կողմերից Ալիկա անունով մի ասորի աղջիկ է առնում կնության<ref>Մի օրինակում ասվում է․ «Եկեալ յավանն Ամբատայ, որոյ յանուն կնոջն՝ որ յԱսորից առեալ՝ Ալիկա․ և է Ալիկա Սմպատա»։ Մեկ այլ օրինակում․ «Եկին յաւանն Սմբատայ՝ ի կոչեցեալն Ալիկէ, որ է Ովկի, կանայք Սմբատայ(՞) և անուն կնոջ նորա Ալիկայ»։</ref> և հանուն նրա սիրո ու հիշատակի գեղեցկադիր գետեզերքին՝ «ի ծառաւէտ ընկուզուտ տեղիս», կառուցում է մի ավան, որ «ի կողմանս Տմորեաց»՝ մշկաբեր մի լեռան ու գետի կամուրջների մոտ էր։ Այս նկարագրելու արժանի և դյուցազնական վայրերն էլ սրբեցին հրաշագեղ կույսերը, որոնք Սողոփի ստորոտում բնակված ժամանակ աչքացավի հիվանդություն ունեցան «և․ կացեալ յաղօթս՝ երկու Աղբերք բղխեցան, որ է ժանգ ջրոյն կարմիր և սպիտակ․ և մինչեւ ցայսօր օգնէ աչացաւաց յանուն Սրբուհեացն»։ Եթե առասպելախառն ջրեր հիշելը պատմական անհրաժեշտություն էր, ապա այսպիսի անձերի կողմից իրենց վայել վարդագուն ու բյուրեղանման ջրերի բխեցնելու հիշատակումը հոգեկան մի անհրաժեշտություն էր համարվում։ Փոխանակ այդ գույնզգույն ջրերի՝ քրիստոնյա հայերը ներկայումս յուրատեսակ հարգանք են մատուցում լուսաղբյուրներին, որտեղ կա սրբազան հիշատակ, կամ որոնք սրբերի շնորհիվ համարվում են բժշկարար։