==IV==
Իվան Դմիտրիչի ձախակողմանի ձախակողմի հարևանը, ինչպես ես արդեն ասել եմ, ջհուդ Մոիսեյկան է, իսկ աջակողմի հարևանը՝ ճարպակալած, համարյա գնդլիկ մի գեղջուկ, որի բութ դեմքը կատարելապես զուրկ է մտքի արտահայտությունից։ Դա մի ծանրաշարժ, շատակեր ու անմաքրասեր անասուն է, որ վաղուց արդեն կորցրել է մտածելու և զգալու ընդունակությունը։ Նրանից միշտ սուր, խեղդող գարշահոտություն է փչում։
Նիկիտան, որ նրա կեղտոտությունն է մաքրում, ծեծում է նրան սաստկորեն, ամբողջ թափով` բռունցքները չխնայելով. և սարսափելին այստեղ այն չէ, որ նրան ծեծում են,— ղրան դրան կարելի է վարժվել,— այլ այն, որ այդ բթացած անասունը ծեծին չի պատասխանում ոչ ձայն հանելով, ոչ շարժումով, ոչ աչքերի արտահայտությամբ, այլ միայն ծանր տակառի պես թեթևակի օրորվում է։
Համար 6 հիվանդասենյակի հինգերորդ և վերջին բնակիչը ժամանակով փոստում որպես տեսակավորող ծառայած բարի, բայց փոքր֊ինչ խորամանկ դեմքով մի քաղքենի է՝ փոքրամարմին, նիհար, շեկ տղամարդ։ Դատելով նրա խելացի, հանգիստ աչքերի արտահայտությունից, որոնք նայում են պարզ և ուրախ, նա խելքը գլխին մարդ է և ունի ինչ֊որ շատ կարևոր ու հաճելի մի գաղտնիք։ Իր բարձի և ներքնակի տակ նա ունի մի այնպիսի բան, որ ոչ ոքի ցույց չի տալիս, սակայն ոչ թե երկյուղ կրելով, թե այն կարող են խլել կամ գողանալ, այլ՝ ամոթխածությունից։ Երբեմն նա մոտենամ մոտենում է պատուհանին և, մեջքն ընկերների կողմը դարձնելով, իր կրծքին ինչ֊որ բան է ամրացնում և գլուխը կռացնելով՝ նայում է. եթե այդ ժամանակ դուք մոտենաք նրան, նա կամաչի և կրծքից ինչ֊որ բան կպոկի։ Բայց նրա գաղտնիքը դժվար չէ կռահել։
— Շնորհավորեցե՜ք ինձ,— ասում է նա հաճախ Իվան Դմիտրիչին,— ինձ ներկայացրել են Ստանիսլավի երկրորդ աստիճանի շքանշանի` աստղով հանդերձ։ Երկրորդ աստիճանը աստղով հանդերձ տալիս են միայն օտարերկրացիներին, բայց ինձ համար, չգիտեմ ինչու, ուզում են բացառություն անել,— ժպտում է նա՝ տարակուսանքով ուսերը թոթվելով։— Ա՛յ, խոստովանք լինի, չէի սպասում։
— Ես դրա մասին ոչ մի հասկացողություն չունեմ,— մռայլ հայտարարում է Իվան Դմիտրիչը։
— Բայց գիտե՞ք, վաղ թե ուշ ես ինչի կհասնեմ,— շարունակում է նախկին տեսակավորողը՝ աչքերը խորամանկորեն կկոցելով։— Ես անպայման կստանամ շվեդական «Բևեռային աստղ» շքանշանը։ Դա այնպիսի շքանշան է, որ արժի դրա համար սրան֊նրան դիմել։ Սպիտակ խաչ և սև ժապավեն։ Այդ շատ գեղեցիկ է։
Հավանորեն ուրիշ ոչ մի տեղ կյանքն այնքան միօրինակ չէ, ինչպես ֆլիգելում։ Ֆլիգելում։ Հիվանդները, բացի անդամալույծից և հաստլիկ գեղջուկից, առավոտյան լվացվում են նախասենյակում դրված մեծ տաշտի մեջ ու սրբվում իրենց խալաթների փեշերով. դրանից հետո անագե գավաթներով թեյ են խմում, որ գլխավոր շենքից Նիկիտան է բերում։ Յուրաքանչյուրին հասնում է մի գավաթ։ Կեսօրին ուտում են թթու կաղամբով շչի և խաշիլ. երեկոյան ընթրիքը ճաշից մնացած խաշիլն է։ Այդ գործողությունների արանքում պառկում են, քնում, պատուհաններից դուրս նայում և մի անկյունից մյուսը քայլում։ Եվ այդպես ամեն օր։ Նույնիսկ նախկին տեսակավորողը միշտ միևնույն շքանշաններից է խոսում։
Համար 6 հիվանդասենյակում նոր մարդ հազվադեպ են տեսնում։ Բժիշկն արդեն վաղուց է, որ նոր խելագարներ չի ընդունում, իսկ գժանոց այցելելու սիրահար քիչ կա այս աշխարհում։ Երկու ամիսը մեկ անգամ ֆլիգել Ֆլիգել է գալիս Սեմյոն Լազարիչը՝ վարսավիրը։ Թե նա ինչպես է խուզում խելագարների մազերը և այդ գործում նրան ինչպես է օգնում Նիկիտան, ու հիվանդներն ինչպես են շփոթվում ամեն անգամ, երբ հայտնվում է հարբած, ժպտացող վարսավիրը,— այդ մասին չխոսենք։
Վարսավիրից բացի, ոչ ոք ֆլիգել Ֆլիգել չի գալիս։ Հիվանդները դատապարտված են ամեն օր տեսնելու միմիայն Նիկիտային։
Սակայն նորերս օրերս հիվանդանոցային կորպուսում տարածվեց բավական տարօրինակ մի լուր։ Լուր տարածվեց, թե իբր բժիշկն սկսել է այցելել համար 6 հիվանդասենյակը։
==V==