Changes
/* Գլուխ 2։ Պոնտացի Պիղատոսը */
― Հետո էլ ոչինչ, ― ասաց բանտարկյալը, ― այդ ժամանակ ներս վազեցին մարդիկ, ինձ կապկպեցին եւ տարան բանտ։
Աշխատելով ոչ մի բառ բաց չթողնել, քարտուղան արագ֊արագ գրում էր մագաղաթի վրա։
― Աշխարհում առավել մեծ եւ մարդկանց համար առավել հիանալի իշխանություն չի եղել, չկա եւ երբեք չի լինի, քան Տիբերիոս կայսեր իշխանությունն է, ― Պիղատոսի խզված ու հիվանդ ձայնն ուժգնացավ։
Չգիտես ինչու, կուսակալն ատելությամբ էր նայում քարտուղարին ու պահակախմբին։
― Եվ դո՛ւ չէ, որ պետք է դատես այդ մասին, ցնդած ոճրագործ։ ― Այստեղ Պիղատոսը բղավեց․ ― Պահակախումբը դո՛ւրս տարեք պատշգամբից։ ― Ու շրջվելով դեպի քարտուղարը, ավելացրեց․ ― Ինձ մենակ թողեք հանցագործի հետ, սա պետական գործ է։
Պահակախումբը բարձրացրեց նիզակները եւ, հավասարաչափ դոփելով պայտած մույկերով, պատշգամբից այգի հեռացավ, պահակախմբից հետո դուրս եկավ նաեւ քարտուղարը։
Պատշգամբի լռությունը որոշ ժամանակ խախտում էր միայն շատրվանի ջրի երգը։ Պիղատոս տեսավ, թե խողովակի վրա ինչպես է փքվում ջրեղեն ափսեն, թե ինչպես են պոկվում դրա եզրերը, թափվում շիթ առ շիթ։
Առաջին բանտարկյալը խոսեց․
― Տեսնում եմ՝ ինչ֊որ դժբախտություն է պատահել այն պատճառով, որ խոսել եմ իսկարիովտացի այդ պատանու հետ։ Իգեմոն, կանխազգում եմ, որ նրա գլխին փորանք պիտի գա, եւ շատ եմ խղճում նրան։
― Ես կարծում եմ, ― տարօրինակ քմծիծաղով պատասխանեց կուսակալը, ― աշխարհում էլի ինչ֊որ մեկը կա, ում հարկ է, որ ավելի խղճայիր, քան Հուդա Իսկարիովտացուն, եւ ում ավելի վատթար է վիճակված, քան Հուդային։ Ուրեմն, Մարկոս Առնետորսը՝ սառնարյուն ու երդվյալ դահիճը, այն մարդիկ, ովքեր ինչպես տեսնում եմ, ― կուսակալը ցույց տվեց Յեշուայի այլանդակված դեմքը, ― քեզ ծեծել են քարոզներիդ համար, Դիսմաս եւ Հեստաս ավազակները, որոնք իրենց նմանների հետ չորս զինվոր են սպանել եւ ի վերջո, կեղտոտ դավաճան Հուդան՝ այս բոլորը բարի՞ մարդիկ են։
― Այո, ― պատասխանեց բանտարկյալը։
― Ու կգա՞ ճշմարտության թագավորությունը։
― Կգա, իգեմոն, ― համոզված պատասխանեց Յեշուան։
― Երբե՜ք չի գա, ― հանկարծ բղավեց Պիղատոսն այնպիսի զարհուրելի ձայնով, որ Յեշուան ետ֊ետ գնաց։ Շատ տարիներ առաջ Կուսանաց Հովտում Պիղատոսն այդպես էր բղազվում իր ձիավորների վրա․ «Կոտորի՛ր դրանց։ Կոտորի՛ր դրանց։ Առնետորս հսկան գերի՜ է ընկել»։ Նա ավելի բարրացրեց հրամաններ արձակելուց խզված ձայնը, բղավելով այնպես, որ բառերը լսվեն այգում․ ― Հանցագո՛րծ։ Հանցագո՛րծ։ Հանցագո՛րծ։
Իսկ հետո ձայնը ցածրացնելով, հարցրեց․
― Յեշուա Հա֊Նացրի, հավատո՞ւմ ես արդյոք որեւէ աստծո։
― Աստված մեկ է, ― պատասխանեց Յեշուան, ― նրան եմ հավատում։
― Ուրեմն աղոթի՛ր նրան։ Լա՜վ աղոթիր։ Թեեւ, ― Պիղատոսի ձայնն այստեղ խզվեց, ― դա չի օգնի։ Կին չունե՞ս, ― չգիտես ինչու, տրտմագին հարցրեց Պիղատոսը, չհասկանալով, թե ինչ է կատարվում իր հետ։
― Չէ, մենակ եմ։
― Ատելի՜ քաղաք, ― հայտնի չի թե ինչու հանկարծ մրմնջաց կուսակալը եւ ցնցեց ուսերը, ասես մրսեց, եւ շփեց ձեռքերը, ասես լվաց, ― եթե քեզ սրախողխող անեին նախքան Հուդա Իսկարիովտացու հետ հանդիպելդ, իրոք, դա ավելի լավ կլիներ։
― Իգեմոն, գուցե ինձ ազատ արձակեիր, ― անսպասելի խնդրեց բանտարկյալը, եւ տագնապ հաղորդվեց նրա ձայնին, ― տեսնում եմ, ինձ սպանել են ուզում։
Պիղատոսի դեմքը ջղաձգվեց, նա Յեշուայի վրա հառեց աչքերի՝ բորբոքված, կարմիր անոթներով պատած սպիտակուցները եւ ասաց․
― Թշվառական, կարծում ես, թե հռոմեական կուսակալը ազատ կարձակի մի մարդու, որն ասաց ան, ինչ դո՞ւ ասացիր։ Ո՜վ աստվածներ, աստվածներ։ Թե՞ մտածում ես, որ պատրաստ եմ քո տե՞ղը գրավել։ Համամիտ չե՜մ քեզ։ Ու լսիր ինձ․ եթե այս պահից թեկուզ մեկ բառ արտասանես, խոսքի բռնվես մեկնումեկի հետ, զգուշացի՛ր ինձնից։ Կրկնում եմ՝ զգուշացի՜ր։
― Իգեմոն․․․
― Լռի՛ր, ― բղավեց Պիղատոսը եւ կատաղի հայացքով հետեւեց ծիծեռնակին, որը կրկին պատշգամբ էր մտել, ― այստե՛ղ եկեք, ― բղավեց Պիղատոսը։
Եվ երբ