Changes
/* Խոսակցություն գարեջրի գավաթի շուրջը */
Ռուդին այնքան է տարված տեխնիկայով, որ կարծես, ոչինչ չի կարդում, բացի տեխնիկական ամսագրերից և ֆանտաստիկայից։ Նա նույնիսկ իմ գրքերը չի կարդացել, չնայած պահում է նրանք երևացող տեղում և իր ձիական ծանոթների առաջ պարծենում է, որ ունի այդպիսի անսովոր ընկեր, ռուս գրող։
Նա ինձ ասում է (առանց կարդալու), որ ես գրում եմ շատ ճշմարտացի, իսկ դա գրականության երեկվա օրն է։ Անկեղծ ասած այդպիսի անհեթեթ դատողությունները ինձ զայրացնում են ու ես միշտ Ռուդիին ասում եմ, որ նրա ձիերը նույնպես երեկվա օրն են։ Բայց եթե նույնիսկ ձիերն են դեռ ինչ֊որ մեկին պետք, ապա մարդկանց իրական կյանքը նկարագրող գրականութայն կարիքը նույնպես չի վերացել։ Մարդկանց իրենց Իրենց մասին կարդալն կարդալ մարդկանց համար ավելի հետաքրքիր է, քան ինչ֊որ ռոբոտների և մարսիանների մասին։
Ես հենց գարեջրատանը, որտեղ մենք նստած էինք, այդ ասացի։ Ի պատասխան, Ռուդին ներողամտաբար ժպտալով առաջարկեց ինձ համեմատել իմ գրքերի տպաքանակները որևիցե միջին ֆանտաստի գրքերի տպաքանակների հետ։
Մեր վեճը Ռուդիի հետ ինքնաբերաբար մարեց, իսկ ես ուզում էի այն աշխուժացնել։ Դրա համար ես Ռուդիին ասացի, որ ֆանտաստները հորինել են շատ բաներ, որոնք իրականացել են, բայց որոշ կանխատեսումներ երբեք իրականություն չեն դառնա, օրինակ՝ ճանապարհորդությունները ժամանակի մեջ։
― Այո՞, ― ասաց Ռուդին վառելով սիգարը։ ― Դու իսկապե՞ս մտածում ես, որ ճանապարհորդությունները ժամանակի մեջ բոլորվին անհնար են։
― Այո, ― ասացի ես։ ― Հենց այդպես էլ կարծում եմ։
― Այդ դեպքում, ― ասաց նա, ― դու շատ ես սխալվում։ ― Ճանապարհորդությունները ժամանակի մեջ ֆանտաստիկայից արդեն անցել են պրակտիկ իրականացման շրջան։
Ինքնին հասկանալի է, որ մեր խոսակցությունը տեղի էր ունենում գերմաներեն լեզվով, որում ես այն ժամանակ, 1?82 թվականին, դեռ շատ ուժեղ չէի (որում ես հիմա նույնպես այնքան էլ ուժեղ չեմ): Դրա համար ես Ռուդիին հարցրեցի, ճի՞շտ եմ ես նրան հասկացել, որ արդեն այսօր, ինչ֊որ տեխնիկական միջոցներով կարելի է մի ժամանակից տեղափոխվել մեկ ուրիշը։
Այս վերջին նախադասությունը նշանակում էր, որ Ռուդին վատ էր ճանաչում ինձ։ Ես հենց ավանտյուտի՛ստ եմ։
==Ֆրոյլայն Գլոբկե==