Changes

Մոսկվա 2042

2 bytes removed, 09:49, 7 Ապրիլի 2014
/* Խոսակցություն գարեջրի գավաթի շուրջը */
Ինքնին հասկանալի է, որ մեր խոսակցությունը տեղի էր ունենում գերմաներեն լեզվով, որից ես այն ժամանակ, 1?82 թվականին, դեռ շատ ուժեղ չէի (որից ես հիմա նույնպես այնքան էլ ուժեղ չեմ): Դրա համար ես Ռուդիին հարցրի, ճի՞շտ եմ ես արդյոք նրան հասկացել, որ արդեն այսօր, ինչ֊որ տեխնիկական միջոցներով կարելի է մի ժամանակից տեղափոխվել մեկ ուրիշը։
― Այո֊այո, ― հաստատեց Ռուդին։ ― Հենց դրա մասին էլ ես քեզ ասում եմ։ Արդեն այսօր դու կարող ես գնալ ռայզեբյուրո, որոշակի գումարով տոմս գնել և ժամանակի մեքենայով մեկնել դեպի ապագա կամ անցայլ, որտեղ որ քեզ ավելի շատ է դուր գալիս։ Իմիջիայլոց, այդպիսի մեքենա առայժմ գոյություն ունի միայն մեզ մոտ Գերմանիայում, «Լյուֆտգանզա» ընկերությունում։ Ի դեպ, տեխնիկական լուծումը շատ պարզ է։ Դա սովորական կոսմոպլան է, ամերիկյան շատլի նման, որը սակայն ունի ոչ միայն հրթիռային, այլև ֆոտոնային շարժիչներ։ Կոսմոպլանը հասնւմ է սկզբից առաջին, հետո երկրորդ տիեզերական արագության, որից հետո միանում են ֆոտոնային շարժիչները։ Նրանց օգնությամբ մեքենան զարգացնում է լույսին մոտ արագություն և քեզ համար ժամանակը կանգ է առնում, իսկ երկրագնդի վրա շարժվում է և դու հայտնվում ես ապագայում։ Կամ ապպարատը զարգացնում լույսից ավելի մեծ արագություն և դու ժամանակից առաջ անցնելով հայտնվում ես անցյալաում։անցյալում։
Ես արդեն բավականաչափ գարեջուր էի խմել և մի քիչ հարբել, բայց խելքս, դեռ չէի թռցրել։ Եվ ես ասացի Ռուդիին․
Ադմին, Վստահելի
1876
edits