Changes
Փողի՝ որպես շրջանառության միջոցի ֆունկցիայից առաջ է գալիս նրա դրամական ձևը։ Ապրանքների գնի կամ փողով արտահայտած նրանց անունների մեջ իդեալականորեն գոյություն ունեցող ոսկու կշռամասը պետք է շրջանառության մեջ կանգնի ապրանքների դեմ, որպես ոսկու համանուն կտոր, կամ դրամ։ Ինչպես և գների մասշտաբի սահմանումը, դրամահատման գործը պետության ձեռքն է ընկնում։ Ազգային այն տարբեր զգեստների մեջ, որ ոսկին ու արծաթը կրում են իբրև դրամներ, և որպիսիք նրանք կրկին հանում են համաշխարհային շուկա դուրս գալիս, երևան է գալիս այն անջատումը, որ գոյություն ունի ապրանքային շրջանառության ներքին կամ ազգային ոլորտի և համաշխարհային շուկայի ընդհանուր ոլորտի միջև։
Հետևաբար, ոսկեդրամն ու ձույլ ոսկին իրարից տարբերվում են միայն արտաքին կերպարանքով, և ոսկին միշտ կարող է մի ձևից փոխարկվել մյուս ձևին<ref>Ինքնին հասկանալի է, որ իմ նպատակի մեջ բոլորովին չի մանում մտնում այնպիսի մանրամասնություններ քննելը, ինչպես դրամահատման տուրքը և այլն։ Ինչ վերաբերում է ռոմանտիկ սիկոֆանտ Ադամ Մյուլլերին, որը հիանում է անգլիական կառավարության ֊«մեծահոգի «մեծահոգի առատաձեռնության վրա»՝ դրամահատումը «ձրիաբար» կատարելու առթիվ, ապա բավական է նրան հակադրե հակադրել սըր Դեդլի Նորսի հետևյալ խոսքերը» խոսքերը. «Արծաթն ու ոսկին, մյուս ապրանքների նման, իրենց մակընթացություններն ու տեղատվություններն ունեն։ Իսպանիայից որոշ քանակությամբ արծաթ ստանալուց հետո... այն ուղարկվում է Տաուեր և այնտեղ դրամահատվում է։ Շուտով այնուհետև. կարող է երևան գալ արտահանելու համար ձույլ ոսկու կամ արծաթի մի նոր պահանջ։ Եթե ձույլ մետաղ չճարվի, որովհետև այն ամբողջովին գործադրված է դրամահատման վրա, ապա ի՞նչ պետք է անել։ Պարզ է, պետք է նորից վերահալել դրամը. այդ դժվարություն չի ներկայացնում,— չէ՞ որ դրամահատումը ոչինչ չի նստում մետաղատերերի վրա։ Միայն ազգն է տուժում և պետք է իր փողը քամուն տա։ Եթե դրամահատման համար տուրք վճարեր վաճառականը (Նորսը հենց ինքը Կարլ II-ի ժամանակվա ամենախոշոր վաճառականներից մեկն էր), ապա նա առանց լուրջ հիմքերի իր արծաթը Տաուեր չէր ուղարկի, և կտրած դրամը այդ դեպքում անկասկած ավելի բարձր արժեք կունենար, քան ձույլ արծաթը» (North: Discourses upon Trade». London 1691, էջ 18)։</ref>։
Այն ճանապարհը, որ ոտք է դնում ոսկին, դուրս գալով դրամահատականիցդրամահատարանից, վերջիվերջո, նրան առաջնորդում է դեպի հալոցը։ Այն է՝ ոսկեդրամները շրջանառության մեջ մաշվում են, մեկը՝ շատ, մյուսը՝ քիչ։ Ոսկեդրամի տիտղոսն ու նրա ոսկե սուբստանցի քանակությունը, նրա անվանական բովանդակությունն ու իրական բովանդակությունը սկսում են կամաց-կամաց հեռանալ իրարից։ Համանուն ոսկեդրամները տարբեր արժեք են ձեռք բերում, որովհետև նրանք այժմ տարբեր կշիռ ունեն։ Ոսկին՝ որպես շրջանառության միջոց շեղվում է ոսկուց՝ որպես գների մասշտաբից և միաժամանակ դադարում է այն ապրանքների իրական համարժեքը լինելուց, որոնց գինը նա իրացնում է։ Այստեղից ծագող բախումների պատմությունը կազմում է միջին դարերի և նոր ժամանակի դրամահատման գործի պատմության բովանդակությունը ընդհուպ մինչև XVIII դարը։ Շրջանառության պրոցեսի բնական տենդենցը֊տենդենցը, որը ձգտում ֊է է դրամի ոսկի կեցությունը դարձնել ոսկու երևութականություն, այսինքն՝ դրամից ստեղծել լոկ նրա պաշտոնական մետաղային բովանդակության սիմվոլ — ընդունված է նույնիսկ ամենաարդիական օրենսդրության կողմից, վերջինը սահմանում է մետաղի կորստի այն աստիճանը, որը ոսկեդրամը դարձնում է շրջանառության համար ոչ պիտանի, այսինքն՝ ապադրամացնում է։
Եթե փողի շրջանառությունն ինքը բաժանում է դրամի իրական բովանդակությունն անվանական բովանդակությունից, նրա մետաղյա գոյությունը անջատում է նրա ֆունկցիոնալ գոյությունից, ապա նրա մեջ արդեն թաքնված է դրամի ֆունկցիա կատարող մետաղե փողը ուրիշ նյութից պատրաստած նիշերով կամ հասարակ սիմվոլներով փոխարինելու հնարավորությունը։ Արծաթե և պղնձե նիշերի նիշերի՝ որպես ոսկեդրամին փոխարինողների դերը բացատրվում է պատմականորեն, մի կողմից, ոսկու կամ արծաթի բոլորովին աննշան կշռաքանակները դրամահատելու տեխնիկական դժվարություններով և, մյուս կողմից, այն հանգամանքով, որ ստորին մետաղները բարձր մետաղներից, արծաթը ոսկուց, պղինձը՝ արծաթից ավելի վաղ են արժեքի չափ ծառայել և, հետևապես, շրջանառություն են ունեցել իբրև փող այն վայրկյանին, երթ ավելի ազնիվ մետաղը նրանց գահազուրկ է արել։ Նրանք ոսկուն փոխարինում են ապրանքային շրջանառության այն բնագավառներում, որտեղ դրամն ամենից արագ է շրջան գործում, հետևաբար և ամենից արագ է մաշվում, այսինքն՝ այնտեղ, որտեղ գնումների ու վաճառքների ակտերը շարունակ նորոգվում են ամենափոքր մասշտաբով։ Ոսկու այդ ուղեկիցներին ոսկու տեղը գրավելուն խանգարելու նպատակով օրենքը սահմանում է վճարումների ցածր չափերը, որոնց սահմաններում պարտադիր է նրանց ընդունումը ոսկու փոխարեն։ Այն հատուկ ոլորտները, որտեղ շրջանառություն ունեն դրամների տարբեր տեսակները, իհարկե, միահյուսվում են իրար։ Մանրուն դրամը հանդես է գալիս ոսկու կողքին ամենափոքրիկ ոսկեդրամի կոտորակային մասերը վճարելու համար, ոսկին շարունակ ոտք է դնում այդ մանրածախ շրջանառության ասպարեզը և նույնքան շարունակ դուրս է նետվում այնտեղից մանր դրամով փոխարինվելու միջոցով<ref>«Եթե արծաթադրամ միշտ միայն այնքան կա, որքան հարկավոր է մանր վճարումների համար, ապա այն երբեք չի կարող կուտակվել ավելի խոշոր վճարումների համար բավարար քանակներով... Խոշոր վճարումների ժամանակ ոսկու՝ ոսկու գործածությունը անխուսափելիորեն հասցնում է նրա գործածությանը նաև մանրածախ առևտրի մեջ, ով ոսկեդրամ ունի, մանր գնումների համար էլ է նրանով վճարում և գնած ապրանքի հետ մնացորդը ետ է ստանում արծաթով. այդպիսով, արծաթի այն ավելցուկը, որը հակառակ դեպքում կկուտակվեր մանրածախ առևտրականի մոտ, դուրս է քաշվում նրանից և ցրվում ընդհանուր շրջանառության մեջ։ Բայց եթե միշտ բավականաչափ արծաթ լիներ մանր գնումներն իրացնելու համար, առանց ոսկուն դիմելու, ապա մանրածախ առևտրականը բացառապես արծաթ կստանար մանր գնումների դիմաց և արծաթն անխուսափելիորեն կսկսեր կուտակվել նրա ձեռքում» (David Buchanan: «Inquiry into the Taxation and Commercial Policy of Great Britain». Edinburgh 1844, էջ 248, 249)։</ref>։
Արծաթե և պղնձե նիշերի մետաղյա բովանդակությունն օրենքը որոշում է կամայականորեն։ Նրանք շրջանառության մեջ ավելի արագ են մաշվում, քան ոսկեդրամը։ Այս պատճառով էլ նրանց դրամական ֆունկցիան փաստորեն դառնում է միանգամայն անկախ նրանց կշռից, այսինքն՝ ամեն մի արժեքից։ Ոսկու դրամական գոյությունը վերջնականապես անջատվում է նրա արժեքային սուբստանցից։ Դրա շնորհիվ՝ հարաբերաբար ոչ մի արժեք չունեցող իրերը, օրինակ, թղթի կտորները, հնարավորություն են ստանում ոսկու փոխարեն գործելու որպես դրամ։ Մետաղե փողանիշերի մեջ դեռ որոշ չափով սքողված է նրանց պուտ զուտ սիմվոլիկ բնույթը։ Թղթադրամի մեջ այդ բնույթը հանդես է գալիս լիակատար ակներևությամբ։ Ինչպես տեսնում ենք, ce n'est n’est que le premier pas qui coute coûte [միայն առաջին քայլն է դժվար]։
Այստեղ մենք նկատի ունենք միայն պարտադիր կուրս ունեցող պետական թղթադրամը։ Նա բուսնում է անմիջաբար մետաղե շրջանառությունից։ Ընդհակառակը, վարկային փողը ենթադրում է այնպիսի պայմաններ, որոնք մեզ բոլորովին անծանոթ են, քանի դեռ մնում ենք պարզ ապրանքային շրջանառության սահմաններում։ Միայն թռուցիկ նշենք, որ ինչպես թղթադրամը, այս բառի իսկական իմաստով, առաջ է գալիս փողի` որպես շրջանառության միջոցի ֆունկցիայից, վարկային փողի բնական արմատն էլ կազմում է փողի՝ որպես վճարման միջոցի ֆունկցիան<ref>Ֆինանսների մանդարին Վան Մաո-Ինն իրեն թույլ տվեց երկնքի որդուն ներկայացնել մի նախագիծ, որը քողարկված ձևով չինական պետական ասիգնացիաները փոխանակելի բանկային տոմսեր դարձնելու նպատակ էր հետապնդում։ Ասիգնացիոն կոմիտեի 1854 թ. ապրիլի հաշվետվության մեջ նա դրա համար պատշաճ շշպռանք ստացավ։ Թե արդյոք նա բամբուկի գավազանի համապատասխան քանակությամբ հարվածներ էլ ստացավ, այս մասին չի հաղորդվում։ Հաշվետվության վերջում ասվում է. «Կոմիտեն ուշադրությամբ կշռադատեց նրա նախագիծը և գտավ, որ նրա մեջ ամեն ինչ ուղղված է վաճառականների օգտին, և թագի համար օգտավետ ոչինչ չի խոստանում» («Arbeiten der Kaiserlich Russischen Gesandtschaft zu Peking über China», թարգմ. ռուսերենից դ-ր Կ. Աբելի և Ֆ. Ա. Մեկլենբուրգի, մ. I, Berlin 1858, էջ 47 և հաջ.)։ Ոսկեդրամների մետաղային մշտական կորստի մասին, որ տեղի է ունենում շրջանառության հետևանքով, Անգլիական բանկի «governor»-ներից [դիրեկտորներից] մեկu մեկը իր վկայության մեջ («բանկային ակտերի» հարցի առթիվ) լոդերի լորդերի պալատի հանձնաժողովի առաջ հայտարարեց հետևյալը, . «Ամեն տարի չափազանց թեթևանում Է սուվերենների մի նոր խումբ (խոսքը քաղաքական սուվերենների մասին չէ, այլ soveriegn-ի ֆունտ ստեռլինգի անունն է)։ Դրանցից նրանք, որոնք մեկ տարի շրջանառության մեջ են լինում որպես լիակշիռ, մաշվելու հետևանքով այդ ժամանակամիջոցում արդեն բավականաչափ կորցնում են, որպեսզի հաջորդ տարին կշռաթաթը իրենց դեմ թեքեն» (House of Lords' Committee 1848, № 429)։</ref>։
Այն թղթանիշերը, որոնց վրա տպված են նրանց փողային անունները, ինչպես, օրինակ, 1 ֆ. ստ., 5 ֆ. ստ. և այլն, շրջանառության պրոցեսի մեջ են նետվում դրսից, պետության կողմից։ Որչափով նրանք իրոք շրջանառություն են կատարում ոսկու համանուն գումարների փոխարեն, նրանք իրենց շարժման մեջ արտացոլում են փողային շրջանառության օրենքները միայն։ Թղթադրամների շրջանառության առանձնահատուկ օրենքը կարող է առաջ գալ լոկ ոսկու նկատմամբ նրա ունեցած հարաբերությունից, լոկ այն բանից, որ նա ոսկու ներկայացուցիչն է։ Եվ այդ օրենքի էությունը պարզապես այն է, որ թղթադրամի թողարկումը պետք է սահմանափակվի նրա այն քանակով, որով պետք է իրոք շրջան գործեր այն ոսկին (կամ արծաթը), որը սիմվոլիկ կերպով ներկայացնում է թղթադրամը։ Ճիշտ է, ոսկու այն քանակը, որ շրջանառության ոլորտը կարող է կլանել, շարունակ տատանվում է, միջին որոշ մակարդակից մերթ վեր բարձրանալով, մերթ ցած իջնելով։ Սակայն շրջանառու միջոցների մասսան տվյալ երկրում երբեք չի իջնում մի որոշ մինիմումից, որը կարող է սահմանվել էմպիրիկ կերպով։ Այն հանգամանքը, որ այդ նվազագույն մասսան անընդհատ փոխում է իր բաղկացուցիչ մասերը, այսինքն՝ ամեն անգամ բաղկացած է լինում ոսկու ուրիշ մասնիկներից, իհարկե, ամենևին չի ազդում շրջանառության ոլորտի մեջ ունեցած նրա չափերի ու նրա մնայուն գործածության վրա։ Հետևաբար, նա հեշտությամբ կարող է թղթե սիմվոլներով փոխարինվել։ Բայց եթե մենք այսօր շրջանառության բոլոր կանալները լցնենք թղթադրամով, մինչև նրանց կատարյալ հագեցումը փողով, ապա վաղը նրանք ապրանքային շրջանառության որևէ տատանումների հետևանքով կարող են գերլցված լիներ։ Ամեն մի չափ կորչում է։ Բայց եթե թղթերն անցնում են իրենց չափից, այսինքն՝ համանուն ոսկեդրամների այն քանակից, որ կարող էր իսկապես շրջանառության մեջ գտնվել, ապա, դեռ մի կողմ թողած նրանց ընդհանուր վարկաբեկման վտանգը, նրանք այժմ ներկայացնում են ապրանքային աշխարհի ներսում ոսկու այն քանակը միայն, որը ընդհանրապես կարող են նրանք ներկայացնել, այսինքն՝ այն քանակը, որը որոշվում է ապրանքային աշխարհի իմմանենտ օրենքներով։ Եթե թղթերի տվյալ մասսան իր անունով, օրինակ, 2 ունցիա ոսկի է, բայց իրապես նա փոխարինում է 1 ունցիայի, ապա 1 ֆ. ստ. փաստորեն դառնում է, ասենք, 1/8 ⅛ ունցիա ոսկու փողային անունը փոխանակ առաջվա ունցիա ոսկու։ Արդյունքը նույնը կլիներ, եթե ոսկին գների չափի իր ֆունկցիայում փոփոխություն կրեր։ Նույն արժեքները, որոնք առաջ արտահայտվում էին 1 ֆ. ստ. հավասար, գնով, հիմա արտահայտվում են 2 ֆ. ստեռլինգին հավասար գնով։
Թղթադրամը ոսկու, նիշ է կամ փողի նիշ։ Ապրանքային արժեքների նկատմամբ նրա հարաբերությունն այն է, որ ապրանքային արժեքներն իդեալականորեն արտահայտվում են ոսկու հենց այն քանակներով, որոնք զգայաբար ընկալելի սիմվոլիկ արտահայտություն են ստանում թղթերի մեջ։ Թղթադրամը միայն այն չափով է արժեքի նիշ, որչափով նա ներկայացնում է ոսկու որոշ քանակություն, իսկ ոսկու քանակությունը, ինչպես և ապրանքների ամեն մի ուրիշ քանակ, միաժամանակ նաև արժեքի քանակ<ref>'''2-րդ հրատ. ծանոթագրություն.'''— Թե փողի մասին գրող լավագույն հեղինակներն անգամ որքան աղոտ են ըմբռնում փողի զանազան ֆունկցիաները, ցույց է տալիս, օրինակ, հետևյալ հատվածը Ֆուլլարտոնից. «որչափով բանը վերաբերում է մեր ներքին առևտրին, ապա այն բոլոր փողային ֆունկցիաները, որոնք սովորաբար կատարվում են ոսկեդրամով ու արծաթադրամով, կարող են նույնպիսի հաջողությամբ կատարվել անփոխանակելի տոմսերի շրջանառությամբ, որոնք միայն օրենքով սահմանված ֆիկտիվ ու պայմանական արժեք ունեն։ Այս մի փաստ է, որ, կարծում եմ, ոչ ոք չի հերքի։ Այսպիսի արժեքը լիովին կարող էր բավարարել այն պահանջմունքները, որ ներկայումս լիարժեք դրամներն են բավարարում, և նույնիսկ կարող էր արժեքների ու գների չափի ֆունկցիա կատարել, եթե միայն շրջանառության մեջ թողարկվող տոմսերի քանակը չանցներ պատշաճ սահմաններից» (Fullarton: «Regulation of Currencies», 2-րդ հրատ., London 1845, էջ 21)։ Հետևապես, լոկ այն պատճառով, որ փողային ապրանքը շրջանառության մեջ կարող է փոխարինվել հասարակ արժենիշով, նա հարկավոր չէ ո՛չ իբրև արժեքների չափ, ո՛չ էլ որպես գների մասշտաբ։</ref>։
Վերջապես, հարց է առաջ գալիս, թե հապա ինչո՞ւ ոսկին կարող է փոխարինվել հենց իր նիշերով, որոնք ոչ մի սեփական արժեք չունեն։ Սակայն, ինչպես տեսանք, ոսկին կարող է փոխարինվել միայն այն չափով, որչափով նա մեկուսանում, ինքնուրույնություն է ձեռք բերում դրամի կամ շրջանառության միջոցի իր ֆունկցիայում։ Ճիշտ է, այդ ֆունկցիայի առանձնացումը տեղի չի ունենում առանձին ոսկեդրամների նկատմամբ, թեև երևան է գալիս նրանով, որ մաշված դրամները շարունակում են շրջանառության մեջ մնալ։ Ոսկու կտորները միայն դրամ կամ միայն շրջանառության միջոց են մնում այնքան ժամանակ միայն, քանի դեռ նրանք իրոք գտնվում են շրջանառության մեջ։ Բայց այն, ինչ կիրառելի չէ առանձին ոսկեդրամների վերաբերմամբ, կիրառելի է ոսկու այն նվազագույն մասսայի վերաբերմամբ, որը կարող է փոխարինվել թղթադրամով։ Այս մասսան շարունակ գտնվում է շրջանառության ոլորտում, անընդհատ գործում է իբրև շրջանառության միջոց, ուստի և գոյություն ունի բացառապես իբրև այդ ֆունկցիան կրող։ Հետևապես , նրա շարժումը լոկ Ա—Փ—Ա ապրանքային կերպարանափոխության հակադիր պրոցեսների մշտական փոխարկումն է մեկը-մյուսին, կերպարանափոխություն, որով ապրանքին հակադրվում է նրա արժեքի կերպարանքը միայն նրա համար, որպեսզի նորից իսկույն չքանա։ Ապրանքի փոխանակային արժեքի ինքնուրույն արտահայտությունն այստեղ լոկ անցողիկ մոմենտ է։ Նա անհապաղ փոխարինվում է մի ուրիշ ապրանքով։ Այդ պատճառով էլ բավական է փողի լոկ սիմվոլիկ գոյությունը ա՛յն պրոցեսում, որի մեջ փողը մի ձեռքից մյուսն է անցնում։ Փողի ֆունկցիոնալ գոյությունը, այսպես ասած, կլանում է նրա նյութական գոյությունը։ Որպես ապրանքային գների անցողակի օբյեկտիվացած արտացոլում, փողը ծառայում է լոկ իբրև հենց իր նիշ, ուստի և կարող է հասարակ նիշերով փոխարինվել<ref>Այն բանից, որ ոսկին ու արծաթը, որչափով նրանք գործում են որպես դրամ, այսինքն՝ բացառապես իբրև շրջանառության միջոց, իրենք իրենց նիշն են դառնում, Նիկոլա Բարրոնը բխեցնում է կառավարությունների «to raise money»-ի [«դրամի արժեքը բարձրացնելու»] իրավունքը, երբ նրանք կարող են, օրինակ, արծաթի մի այնպիսի քանակ, որ մինչև, այժմ գրոշ էր կոչվում, արծաթի մի ավելի մեծ քանակի, ասենք, թալերի անունով կոչել և այդպիսով վարկատուներին թալերների փոխարեն գրոշներ վճարել։ «Դրամը մաշվում և թեթևանում է, հաճախակի ձեռքից ձեռք անցնելով... Մարդիկ առևտրական գործերում ուշադրություն են դարձնում արծաթի անվան ու դրոշմվածքի և ոչ թե քանակի վրա»... «Կառավարության հեղինակությունը մի կտոր մետաղից փող է ստեղծում» (N. Barbon: «A Disourse Concerning Coining the New Money lighter. In Answer to Mr. Locke’s Considerations etc.». London 1696, էջ 29, 30, 25)։</ref>։ Հարկավոր է միայն, որ փողի նիշը իր սեփական օբյեկտիվ-հասարակական նշանակությունն ստանա, և թղթե սիմվոլն ստանում է այդ նշանակությունը պարտադիր կուրսի միջոցով։ Պետական այդ հարկադրանքը ուժ ունի միայն տվյալ հասարակության սահմաններում կամ ներքին շրջանառության ոլորտում, բայց և միայն այստեղ է, որ փողը լիովին լուծվում է շրջանառության միջոցի կամ դրամի իր ֆունկցիայի մեջ, և հետևապես, իբրև թղթադրամ կարող է գոյություն ունենալ իր մետաղյա սուբստանցից արտաքուստ մեկուսացած և զուտ ֆունկցիոնալ ձևով։
====3. ՓՈՂ====