Changes

Ալիսը հրաշքների աշխարհում

Ավելացվել է 16 935 բայտ, 16:18, 7 Մայիսի 2014
/* ԳԼՈՒԽ ՏԱՍՆԵՐՈՐԴ Խեցգետնի կադրիլը */
Կեղծ Կրիան հառաչեց և մաշկաթաթով տրորեց աչքերը: Ապա Նայեց Ալիսին՝ փորձելով խոսել, բայց կարճատև հեկեկանքները խեղդում էին նրան:
— Կարծես կոկորդում ոսկոր է դեմ առել, — ասաց Արծ- վառյուծը Արծվառյուծը և սկսեց ցնցել նրան ու հարվածել մեջքին:
Վերջապես Կեղծ Կրիայի լեզուն բացվեց ու լացակումած շարունակեց.
Տաք, համով վռիկ՝
Ապուր գեղեցիկ:</poem>
 
ԳԼՈՒխ ՏԱՍՆՄԵԿԵՐՈՐԴ
 
Ո՞վ է գողացել կարկանդակները
 
 
 
Փոսիկի Թագավորն ու Թագուհին բազմել էին գահին: Հոծ բազմություն էր հավաքվել, զանազան փոքրիկ թռչուններ, գազաններ, խաղաթղթերի ամբողջ կապուկը, շղթայակապ Վալետը՝ հսկող զինվորներով շրջապատված, կանգնել էին նրանց դիմաց: Թագավորի կողքին էր Սպիտակ ճագարը: Նրա մի ձեռքին շեփորն էր, մյուսին՝ սպիտակ մագաղաթը: Դատարանի մեջտեղում սեղան էր դրված՝ վրան մի լիքը ափսե կարկանդակ, որոնց ախորժալի տեսքից Ալիսը քաղց զգաց:
 
«Երանի դատը շուտ վերջանար, և բոլորիս հյուրասիրեին», — մտածեց աղջիկը: Սակայն դա այնքան էլ հավանական չէր և ժամանակ անցկացնելու համար սկսեց զննել շրջապատը:
 
Նա երբեք դատարանում չէր եղել, միայն գրքերից գիտեր և շատ ուրախացավ, երբ կարողացավ զանազանել բոլոր պաշտոնյաներին:
 
— Սա դատավորն է, որովհետև կեղծամ ունի:
 
Ի միջի այլոց, դատավորը Թագավորն էր: Նա թագը դրել էր կեղծամի վրա (նայեք ճակատի նկարին, եթե ուզում եք տեսնել, թե նա ինչպես է հագել այն) և անհանգիստ էր զգում իրեն, և դա բոլորովին սազական չէր նրան:
 
— Սա ատենակալների աթոռն է, — մտածեց Ալիսը, — իսկ այդ տասներկու արարածներն էլ (նա ստիպված էր ատենակալներին «արարածներ» կոչել, որովհետև, ինչպես արդեն ասացինք, նրանցից մի քանիսը կենդանիներ էին, իսկ մի քանիսը՝ թռչուններ) ատենակալներն են: Նա վերջին բառը երկու-երեք անգամ կրկնեց հպարտ-հպարտ, քանի որ իր տարիքից քիչ: Աղջիկներ գիտեին այդ, նա իրավացի էր: Բայց և այնպես ավելի լավ կլիներ, եթե ասեր «երդվյալ ատենակալներ»:
 
Բոլոր տասներկու ատենակալներն էլ եռանդով գրում էին՝ քարե տախտակների վրա:
 
— Այդ ի՞նչ են գրում., — շշնջաց Ալիսը Արծվառյուծի ականջին, — չէ որ դատը դեռ չի սկսվել:
 
— Իրենց անունները, — նույնպես շշուկով պատասխանեց Արծվառյուծը, — երևի վախենում են մինչև դատի վերջը մոռանան:
 
— Հիմարներ, — արհամարհանքով նետեց Ալիսը, բայց իսկույն լռեց, որովհետև այդ նույն վայրկյանին Սպիտակ ճագարը գոռաց.
 
— Լռությո՛ւն:
 
Թագավորը դրեց ակնոցը և անհանգստացած նայեց շուրջը՝ տեսնելու խոսողին:
 
Ալիսը կարողացավ պարզ տեսնել, ասես ատենակալների ուսերի վրայով նայելիս լիներ, որ բոլորն էլ իրենց քարե տախտակների վրա գրեցին «հիմարներ»: Իսկ նրանցից մեկը, որը չէր կարողանում հեգել այդ բառը, ստիպված հարցրեց կողքինին, թե ինչպես է գրվում այն:
 
— Մինչև դատի վերջը նրանց քարե տախտակների վրա ազատ տեղ չի մնա, — եզրակացրեց Ալիսը:
 
Ատենակալներից մեկի մատիտը գրելիս խզխզում էր. դա, իհարկե, այն աստիճան նյարդայնացրեց Ալիսին, որ նա ոտքի ելավ, շրջանցեց դահլիճը ու հասնելով ատենակալին, թռցրեց մատիտը: Այդ գործողությունն այնքան արագ կատարվեց, որ խեղճ փոքրիկը (դա Մողես-Բիլն էր) ոչինչ չկարողացավ հասկանալ: Մատիտն ամենուր փնտրելուց հետո ստիպված եղավ մատով գրել մինչև օրվա վերջը: նրա աշխատանքն իզուր էր, որովհետև քարե տախտակի վրա հետք չէր մնում:
 
— Մունետիկ, կարդա մեղադրականը, — ասաց Թագավորը:
 
Որից հետո Սպիտակ ճագարը երեք անգամ հնչեցրեց շեփորը, հետո բայց մագաղաթն ու կարդաց հետևյալը.
 
 
<poem>Փոսիկի Աղջիկը Եկավ ու կանգնեց,
Մի քանի համով Կարկանդակ թխեց:
 
Փոսիկի Վալետը եկավ ու կանգնեց,
Գողացավ դրանք Արանքը ճղեց:</poem>
 
 
— Ի՞նչ վճիռ եք կայացնում, — ատենակալներին դիմեց Թագավորը:
 
— Հիմա չէ, հիմա չէ, — հապշտապ ընդհատեց ճագարը, — մինչ այդ շատ անելիքներ կան:
 
— Կանչիր առաջին վկային, — կարգադրեց Թագավորը: Սպիտակ ճագարը երեք անգամ փչեց փողն ու ձայնեց.
 
— Առաջին վկա:
 
Առաջին վկան Գլխարկագործն էր: Նրա մի ձեռքին թեյի բաժակն էր, իսկ մյուսին՝ կարագահացը:
 
— Կներեք, ձերդ գերազանցություն, — սկսեց նա, — որ սրանք հետս եմ բերել: Երբ կանչեցին, ես թեյս դեռ չէի վերջացրել:
 
— Դու պետք է վերջացնեիր, — ասաց Թագավորը, — երբ ես սկսել:
 
Գլխարկագործը Նայեց Մարտյան Նապաստակին, որը Քնամկանը թևանցուկ արած եկել էր նրա հետևից:
 
— Կարծեմ, մարտի տասնչորսին էր, — ասաց Գլխարկագործը:
 
— Տասնհինգին էր, — ուղղեց Մարտյան Նապաստակը:
 
— Տասնվեցին էր, — ավելացրեց Քնամուկը:
 
— Գրեցեք, — հրամայեց Թագավորը:
 
Ատենակալներն անմիջապես գրեցին այդ թվերը, գումարե- ցին և ստացածը վերածեցին շիլինգների ու վենսերի:
 
— Գլխարկդ հանիր, — ասաց Թագավորը Գլխարկագործին:
 
— Գա իմ գլխարկը չէ:
 
— Գողացված է, — բացականչեց Թագավորը նայելով ատենակալներին, որոնք անմիջապես նշեցին այդ Փաստը:
 
— Ծախելու համար եմ պահում, — որպես բացատրություն ավելացրեց Գլխարկագործը, — ես սեփական գլխարկ չունեմ: Ես Գլխարկագործ եմ:
 
Այստեղ Թագուհին դրեց ակնոցը և մի այնպիսի հայացք նետեց Գլխարկագործի վրա, որ վերջինս սփրթնեց ու սկսեց անհանգիստ շարժումներ անել:
 
— Վկայություն տուր, — ասաց Թագավորը, — և հանգիստ կանգնիր, թե չէ տեղնուտեղը գլխատել կտամ:
 
Բայց այդ խոսքերն անհրաժեշտ ազդեցություն չգործեցին Գլխարկագործի վրա: Նա մեկ մի ոտքին էր հենվում, մեկ՝ մյուս ու սարսափահար նայում Թագուհուն և այն աստիճան էր հուզվել, որ կարագահացի փոխարեն կծեց բաժակը:
 
Հ-ենց այդ պահին Ալիսին համակեց մի տարօրինակ զգացում, և դա այնպես շփոթեցրեց նրան, որ երկար ժամանակ չէր կարողանում հասկանալ, թե ինչ է կատարվում իր հետ. վերջապես գլխի ընկավ՝ ինքը նորից սկսել էր աճել: Սկզբում որոշեց հեռանալ դահլիճից, բայց փոքր-ինչ մտածելուց հետո վճռեց մնալ այնքան, քանի դեռ տեղը կբավականացներ իր համար:
 
— Այդպես մի սեղմիր ինձ, — ասաց Քնամուկը, որ նստած էր Ալիսի կողքին, — հազիվ եմ շնչում:
 
— Ի՞նչ կարող եմ անել, — մեղմ ասաց Ալիսը, — ես մեծանում եմ:
 
— Դու իրավունք չունես այստեղ մեծանալու, — բարկացավ
 
Քնամուկը:
 
— ճփմարություններ դուրս մի տվեք, — համարձակվեց նկատել Ալիսը: — Իսկ գիտեք, որ դուք էլ եք մեծանում:
 
— Այո, բայց ես քիչ տարածություն եմ զբաղեցնում և քիչ եմ մեծանում, ոչ թե քեզ նման ահռելի չափերով, — Քնամուկը խոժոռված ելավ տեղից ու անցավ դահլիճի մյուս կողմը:
 
Թագուհին, որ մինչ այդ անթարթ նայում էր Գլխարկագործին, տեսնելով Քնամկան տեղափոխությունը, դիմեց դատպրանի կատարածուներից մեկին.
 
— Վերջին համերգի երգիչների ցուցակը:
 
Այս խոսքերի վրա թշվառ Գլխարկագործն այնպես դողացրեց, որ կոշիկները դուրս թռան ոտքերից:
 
— Վկայություն տուր, — զայրացած կրկնեց Թագավորը, — թե չէ գլխատել կտամ, ինձ համար ոչ մի նշպնակություն
 
չունի քո բարկությունը:
 
— Ես մի թույլ մարդ եմ, ձերդ գերազանցություն, — սարսափահար արդարացավ Գլխարկագործը, — նոր էի սկսել թեյել, մի շաբաթ առաջ, երբ կարագահացն սկսեց բաիա- կել, իսկ թեյը թափվեց...
 
— Թեյն ինչ, եղավ:
 
— Ամեն ինչ սկսվեց թեյից:
 
— Թեյից միայն նախաճաշն է սկսվում, — կտրուկ ասաց Թագավորը: — Դու ինձ հիմարի տեղ ես դնում, ինչ է: Շարու- նակիր:
 
— Ես մի թույլ մարդ եմ, — կրկնեց Գլխարկագործը,— այդ դեպքից հէԹւո ամեն ինչ թափվում է:
 
— Ես չեմ ասել,— անմիջապես հակառակվեց Մարտյան
 
Նապաստակը:
 
— Ասել ես, — կրկնեց Գլխարկագործը:
 
— Ես ժխտում եմ,— պատասխանեց Մարտյան Նապաստակը:
 
— Նա ժխտում է, — կրկնեց Թագավորը, — անցեք առաջ:
 
— Դե, ուրեմն, Քնամուկն ասաց... — շարունակեց Գլխարկագործը և. անհանգստացած նայեց շուրջը՝ տեսնելու, թե արդյոք Քնամուկն էլ է ընդդիմախոսելու, բպյց Քնամուկն
 
անխռով քնած էր:
 
— Հետո, — հոգոց հանեց Գլխարկագործը, — ես մի հատ էլ կարագահաց վերցրի:
 
— Իսկ ի՞նչ ասաց Քնամուկը, — հարցրեց ատենակալներից մեկը:
 
— Այդ մեկը չեմ հիշում,—պատասխանեց Գլխարկագործը:
 
— Դու պետք է հիշես, — պնդեց Թագավորը, — թե չէ գլխատել կտամ:
 
Թշվառ Գլխարկագործը ձեռքից բաց թողեց բաժակն ու կարագահացը և ծնկի եկավ:
 
— Ես մի թույլ մարդ եմ, ձերդ գերազանցություն:
 
— Դու շատ թույլ հռետոր ես, — ասաց Թագավորը: Այստեղ ծովախոզերից մեկն սկսեց ծափահարել, բայց նրան անմիջապես կանխեցին: (Քանի որ դա շատ դժվար բան է, ես ձեզ կբացատրեմ, թե այդ գործն ինչպես գլուխ բերեցին: Դատարանի կատարածուները ծայրին պարաններ ունեցող մի լայն պարկ բերեցին, ծովախոզին գլխիվայր մտցրին մեջն ու նստեցին վրան):
 
— Լավ էր, տեսա, — ուրախացավ Ալիսը, — շատ հաճախ եմ լրագրերում կարդացել. «Դատի վերջում ծափահարության մի քանի փորձեր եղան, բայց դատարանի կատարածուներն անմիջապես կանխեցին»: Մինչև այժմ չէի հասկացել դրա նշանակությունը:
 
— Եթե դա է քո ամբողջ իմացածը, կարող ես ոտքի ելնել, — կարգադրեց Թագավորը:
 
— Ես չեմ կարող ոտքի ելնել, որովհետև արդեն կանգնած եմ:
 
— Ուրեմն, կարող ես նստել:
 
Այստեղ մի ուրիշ ծովախոզ սկսեց ծափահարել, բայց նրան էլ անմիջապես լռեցրին:
 
«Ծովախոզերի ձայնը կտրեցին, երևի դատն ավելի արագ կընթանա»,, — մտածեց Ալիսը:
 
Եu գնամ թեյս վերջացնեմ, — Գլխպրկագործն անհան- գըստացած դիմեց Թագուհուն, որն աչքի էր անցկացնում
 
երգիչների ցուցակը:
 
— Հեռացիր, — կարգադրեց Թագավորը և Գլխարկագործն այնքան արագ դուրս նետվեց, որ նույնիսկ չհասցրեց հագնել կոշիկները:
 
— Հենց հիմա կտրեցեք նրա գլուխը, այնտեղ դրսում, —
 
հրամայեց Թագուհին:
 
Բայց մինչև կատարածուն կհասներ դռանը, Գլխարկագործն արդեն անհետացել էր:
 
— Կանչիր մյուս վկային, — ասաց Թագավորը:
 
Հաջորդ վկան Դքսուհու խոհարարուհին էր: Նա պղպեղի տուփը բռնել էր ձեռքում: Ալիսն անմիջապես գլխի ընկավ, թե ով է նա, որովհետև դռան մոտ կանգնածներն անմիջապես սկսեցին փռշտալ:
 
— Տուր քո վկայությունը, — ասաց Թագավորը:
 
— Չեմ տա, — պատասխանեց խոհարարուհին:
 
Թագավորն անհանգստացած նայեց Սպիտակ ճագարին,
 
որը շշնջաց.
 
— Ձերդ գերազանցությունը պետք է խաչաձև հարցաքննության ենթարկի այս վկային:
 
— Դե, եթե ես պետք է խաչաձևեմ, ուրեմն կխաչաձևեմ, — հառաչեց Թագավորը և ձեռքերը խաչաձևելով, աչքերն այնպես ոլորեց խոհարարուհու վրա, որ կոպերը համարյա փակվեցին:
 
— Ինչի՞ց են պատրաստում կարկանդակները, — խուլ հարցաքննեց Թագավորը:
 
— Հիմնականում պղպեղից, — պատասխանեց խոհարարուհին:
 
— Օշարակից, — լսվեց մի քնկոտ ձայն Ալիսի հետևում:
 
— Բռնեք Քնամկան օձիքից, — ճչաց Թագուհին, — գլխա- տեք Քնամկանը: Դատարանից դուրս վռնդեք նրան, ճզմեք, կսմթեք նրան, կտրեք նրա այտմորուսները:
 
Մի քանի րոպե դահլիճում իրարանցում էր, բայց երբ Քնամկանը դուրս հանեցին, և բոլորը կրկին գրավեցին տեղերը, խոհարարուհին չքվել էր:
 
— Ոչինչ, կանչիր մյուս վկային, — թեթևացած շունչ քաշեց Թագավորը, հետո դիմեց Թագուհուն.
 
— Սիրելիս, դու պետք է խաչաձև հարցաքննության ենթարկես հաջորդ վկային: Եu չեմ կարող անել, որովհետև գլուխս ցավում է:
 
Ալիսը հետաքրքրությամբ նայում էր Սպիտակ ճագարին, որը բացում էր ոլորած ցուցակը և անհամբեր սպասում, թե ով է լինելու հաջորդ վկան:
 
«Նրանք դեռ ոչ մի վկայություն չեն ստացել», — մտածում էր նա:
 
Պատկերացրեք նրա զարմանքը, երբ Սպիտակ ճագարը զիլ ձայնով հայտարարեց.
 
— Ալիս:
Վստահելի
294
edits