Changes
Սիդհարթա
,/* ՍԱՄԱՆԱՆԵՐԻ ՄՈՏ */
Գովինդան պատասխանեց ու ասաց,- Մենք սովորեցինք և շարունակում ենք սովորել: Դու մեծ սամանա կդառնաս, Սիդհարթա: Դու շատ արագ յուրացրիր բոլոր խստավարժանքները, ծեր սամանաները հաճախակի զարմացք ապրեցին քո առիթով: Դու սուրբ կդառնաս, ո՜վ Սիդհարթա:
Եվ Սիդհարթան կամացուկ ասաց, ասես ինքն իր հետ խոսելիս լիներ.
- Ո՜վ Սիդհարթա, դու սամանաների մոտ ավելին ես սովորել, քան ես կարծում էի: Դա շատ դժվար է, անչափ դժվար բան է զառամյալ սամանային հմայելը: Իսկապես, եթե դու այնտեղ մնալու լինեիր, շատ շուտով կսովորեիր նաև ջրերի վրայով քայլել:
- Ես բնավ չեմ տենչում և չեմ երազում ջրերի վրայով քայլել,- ասաց Սիդհարթան:- Թող այդ տարեց սամանաները իրենց այդ ճարտարարվեստով գոհանան:
=== ԳՈԹԱՄԱ ===