Changes

Ալիսը հայելու աշխարհում

No change in size, 14:47, 16 Հունիսի 2014
/* ԳԼՈՒԽ ՈՒԹԵՐՈՐԴ. «Դա իմ սեփական հնարամտությունն է» */
Եվ նրանք սկսեցին այնպիսի ցասումով հարվածել միմյանց, որ Ալիսը վախից թաքնվեց ծառի հետևը՝ հարվածներից խուսափելու համար։
«Չեմ հասկանում, թե որոնք են ճակատամարտի կանոնները,— վախեցած դուրս նայելով իր թաքստոցից, մտածում էր Ալիսը,— երևի աոաջին առաջին կանոնը սա է. եթե մեկը հարվածի մյուսին, պետք է նժույգից վայր գցի, իսկ եթե վրիպի, ինքն իրեն պիտի գցի։ Երկրորդ կանոնն էլ այն է, որ նրանք պետք է բռնեն իրենց մահակները Փանչի ու Ջուդիի նման<ref>Փանչ և Ջուդի — անգլիական ժողովրդական տիկնիկային թատրոնի հերոսներ՝ կռվարար ամուսիններ։ </ref>։ Բայց ի՜նչ աղմուկ են բարձրացնում վայր ընկնելիս։ Ասես բուխարիկի մի խուրձ ունելիներ են թափվում ցանցի վրա։ Ի՜նչ էլ հանգիստ են նժույգները։ Հեծյալները մեկ ընկնում են, մեկ բարձրանում, իսկ նրանց հեչ պետքն էլ չէ»։
Ճակատամարտի մյուս կանոնը, որ Ալիսը չէր նկատել՝ միշտ գլխի վրա նետվելն էր։ Կռիվն ավարտվեց նրանով, որ երկուսն էլ գլխիվայր ընկան և փռվեցին կողք կողքի։ Քիչ անց ոտքի ելնելով ողջագուրվեցին, ապա Սև Ձին մի լավ տեղավորվեց թամբին ու առաջ սլացավ։
Ձին հպարտությամբ նայեց թամբից կախված սաղավարտին։
— Այո, բայց ես ավելի լավն էի հնարել՝ սրածայր բլրի էր նման։ Երբ զգում էի ընկնելու վտանգը, դնում էի գլխիս և սաղավարտն անմիջապես խրվում էր գետնին։ Այսպիսով ընկնելու քիչ հնարավորություն ունեի։ Բայց մեջն ընկնելու վտանգը կար։ Մի անգամ ինձ հետ պատահեց ամհնասարսափելինամենասարսափելին. մինչ կկարողանայի դուրս գալ, մյուս Սպիտակ Ձին վերցրեց այն ու դրեց գլխին, կարծելով, թե իրենն է։
Ձին այնպես լուրջ էր խոսում, որ Ալիսը սկզբում չհամարձակվեց նույնիսկ ժպտալ։
Հայելու Աշխարհում տեսած բոլոր հրաշքներից սա միակն էր, որ Ալիսը միշտ բոլորից պարզ հիշում էր հետագայում։ Տարիներ անց նա հստակորեն մտաբերում էր այդ տեսարանն այնպես, կարծես միայն երեկ էր կատարվել՝ Ձիու մեղմ, կապույտ աչքերը, բարի ժպիտը, մազերն ու զրահը՝ մայրամուտի շլացնող լույսի տակ, որից ծակծկում էին Ալիսի աչքերը։ Անտառի մութ ստվերները գծագրվում էին այդ տարօրինակ հեծյալի հետևում։ Նժույգը դանդաղ արածում էր, վզին թույլ գցված սանձի ծայրերը քսվում էին խոտերին՝ Ալիսի ոտքերի մոտ։ Նա մանրամասնորեն հիշում էր այդ բոլորը՝ ինչպես ուժեղ տպավորված նկար։ Ծառին հենված ու ձեռքը աչքերին հովանի արած դիտում էր տարօրինակ զույգին ու ասես երազի մեջ լսում երգի մելամաղձոտ հնչյունները։
— Բայց երաժշտությունը նրա հորինածը չէ,— ինքն իրեն ասաց Ալիսը. «Ես քեզ ավի տվի այն բոլորը, ինչ կարող էի» երգի մեղեդին է։ Նա կլանված ունկնդրում էր, բայց մինչև վերջ էլ արցունքներ չերևացին աչքերում։
<poem>::::::::Ես չեմ խոսի երկար֊բարակ,