Changes
: ― Դուք գրգռում եք հետաքրքրությունս, ― ասացի ես։ ― Բայց ինչու եք պնդում, որ ինձ անհրաժեշտ է ծանոթանալ այդ գործին։
: ― Որովհետև սա իմ առաջին գործն էր։
: Հաճախ էի փորձել պարզել, թե ընկերոջս ինչը մղեց քրեական գործի հետաքննության ոլորտը, բայց մինչև այժմ ոչ մի անգամ նա ինձ հետ անկեղծորեն չէր կիսվել։ Նա նաստեց նստեց բազկաթոռին և ծնկներին դրեց թղթերը։ Հետո ծխեց ծխամորճը, որոշ ժամանակ ծուխ արձակեց և շրջեց էջերը։
: ― Ինձնից երբեք չե՞ք լսել Վիկտոր Թրևորի մասին, ― հարցրեց Շերլոկ Հոլմսը։ ― Քոլեջում անցակացրած այն երկու տարիների ընթացքում նա միակ ընկերս էր։ Մարդամոտ չէի, Ուոտսոն, ժամերով մենակ էի մնում սենյակում, մտածելով այն ամենի մասին, ինչ նկատում և լսում էի շրջապատում, հենց այդ ժամանակ էլ ստեղծեցի մեթոդս։ Այդ պատճառով էլ քոլեջում չէի շփվում հասակակիցներիս հետ։ Այնքան էլ մարզասեր չեմ, եթե չհաշվենք բռնցքամարտն ու սուսերամարտը, մի խոսքով, զբաղվում էի բոլորովին ոչ նրանով, ինչ իմ հասակակիցները, այնպես որ իրար հետ շփվելու քիչ բան ունեինք։ Թրևորը միակ ընկերս էր, իրար հետ էլ ընկերացել էինք պատահաբար, նրա տերիերի ողորմածությամբ, որը մի անգամ առավոտյան կառչեց ոտքիցս, երբ գնում էի եկեղեցի։ Բարեկամության սկիզբը սովորական էր, բայց արդյունավետ։ Պառկեցի տասը օր, և Թրեվորը ամեն օր գալիս էր տեղեկանալու առողջությանս մասին։ Սկզբնական շրջանում մեր զրույցները տևում էին մեկ րոպեից ոչ ավելի, հետո Թրևորը սկսեց ավելի երկար նստել և կիսամյակի վերջում արդեն մոտ ընկերներ էինք։ Սրտացավ ու արի, կենսուրախ ու եռանդուն Թրևորը լրիվ իմ հակապատկերն էր, բայց և այնպես մենք ընդհանուր շատ բան ունեինք։ Երբ իմացա, որ նա էլ ինձ պես բարեկամներ չունի, ավելի մտերմացանք։ Վերջ ի վերջո, նա ինձ առաջարկեց արձակուրդներն անց կացնել Դոնիֆորպում՝ Նորֆոլկի իր հոր կալվածքում, և ես որոշեցի այդ ամիս օգտվել նրա հյուրնկալությունից։
: Տարեց Թրևորը, ըստ երևույթին, ունևոր և պատվարժան մի մարդ, կալվածք ուներ։ Դոնիֆորպը գյուղակ է, Լանգմերից հյուսիս, Բրոդզից ոչ հեռու։ Թրևորի մեծ, հնաոճ, աղյուսե տունը կանգնած էր կաղնե ցցագերանների վրա։ Այդ վայրերում կարելի էր հիանալի որս անել և զբաղվել ձկնորսությամբ։ Թրևորներն ունեին ոչ մեծ, բայց լավ ընտրված գրադարան։ Ինչպես հասկացա, այն տան հետ միասին գնել էին նախկին տիրոջից։ Բացի այդ, տարեց Տրևորը պահում էր հանդուրժելի մի խոհարար, այնպես որ շատ քմահաճ մարդ այստեղ հաճելի ժամանակ չէր անցկացնի։