Changes
/* 2. Ագաթոն և Կոզեռն */
Քրիստոնեությունը պետական կրոն դարձնելուց հետո, ֆրանկների Կոստանդինոս մեծ կայսրը և Սեղբեստրոս պապը Հայաստանի Տրդատ թագավորի և Գրիգոր Լուսավորչի ուղեկցությամբ ուխտի են գնում Երուսաղեմ։ Կոստանդինոսը կառուցում է Երուսաղեմի Հարության տաճարը։ Տրդատը շինում է Բեթղեհեմի տաճարը։ Կայսրի հրավերով Տրդատը և Լուսավորիչը Երուսաղեմից ուղևորվում են Հռոմ։ Նրանց ուղեկցում է 64 հազարի (ըստ տպագիր վարիանտի 70 հազարի) հասնող հայ զորքը։ Ճանապարհելով հյուրերին Հայաստան՝ կայսրը հետ է պահում Հռոմում նրանց ուղեկցած հայ զինվորներից 200 մարդ։ Սրանցից է ահա, որ սերվում է «որմանք» կամ «արամանք» (ըստ տպագրի՝ «որմանք» և «ալամանք») կոչված ժողովուրդը, որի միջից, ժամանակներ հետո (ըստ տպագրի՝ «ի լնուլն յետին դարին յութ հարիւր ամին») հառնելու է նոր մի Կոստանդինոս, որը հետևելով իրեն ենթարկված 12 խաչապաշտ թագավորների պաղատանքին, ձեռնարկելու է տիեզերքի փրկությանը և ազատելու է հայերին նետողների լծից։ Ափ իջնելով Գեղեցիկ նավահանգստում՝ կայսրը արշավում է Տրդատի կառուցած Դավրեժ քաղաքը, ժողովում ցաք ու ցրիվ եղած հայ ժողովուրդն ու զորքը, «որ լինի յազգէն Մամիկոնէից» և վերականգնում հայ նախարարական տները: Կայսրը հայ բանակի զորավար է նշանակում Արշակունի թագավորազն Վաղարշակին։ Վերականգնելով հայրենի գահը՝ սա պատերազմում է Բյուզանդիայի դեմ՝ առնելով նախնիների վրեժը։ Գալով Եկեղյաց գավառի '''Ճմին''' գյուղատեղին՝ Տրդատի և Պարթև հայրապետների դամբարանավայրը<ref>Ճմին հունարեն (Zotumina) գտնվում էր հռոմեացիների ժամանակ Սատալա տանող մեծ ճանապարհի վրա. Հուստինիանոսի օրոք դարձավ առաջին Հայքի վարչական կենտրոնը (Տե՛ս Н. Адонц, Армения в эпоху Юстиниана, СПБ, 1908, էջ 145)։ XIII դարի մի հիշատակարանում նշվում է որպես Երզնկայի մոտ գտնված գյուղաքաղաք [տե՛ս Հայկական ՍՍՌ Մատենադարան, № 6273, էջ 52բ], իսկ XVII դարքի հիշատակարանում՝ որպես Երզնկա երկրում գտնվող գյուղ (նույն տեղում, № 6668, էջ 284ա)։ Դա ներկայիս Երզնկայից դեպի արևելք գտնված Չիմին (սեռ. հոլ. Չման) գյուղն է, որ Կիրակոս պատմիչի մոտ հիշատակված է որպես քաղաքագեղ (Կիրակոս Գանձակեցի, նույն տեղում, էջ 265)։ Արդյոք Թիլ ավանից զատ այս վայրը ևս չէ՞ր հանդիսացել Պարթև կաթողիկոսների կամ Արշակունի թագավորների գերեզմանոցներից մեկը։</ref>, նա վերականգնելու է Լուսավորչի տան իշխանությունը՝ կաթողիկոս նշանակելով «մեծագեղ, լայնաճակատ, խոյաքիթ» մի եկեղեցականի։ Մամիկոնյանների սպարապետությամբ Վաղարշակը վերականգնելու է Հայաստանի հին սահմանները մինչև Ալանաց Դուռը, Ասորոց Միջագետքն ու Բյուզանդական ծովը։ Մինչև այդ մեռնելու է Կոստանդինոսը: Սրան հաջորդելու են Տիբերիոս և Վիզանդ կայսրները։ Վերջինիս օրոք նորից պիտի երևան իսմայելացիները, ավերեն Կարինը, վերականգնեն կռապաշտությունը, զոհ բերեն հին աստվածներին բազմաթիվ հայերի։ Սրի քաշված Հայաստանից պիտի վերապրեն քչերը միայն՝ «ի ձորն Մանանաղոյ և ի լերինս Սասնոյ և ի գոգն Կարմեղայ և հիւսիսոյ»։ Վիզանդը վրեժխնդիր է լինում հայերի համար։ Սակայն նոր տառապանք են բերում հյուսիսից խուժած 24 ազգերը՝ աճուճ մաճուճները, մագոգները և այլն։ Վիզանդի առաջնորդությամբ սրանց ևս պարտություն պիտի հասցնեն մյուս ժողովուրդները։ Վիզանդին հաջորդելու է Թեոդենը (տպագրում՝ Թեոդոս)։ Սրա ժամանակ ծնվելու է Նեռը, որի թագավորությանը վերջ է տալու Քրիստոսի հաղթող զորությունը։
Հարկ չկա կանգ առնել այս գուշակության մանր վարիանտների վրա։ Սրանցից կարևորն է թերևս միայն մեկը, ուր ասված է, թե Թեոդոսի ժամանակ, հիսունվեց տարի թագավորելուց հետո մահանալու է Վաղարշակը։ Սրան հաջորդելու է Արշակունի ծագումով խաղաղասեր և շինարար մեկը,— - «որդի Արշաւանա, որդւոյ Շիրակայ, յազգէ և ի տոհմէ Թորքոմայ»։ Սրա օրոք է, որ սպառվելու է Արշակունյաց և Լուսավորչի իշխանությունը<ref>Հայկական ՍՍՌ Մատենադարան, № 706, էջ 17 աբ.։</ref>։
Ուսումնասիրելով Ագաթոնի գուշակությունները, մխիթարյան բանասեր Բ. Սարգիսյանը իջեցնում է նրա օտարալեզու աղբյուրները մինչև VIII դարը։ Նշում է, որ այս գուշակությունները հիշեցնող եթովպական հին մի վեպի մեջ Ագաթոնի «որմանք»-ը հանդիպում է «արմենք» ձևով<ref>Բ. Սարգիսյան, Ուսումնասիրութիւն հին կտակարանի անվավեր Գրոց վրա, էջ 182։</ref>։ Դիտում է, որ վրաց մատենագրության մեջ կա «արմանք» ձևը, գործածված դարձյալ «արմենք» իմաստով<ref>Նույն տեղում, էջ 184, ծան.։</ref>։ Հայտնում է, որ Վաղարշակ անունը հանդիպում է նաև Տրդատ ձևով<ref>Նույն տեղում, էջ 187։</ref>։
Արշակունիների և Պարթևների իշխանությունը վերականգնելու գաղափարն առկա էր արդեն VIII դարում։ Այս մասին է վկայում այդ պահին վերջնականապես ձևավորված և հետագա դարերում լայն շրջանառություն ունեցած այն տեսիլքը, որ կապված էր Սահակ Պարթևի անվան հետ և իբրև հետսամուտ միջարկություն, հասել է մեզ Ղազար Փարպեցու պատմության գրքում<ref>Տե՛ս Փարպեցի, նույն տեղում, գլ. Դ։</ref>։ Անվավեր այդ գրության համաձայն Արշակունյաց անկումից հետոՍահակը որպես թե գուշակած է եղել Լուսավորչի հիմնադրած եկեղեցու զավթումը աշխարհի փառքին հետամուտ քահանայապետների ձեռքով, բայց և միաժամանակ կանխատեսած Արշակունյաց և Լուսավորչի աշխարհիկ և հոգևոր դինաստիաների վերականգնումը՝ «մերձ երևումն պղծոյն անապատի», ասել է՝ աշխարհի կատարածին մոտ ժամանակներում։ Ներկայիս պարզված պիտի համարել, որ Արշակունիներին և Լուսավորչի տանը վերաբերող քաղաքական այս հեռանկարները ձևավորվել և մտել են Սահակի «Տեսիլքի» մեջ VIII դարի սկզբներին<ref>Տե՛ս Ն. Ակինեան, Քննութիւն տեսլեան ս. Սահակայ, տպագրվ. «Հանդէս Ամսօրեայ», 1936, էջ 467 և հետ. 1937, էջ 5 և հետ.:</ref>։
Հայ Արշակունիների ժառանգության իրավունքը շահարկելու մտայնությունը IX դարում քաղաքական խոշոր այժմեականություն էր ստանում նույնիսկ Հայաստանի սահմաններից դուրս՝ Բյուզանդիայում, Մակեդոնական դինաստիայի հաստատման ժամանակ։ 867 թվականին առաջացած նոր այդ դինաստիային վերագրվում էր ոչ միայն հայկական, այլև Արշակունի ծագում։ Փոտն այն մարդն էր, որ հայերին ուղղած իր դիմումներով նպատակ էր հետապնդում կախման մեջ դնել հայ եկեղեցին հունական եկեղեցուց։ Տարածելով Վասիլի հավակնությունը Արշակունյաց ժառանգության վրա, պատրիարքը ենթադրում էր մեծապես դյուրացնել այդ նպատակի իրագործումը։ Փոտի կեղծիքը մուտք է գործում Վասիլին ժամանակամերձ պատմագրության մեջ՝ փոխանցվելով Գինեզիոս և Կոստանդին Ծիրանածին պատմիչների երկերին։ Վերջինիս ասելով, Վասիլը սերում էր հոր կողմից Տրդատ Պարթևից, մոր կողմից Կոստանդին Մեծից և երկու գծով էլ՝ Ալեքսանդր Մեծի փայլն ուներ։ Ծիրանածին կայսրը կապում էր իր պապի ծնունդը հայ կանխատեսությունների հետ. «Եվ այսպիսով կատարվեց այն մարգարեությունը,— - գրում էր նա,— - որ արել էր 350 տարի առաջ Իսահակը. նշանավոր այդ եկեղեցականը, ինքն ևս Արշակունյաց ցեղից, գուշակել էր, թե այնքան տարուց հետո Արշակի սերնդից մեկը գրավելու է հռոմեական կայսրության գայիսոնը»<ref> Հմմտ. Ն. Ադոնցի, L’ âge et l’origine de l’empreure Basile I, տե՛ս Byzantion, 1934, էջ 220 և հետ.։</ref>։
Վասիլ կայսրի ծագման այս վերսիան ծանոթ է նաև հայ աղբյուրներից։ Վարդան պատմիչը հաղորդում է, որ հայկական 325 (մ. թ. 876) թվականին, Վասիլը հատուկ դեսպանի միջոցով թագ է խնդրել իշխանաց իշխան Աշոտ Բագրատունուց։ Կայսրը, հարում է Վարդանը, իմացել էր հայ մի եպիսկոպոսից իր մոր Արշակունի ծագումը, ուստի և կամենում էր ստանալ իշխանաց իշխանի համապատասխան վավերացումը<ref>Վարդակ Բարձրբերդեցի, Պատմութիւն տիեզերական, Մոսկվա, 1861, էջ 116։</ref>։
Չգիտենք իսկապես Աշոտի պատասխանը Վասիլին։ Սակայն Վարդանի պատմածից պարզվում է, որ կայսրի առաջարկը նոր թափ էր հաղորդել Հայաստանում Սահակ Պարթևի անունով նվիրագործված երազանքին. «Եւ կատարիլ թուէր տեսլեանն Սահակայ սրբոյն՝ նստիլ թագաւոր Արշակունի»— Արշակունի»- հարում է Վարդանը<ref>Վարդան, ն. տ., էջ 116։</ref>։ Հավանական է թվում մեզ արդեն իսկ հայտնված այն միտքը, թե բյուգանդական հավակնությունները կանխելու և Աշոտ Բագրատունուն իր հետ ամուր կապած լինելու համար է, որ խալիֆ Մութամիդը Հայաստանի թագ հղեց նրան։ Մերձիմահ Վասիլ կայսրին մնում էր միայն ողջունել ու վավերացնել իր «սիրեցյալ որդի» Աշոտի թագադրությունը<ref>„История СССР с древнейших времен до образования древне-русского государства”, изд. ГАИМК. М. и Л., ч. III-IV, էջ 314։</ref>։
Վարդանի հաղորդածը հասկանալու համար պիտի վերհիշել, որ ժամանակին Բագրատունիներն էին հենց Արշակունիների թագադիրները<ref>Հմմտ. Մ. Խորենացի, գիրք 4, գլ. Գ։</ref>: Մտադրված լինելով արաբներից հետ ստանալ երբեմն Բյուզանդիային պատկանած հայ երկրամասերը և միաժամանակ նաև իրազեկ դարձնել հայերին այդ մասին՝ Վասիլը ճիշտ էր հասցեագրում իր դիմումը։ Այլ խնդիր է, թե որքան կարող էր դուրեկան լինել այդ դիմումը Արշակունիների թագադրին։ Հայկական գահի ժառանգ համարելով իրեն՝ վերջինս տրամադիր չպիտի լիներ ուրիշին զիջելու Արշակունյաց թագի իրավունքը։
Նույն այս լեգենդի Հայաստանում առաջ բերած արձագանքի հետքերը մնացել են նաև Ներսես Պարթևի տեսիլքի և Ագաթոնի գուշակությունների մեջ։ Շոշափելի և ակնառու են այդ հետքերը այն ամենի մեջ, ինչ պատմում են մեզ այս աղբյուրները «որմանք», «արմանք», իսկ երբեմն նաև «ալամանք» ազգի մասին։ Ինչպես ակներև է նաև Բ. Սարգիսյանի մատնանշած օտար աղբյուրներից՝ աղճատված այդ բառը առաջացել է պարզապես «արմենք» կամ հունական աղբյուրների «armеnoi»=հայք բառից։ Տեսլական գրականության մեջ այդ անունով նշված ազգին վերագրված ազատարար սխրագործությունները վկայում են այն արձագանքի մասին, որ ունեցել էին Հայաստանում հայ կայսերական դինաստիայի՝ արաբների դեմ վարած հաղթական պատերազմները IV—V IV-V դարերից ի վեր Հայաստանի քաղաքական անկախության անկման պայմաններում։ Այդ նախարարական և մասնավորապես հայ Արշակունյաց տան ժառանգները ապավինում էին Բյուզանդիա՝ գրավելով այնտեղ հատկապես Արմենիակ թեմում զինվորական և վարչական բարձր պաշտոններ։ VI դարում Իրիսի գետահովտում կայսերական Բյուզանդիայի Արմենիակոն թեմում կայան ունեցող զորաբանակը հիմնականում կազմված էր հայերից և գլխավորված հայ զորահրամանատարներից։ Տասնյակների էր հասնում սրանց միջից ելած այն մարդկանց թիվը, որոնք ձեռք կարկառեցին Կոստանդինոսի թագին կամ բազմեցին Բյուզանդիոնի գահին։ «Արմեն»-ներից էին ծագում ոչ միայն կայսերական Բյուզանդիայի IX—XI IX-XI դարերի բազմաթիվ տիրակալներ, այլև հաճախ բյու-գանդական կայսրուհիները։ Նշենք Թեոփիլես կայսեր կնոջը, Մամիկոնյան ծագում ունեցող նշանավոր Թեոդորա կայսրուհուն և համանուն ուրիշներին։ Ոչ պակաս ազդեցություն պիտի գործած լինեին արաբների դեմ վարած պատերազմների ընթացքում հռչակ ստացած և մասնավորապես Արշակունի ծագում ունեցած կամ Արշակունի տոհմանուն առինքնած հայ զորավարները։
Սրանով էլ պիտի բացատրել առաջին հայացքից օտարոտի երևացող այն փաստը, որ տեսիլների և գուշակությունների մեջ ազատարար «հռոմաեցիների» զորքերը սերված են համարվում «որմանք»—«արմենք» «որմանք»-«արմենք» ցեղից, որից առաջացած նշանավոր մեկին, պայմանական «Վաղարշակ» կամ «Տրդատ» Արշակունուն, Ագաթոնը դարձնում է ազատագրվելիք Հայաստանի գահակալ։
Տակավին Հուստինիանոսի ժամանակ բյուզանդական բանակը գլխավորող հայազգի Նարզեսին շրջապատում էին Արշակունի տոհմանուն կրող Հովհան, Արշակ և Արտավան զորավարները<ref> F. Laurent, L’Arménie entre Byzance et l’Islam depuis la congueste arabe jusqu’a 887, Paris, 1919, էջ 195, ծան.։</ref>։ VIII դարում բուլղարների դեմ անուն վաստակեց Տաճատ Անձևացին. Արտավան Մամիկոնյանի հետ սա գլխավորում էր բյուզանդական այն զորքերին, որոնք կռվում էին Կիլիկիայում<ref>Նույն տեղում, էջ 197։</ref>։ Լևոն IV կայսրի օրոք (775—780775-780) արաբների դեմ պայքարող բանակի մեջ հինգ զորավարներից չորսը հայեր էին՝ Արտավազդ, Տաճատ, Վարազտիրոց և Մուշեղակ։
IX դարում պետական բարձր դիրքի հասավ արաբների դեմ տարած իր հաղթանակներով նշանավոր Մանվել Մամիկոնյան զորավարը։ Սակայն անհամեմատ ավելի նշանակալից են այն պարտությունները, որ հասցնում էր Խալիֆաթի դեմ ձեռնարկած իր արշավանքներով հայ Արշակունի լինելու հավակնություն ունեցած Վասիլը, որ ռազմական, վարչական մեծ ունակությունների շնորհիվ արքունական ախոռապանի պաշտոնից հասավ բյուգանդական զորավարի դիրքի և ապա .սպանելով իր արբեցող հովանավորին՝ Միխայիլ III կայսրին, դարձավ Մակեդոնական դինաստիայի հիմնադիր։ Արաբական մի շարք ամրություններ խորտակելուց հետո Վասիլը մտավ Միջագետք և սպառնական դիրք գրավեց խալիֆաթի դեմ։
Հայերի դերը բյուզանդական բանակներում նկատելի էր նաև հետագայում։ X դարում հայ զինվորները մասսայաբար մուտք են գործում բյուզանդական բանակը, կազմելով սրա լավագույն զորամասերը<ref>Ш. Диль, Основные вопросы византийской истории. Мocква, 1947, էջ 82 և 141։</ref>։ Հայկական ծագում ուներ արաբների դեմ վարած իր պատերազմներով այդ դարում հռչակված Հովհանն Կուրկուասը, որին ժամանակակիցները համեմատում էին Տրայանոսի և Բելիզարիոսի հետ։ 930—954 930-954 թվականներին նա օգնության հասավ Կարսի Աբաս թագավորին։ Բասենում, Դվինում, Խլաթում և Բաղեշում նա խաչ տնկեց մզկիթների գմբեթներին, ավերեց Տիգրանակերտը և որպես ռազմական թանկագին ավար, Պոլիս բերեց... Քրիստոսի դաստառակը։ Կուրկուասից ավելի բարձր դիրքի հասան կայսերական գայիսոն նվաճած Ռոմանոս Լեկապեն, Նիկիֆոր, Փոկաս և Հովհան Չմշկիկ հայազգի ուզուրպատորները։ Նիկիֆորը և Չմշկիկը նվաճեցին Կիպրոս և Կրետե կղզիները , Կիլիկիայի, Սիրիայի և Միջագետքի քաղաքները, հենված այն բանակների վրա, որոնց էական մասը կազմում էին հայերն ու վրացիները։
Անհավանական չէ, որ քրիստոնյաների փրկության, Նեռի երևման և աշխարհանցումի մասին Ագաթոնը, ինչպես և ժամանակակից մյուս մի շարք աղբյուրները արձագանքում էին այն հայացքներին ու տրամադրություններին, որոնք առկա էին Արևմուտքում 666 թվականին և Քրիստոսի «ծննդյան» հազարամյակին։ Անսահման շատ են հայ ձեռագրերի մեջ Նեռի երևման մասին արվող հուշարկումները, թեմատիկ գրվածքներն ու դրանց ընդօրինակումները, որոնք արտահայտել կամ հրահրել կարող էին էսխատոլոգիական նման մտապատկերներ։ Բնորոշ են Լաստի վերտցու տողերը. «Չիք ինչ ժամանակ կամ գործ որ զմերն հնացուցանել կարէ, բայց թէ, որ պղծոյն անապատի զգուշացուցանեն գիրք»<ref>Լաuտիվերտցի, նույն տեղում, էջ 95։</ref>։
Աշոտի բարեպաշտ հաջորդները ևս, ընդհուպ մոտենալով ահավոր 1000 թվականին, ոչ միայն վանքեր ու եկեղեցիներ շինեցին, այլև բերդեր ու աշտարակներ, կամուրջներ ու դարպասներ, ջրմուղներ ու բաղնիքներ։ Մարդիկ գուցե ականջ էին կախում աշխարհի կատարածի մասին եղող հուշարկումներին, բայց և չէին հրաժարվում առօրյա հոգսերից, դիզում էին հարստություն, ձգտում փառքի և իշխանության։ Ստեփանոս Ասողիկ պատմիչը նշում է այդ ժամանակ Անիում եկեղեցիներ կառուցող «բարեպաշտ» Գագիկ I-ի անխոստովանելի մի չարագործությունը և նույնիսկ թափանցիկ ակնարկով նշում արքայական գահին տիրանալու նպատակով նրա մի հանցագործությունը՝ հարազատ եղբոր սպանությունը։
Միստիցիզմից ու անկումային տրամադրություններից զերծ են մասնավորապես այս ժամանակաշրջանից մեզ հասած Անիի, Աղթամարի, Հաղբատի և Սանահնի քանդակները, արձաններն ու ճարտարապետական շինությունները։ Ֆեոդալների կրոնական ջերմեռանդությունից ոչ նվազ դրանք վկայում էին և նրանց «աշխարհային» հատկությունների — - հարստության և ուժի, իշխանակալության ու փառատենչության մասին։ Արտահայտելով դարաշրջանի իշխող մտայնությունն ու ճաշակը, դրանք կրում էին իրենց վրա նաև ժամանակի մտավոր և ֆիզիկական աշխատանքի կնիքը և հանդիսանում ժողովրդի ստեղծագործ եռանդի ու կենսահաստիչ տրամադրությունների շոշափելի հետքերը։
Հարստությունների աննախընթաց կուտակման ու դասակարգային սրված կռվի պայմաններում միանգամայն ակներև է էսխատոլոգիական երկերի քարոզչական-դիդակտիկական նպատակը։ Բիբլիական հնավանդ պատկերներով աշխարհի տիրակալները կամենում էին սանձահարել ու հնազանդության բերել հեստող հպատակներին, անձնավորելով սրանց մեջ «Նեռի կարապետներին» կամ հենց իրեն Նեռին։ Սաստիչ տեսիլների ու հայտնությունների մեջ նրանք ծրարում էին իրենց ներքին կամ արտաքին թշնամիներին հասցեագրված ինվեկտիվներ ու խրատներ, սոցիալական կամ քաղաքական երազանքներ ու ձգտումներ, որոնց աշխարհային իմաստը պարզ է ու ակներև։ Հայալեզու տեսիլներն ու գուշակու-թյունները ևս քաղաքական ուտոպիաներ, ծրագրեր կամ քարոզներ էին։ Բիբլիական պատկերացումների օգնությամբ դրանք արձանացնում էին ոչ այնքան անցյալը, որքան ներկան, ոչ այնքան եղածը, որքան լինելիքը, ավելի ճիշտ՝ բաղձալին։
Ւնչպես Ներսես Պարթևի տեսիլների, այնպես և Ագաթոնի մեզ հասած գուշակությունների առանցքը ոչ թե աշխարհի կատարածի համաքրիստոնեական հայացքներն են, այլ Հայաստանի ազատագրման քաղաքական հեռանկարները։ Պիտի կարծել, որ աշխարհի կատարածի սպասումները Հայաստանում ավելի խոր արձագանք գտան, ոչ թե VII կամ X դարերում, այլ ավելի ուշ՝ սելջուկ թուրքերի ներխուժման ժամանակ, ամբողջ Հայաստանում, Վասպուրականում և Անիում առաջացած քաղաքական և սոցիալական սուր ճգնաժամի հանգամանքներում։ Գտնվեցին մարդիկ, որոնք այդ ճգնաժամը ևս լծորդեցին հայտնության խորհրդավոր տարեթվերի հետ։ «Ել յետ հազար ամին լուցցէ զստանայ և հանցէ ի բանտէ անտի. ելցէ և մոլորեսցուսցէ զազգս ամենայն ընդ չորս կողմանս երկրի» — - ասված է Հովհաննու Հայտնության մեջ<ref>Գլ. Ի, 7։</ref>: Հայտնության հազարամյակն հաշվում էին Քրիստոսի «խաչելութեան» ժամից։
Խոսելով Վասպուրականի Սենեքերիմ թագավորի մասին` Ուռհայեցին պատմում է, թե ահավոր այդ պահին նա «ոչ եկեր և ոչ էարբ, այլ կայր մտախոհ, լի տրտմութեամբ և զգիշերն ամենայն անքուն անցուցանէր և նստեալ քննէր զժամանակագրութիւնս և զասացուածս աստուածախօս տեսանողացն, զսրբոց վարդապետացն և գտանէր գրեալ ի գիրսն զժամանակն ելանելոյ Թուրքաց զօրաց և զօրականաց. և ծանեաւ զկորուստ և զկատարած ամենայն երկրի. և գտանէր ի գիրսն գրեալ այսպէս, եթէ «Ի ժամանակին յայնմիկ փախիցէն յարևելից յարևմուտս, ի հիւսիսոյ ի հարաւ, և հանգիստ ոչ գտանեն ի վերայ երկրի, վասն զի արեամբք ծածկին դաշտք և լերինք»<ref>Ուռհայեցի, նույն տեղում, էջ 48։</ref>։ Թե ինչ հետևություններ էր հանում Սենեքերիմը տեսիլների ու գուշակությունների հին գրքերից կամ ինչ իմաստ մտցնում հյուսիսից հարավ կամ արևելքից արևմուտք ապավինելու մասին գրոց ցուցումների մեջ՝ դրա բացատրությունը ստանում ենք Թովմա Արծրունու պատմությունից, ուր Իրանից Հայաստան խուժած թուրք հրոսակախմբերի մասին ասված է թե «Մատնեաց զմեզ Տէր և զմնացեալսն ի ձեռս անօրէն արծաթակուրծ եղեռնաթիւր և մեղսասէր զարմին Ելիմա, որ ազգք թուրքաց»։ Թոմայի շարունակողի ասելով, Վասպուրականի թագավորը հանգեց այն մտքին, թե չիք «այլ ուստեք օգնականութիւն բաց ի տեառնէ, և օգնականութիւն տեառն ի թիկունս արքային յունաց»<ref>Թովմա Արծրունի, նույն տեղում, էջ 307։</ref>։
Նախընթաց դրվագում մասամբ արդեն պարզեցինք պատմական ռեալ այն իրականությունը, որ հարկադրում էր Բագրատունյաց և Արծրունյաց հայ թագավորներին՝ «կամովին» զիջել իրենց իշխանությունը Բյուզանդիային։ Ուռհայեցու և Թովմա Արծրունու վկայությունները դրսևորում են ոչ այնքան Սենեքերիմ Արծրունու, որքան Վասիլ կայսրի հետ գրական հեռանկարներ կապող հայ եկեղեցական ֆեոդալական որոշ խմբակցությունների հայացքները։ Վասիլն անուն էր վաստակել ոչ միայն իսլամի դեմ մղած իր պատերազմներով, այլև պավլիկյանների դեմ հանած իր հալածանքներով։ Թվում էր, թե Վասիլ կայսրի ձեռներումն էր գտնվում աշխարհի խաղաղության բանալին։ Մեզ արդեն ծանոթ է այն համարումը, որ ուներ նրա ուժի մասին Լաստիվերտցին: Նման հայացք ուներ նրա մասին նաև Գր. Նարեկացին, որը հատկանշում էր այդ կայսրին որպես «յաղթող և մեծ կայսր»։ Ընդարձակելով կայսրության արևելյան և հյուսիսային սահմանները, ասում է Նարեկացին, բյուզանդական բանակը ոտքի տակ տվեց եկեղեցու թշնամիներին, և հաստատեց ամենուրեք «անդորութեան միջոց»<ref> Գր. Նարեկացի, Մատենագրութիւն, Վենետիկ, 1840, էջ 268։
Նշելով, որ Նարեկացին նշավակում էր «արաբացոց քանասար գայլերի գազանությունը», պրոֆ. Մ. Մկրյանը ուզում է հավատացնել, թե «Մատեան ողբերգութեան» հեղինակը ատելությամբ էր վառված դեպի «օտար զավթիչներն» առհասարակ: Աչքի առաջ ունենալով բյուգանդական կայսրի նկատմամբ Նարեկացու բռնած դիրքը, նման ընդհանրացումը պիտի թյուր իմացության պտուղ համարել (Հմմտ. Մ. Մկրյան, «Գրիգոր Նարեկացի», Երևան, 1955, էջ 218): Մի տեղ (Մատեան ողբերգութեան, ԾԶ, բ. հատված) Նարեկացին ղատապարտում է «ոգեկործան» կայսրներին, սակայն դրանից չի կարելի անել այն եգրակացությունը, թե նա դատապարտում էր '''բոլոր''' կայսրներին, ինչպես նաև այն փաստից, որ '''նույն տեղում''' նա դատապարտում էր «ըմբոստ» աղքատներին, չի կարելի անել այն հետևությունը, թե նա դատապարտում էր '''բոլոր''' աղքատներին: Նվազ բռնաձիգ չէ հեղինակի այն հավաստիացումը, թե իբր Նարեկացին «չի կարողացել հաշտվ ֆեոդալական կեղեքման հետ» և կամ որ նրա միստիկ աշխարհայեցությունը «արտացոլել է գյուղացիական—աշխատավորական գյուղացիական-աշխատավորական խավերի թախիծն ու վիշտը ու նրանց՝ իրականության նկատմամբ ունեցած խոր դժգոհությունն ու ցասկոտ բողոքը» (տե՛ս նույն տեղում, էջ 171 և 198)։ Կարծում ենք, որ Նարեկացուն իբրև բանաստեղծի դրվատելու համար անհրաժեշտ չէ, որ անպատճառ գյուղացիական-աշխատավորական խավերի գաղափարախոս եղած լիներ նա:</ref>։
«Ապարանից խաչի պատմության» մեջ Նարեկացին նվազ մեծարանքով չի խոսում Վասիլ II և Կոստանդին VIII կայսրների՝ արաբների, սկյութացիների, խազիրների, վրացիների, լազերի և հայերի վրա տարած հաղթությունների, հաստատած խաղաղության և մասնավորապես «ասքանազյան զարմին» արած պարգևների մասին<ref>Գր. Նարեկացի, նույն տեղում, էջ 374 և հետ.։ Մենք դեռ առիթ կունենանք դրսևորելու Նարեկացու և մյուս եկեղեցականների այս կողմնորոշման սոցիալական խոր շարժառիթները։</ref>։
Որ թուրքական վտանգը նպաստավոր մթնոլորտ էր ստեղծել տեսիլների խմորման համար՝ այդ տեսանք արդեն Ներսես Պարթևի կանխատեսությունները քննելիս։ Հետագայում սկսում են հայտնի դառնալ նաև Հովհաննես Կոզեռն վարդապետի անվան հետ կապված տեսիլները։ Իբր թե հայոց 470 թ. (=մ. թ. 1023 թ.) տեղի ունեցած շարժն ու արեգակի լիակատար խավարումը գիտուն այդ վարդապետը բացատրած է եղել նրանով, թե մոտենում է ժամանակը, երբ, համաձայն Հովհաննու հայտնության, պիտի ազատ արձակվեր Քրիստոսի մկրտությամբ շղթայված սատանան<ref> Մ. Ուռհայեցի, նույն տեղում, էջ 52 և հետ.։</ref>։ Նշելով 1030 թվականին — - «Քրիստոսի մկրտության հազարամյակին» թուրքերի գրոհը Բերկրիի վրա, Սամուել Անեցին կատարված անցքի հետ կապում է Կոզեռն ի բացատրությունը<ref> Ս. Անեցի, նույն տեղում, էջ 106։</ref>։ 1037 թվականին թուրքերը վերցրին Եդեսիան։ Նույն տարում կրկնվեց ահեղ շարժն ու արեգակի խավարումը։ Հետնորդներն այս անցքերը ևս կապեցին Կոզեռնի նախազգուշացումների և հայտնության հազարամյակի հետ, երբ շղթայազերծ սատանան պիտի ավերեր աշխարհը<ref> Մ. Ուռհայեցի, նույն տեղում, էջ 66։</ref>։ Անեցու տարեգրության մեջ Եդեսիայի գրավումն ու Կոզեռնի տեսիլները նշված են դարձյալ որպես ներքնապես կապակցված փաստեր<ref> Ս. Անեցի, նույն տեղում, էջ 106 և հետ.։</ref>։
Միայն Կոզեռնը չէր, որ տագնապալից այս ժամանակներին լուսատուների շարժումները կամ երկրի ընդերքում տեղի ունեցող երևույթները կապում էր հայ ժողովրդի քաղաքական բախտի մեջ կատարված շրջափոխությունների հետ։ «Քրիստոսի խաչելութեան» հազարամյակին, 1033 թվականին, նշելով «յամսեանն Արաց յաւուրն ուրբաթու ի դառնալ աւուրն» տեղի ունեցած արեգակի խավարումը, Լաստիվերտցին գրում էր. «Զոր տեսեալ '''բազումք''' ի գիտնոց, կարծեցին գոլ զծնունդն Նեռինն զայն, կամ մեծամեծ չարեաց գուշակ» <ref> Լաստիվերտցի, նույն տեղում, էջ 42։</ref>։ Նույն այդ դեպքն է, որի մասին, առնելով հին տարեգրու-թյուններից, Մխիթար Այրիվանեցին նվազ որոշակի նշում էր 1031-1041 թվականների արանքում. «Արեգակն խաւարեցաւ ի Քաղոց ժգ յուրբաթու, ի միջօրէի, և արձակեցաւ սատանայ ի կապանաց խաչելութեան Քրիuտոսի»<ref> Մխիթար Այրիվանեցի, Պատմութիւն Հայոց, Մոսկվա, 1860, էջ 58։ Աստղաբաշխական և ժամանակաբանական գրականության մեջ արեգակի խավարումների մասին եղած այս նշումների ճշտությունը վիճարկվում է (տե՛ս այս մասին «Մանր ժամանակագրություններ XIlI—XVIII XIlI-XVIII դարերի», Երևան, 1956, II, էջ 163. Վ. Հակոբյանի ծանոթագրությունը)։ Սակայն այդ վեճերն ըստ էության չեն շոշափում մեզ զբաղեցնող հարցի էությունը, որչափ, ինչպես պիտի տեսնենք, Կոզեռնի անվամբ մեզ հասած տեսիլները կապված չեն ոչ արեգակնային խավարումների և ոչ իսկ նրա անձնավորության կամ ապրած ժամանակի հետ։</ref>։
Կոզեռնի տեսիլը վկայակոչող հայ աղբյուրների մեջ նախատեսվում են կրոնական պատվիրանների խախտումներ, հարստահարումների, կաշառակերությունների և հափշտակությունների հաճախում, կարգավորների գործած զեղծումներ, արծաթասիրություն ու սիմոնականություն, անբարոյություն և աշխարհային զվարճանքների ծավալում վանքերում ու դղյակներում. «Առաջնորդք և. իշխանքն լինելոց են կաշառակերք և ստախոսք և սուտերդմունք և ի ձեռս կաշառաց թիւրեն զդատաստանս իրաւանցն աղքատին...։ Իշխանք և դատաւորք պոռնկասէրք առաւել քան աստուածասէրք... մեծարեն զմատնիչսըն և զգողսն, յաւիշաակեն անիրաւաբար զաշխատողաց զինչսն, անողորմ ի վերայ ուղիղ դատաստանացն»<ref>Ուռհայեցի, նույն տեղում, էջ 69 և հետ.։</ref>։ Փաստապես այս ամենը ընթացիկ կյանքում դիտված և հոգևոր ու աշխարհիկ իշխող խավերի դեմ սրված մերկացումներ էին տեսիլքի մեջ՝ գալիքի գոգը առաջաձգված։
Կարծում ենք սակայն, որ կիլիկեցի հեղինակն իր առաջ ունեցել էր Արևելյան Հայաստանի դրական որևէ աղբյուր, դրված XI դարի կեսերին, Անիի բյուգանդական օկուպացման ժամանակ։ Ըստ երևույթին գրական մի գործ էր դա, որը Կոզեռնին վերագրված տեսիլքի ձևով հաշվի էր առնում Անիի բնակչության տրտունջները և միաժամանակ ներշնչում նրանց այն մտայնությունը, թե ներքին և արտաքին բոլոր նեղիչների դեմ փրկության ապավեն կարող է լինել միայն '''բյուզանդական''' զենքը։ Կոզեռնը այն մարդն էր հենց, որ ընկերակցել էր Պետրոս Գետադարձին, երբ վերջինս մեկնել էր Տրապիզոն՝ Վասիլ II կայսրի հետ Անիի թագավորի անունից «հայոց կորստեան գիր և նամակը» (Լաստիվերտցի) ստորագրելու համար։ Մեզ զբաղեցնող ապոկրիֆում նա հանդես է դալիս իբրև Անիի բյուզանդասերների՝ Պետրոս կաթողիկոսի, Մագիստրոսի և Վեստ Սարգսի, ինչպես և սրանց ինտրիգներին և բյուգանդական ճնշումներին զոհ դարձած Հովհաննես Սմբատ թագավորի մոտ, որպես քաղաքական գուշակ։ Հասկանալի է, որ «պարսիկներից» (իմա՝ Իրանին տիրացած թուրքերի սպառնալիքից) ազատվելու համար Կոզեռնը կարող էր «գուշակած» լինել ոչ թե ֆրանկների, այլ՝ '''հույների''' միջամտությունը։ Զուր չեն այն գործի մեջ երկարորեն պատմված Պետրոսի հանդիպումը Վասիլ կայսրի հետ, կաթողիկոսի հրաշագործությունները, հայկական ծագում ունեցող կայսրի «ծածկաբար» դարձը դեպի իր պապերի դավանանքը, որից հետո նշված է, թե նա «եղև որպէս զհայր աշխարհիս հայոց»<ref>Ուռհայեցի, նույն տեղում, էջ 50։</ref>։ Նկատենք, որ Ուռհայեցու պատմության մեջ Կոզեռնի 1023 թվականի տեսիլքը արդարացված է թուրքերի '''առաջին''' ներխուժման և «հայասեր» Վասիլ Il-ի ներարշավի պատմությամբ<ref>Նույն տեղում, էջ 54 և հետ.։</ref>։ Պատմելով Կոզեռնի 1037 թվականի տեսիլքը՝ ապոկրիֆի մեզ չհասած նախնական վարիանտը կարող էր հույսեր կապած լինել միայն սելջուկների հանդեպ տանելիք բյուգանդական («հռոմայեցիների») հաղթանակի հետ։
Այսպիսով՝ նախնական ձևով մեր ձեռքը չհասած տեսիլքը հայ բյուզանդասերների նպատակներին ու տրմադրություններին ընդառաջող մի գրվածք պիտի եղած լիներ։ Կոզեռնին վերագրված տեսիլների նոր վարիանտներում պահվել են նախնական վերսիայի բեկորները միայն։ Սելջուկ-թուրքերի մասսայական գրոհներից և նրանց Հայաստանում հաստատած պետություններից հետո, հույն տեսիլներում (մասնավորապես Մեթոդիոսի) նշված «պարսիկները» Կոզեռնի մեզ հասած տեսիլների մեջ դառնում են «թուրքեր», Երուսաղեմը նվաճող «հռոմայեցիները» և քնից արթնացող հոռոմ թագավորը (սրա մասին Մեթոդիոսը գրում էր— էր- «զարթեսցէ որպէս այր ի քնոյ») դառնում են Երուսաղեմի համար պատերազմող «ֆրանկներ»<ref>Հմմտ. նույն տեղում, էջ 72։</ref>։ Նույն կերպարանափոխությունն է այս, որ վիճակվել էր նաև Ներսիսյան տեսիլքին։ Կոզեռնին վերագրված քննադատական սուր ինվեկտիվները պատկանում են ոչ թե Կոզեռնին, այլ Ուռհայեցու մոտ պահված տեսիլները շարադրող կամ խմբագրող գրչին։
Նման կերպարանավախության ենթարկվել էր նաև Ագաթոնի՝ պատմական իրադարձությունների ազդեցությամբ փոփոխություններ կրած հին գուշակությունների սկզբնագիրը։ Ագաթոնի «ելամացոց» կամ «իսմայելացոց» դեմ պայքարում էին, ինչպես տեսանք, «որմանները» կամ «արմանները»։ XI—XII XI-XII դարերում «ելամացոց» և «իսմայելացոց» անվան տակ հասկանում էին արդեն ոչ թե «ելամացոց» երկրին տիրացած արաբ «իսմայելացիներին», այլ նույն այդ երկիրը նվաճած սելջուկ «իսմայելացիներին»<ref>Տերմինների նոր այս իմաստավորումը տե՛ս, օրինակ, Լաստիվերտցու մոտ, ն. տ., էջ 69 և հետ., 109 և passim, նաև՝ Մանանդյան և Աճառյան, Հայոց նոր վկաներ, գիտական հրատ., Վաղարշապատ, 1903, էջ 23։</ref>։ Փոխված էր նաև «հռոմայեցիների»=հույների ֆունկցիան։ Հայերին բարեկամ հույների տեղը Ագաթոնի մեզ հասած ձեռագրերում բռնում են հայերին թշնամի հույները, որոնցից վրեժ էր հանելու «Վաղարշակը» կամ «Տրդատը»։
Հույն ազատարարների փոխարեն ասպարեզ են իջնում «ֆրանկ» (որոշ վարիանտներում «ալաման») «ազատարարները», որոնց առաջնորդելու են Հայաստանի փրկումը հաղթանակով պսակող հայ զորավարները։ Նոր այս խմբագրությունը ստանում էր «Ագադրոնի հայրապետին ասացեալ վասն հարուցման առաջիկա թագաւորից ֆրանգաg» վերնագիր։ Մինչդեռ առաջ Ագաթոնի երկը, ինչպես ցույց է տալիս XII—XIII XII-XIII դարերին վերադրվող մի գրչագիր, կոչվում էր «Պատմութիւն վասն զօրանալոյ հայոց ազգին և թագաւորելոյ ի զարմից նոցա և յերկիրն Հոռոմայ (Հոռոմոց) որ և նոր Կոստանդիանոս անուանի, որոյ ի ձեռն փրկութիւն լիցի ամենայն քրիստոնէից»<ref> Տե՛ ս Բ. Սարգիսեան, Ուսումնասիրութիւնք և այլն, էջ 178 և «Մայր ցուցակ Վենետիկի», բ. 803։</ref>։
Այսպիսով, Ագաթոնի անվան հետ կապված գուշակությունները անցել են զարգացման նույն ճանապարհը, որպիսին անցել են նաև ներսիսյան տեսիլները։ Ագաթոնի հին վարիանտների մեջ արտացոլված է հայերի '''հունական''' կողմնորոշումը։ Նորերը՝ դիմուղղված դեպի ֆրանկները՝ դրսևորում են շեշտված '''հակահունական''' տենդենցը, այստեղ ազատարար Արշակունիները նվաճում են Յոթը բլուրների վրա փռված Բյուզանդիոնը։
Բացառիկ այն ուշադրությունը, որ հատկացված է Ագաթոնի մոտ Սասունի և շրջակա երկրների ազատագրական պայքարներին, փոխադրում է մեզ Տարոնի և Սասունի Մամիկոնյան-Թոռնիկյան իշխանների վերելքի ժամանակները՝ XI դարի կեսերից մինչև XII դարի կեսերը<ref>Ագաթոնը ակնարկում Է նաև Մամիկոնյան-Թոռնիկյանների «հյուսիսային» տիրապետությունները։ Այդ ակնարկը հասկանալու համար պիտի հիշենք, որ հունական կողմնորոշում ունեցող հայ քաղկեդոնականները, մասնավորապես Մամիկոնյան-Թոռնիկյանները, կալվածներ ունեին նաև հյուսիսում, Բյուզանդիային սահմանակից Տայքում և Սպերում։ Մամիկոնյանների այդ շրջաններում տակավին V դարում ունեցած կալվածների մասին տե՛ս Փավստոս, Գ. 18, Դ. 2։</ref>։ Նշենք նաև «յազգէն Մամիկոնէից» կազմված հայոց զորքի մեծարումը Ագաթոնի մոտ։ Գիտենք ապա, որ X դարից ի վեր հիշատակվող Մամիկոնյան-Թոռնիկյանները պատկանում էին հենց հայ-քաղկեդոնական այն ֆեոդալների թվին, որոնք քաղաքական խնամեական կապեր ունեին բյուգանդական ազնվականների հետ և հաճախ կարևոր դիրք ու պաշտոններ էին ստանձնում կայսերական մայրաքաղաքում ու բանակում<ref> F. Laurent. L’Alliance et filiation de premier Taronites, («Ecos d’Orient», 37 (1939), էջ 127 և հետ.։</ref>։ Մակեդոնական տան կայսրների հայ ծագման մասին եղած վերսիան, որպես ավանդություն, կապվում էր հենց Տարոնի, այսինքն` Մամիկոնյան-Թոռնիկյանների տիրապետած երկրի հետ։ Նկատի ունենք Սամուել Անեցու` Վասիլ կայսրի մասին բերած վկայությունը. «ԶՎասիլն (ասեն) ի Տարօնոյ ի գեղջէ Թլայ»<ref>Ս. Անեցի, նույն տեղում, էջ 95, նույնը Կիրակոս Գանձակեցի, նույն տեղում, էջ 75։</ref>։ Տարոնի Թիլը չպիտի շփոթել Եկեղյաց գավառի համանուն անվան հետ, ուր գտնվում էին պարթևական ծագում ունեցող կաթողիկոսներից երկուսի՝ Արիստակեսի և Ներսեսի դամբարանները։ Նման շփոթությունների միջոցով էր հիմնավորվում Վասիլ կայսրի Արշակունի ծագումը, որ նժարի վրա էին նետում Վասիլ Մակեդոնացին և նրա հաջորդները հայկական երկրամասերին և, առաջին հերթին, Տարոնին տիրանալու համար, որ և գլուխ բերվեց 964—965 964-965 թվականներին։
XI դարի կեսերին Տարոնը և Սասունը մտնում էին Գրիգոր Մագիստրոսի վարչությանը հանձնված Բյուզանդիայի արևելյան բդեշխության մեջ, գտնվելով անմիջորեն Մագիստրոսի փեսա Թոռնիկ Մամիկոնյանի իշխանության ներքո։ հայտնի է սրա առաջնորդությամբ սասունցիների վարած պայքարը սելջուկների դեմ<ref> Ուռհայեցի, նույն տեղում, էջ 130, Լաստիվերտցի, էջ 141, Միխայէլ Ասորի, Ժամանակագրութիւն, Երուսաղէմ, 1871, էջ 395։</ref>։ Հիշվում է նաև Փիլարտոսի, ֆրանկների և թուրք Ամր-Փաքրի դեմ Թոռնիկի մղած պատերազմը, որի ժամանակ նրա բանակում եղած պիտի լինի 50 հազար հետևակ, 6 հազար ձիավոր<ref>Ուռհայեցի, էջ 206 և հետ.։</ref>։
Սելջուկների դեմ մղած պայքարի ընթացքում Մամիկոնյան-Թոռնիկյանները փաստապես հանդես էին գալիս որպես «իրանական» նորահայտ սուվերենների դեմ ապստամբած բյուգանդական առաջապահիկներ։ Որպես բյուգանդական վասալներ նրանք բախվում էին նաև ֆրանկների հետ, մինչդեռ Ագաթոնի նոր վերսիան կրում էր իր վրա այն ժամանակների դրոշմը, երբ հայերի բյուզանդական կողմնորոշումը նահանջել էր արևմտաեվրոպական կողմնորոշման առաջ։ Հին վերսիայի «արմանները» կամ «որմանները» դարձել էին «ալամանների» կամ «ֆրանկների» առաջապահիկներ։ Հույների հայ զինատարները զիջել էին իրենց տեղը հույներից վրիժառու Վաղարշակին կամ Տրդատին։ Ի՞նչ է նշանակում այս շրջադարձը։ Ըստ երևույթին վերախմբագրված Ագաթոնը կատարել էր նույն Էվոլյուցիան, որպիսին կատարել էր վերախմբագրված Կոզեռնը։ Կիլիկյան իրադրության մեջ երկուսն էլ ընդառաջում էին առկա հարաբերություններին ու պահանջներին։ Մասնավորապես Ագաթոնի նոր վերսիան՝ հանձին Վաղարշակի կամ Տրդատի, նպատակ ունի անդրապատկերել Բյուզանդիայի դեմ ապստամբած և խաչակիրների օժանդակությամբ Կիլիկիայում հայ ուրույն իշխանություն հիմնադրող Ռուբենի և Ռուբինյանների՝ բյուզանդական կայսրության դեմ տարած դարավոր պայքարը։ Ագաթոնի գուշակությունները առիթ են տալիս կարծելու, թե հետագայում Կիլիկիայի այդ պայքարին իրենց մասնակցությունն էին բերում նաև Տարոնի Մամիկոնյանները։ Ի վերջո, սրանք պարտվում են։ Միխայել Ասորին 1163 թվականի ներքո գրում է. «Ի սոյն ամին բերդեր զոր ունէին հայք յերկիրն Սասնոյ, նեղեալ Մուֆարկինայ (=Նփրկերտի) ամիրայէ, տուին ի Շահի Արմեն յամիրայն Խլաթայ, զայն որ ունէին ի հին ժամանակաց»<ref>Միխ. Ասորի, Ժամանակագրութիւն, էջ 476։</ref>։ Ավելի ուշ, խալիֆաթի կրած պարտություններից հետո, Սասնո երկիրը հպատակություն հայտնեց մոնղոլներին, Հուլաղու խանի կողմից տրվելով Սադուն Արծրունուն<ref>Կիրակոս Գանձակեցի, նույն տեղում, էջ 370։</ref>։
Թոռնիկյանների անկման և Ռուբինյանների վերելքի դարաշրջանն է փոխադրում մեզ նաև Ագաթոնի ակնարկը Լուսավորչի տան իշխանությունը վերականգնող «մեծագեղ, լայնաճակատ, խոյաքիթ» եկեղեցականի մասին։ Այստեղ խոսքը վերաբերում է Լուսավորչի տան վերականգնողի համբավ վայելած և կաթողիկոսական նոր, Պահլավունի դինաստիայի հիմք ձգած Գրիգոր Վկայասերին (1065—11051065-1105)։ Թոռնիկ Մամիկոնյանը Վկայասերի փեսան էր։. 1189 թվականին Հեթում Թոռնիկյանը գաղթեց Կիլիկիա։ Ռուբինյանների և Թոռնիկյանների մեջ XII դարի վերջերին ստեղծվեցին խնամեական նոր կապեր<ref> Ալիշան, Շնորհալի և պարագայք իւր, Վենետիկ, 1873, էջ 14 և Սմբատ պատմիչ, էջ 105։</ref>։
Ագաթոնի վերախմբագրման առաջին ժամանակասահմանը (terminus post quem) որոշելու համար կարող ենք հիմք ընդունել տպագիր «որմանք-ալամանք» վարիանտը, որ մատնում է Ֆրիդրիխ Բարբարոսայի անվան հետ կապված խաչակրաց արշավանքի ազդեցության հետքը։ Այս հանգամանքը կարող էր ենթադրել տալ, թե վերախմբագրումը տեղի է ունեցել մոտավորապես XII դարի վերջին տասնամյակներում։ Սակայն տպագրի վարիանտը չկա Ագաթոնի մեզ հասած հնագույն, 1219 թվականին ընդօրինակված ձեռագրում։ Չկա այդտեղ նաև բնորոշ այս սկսվածքը, որ գտնում ենք 1626 թվականի մի ձեռագիր օրինակում։ «Արդ ի լնուլ յետին դարին ԸՃ (=800) ամին յայնժամ թագավորեսցէ մեծ Կոստանդիանոս հզաւրն, '''յազգէ սուրբ և անուանի թագաւորացն որ ալմանք կոչի''', զոր արգելեալ էր մեծ թագաւորին Տրդատա» <ref> Մայր ցուցակ Վենետիկի, բ. 83։</ref>։ Այս առիթ է տալիս կարծել, թե «ալաման»-ների վարիանտը ավելի ուշ ժամանակի միջարկություն է։