Changes

Խաղամոլը

Ավելացվել է 33 939 բայտ, 17:55, 11 Փետրվարի 2015
/* Տասնհինգերորդ գլուխ */
== Տասնհինգերորդ գլուխ ==
 
Հիշում եմ նա սարսափելի շեշտակի նայում եր դեմ,իս, բայց չեր շարժվում տեղից, չփոխելով անդամ դիրքը։
 
— Յես յերկու հարյուր հազար ֆրանկ եմ տարել,― գոչեցի յես, նետելով վերջին փաթթոցը։ Թղթադրամների և վոսկու փաթթոցների ահագին կույտը ծածկեց վողջ սեղանը, և յես չեյի կարոզանում աչքս հեռացնել այդ կույտից․ մեկ-մեկ յես իսպառ մոռանում եյի Պոլինային։ Մեկ սկսում եյի կարգի բերել թղթադրամների կույտերը, դարսում եյի միասին, մեկ մի ընդհանուր դեզում զատում եյի վոսկին․ մեկ ամեն ինչ թողնում և արագ-արագ անցուդարձ եյի անում սենյակում, խորհում, ապա հանկարծ դարձյալ մոտենում սեղանին, դարձյալ սկսում համարել փողը։ Հանկարծ, ասես ուշքի յեկած, յես արագ-արագ դուռը փակեցի, յերկու անգամ պտտելով բանալին։ Հետո կանգ առա, մտամոլոր, իմ փոքրիկ չեմոդանի առջև։
 
— Չեմոդանի մեջ չդնե՞մ մինչև վաղը,― հարցրի հանկարծ յես, դառնալով դեպի Պոլինան, հանկարծ մտաբերելով նրան։ Իսկ նա շարունակ նստած եր, անշարժ և նույն տեղում, բայց ուշի-ուշով հետևում եր ինձ։ Տարորինակ եր մի տեսակ նրա դեմ,ի արաահայտությունը․ դուր չեկավ ինձ այդ արտահայտությոլնը։ Չեմ սխալվի, յեթե ասելու լինեմ, վոր նրա մեջ ատելություն կար։
 
Յես արագ մոտեցա նրան։
 
— Պոլինա, ահա քսանհինգ հազար ֆլորին ― դա կանի հիսուն հազար ֆրանկ, նույնիսկ ավելի։ Վերցրեք, շպրտեցեք վաղը նրա յերեսին։
 
Նա ինձ չպատասխանեց։
 
— Յեթե կամենում եք, յես ինքս կտանեմ, վաղ առավոտյան։ Լա՞վ։
 
Նա հանկարծ խնդաց։ Յերկար ծիծաղում եր նա։
 
Յես զարմանքով և վշտալից զգացմունքով նայում եյի նրան։ Այդ ծիծաղը շատ նման եր նրա մանրիկ, ծաղրական ծիծաղին ինձ վրա, վոր միշտ զուգադիպում եր իմ ամենաբուռն բացատրություններին։ Վերջապես նա դադարեց և հոնքերը կիտեց․ հոնքերի տակից նա խիստ հայացքով նայում եր վրաս։
 
— Յես ձեր փողը չեմ վերցնի,― ասաց նա արհամարհանքով։
 
— Ինչպե՞ս։ Այդ ի՞նչ կնշանակի,― բղավեցի յես,― Պոլինա, ինչո՞ւ։
 
— Յես ձրի փող չեմ վերցնում։
 
— Յես առաջարկում եմ, վորպես բարեկամ. յես ձեզ կյանքս եմ առաջարկում։
 
Նա նայեց վրաս տևական, զննող հայացքով, ասես կամենալով թափանցել մեջս։
 
— Դուք թանգ եք տալիս,― ասաց նա քմծիծաղով,— Դե-Գրիյեյի սիրուհին հիսուն հազար ֆլորին չարժե։
 
— Պոլինա, ինչպե՞ս կարելի յե հետս այդպես խոսել,— գոչեցի յես կշտամբանքով,― մի՞թե յես Դե֊Գրիյե յեմ։
 
— Յես ձեզ ատում եմ։ Այո․․․ այո․․․ յես ձեզ Դե֊Գրիյեյից ավել չեմ սիրում,― ճչաց նա, փայլատակելով աչքերով։
 
Այստեղ նա ձեռներով ծածկեց դեմ,ը և հիսթերիկ յեղավ։ Յես արագ֊արագ մոտեցա նրան։
 
Յես հասկացա, վոր իմ բացակայությամբ նրան մի բան ե պատահել։ Նա ասես թե խելքը կորցրել եր։
 
— Գնիր ինձ։ Կուզե՞ս։ Կուզե՞ս։ Հիսուն հազար ֆրանկով, ինչպես Դե֊Գրիյեն,― դուրս պրծավ նրա բերնից ջղաձիգ հեծկլտանքների հետ։ Յես գրկեցի նրան, համբուրում եյի նրա ձեռները, վոտները, ծունկ չոքեցի նրա առջև։
 
Հիսթերին անցնում եր։ Նա յերկու ձեռքը դրել եր ուսերիս և սևեռուն հայացքով զննում եր ինձ․ կարծես իմ դեմ,ի վրա բան եր ուզում կարդալ։ Նա ականջ եր դնում, բայց ըստ յերևույթին չեր լսում, թե ինչ եյի ասում յես նրան։ Ինչ֊վոր հոգս և մտատանջություն եր յերևացել նրա դեմ,ին։ Յես վախենում եյի նրա համար․ ինձ միանգամայն թվում եր, վոր նրա խելքը խանգարվել ե։ Մեկ նա կամացուկ ինձ իրեն եր քաշում․ հավատ ընծայող ժպիտ եր թափառում նրա դեմ,ին․ և հանկարծակի նա ինձ հրում եր և դարձյալ սկսում եր նայել վրաս մռայլված հայացքով։
 
Հանկարծ նա սկսեց ինձ գրկել։
 
— Դու հո ինձ սիրո՞ւմ ես, սիրո՞ւմ ես,― ասում եր նա,― չե՞ վոր դու, չե՞ վոր դու․․․ իմ պատճառով ուզում եյիր մենամարտել բարոնի հետ։― Յեվ հանկարծ նա փռթկաց, կարծես ինչ֊վոր ծիծաղելի և սիրալի բան միտքն ընկավ։ Նա և՛ ծիծաղում եր, և՛ լալիս միաժամանակ։ Ի՞նչ անեյի յես ապա։ Յես ինքս ել ասես տենդի մեջ եյի։ Հիշում եմ՝ նա ինձ սկսում եր մի բան ասել,— բայց յես գրեթե վոչինչ չեյի կարողանում հասկանալ։ Դա ինչ-վոր զառանցանք եր, թոթովանք,― ասես թե նա ինչ-վոր բան եր ինձ ուզում շուտ֊շուտ պատմել,― զառանցանք, վոր յերբեմն ընդհատվում եր ամենաուրախ ծիծաղով, վոր ինձ վախեցնում եր։ «Չե, չե, դու սիրելի յես, սիրելի»,— կրկնում եր նա։ «Դու իմ հավատարիմն ես», և դարձյալ ձեռները դնում եր ուսերիս, ելի նայում եր վրաս և շարունակում կրկնել․ «Դու ինձ սիրո՞ւմ ես․․․ սիրո՞ւմ ես․․․ սիրելո՞ւ յես»։ Յես աչքս նրանից չեյի դարձնում․ յես դեռևս յերբեք չեյի տեսել նրա քնքշության և սիրո նման թափը։ Ճիշտ ե, դա, իհարկե, զառանցանք եր, բայց... նկատելով իմ կրքոտ հայացքը, նա հանկարծ խորամանկ ժպտում եր․ առանց վորևե պատճառի նա հանկարծ խոսք եր բաց անում միստեր Աստլեյից։
 
Ասենք՝ նա անընդհատ խոսք եր րաց անում միստեր Աստլեյից (մանավանդ քիչ առաջ, յերբ վոր ճիգ եր անում ինձ ինչ-վոր բան պատմել), բայց թե ինչ — յես չեյի կարողանում ըմբռնել․ կարծեմ նա անգամ ծաղրում եր Աստլեյին․ անընդհատ կրկնում եր, թե Աստլեյը սպասում ե․․․ և գիտե՞մ յես արդյոք, վոր նա հիմա անշուշտ կանգնած կլինի լուսամուտի տակ։ «Այո, այո, լուսամուտի տակ,― ապա, բաց արա, նայիր, տես, նա այստեղ ե, այստո՜ղ»։ Նա հրում եր ինձ դեպի լուսամուտը, բայց հենց վոր յես շարժվում եյի գնալու, նրա ծիծաղը փռթկում եր, և յես մնում եյի նրա մոտ, իսկ նա նետվում եր վրաս և գրկում ինձ,
 
— Մենք կմեկնենք։ Մենք վաղը կմեկնենք,― ծագում եր նրա գլխում անհանգիստ միտք,― դե․․․ (և նա միտք եր անում)― կհասնենք տատին, դու ի՞նչ ես կարծում։ Բերլինում, յես կարծում եմ, կհասնենք և նա մեզ կտեսնի։ Իսկ միստեր Աստլե՞յը․․․ եհ, սա չի թռչի Շլանգենբերգից, ի՞նչ ես կարծում։ (Նա բարձր ծիծաղեց)։ Դե, լսիր, գիտե՞ս, գալ ամառ նա ո՞ւր ե գնում։ Նա ուզում ե հյուսիսային բևեռ գնալ գիտական հետազոտություններ կատարելու համար, ինձ ել կանչում եր հետը, հա, հա, հա։ Նա ասում ե, վոր մենք, ռուսներս, առանց յեվրոպացիների վոչինչ չգիտենք և վոչ մի բանի ընդունակ չենք․․․ Բայց նա ել բարի մարդ ե։ Գիտե՞ս, նա «գեներալին» ներում ե․ նա ասում ե, վոր Blanche֊ը․․․ վոր կիրքը,― եհ, չգիտեմ, չդիտեմ,― հանկարծ կրկնում եր նա, ասես շփոթված և կապը կորցրած։― Խեղճ մարդիկ, ափսոսս գալիս ե, տատին ել․․․ դե, լսիր, ախր ինչպե՞ս կարող ես դու սպանել Դե-Գրիյեյին։ Յեվ մի՞թե, մի՞թե դու կարծում եյիր, վոր կսպանես։ Ո՜, հիմար ես։ Մի՞թե դու կարող եյիր կարծել, վոր յես թույլ կտամ քեզ մենամարտել Դե-Գրիյեյի հետ, դու իսկի բարոնին ել չես կարող սպանել,― ավելացրեց նա, հանկարծ ծիծաղելով։— Ո՜, ի՞նչ ծիծաղելի եյիր դու այն պահին բարոնի հետ․ յես նայում եյի նստարանից ձեր յերկուսին ել․ և վորքան չեյիր ուզում դու այն պահին գնալ, յերբ յես քեզ ուղարկում եյի։ Ինչպե՜ս ծիծաղում եյի յես այն միջոցին, ինչպես ծիծաղում եյի յես այն միջոցին,― ավելացրեց նա ծիծաղելով։
 
Յեվ հանկարծ նա դարձյալ ինձ համբուրում ու գրկում եր, դարձյալ կրքոտ ու քնքշաբար սեղմում եր իր դեմ,ը իմին։ Յես այլևս վոչ մի բանի մասին չեյի խորհում և վոչինչ չեյի լսում։ Իմ գլուխը պտտվեց...
 
Յես կարծում եմ առավոտյան ժամը յոթը կլիներ, յերբ յես ուշքի յեկա. արևի լույսն ընկել եր սենյակը։ Պոլինան նստած եր քովս և տարորեն նայում եր շուրջը, ասես ինչ-վոր խավարից յելնելով և հավաքելով հուշերը։ Նա ել եր նոր արթնացել և աչքերը հառել սեղանին ու փողերին։ Գլուխս ծանրացել և ցավում եր։ Յես ուզեցա բռնել Պոլինայի ձեռքը․ նա հանկարծ հրեց ինձ և վեր թռավ բազմոցից։ Որը մառախլապատ եր․ լուսաբացից առաջ անձրև եր յեկել։ Նա մոտեցավ լուսամուտին, բաց արեց, գլուխն ու կուրծքը դուրս հանեց և ձեռներով հենած գլուխը և սրուքները դրած լուսամուտի վրա. նա մոտ յերեք րոպե այդպես մնաց, առանց շուռ գալու և առանց ականջ դնելու, թե յես ինչ եմ ասում։ Յերկյուղով միտք եյի անում՝ ի՞նչ ե լինելու հիմա, ինչո՞վ պիտի սա վերջանա։ Հանկարծ նա բարձրացավ լուսամուտից, մոտեցավ սեղանին և նայելով ինձ անսահման ատելության արտահայտությամբ, չարությունից դողացող շուրթերով ասաց ինձ.
 
— Դե, տուր ինձ հիմա իմ հիսուն հազար ֆրանկը։
 
— Պոլինա, ելի՞, ելի՞,― սկսեցի յես։
 
― Թե՞ դու հետ ես մտածել։ Հա՛֊հա՛֊հա՛։ Գուցե արդեն ափսոսդ գալի՞ս ե։
 
Քսանհինգ հազար ֆլորինը, վոր դեռ յերեկ եր համարված, սեղանի վրա ընկած եր․ յես վերցրի և մեկնեցի նրան։
 
— Չե՞ վոր սա հիմա իմն ե։ Այդպե՞ս ե, չե՞։ Այդպե՞ս․― չար-չար հարցնում եր նա ինձնից, փողը բռնած ձեռքում։
 
― Այո՛, դա միշտ ել քոնն ե յեղել,― ասացի յես։
 
― Դե՛, ահա՛ քո հիսուն հազար ֆրանկը։— Նա ձեռքը հետ տարավ և թափով շպրտեց վրաս փաթթոցը։ Փաթթոցը դիպավ յերեսիս, ցավացրեց և թերթիկ-թերթիկ թափվեց գետնին։ Այդ անելուց հետո՝ Պոլինան դուրս վազեց սենյակից։
 
Յես գիտեմ, իհարկե, այն րոպեյին նրա խելքը տեղը չեր, թեև յես չեմ հասկանում այդպիսի ժամանակավոր խելագարություն։ Ճիշտ ե, նա հիմա յել, մի ամիս անց, դեռևս հիվանդ ե։ Ի՞նչ եր սակայն այդ վիճակի, և վոր գլխավորն ե, այդ արարքի պատճառը։ Վիրավորված հպարտությո՞ւնը։ Հուսահատությո՞ւնը, վոր նա սիրտ եր արել գալ մոտս։ Ցույց տված չլինե՞մ, թե յես սնապարծ եմ իմ բախտից և իրոք, ճիշտ այնպես, ինչպես Դե-Գրիյեն, ուզում եմ ոձիքս թափ տալ նրանից, նվիրելով նրան հիսուն հազար ֆրանկ։ Բայց այդպիսի բան չկար, խղճի մտոք գիտեմ այդ։ Կարծում եմ, վոր մեղավորն այստեղ մասամբ նրա սնափառությունն ե յեղել․ սնափառությունը հուշել ե նրան ինձ հավատ չընծայել և վիրավորել, թեև այդ ամենը պատկերացել ե նրան գուցե և աղոտ կերպով։ Այդ դեպքում յես, իհարկե, Դե-Գրիյեյի մեղքը քավեցի և մեղավոր դարձա, թերևս առանց մեծ հանցանքի։ Ճիշտ ե, այդ ամենը լոկ զառանցանք եր․ այն ել ե ճիշտ, վոր յես գիտեյի, թե նա զառանցանքի մեջ ե և․․․ ուշ չդարձրի այդ հանգամանքի վրա։ Գուցե նա հիմա չի կարողանում ներել ինձ այդ։ Այո, բայց դա հիմա յե այդպես, իսկ այն միջոցին, այն միջոցին։ Նրա զառանցանքն ու հիվանդությունն այնքան հո ուժգին չե՞ն յեղել, վորպեսզի նա բոլորովին մոռանար, թե ինչ ե անում, յերբ վոր Դե֊Գրիյեյի նամակը ձեռին գալիս եր մոտս։ Ուրեմն նա գիտեր, թե ինչ ե անում։
 
Յես կիսատ-պռատ, արագ-արագ, իմ բոլոր թղթադրամները և վոսկու վողջ կույտը կոխեցի անկողնու մեջ, վերմակով ծածկեցի և դուրս յեկա, Պոլինայից տասը րոպե հետո։ Յես հավատացած եյի, վոր նա տուն ե վազել և ուզում եյի կամաց-կամաց մտնել նրանց մոտ և նախասենյակում դայակից հարցնել որիորդի առողջության մասին։ Վորքան մեծ եր իմ զարմանքը, յերբ վոր սանդուխքի վրա պատահած դայակից տեղեկացա, վոր Պոլինան դեռևս տուն չի վերադարձել, և վոր դայակն ինքն ել նրա հետևից ինձ մոտ ե գալիս յեղել։
 
— Հիմա,― ասացի յես նրան,― հենց հիմա դուրս յեկավ իմ մոտից, մի տասը րոպե առաջ, ապա ո՞ւր կարող ե նա կորած լինել։
 
Դայակը կշտամբանքով նայեց վրաս։
 
Մինչդեռ մի ամբողջ պատմություն եր դուրս յեկել, վոր արդեն տարածվել եր հյուրանոցում։ Շվեյցարանոցում և ոբեր-կելների մոտ փսփսում եյին, վոր ֆրեյլենը, առավոտյան ժամը վեցին դուրս ե վազել հյուրանոցից, անձրևի տակ և վազել hôtel d’Angleterre-ի ուղղությամբ։ Նրանց խոսքերից և ակնարկներից յես նկատեցի, վոր նրանք արդեն գիտեն, թե նա վողջ գիշերն իմ սենյակումն ե անց կացրել։ Ասենք, արդեն զրույց եր շրջում գեներալի ամբողջ գերդաստանի մասին. հայտնի յեր դառել, վոր գեներալը յերեկ գժվում ու լալիս եր, լսելի վողջ հյուրանոցում։ Յեվ պատմում եյին, վոր յեկած տատը նրա մայրն ե յեղել, վոր դիտմամբ հենց նրա համար ե Ռուսաստանից յերևան եկել, վորպեսզի արգելի իր վորդու ամուսնությունը m-ll Cominges-ի հետ, իսկ անհնազանդության դեպքում, ժառանգությունից զրկելու համար, և վորովհետև նա իրոք չի հնազանդել, ապա կոմսուհին, հենց նրա աչքի առջև, դիտմամբ տանուլ ե տվել ռուլեթի խաղում իր բոլոր փողերը, վորպեսզի նրան այլևս բան չհասնի․ «Diese Russen» ― կրկնում եր ոբեր֊կելները զայրույթով, որորելով գլուխը։ Մյուսները ծիծաղում եյին։ Ոբեր֊կելները հաշիվ եր պատրաստում։ Իմ տանելը նրան հայտնի յեր․ Կարլը, իմ կարիդորի լաքեյը, առաջինը շնորհավորեց ինձ։ Բայց դարդս հո չե՞ր կտրել։ Յես վազեցի դեպի d'Angleterre հյուրանոցը։
 
Դեռ վաղ եր. միստեր Աստլեյը վոչ վոքի չեր ընդունում․ իսկ իմանալով, վոր յես եմ յեկել, դուրս յեկավ մոտս կորիդոր և կանգ առավ իմ դեմ, լուռ հառելով ինձ վրա անագե հայացքը և սպասում եր, թե յես ինչ կասեմ։ Յես իսկույն հարցրի Պոլինայից։
 
—— Նա հիվանդ ե,― պատասխան եց միստեր Աստլեյը, առաջվա պես շեշտակի նայելով վրաս և աչքերը ինձնից չդարձնելով։
 
— Ուրեմն նա իրո՞ք ձեզ մոտ ե։
 
— Ո՜, այո, ինձ մոտ ե։
 
— Դուք ինչպե՞ս եք ապա... մտադիր եք ձեզ մո՞տ պահել։
 
— Ո՜, այո, յես մտադիր եմ։
 
— Միստեր Աստլեյ, դա սկանդալ կհանի, այդ չի կարելի։ Համ ել նա բոլորովին հիվանդ ե. դուք, թերևս, չեք նկատել։
 
— Ո՜, այո, յես նկատել եմ և ձեզ արդեն ասացի, վոր նա հիվանդ ե։ Յեթե նա հիվանդ չլիներ, ձեզ մոտ չեր անցկացնի գիշերը։
 
— Ուրեմն դուք այդ ե՞լ գիտեք։
 
— Գիտեմ։ Նա յերեկ այստեղ ե գալիս յեղել և յես նրան կտանեյի իմ ազգականուհու մոտ, բայց վորովհետև նա հիվանդ ե յեղել, ուստի և սխալմամբ ձեզ մոտ ե յեկել։
 
— Յերևակայեցեք։ Դե, շնորհավորում եմ ձեզ, միստեր Աստլեյ։ Ի դեպ, դուք ինձ գաղափար եք տալիս. դուք վողջ գիշերը մեր լուսամուտի տակ կանգնած հո չե՞ք յեղել։ Միսս Պոլինան ամբողջ գիշերն ստիպում եր ինձ բանալ լուսամուտը և նայել ― կանգնած չե՞ք արդյոք դուք լուսամուտի տակ, և սարսափելի ծիծաղում եր։
 
— Մի՞թե։ Վոչ, լուսամուտի տակ յես չեյի կանգնածք բայց յես սպասելիս եմ յեղել կորիդորում և շրջում եյի։
 
— Բայց նրան պետք ե բուժել, միստեր Աստլեյ։
 
— Ո՜, այո, յես արդեն բժիշկ եմ կլանչել, և յեթե նա մեռնելու լինի, դուք կպատասխանեք ինձ նրա մահվան համար։
 
Յես ապշեցի։
 
— Ներողամիտ յեղեք, միստեր Աստլեյ, այդ ի՞նչ եք կամենում դուք։
 
— Ճի՞շտ եք վոր դուք յերեկ յերկու հարյուր հազար թալեր եք տարել։
 
—— Ընդամենը միայն հարյուր հազար ֆլորին։
 
— Ահա, տեսա՞ք։ Ուրեմն այսոր առավոտյան Փարիզ գնացեք։
 
— Ինչո՞ւ։
 
— Բոլոր ռուսները, փող ունենալուց, Փարիզ են գնում,― պարզեց միստեր Աստլեյը այնպիսի ձայնով և յեղանակով, վոր ասես թե գրքից կարդալիս լիներ։
 
— Ի՞նչ պիտի անեմ Փարիզում յես հիմա, ամառ ժամանակ։ Յես սիրում եմ նրան, միստեր Աստլեյ։ Դուք ինքներդ ել գիտեք։
 
— Մի՞թե։ Յես համոզված եմ, վոր՝ վոչ։ Համ ել, այստեղ մնալով, դուք անշուշտ տանուլ կտաք ամենը և փող չի մնա Փարիզ գնալու համար։ Բայց մնաք բարով, յես միայնգամայն համոզված եմ, վոր դուք այս առավոտ Փարիզ կմեկնեք։
 
— Լավ, մնաք բարով, միայն թե յես Փարիզ չեմ գնա։ Խորհեցեք, միստեր Աստլեյ, այն մասին, թե մեր բանը հիմա ի՞նչ կլինի։ Մի խոսքով՝ գեներալը... հիմա միսս Պոլինայի այդ արկածը,― չե՞ վոր լուրը պտտելու յե վողջ քաղաքում։
 
— Այո, վողջ քաղաքում․ իսկ գեներալը, կարծում եմ, դրա մասին չի խորհում և նրա դարդը չի ել կտրել։ Համ ել միսս Պոլինան ունի կատարյալ իրավունք ապրելու, վորտեղ նրա քեֆն ուզենա։ Իսկ այդ ընտանիքի մասին կարելի յե արդարացի ասել, վոր այդ ընտանիքն այլես գոյություն չունի։
 
Գնում ու խնդում եյի այդ անգլիացու տարորինակ համոզման վրա, վոր յես Փարիզ կերթամ։ Սակայն նա ուզում ե ինձ գնդակահար անել մենամարտության մեթ,― խորհում եյի յես,― յեթե m-lle Պոլինան մեռնելու լնի,― այ քեզ ոյին։ Յերդվում եմ, յես ափսոսում եյի Պոլինային, բայց տարորինակ բան,― այն իսկ րոպեյից, վոր ձեռքս յերեկ դիպավ խաղի սեղանին և փողի փաթթոցներ սկսեց կրել,― իմ սերը նահանջեց յերկրորդ պլանը։ Այդ յես հիմա յեմ ասում, բայց այն պահին յես տակավին այսքան պարզ այդ ամենր չեյի նկատում։ Մի՞թե յես իրավ վոր խաղամոլ եմ, մի՞թե յես իրավ վոր․․․ այդքան տարորինակ սիրով եմ Պոլինային սիրելիս յեղել։ Վոչ, յես մինչև հիմա ել սիրում եմ նրան, տեսնում ե աստված։ Իսկ այն պահին, յերբ յես դուրս յեկա միստեր Աստլեյի մոտից և տուն եյի դառնում, յես անկեղծ տառապում եյի և մեղադրում ինձ։ Բայց․․․ բայց այստեղ պատահեց ծայր աստիճան տարորինակ և հիմար դեպք։
 
Յես շտապում եյն գեներալի մոտ և հանկարծ, նրանց կացարանից վոչ֊հեռու, բացվեց մի դուռ և ինձ մեկը կանչեց։ Դա m-me veuve Cominges-ն եր և կանչում եր m-lle Blanche-ի հրամանով։ Յես ներս մտա m-lle Blanche-ի կացարանը։
 
Նրանք յերկու սենյակից բաղկացած փոքրիկ համար ունեյին։ Լսվում եր m-lle Blanche-ի ծիծաղն ու ճիչը ննջարանից։ Նա յելնում եր անկողնից։
 
— A, c’est lui! Viens donc, bêtà! Ճի՞շտ ե, que tu as gagné une montagne d’or et d’argent? J’aimerais mieux l’or։
 
— Տարել եմ,― պատասխանեցի յես ծիծաղելով։
 
— Ինչքա՞ն։
 
— Հարյուր հազար ֆրանկ։
 
— Bibi, comme tu es bête։ Դե ներս արի այստեղ, յես վոչինչ չեմ լսում։ Nous ferons bombance, n’est ce pas?
 
Յես ներս մտա։ Նա պառկած եր վարդագույն ատլասե վերմակի տակ, վորի տակից դուրս եյին պրծել թուխ, առողջ, զարմանալի թևերը,― թևեր, վոր միայն յերազում կարելի յե տեսնել,― մի քիչ ծածկված եյին ճիփ֊ճերմակ մանյակով յեզերած շապիկով,― մի բան, վոր զարմանալի սազում եր նրա թուխ մորթուն։
 
— Mon fils, as-tu du cœur?— ճչաց նա, տեսնելով ինձ և խնդաց։ Նա միշտ ել շատ զվարթ եր ծիծաղում և յերբեմն անգամ անկեղծ։
 
— Tout autre... սկսեցի յես հարափոխելով Կորնելի խոսքերը։
 
— Տեսնո՞ւմ ես, vois-tu,― արագ֊արագ վրա տվեց նա հանկարծ,― նախ՝ գտիր գուլպաներս, ոգնիր վոր կոշիկներս հագնեմ, իսկ յերկրորդը՝ si tu n’est pas trop bête, je te prends à Paris։ Գիտե՞ս, յես հիմա գնում եմ։
 
― Հիմա՞։
 
— Կես ժամից հետո։
 
Իրոք ամեն ինչ հավաքված եր։ Նրա բոլոր չեմոդաններն ու իրերը պատրաստ դարսված եյին։ Սուրճը վաղուց արդեն մատուցված եր։
 
— Eh bien! կուզե՞ս, tu verras Paris. Dis donc qu’est ce que c’est qu’un outchitel? Tu étais bien bête, quand tu étais outchitel. Վորտե՞ղ են ապա գուլպաներս։ Կոշիկներս հագցրու, յե՜։
 
Նա հանեց իր իրոք դյութիչ վոտիկը, թուխ, փոքրիկ, չայլանդակված, ինչպես գրեթե այն բոլոր վոտիկները, վոր այնքան փոքրիկ են յերևում կոշիկների մեջ։ Յես ծիծաղեցի և սկսեցի հագցնել մետաքսե գուլպան։ M-lle Blanche-ը այդ միջոցին, անկողնի վրա նստած, արագ֊արագ դուրս եր տալիս։
 
— Eh bien, que feras-tu, si je te prends avec? Առաջինի je veux cinquante mille francs. Դու ինձ կտաս Ֆրանկֆուրաում։ Nous allons à Paris. Այնտեղ մենք կապրենք միասին et je te ferai voir des étoiles en plein jour. Դու այնպիսի կանայք կտեսնես, վորպիսիներին յերբեք չես տեսել։ Լսիր․․․
 
— Սպասիր, վոր յես քեզ հիսուն հազար ֆրանկ տամ, ապա ի՞նձ ինչ կմնա։
 
— Et cent cinquante mille francs, դու մոռացա՞ր, բացի այդ յես համաձայն եմ քո բնակարանում ապրել մեկ, յերկու ամիս, que sais-je! Մենք, իհարկե, յերկու ամսում կծախսենք այդ հարյուր հիսուն հազար ֆրանկը։ Տեսա՞ր, je suis bonne enfant և քեզ նախապես ասում եմ, mais tu verras qes étoiles.
 
— Ինչպե՞ս, ամբողջ յերկու ամսում։
 
— Ի՞նչ։ Այդ քեզ սարսափեցնո՞ւմ ե։ Ah, vil esclave! Գիտե՞ս դու արդյոք, վոր մեկ ամսվա այդ տեսակ կյանքը քո վողջ գոյությունից լավ ե։ Մեկ ամիս — et après le déluge! Mais tu ne peux comprendre, va! Գնա, գնա, դու չարժես դրան։ Ա՛յ, que fais-tu?
 
Այդ րոպեյին յես մյուս վոտին եյի կոշիկ հագցնում, բայց չհամբերեցի և վոտը համբուրեցի։ Նա վոտը պոկեց և մատներով սկսեց խփել յերեսիս։ Վերջապես նա ինձ բոլորովին վռնդեց։
 
— Eh bien, mon outchitel, je t’attends, si tu veux, քառորդ ժամից մեկնում եմ,― բղավեց նա հետևիցս։
 
Դառնալով տուն, յես արդեն գլխապտույտի պես եյի։ Ի՞նչ անեմ, յես մեղավոր չեմ, վոր m-lle Պոլինան յերեսիս նետեց մի ամբողջ փաթթոց և դեռ յերեկ նախընտրել ե միստեր Աստլեյին ինձ։ Պոկված թղթադրամներից մի քանիսը դեռ ընկած եյին հատակին․ յես հավաքեցի։ Այդ րոպեյին դուռը բացվեց և յեկավ ինքը՝ ոբեր֊կելները (վոր առաջ վրաս նայել անգամ չեր ուզում) հրավերով, չեյի՞ ցանկանա յես արդյոք փոխադրվել ներքև, շատ լավ սենյակ, վորտեղ նոր իջևանած ե յեղել կոմս B-ն։
 
Յես կանգնած միտք արի։
 
— Հաշի՜վ,— բղավեցի յես,― յես մեկնում եմ տասը րոպեյից։ Փարիզ ե, թող Փարիզ լինի,― խորհեցի յես ինքս ինձ,― կնշանակի ճակատիս այդ ե գրված։
 
Քառորդ ժամից հետո մենք իրոք յերեք հոդով նստած եյինք մեկ ընդհանուր ընտանեկան վագոնում՝ յես, m-lle Blanche-ը et m-me veuve Cominges֊ը։ M-lle Blanche-ը ծիծաղում եր, նայելով ինձ վրա, հիսթերիայի հասնելու չափ։ Veuve Comingess-ը նրան ձայնակցում եր․ չեմ ասի, վոր յես շատ ել ուրախ լինեյի։ Կյանքս կոտրվում եր յերկու կեսի, բայց յերեկվանից յես արդեն սովորեցի ամեն ինչ կարտի վրա դնել։ Գուցե և իրոք ճշմարիտ ե, վոր յես չկարողացա տանել փողը և պտտվեցի։ Peutêtre, je ne demandais pas mieux. ինձ թվում եր, վոր առ ժամանակ, բայց միայն առ ժամանակ դեկորները փոխվում են։ «Բայց մի ամսից յես այստեղ կլինեմ և այն ժամանակ․․․ և այն ժամանակ մենք քեզ հետ կպայքարենք, միստեր Աստլեյ»։ Վոր հիմա մտաբերում եմ, այն ժամանակ ել յես սարսափելի տխուր եյի, թեև ծիծաղում եյի այդ հիմարիկ Blânche-ի հետ։
 
— Քեզ ի՞նչ ե պետք։ Ինչ հիմա՜րն ես։ Ո՜, հիմարն ես,― ճչում եր Blanche-ը ընդհատելով ծիծաղը և սկսելով լրջորեն հանդիմանել ինձ։― Այո, այո, այո, մենք կծախսենք քո յերկու հարյուր հազար ֆրանկը, բայց փոխարենը mais tu seras heureux, comme un petit roi․ յես ինքս կկապեմ քո փողկապը և կծանոթացնեմ քեզ Hortense-ին։ Իսկ յերբ վոր մենք բոլոր փողերը ծախսած կլինենք, դու կգաս այստեղ և դարձյալ բանկ կպոկես։ Քեզ ի՞նչ են ասել ջհուդները։ Գլխավորը խիզախությունն ե, իսկ դու այդ ունես և դու մեկից ավելի անգամ ինձ համար փող կբերես Փարիզ։ Quant à moi je veux cinquante mille francs de rente et alors...
 
— Իսկ գեներա՞լը,― հարցրի յես նրանից։
 
— Իսկ գեներալը, ինքդ գիտես, ամեն որ այս ժամին գնում ե ծաղկեփնջի՝ ինձ համար։ Այս անգամ յես դիտմամբ պատվիրել եմ, վոր ամենահազվագույտ ծաղիկներ գտնի։ Խեղճը կվերադառնա, իսկ թռչնակը թռած կլինի։ Նա մեր հետևից կընկնի, կտեսնես։ Հա, հա, հա։ Յես շատ ուրախ կլինեմ։ Փարիզում նա ինձ պետք կգա․ նրա փոխարեն հյուրանոցին միստեր Աստլեյը կվճարի։
 
Յեվ ահա այսպես յես այն միջոցին Փարիզ գնացի։
== Տասնվեցերորդ գլուխ ==
== Տասնյոթերորդ գլուխ ==
Վստահելի
1318
edits