Changes
/* Գլուխ չորորդ. Ծառմորուսը */
Ծարմորուսը հանկարծակի վեր թռավ տեղից, կանգնեց և ձեռքով հարվածեց սեղանին: Շողշողացող անոթները ցնցվեցին ու բոցավառվեցին: Էնտի աչքերը կայծկլտացին կանաչ կրակով, մորուքը ցախավելի պես ցից ցից եղավ:
-Ես վե՛րջ կտամ այդ ամենին,- որոտաց նա: -Դուք էլ կգաք ինձ հետ: Չի բացառվում, որ ինչ որ բանում կօգնեք ինձ, ինձ ինձ՝ ու ձեր բարեկամներին: Եթե Սարումանը չչեզոքացվի, Գոնդորն ու Ռոհանը կհայտնվեն երկու կրակի արանքում: Միասին գնում ենք Իզենգարդ:
-Այո, մենք կգանք քեզ հետ,- ասաց Մերին,- ու կփորձենք օգտակար լինել քեզ:
-Իհա՛րկե կգանք,- ոգևորվորվեց Փինը: -Կուզենայի, որ Սպիտակ Ձեռքին Ձեռքը գահընկեց լիներարվեր: եթե նույնիսկ ինձանից ոչ մի օգուտ չլինի ես միևնույնն է կգամ, : Ես երբեք չեմ մոռանա Ուգլուկին ու Սարումանին: Մեր զբոսանքն էլ չեմ մոռանա Ռոհանի վայրի հողերում:
-Շատ լավ, շատ լավ,- հավանություն տվեց Ծառմորուսը: -Բայց ես շտապեցի, իսկ շտապել չի կարելի: Պետք չէր այսպես տաքանալ, ավելի լավ է գնամ հովանամ ու մի քիչ մտածեմ: Հեշտ է ասել «հերիք է», բայց միայն դա բավական չէ գործն առաջ տանելու համար:
Ծեր էնտը դանդաղ ուղղվեց դեպի մուտքը և կանգնեց ջրի շիտերի շիթերի տակ: Մի քանի րոպե անց նա ծիծաղեց, թափահարեց իրեն ու վերադարձավ: Ջրի կաթիլները նրա վրայից ընկնելով գետնին բոցավառվում կարմիր ու կանաչ գույներով: Էնտը նորից պառկեց ու լռեց:
Որոշ ժամանակ անց հոբիթնելը հոբիթները լսեցին նրա մրթմրթոցը: Թվում էր թե ինչ որ բան է մատների վրա հաշվում:
-Ֆենգորն, Ֆինգլաս, Ֆլադրիֆ... այ այ այ... վերջ: Դժբախտությունն այն է որ մերոնցից քչերն են մնացել,- ասաց նա շրջվելով դեպի հոբիթները: -Մեծ Խավարից առաջ անտառներում դեգերող էնտերից միայն երեքն են մնացել՝ Ֆենգորնը՝ այսինքն ես, Ֆինգլասը ու մեկ էլ Ֆլադրիֆը: Այդպես էին անվանում մեզ էլֆերը: Դուք կարող եք նրանց Գանգրատերև ու Հաստակեղև անվանել, եթե ձեզ այդպես է դուր գալիս: Այսպես ուրեմն, Գանգրատերևն ու Հաստակեղևը այս գործի համար պիտանի չեն: Վերջին ժամանակներս Գանգրատերևը ծառի պես անընդհատ քնած փայտակալել է: Անտառի ծայրին, միայնակ, մինչև ծնկները խոտի մեջ կանգնած նիրհում է, ու պատահում է, որ ամբողջ ամառվա ընթացքում իսկի չի էլ արթնանում: Ամողջությամբ տերևակալել է, առաջ նա գոնե ձմեռը արթնանում էր, իսկ հիմա ձմեռն էլ տեղից չես շարժի: Հաստակեղևը Իզենգարդից դեպի արևմուտք ընկած լեռների լանջերին էր ապրում: Այնտեղի ծառերն ամենաշատն են տուժել: Օրքերը Հաստակեղևին ծանր վիրավորել էին, սպանել նրա հարազատներից շատերին, իսկ նրա հոտի ծառերի մեծամասնությանը ոչնչացրել: Եվ ծառերը ոչնչացան, և հովիվները... Այդ դեպքից հետո հաստակեղևը հեռացավ դեպի լեռների բարձունքները, իր սիրելի կեչիների մոտ , և հիմա նրան այնտեղից իջեցնելն անհնար է: Կփորձեմ ջահելներին համոզել, եթե իհարկե կարողանամ բացատրել նրանց գործի լրջությունը: Մերոնց բավականին դժվար է տեղներից շարժել, շտապել չեն սիրում: Ափսո՛ս, շատ ափսոս, որ մենք այսքան քիչ ենք մնացել:
-Բայց ինչո՞ւ եք այդքան քիչ, եթե հնուց ի վեր բնակվում եք այսեղ,- զարմացավ Փինը,- մի՞թե բոլորը մահացել են:
-Դե չէ իհարկե,- ասաց Ծառմորուսը: -Իր մահով այսքան դարերի ընթացքում ոչ ոք չի մեռել: զոհվելը հա՛, պատահել զոհվել են, բայց շատերը քուն են մտել ու փայտացել... Թեպետ էնտերը երբեք էլ շատ չեն եղել: Մենք չենք բազմանում, փոքրիկ էնտիկներ՝ ինչպես կասեիք դուք, չկան, արդեն շատ դարեր են անցել, ինչ մեզ մոտ փոքրիկներ չեն ծնվում: Հասկանու՞մ եք, մենք կորցրել ենք մեր կանանց:
-Այ քեզ դժբախտություն,- մռայլվեց Փինը,- իսկ ինչ է պատահել նրանց, բոլորը մահացե՞լ են:
-Չե՛ն մահացել,- նեղացավ Ծառմորուսը: -Ես չասացի մեռել մահացել են, ասացի կորցել ենք նրանց: կորցրել ենք ու չենք գտնում: -Նա տխուր հոգոց հանեց: -Ես էլ կարծում էի այդ մասին բոլորը գիտեն: Մի ժամանակ Գոնդորից մինչև Սև Անտառ բոլորը այդ մասին էին երգում, թե էլֆերը, թե մարդիկ: Երգում էին ողջ Միջերկիրը ոտքի տակ տված էնտերի մասին, որոնք փնտրում էին իրենց կանանց: Այ քեզ բան, միթե՞ այդ երգերն այլևս չեն հնչում:
-Երևի այդ երգերը միայն Մշուշապատ Լեռների այս կողմում են երգում, որովհետև դրանցից նրանցից ոչ մեկը Հոբիթստան չի հասել,- ասաց Մերին: -Գուցե դու այդ մասին ինչ որ բա՞ն պատմես, կամ երգեսերգե՞ս:
-Դե լավ, թող այդպես լինի, ես կպատմեմ ձեզ այդ մասին,- համաձայնվեց Էնտը ակնհայտորեն շոյվածխնդրանքից: -իհարկե Իհարկե մանրամասն պատմելու ժամանակ չկա, քնելու ժամանակն է, բայց համառոտ պատմել կփորձեմ: Վաղը մենք խորհուրդ ենք հրավիրելու, բավականին խոսելիք ունենք և հնարավոր է այնպես ստացվի, որ երեկոյան էնտերը արշավի դուրս գան:
-Դա բավականին տարօրինակ ու տխուր պատմություն է,- մի քիչ լռելուց հետո սկսեց էնտընա: -Երբ աշխարհը դեռ պատանի էր, իսկ անտառները լայնարձակ ու վայրի, էնտերը, էնտերի կանայք և էնտ աղջիկները միասին էին ապրում: Օ՜ հրաշագեղ Ֆիմբրետիլ, թեթևոտն Կեչուհի, օ՜ պատանեկության տարիներ... Մենք միասին էինք ապրում և միասին էլ դեգերում: Բայց մեր սրտերը տարբեր կերպ էին աճում: Էնտերը սիրում էին այն ամենը՝ ինչ տեսնում էին: Նրանց դուր էին գալիս վիթխարի ծառերը, նախնադարյան անտառները, բարձր լեռները: Նրանք հագեցնում էին իրենց ծարավը լեռնային գետերից և ուտում միայն ծառերից թափվածըպտուղները: Էլֆերը էնտերին խոսել սովորեցրին, և մենք երկար զրուցում էինք մեր ծառերի հետ: Իսկ մեր կանանց դուր էին գալիս միայն արևոտ բացատները, և անտառեզրին աճող մատղաշ ծառերը: նրանք անմիջապես թփերի մեջ նկատում էին հասած հատապտուղները, իսկ ճյուղերի մեջ՝ վայրի խնձորները: Գարնանը նրանք թափառում էին ծաղկած բալենիների տակմիջև, ամռանը ցողաթաթախ մարգագետինների կանաչ խոտերում, իսկ աշնանը դաշտում՝ որտեղ թափվում էին հասած սերմերը: Բայց մեր կանայք նույնիսկ չէին էլ փորձում խոսել իրենց հոտի հետ: Նրանք միայն ուզում էին, ծառերը լսեն ու և ենթարկվեն իրենց: