Changes

Մատանիների Տիրակալը

Ավելացվել է 6352 բայտ, 22:48, 7 Մարտի 2015
/* Գլուխ հինգերորդ. Սպիտակ ձիավորը */
-Չէինք ուզում, բայց եկանք և... ծուղակն ընկանք: Նայի՛ր:
-ՈրտեղՈրտե՞ղ,- զարմացավ Ջիմլին:
-Ներքև, ծառերի տա՛կ:
-Սսս, կամա՛ց, նայե՛ք: -Լեգոլասը ձոռքը պարզեց ներքև: -Այնտե՛ղ, ներքևում, որտեղից մենք եկել ենք: Այդ նա՛ է, մի՞թե դու նրան չես տեսնում: ա՜յ այնտեղ, ծառերի տակ:
-Այ հիմա տեսնում եմ,- շշուկով արձագանքեց Ջիմլին: -Նայի՛ր Արագորն, ի՞նչ էի ես ասում: Երեկվա ծերունին է: Համա թե ցնցոտիներ են հագին, կեղտոտ, մոխրագույն...Միանգամից չես տեսնիզանազանի:
-Արագորնը ուշադիր նայեց ցույց տված ուղղությամբ: Իսկապես, ինչ որ մարդ էր կորացած, դանդաղորեն մոտենում քարափին: Նա քայլում էր, հոգնած հենվելով ծուռումուռ փայտին և բավականին նման էր ծեր չքավորի: Քայլում էր գլուխը կախ՝ առանց ժայռին նայելու: Եթե նրանց այդ չքավորը հանդիպեր մեկ այլ վայրում, նրանք առանց մտածելու բարյացակամորեն կբարևեին նրան, բայց հիմա երեքն էլ լուռ սպասում էին, իրենք էլ չիմանալով ինչի: Տարօրինակ զգացողություն էր նրանց համակել: Մոտեցող ծերունու մեջ իշխանություն և զորություն էր զգացվում, և ամենայն հավանականությամբ թշնամական զորություն: Ջիմլին լայն բացված աչքերով նայում էր նրան, և վերջապես համբերությունը կորցնելով պայթեց.
-Ուր Ու՞ր է աղեղդ, Լեգոլա՛ս, արագ լարիր այն: Պատրա՛ստ եղիր, դա Սարումա՛նն է: Եթե նա խոսի մենք կորած ենք: Նա կկախարդի մեզ: Նետահարի՛ր նրան:
Լեգոլասը ուսից իջեցրեց աղեղը, դանդաղ ձգեց աղեղնալարը և նորից բաց թողեց: Թվում էր, թե ինչ որ մի ուժ է նրան պահում:
 
-Քեզ ի՞նչ եղավ: Ինչի՞ն ես սպասում,- կատաղած շշնջաց Ջիմլին:
 
-Լեգոլասն իրավացի է,- հանգիստ ասաց Արագորնը: -Մենք կարող ենք վաղենալ և կասկածել, դա մեր իրավունքն է, բայց նետահարել անծանոթ ծերունուն առանց նրա հետ խոսելու և առանց զգուշացնելու մենք իրավունք չունենք: Սպասենք կերևա:
 
Այդ ընթացքում ծերունին արագացրեց քայլերը և զարամանալիորեն արագ հասնելով քարափի ստորոտին բարձրացրեց գլուխն ու նայեց վերև: Բարեկամները լուռ նայում էին նրան:
 
Ծերունին ձայն չէր հանում: Նրա դեմքը չէր երևում, աչքերը ծածկված էին գլխանոցով, իսկ գլխանոցի վրայից հագել էր սրածայր, լայնեզր գլխարկ, որը թանձր ստվեր էր գցում նրա դեմքին: Միայն քթի ծայրն էր երևում և ճերմակած մորուքը, բայց Արագորնին թվաց, թե նրա թաքնված հոնքերի տակից փայլեցին սուր և խորաթափանց աչքերը: Վեջապես ծերունին խախտեց լռությունը:
 
-Ահա և մենք հանդիպեցինք բարեկամներս,- հանգիստ ձայնով ասաց նա: -Ես ուզում եմ ձեզ հետ խոսել, կիջնե՞ք, թե ինքս ձեր մոտ բարձրանամ: -Եվ պատասխանի չսպասելով սկսեց արագ բարձրանալ աստճաններով վեր:
 
-Արա՛գ, կանգնեցրու նրան Լեգոլա՛ս,- ճչաց Ջիմլին:
 
-Ես կարծեմ ասացի, որ ուզում եմ խոսել ձեզ հետ, ուրիշ ոչինչ,- առանց կանգ առնելու կրկնեց ծերունին: -Ապա մի գցի՛ր աղեղդ պարոն էլֆ:
 
Լեգոլասը ցած գցեց աղեղն ու նետերը, ձեռքերը թուլացած կախվեցին:
 
-Իսկ դու, պարոն թզուկ, բարի եղիր ձեռքդ հեռու տար տապարից, այն դեռ քեզ պետք չի գա:
 
Ջիմլին ցնցվեց ու քարացավ, անքթիթ նայելով ծերունուն: Ծերունին թեթևորեն, քարայծի պես ցատկոտելով բարձրանում էր կոպիտ աստիճաններով: Եվ ու՞ր կորավ նրա հոգնածությունը: Երբ նա ոտք դրեց քիվին, մոխրագույն ցնցոտիների տակից ինչ որ սպիտակ բան փայլփլաց, բայց ընկերները որոշեցին, որ դա իրեն թվաց: Ջիմլին տենդագին օդ կուլ տվեց, և դա լռության մեջ սուլոցի պես հնչեց:
 
-Կրկնում եմ, բավականին հաջող հանդիպում է,- մոտենալով նրանց ասաց ծերունին:
 
Նա կանգ առավ ընկերներից երկու քայլի վրա, հենվեց գավազանին, թեքվեց առաջ և գլխանոցի տակից սևեռուն նայեց նրանց:
 
-Եվ ի՞նչ եք անում այս կողմերում: Էլֆ, թզուկ և մարդ, երեքն էլ հագնված էլֆերի պես: Անտարակույս դուք շատ բան կարող էիք պատմել, այսպիսի ընկերակցություն հաճախ չես հանդիպի:
 
-Երևում է բավականին ծանոթ ես անտառին,- ասաց Արագորնը,- ճի՞շտ եմ ասում:
 
-Դե չէ, այդքան էլ լավ չէ,- պատասխանեց ծերունին: -Ֆենգորնը ճանաչելու համար մի քանի կյանք կպահանջվի, բայց ես երբեմն լինում եմ այստեղ:
 
-Կարելի՞ է իմանալ ինչպես է քո անունը, և ինչի՞ մասին ես ուզում մեզ հետ խոսել,- հարցրեց Արագորնը: -Առավոտն արդեն վերջանում է, իսկ մեր գործը չի կարող սպասել:
 
-Ես արդեն ասացի ինչ ուզում էի,- քմծիծաղեց ծերունին: -Մասնավորապես, ի՞նչ եք անում այստեղ և ի՞նչն է ձեզ այս կողմերը բերել: Ինչ մնում է իմ անունին... նա երկարատև և ցածրաձայն ծիծաղեց:
 
Արագորնի մարմնով սառը դող անցավ, բայց ոչ վախից. այդպես է լինում, երբ հանկարծակի սառը քամի է փչում և դեմքիդ սառցե անձրևի կաթիլներ ցանում:
 
-Իմ անունը,- վերջացնելով ծիծաղել կրկնեց ծերունին,- իսկապես մինչև հիմա դեռ չկռահեցի՞ք: Չէ՞ որ այն ձեզ ծանոթ է: Այո, այո, կարծում եմ ծանոթ է... լավ, ասացե՛ք, ի՞նչ եք անում այստեղ:
 
Երեքից ոչ մեկը ձայն չհանեց:
 
-Իմ փոխարեն մեկ ուրիշը լիներ, ձեր լռությունը ձեր օգտին չէր գնահատի,- գլուխն օրօրեց ծերունին: -Բարեբախտաբար ես արդեն որոշ բաներ գիտեմ: Դուք գնում եք երկու երիտասարդ հոբիթների հետքերով, այդպես չէ՞: Պետք չէ այնպես ինձ վրա նայել, ասես առաջին անգամ եք այդ բառը լսում: Լսե՛լ եք և շա՛տ եք լսել, ես էլ եմ լսել: Այսպես ուրեմն, երեկ չէ առաջին օրը նրանք բարձրացել են այստեղ և անսպասելի հանդիպում են ունեցել ինչ որ մեկի հետ: Դա ձեզ կհանգստացնի՞: Երևի ուզում եք իմանալ նաև, թե ու՞ր են նրանց տարել: Դե լավ, գուցե ես կարողանամ որոշ լուրեր հաղորդել ձեզ այդ մասին: Բայց ինչու՞ ենք մենք կանգնած: Ինչպես հասկացաք, առայժմ շտապելու տեղ չունեք, այնպես որ եկեք նստենք և հանգիստ զրուցենք:
Վստահելի
1342
edits