Changes

Ծպեղները բարձր, ատաղձագործներ

Ավելացվել է 2 բայտ, 14:48, 22 Մարտի 2015
*
1942 թվականի մայիսին մենք յոթս էլ՝ Լեսա և Բեսի (ծննյադբ Գալլահեր) Գլասների՝ նախկին շրջիկ թատերախմբի կոմիկ դերասանների ժառանգններս, բարձր ոճով ասած, սփռված էինք ամբողջ Միացյալ Նահանգներով մեկ։ Օրինակ՝ ես, ավագությամբ երկրորդս, պառկած էի Ֆորտ֊Բենինգի, Ջորջիայի նահանգի, զինվորական հոսպիտալում, պլևրիտով՝ ի հիշատակ եռամյա հետևակային գերիմաստության ուսուցման։ Երկվորյակներ Ուոլթը և Ուեյքերը դեռևս մի տարի առաջ էին բաժանվել իրարից։ Ուեյքերին նստեցրել էին Մերիլենդի հրաժարվածների ճամբարում, իսկ Ուոլթը կռվում էր Խաղաղ օվկիանոսում կամ մեկնում էր այնտեղ դաշտային հրետանու զորամասերի հետ։ (Մենք երբեք հաստատ չէինք իմանում որտեղ է գտնվում Ուոլթը։ Նա չէր սիրում նամակներ գրել, իսկ նրա մահից հետո մենք շատ քիչ բան, գրեթե ոչինչ չիմացանք նրա մասին։ Նա զոհվել ար ամենաանհեթեթ պատահականությունից, Ճապոնիայում, 1945 թվականին)։
Ադմին, Վստահելի
1876
edits