Changes
/* Գլուխ վեցերորդ. Թագավորը Ոսկեզօծ դահլիճում */
=== Գլուխ վեցերորդ. Թագավորը Ոսկեզօծ դահլիճում ===
Մայրամուտն ավարտվեց, սկսվեց մթնշաղը և վրա հասավ գիշերը: Ճանապարհորդները սլանում էին Ամբողջ ամբողջ թափով: Երբ վերջապես նրանք կանգ առան և իջան ձիերից, նույնիսկ Արագորնի մեջքն ու ուսերն էին ընդդարմացել: Գենդալֆն իր ուղեկիցներին մի քանի ժամ տվեց հանգստանալու համար: Ջիմլին և Լեգոլասը անմիջապես քնեցին. : Արագորնը մեջքի վրա պառկած, ձեռքերը լայն տարածած նայում էր երկնքին, և միայն Գենդալֆն էր, որ կանգնած, գավազանին հենված, նայում էր հորիզոնը պարուրած խավարին: Շուրջը խոր լռություն էր տիրում, հարթավայրն ասես քարացել էր: Գիշերային սառը քամին քշեց տարավ խիտ ամպերը և մշուշոտ երկնքում փայլեց լուսինը: Գենդալֆն արթնացրեց մյուսներին և նրանք նորից սլացան առաջ լուսնի սառը շողերի ներքո նույնքան արագ, որքան ցերեկը:
Ժամերն անցնում էին, բայց նրանք այևս կանգ չէին առնում: Ջիմլին սկսեց նիրհել և քիչ էր մնում ընկներ նժույգի վրայից, բայց Գենդալֆը ժամանակին բռնեց նրան, ապա թափ տվեց: Արոդն ու Խասուֆելը հոգնած, բայց հպարտ, ետ հետ չէին մնում իրենց անխոնջ առաջնորդից, ավելի ճիշտ առջևում հազիվ երևացող նրա մոխրագույն ստվերից: Գունատ լուսինը դանդաղորեն մտնում էր արևմտյան հորիզոնը պարուրած ամպերի հետևը: Շատ մղոններ մնացին հետևում:
Սկսվեց սառնաշունչ լուսաբացը: Արևելքում խավարին փոխարինեց մոխրագույն աղջամուղջը, և վերջապես Էմին մուիլի Մուիլի հեռավոր մթին պատի հետևից երևացին արեգակյի արեգակի առաջին շողերը: Սկսվեց պայծառ և ջինջ այգաբացը: Քամին աղմկում էր ցրտից կորացած խոտերի մեջ: Հանկարծակի Լուսաչը կտրուկ կանգ առավ և բարձր խրխնջաց: Գենդալֆը ձեռքը մեկնեց առաջ:
–Տեսե՛ք,– բացականչեց նա,– և նրա ուղեկիցները բարձրացրեցին իրենց հոգնած աչքերը:
Արջևում վեր էր խոյանում հարավային լեռնաշղթան՝ ձյունապատ լեռնագագաթներով և խորունկ կիրճերով: Ստորոտից կանաչ լեզուների պես դեպի նախալեռներներն նախալեռներն էին ձգվում մարգագետինները և բարձրանալով լանջն ի վեր կորչում էին նեղ ու մռայլ կիրճերում, որտեղ գիշերը դեռ չէր զիջել իր տեղը լուսաբացին: Ճամփորդների աչքերի առաջ տարածվել էր լայնարձակ հովիտը, որն ասես ծովածոց լիներ լեռների մեջ թաղված: Հովտի մյուս ծայրում վեր էր բարձրանում հսկայական, սուր ծայրով հողմահար ժայռը, իսկ մուտքը ժամապահի պես հսկում էր միայնակ բլուրը: Բլրի գլուխը լուսավորվել էր այգաբացի առաջին ճառագայթներից, իսկ նրա հովանու տակ արծաթե թելի պես կայծկլտում էր գետի ոլորանը, որի հեռավոր ափին բարեկամները ոսկու փայլ նկատեցին:
–Դե, Լեգոլա՛ս,– ասաց Գենդալֆը,– ասա՛ մեզ, ի՞նչ ես տեսնում այնտեղ:
Լեգոլասը ձեռքը դրեց ճակատին, ստվերելով աչքերը առավոտյան արևի ցածր շողերից:
–Ձյունապատ բարձունքներից ներքև է վազում սպիտակ հոսանքը,– սկսեց նա: –Այնտեղ, որտեղ նա դուրս է գալիս կիրճի ստվերից, կանաչ բլուր եմ տեսնում: Բլուրը շրջապատված է հզոր, սրածայր պարիսպներով և խրամապատված է: Ամրոցի պարիսպների հետևից երևում են տների տանիքները, իսկ կենտրոնում՝ կանաչ մարգագետնումմարգագետնի վրա, վեր է խոյանում հսկա ապարանքը: Այնպես է փայլում, որ թվում է, թե պատված է ոսկով: Եվ Դռների մոտի սյուներն էլ են ոսկուց: Մուտքի մոտ փայփլող զրահներով ռազմիկներ են կանգնած, բայց տարածքը դատարկ է, երևի ռոհանցիները դեռ քնած են:
–Ամրոցն անվանվում է Էդորաս,– ասաց Գենդալֆը,– իսկ ոսկե ապարանքը Մեդուսելդ: Այնտեղ ապրում է Թեոդենը, Թեոդենը՝ Թենգելի որդին, ռոհանցիների առաջնորդը: Լավ է, որ լուսաբացին հասանք այստեղ: Էդորաս տանող ճանապարհն ազատ է, բայց այնուամենայնիվ զգույշ եղեք: Ռոհանի սահմաններում պատերազմ է ընթանում, և ինչ էլ որ մեզ հեռվից թվա՝ Ռոհիրրիմները քնած չեն: Խորհուրդ եմ տալիս շրջահայաց լինել: Ձեզ գոռոզ չպահեք և ոչ մի դեպքում զենք չհանեք, հարկավոր է, որ մեզ ինքնակամ թողնեն Թեոդենի մոտ:
Պարզկա և ջինջ առավոտ էր, և թռչունները երգում էին գլխավերևում, երբ Ճանապարհորդները մոտեցան գետին: Այն լեռներից հարթավայր իջնելով լայն ոլորան էր գծում և ճանապարհը հատելով գնում էր դեպի արևելք՝ միանալու ափերը եղեգներով ծածկված Էնտվեյին: Շուրջն ամեն ինչ կանաչ էր: Գետի կանաչապատ ափերը և ափամերձ խոնավ մարգագետինները բնակեցված էին ուռիներով: Այս հարավային երկրում նրանց ճյուղերի ծայրերը արդեն գարնանային կարմրություն էին ստացել: Ըստ երևույթին գետը անցնում էին ծանծաղուտով, դատելով ձիերի սմբակների հետքերով ծածկված ափերից: Ճանապարհորդներն անցան գետի մյուս ափը և դուրս եկան դեպի բլուրը տանող լայն ճանապարհը: Քիչ անց ճանապարհը թեքվեց դեպի քարերով պատնեշված բլրի ստորոտը, և սկսեց գնալ կանաչապատ գերեզմանաթմբերի կողքով, որոնց արևմտյան լանջերը ասես ձյուապատ լինեին. խոտը ծածկված էր փոքրիկ աստղիկներ հիշեցնող մանր, սպիտակ ծաղիկներով:
–Ռոհանի չափանիշներով դա շատ երկար ժամանակ է,– առարկեց Արագորնը: –Այն ժամանակներից, երբ կառուցում էին այս ապարանքը, մնացել են միայն երգեր, իսկ տարիները հեռացել են և կորել անցյալի մշուշում: Այժմ նրանք այս երկիրը համարում են իրենց հայրենիքը և իրենց պապենական հողը, իսկ լեզուն այնքան է փոխվել, որ անհասկանալի է դարձել հյուսիսում ապրող նրանց ազգակիցների համար: –Եվ նա սկսեց ցածրաձայն ինչ որ երգ երգել Լեգոլասին և Ջիմլիին անծանոթ լեզվով, բայց մեղեդին նրանց դուր եկավ:
–Ըստ երևույթին ռոհաներեն ես երգում,– ասաց Լեգոլասը: –Այդ լեզուն նման է այս հողին. մեկ հանգիստ է և ազատ, մեկ կոպիտ ու խիստ՝ խիստ ինչպես լեռները: Բառերը չեմ հասկանում և չգիտեմ ինչի մասին է երգը, բայց նրա մեջ ինչ որ թախիծ կա՝ կա միայն մահկանացուներին բնորոշ...
–Կփորձեմ ձեզ համար թարգմանել այն,– ասաց Արագորնը,– բայց չգիտեմ կստացվի՞ արդյոք:
Որտե՞ղ են այժմ նժույգն ու հեծիալըհեծյալը,
Չեմ լսում ձայնը եղջերափողի,
Մոխիրն այրված անտառների,
Ո՞վ է ետ հետ վերադարձնելու
Տարիներն անդարձ ծովի այն կողմից:
–Վաղուց մոռացված ռոհանցի աշուղը հնում այդպես է երգել Էորլ Երիտասարդի մասին: Շարունակության մեջ ասվում է, որ երիտասարդ դյուցազունը այստեղ է արշավել հյուսիսից, և որ նրա նժույգը՝ Ֆելարոֆը, թռչնի թևեր ուներ ոտքերին: Մարդիկ մինչև հիմա էլ երեկոները խարույկի շուրջ շուրջը նստած երգում են այս երգը:
Լուռ գերեզմանաթմբերը մնացին հետևում: Ճանապարհորդները սկսեցին բարձրանալ կանաչ բլուրների լանջերին գալարվող ոլորապտույտ ճանապարհով և վեջապես մոտեցան Էդորասի հզոր և ամուր դարպասին: Դարպասի մոտ մի քանի տասնյակ փայլատակող զրահներով ռազմիկներ էին նստած, որոնք տեսնելով ճանապարհորդներին վեր թռան տեղներից և նիզակները խաչելով փակեցին նրանց ճանապարհը:
Ժամապահի աչքերը մտահոգ տեսք ստացան:
–Էոմերի մասին ես ոչինչ չեմ կարող ասել,– ասաց նա,– բայց , եթե դուք ճիշտ եք ասում, ապա անտարակույս Թեոդենը գիտի ձեր մասին: Շատ հնարավոր է , որ նա հիմա սպասում է ձեզ: Երկու օր առաջ երեկոյան այստեղ բարեհաճեց Օձի Լեզուն և հայտարարեց թագավորի նոր հրամանը. այսուհետ օտարականների մուտքն Էդորաս արգելվում է:
–Օձի Լեզու՞ն,– խոսեց Գենդալֆը ոտից գլուխ չափելով ժամապահին: –Այևս ոչ մի խո՛սք: Ես եկել եմ խոսելու Ռոհանի թագավորի հետ, ո՛չ թե ինչ որ Օձի լեզվի: Իմ գործը չի կարող սպասել. զեկուցիր թագավորին մեր գալստյան մասին, կամ ուղարկիր ինչ որ մեկին: –Գենդալֆի աչքերը փայլատակեցին թավ հոնքերի տակից, և նա խիստ հայացք նետեց ռոհանցու վրա:
–Լավ, ես կզեկուցեմ ձեր մասին,– դանդաղ դժկամորեն ասաց ժամապահը: –Բայց ովքե՞ր եք դուք: Եվ Ինչպե՞ս ներկայացնեմ ձեզ թագավորին: Հոգնած ծերունու տեսք ունես, բայց իմ կարծիքով այդ տեսքի տակ մեծ ուժ և վճռականություն կա թաքնված:
–Դե ինչ, սուր աչք ունես և ճիշտ ես նկատել,– ասաց հրաշագործը: –Քանզի ես Գենալֆն եմ: Ես վերադարձել եմ, և ինչպես տեսնում ես հետ եմ բերել ձեր նժույգին: Նայի՛ր, սա Լուսաչն է, նժույգներից լավագույնը, և ինձանից բացի ուրիշ ոչ մեկին նա չի ենթարկվում: Ինձանից աջ Արագորնն է, է՝ Արաթհորնի որդին, Գոնդորի արքաների ժառանգորդը: Նա Մունդբուրգ է գնում: Իսկ ինձանից ձախ կանգնած են էլֆ Լեգոլասն ու թզուկ Ջիմլին, մեր բարեկամները: Գնա՛, ասա թագավորին, որ մենք կանգնած ենք դարպասի մոտ և ուզում ենք խոսել իր հետ, եթե նա մեզ թույլ կտա մտնել իր ապարանքը:
–Տարօրինակ են ձեր անունները, բայց եթե դուք պնդում եք, ես կզեկուցեմ ձեր մասին,– զիջեց ժամապահը: –Սպասեք դարապասի դարպասի մոտ, մինչև ես կբերեմ թագավորի պատասխանը: Բայց առանձնակի հույս չտածեք, հիմա մութ ժամանակներ են...
Եվ նա արագ քայլերով հեռացավ, թողնելով օտարականներին իր ընկերների հսկողության տակ:
Շուտով նա վերադարձավ:
–Հետևեք ինձ,– ասաց նա: –Թեոդենը թույլ է տալիս ձեզ ներս մտնել, բայց ստիպված եք թողնել զենքերը, ներառյալ նաև գավազանը, թողնել մուտքի մոտ, դռնապանների հսկողության տակ:
Անհյուրընկալ դարպասները բացվեցին և Ճանապարհորդները մեկը մյուսի հետևից ներս մտան: Դարպասի մյուս կողմում լայն, սալարկված, որորապտույտ ճանապարհ էր սկսվում: Մերթ լայն ոլորաններով, մերթ կարճ, քարե աստճաններով այն բարձրանում էր բլրի գագաթը, շրջանցելով փակ դռներով փայտյա մռայլ տները: Ճանապարհի երկայնքով, իր քարե հունի մեջ քչքչալով վազում էր առվակը: Վերջապես երևաց բլրի գագաթը: Այնտեղ, կանաչ մարգագենտում, մարգագետնի վրա վեր էր բարձրանում մի ընդարձակ թումբ, որի ստորոտին քարե ձիու գլխով աղբուր կար: Ջուրը թափվում էր մեծ քարե ավազանի մեջ, իսկ այնտեղից ճանապարհի երկայքով փորված քարե հունը: Լայն, քարե սանդուղքը տանում էր դեպի դղյակի մուտքը, որի աջ և ձախ կողմում քարե նստարաններ էին դրված: Նստարաններին, մերկացրած սրերը ծնկներին, նստած էին արքայի թիկնապահները: Նրանց ոսկեգույն մազերը հյուսված էին, իսկ կանաչ վահանները և մինչև ծնկները հասնող պողպատյա զրահները փայլում էին արևի տակ: Երբ թիկնապահները ոտքի ելան, հյուրերին թվաց, թե նրանք ավելի բարձրահասակ են, քան սովորական մահկանացուները:
–Հասանք,– ասաց ուղեկցող ժամապահը: –Դե, ես պետք է հետ վերադառնամ: Հաջողությու՛ն եմ ցանկանում, և թող Ռոհանի տիրակալը ձեր հանդեպ բարեահաճ բարեհաճ գտնվի:
Նա շրջվեց և արագ հեռացավ: Ճանապարհորդները սկսեցին աստիճաններով վեր բարձրանալ: Թագավորի թիկնապահները լուռ նայում էին նրանց: Երբ Գենդալֆը ոտքը դրեց վերջին աստիճանին, դռնապանները վեր կացան տեղներից և քաղաքավարությամբ ողջունեցին հյուրերին ռոհանցիներին հատուկ ձևով.
Լեգոլասն իր արծաթե բռնակով դաշույնը, կապարճը և աղեղը տվեց նրան:
–Լավ կհսկես նրանց,– ասաց նա: Այդ զենքերն ինձ նվիրել է Գալադրիելը, Ոսկե անտառի տիրուհին:
Դռնապանի աչքերը զարմանքից կլորացան: Արագ կռանալով նա էլֆի զենքերը դրեց պատի տակ և անմիջապես հետ ընկրկեց, ասես վախենալով, որ դրանք կխայթեն իրեն:
–Ոչ ոք դրանց չի դիպչի,– հավաստիացրեց նա:
Արագորնը տատանվում էր:
–Դա իմ կամքին հակառակ է,– ասաց նա,– բաժանվել Անդրիլից և դնել նրան այն օտար ձեռքերի մեջ:
–Բայց դա Թեոդենի կամքն է,– առարկեց Գայման:
–Չեմ կարծում, որ Թեոդենի, Թեոդենի՝ Թենգելի որդու, թեև նա Ռոհանի տիրակալն է, կամքն օրենք է Արագորնի, Արագորնի՝ Արաթհորնի որդու, Էլենդիլի ժառանգի համար,– գոչեց Արագորնը:
–Այս դղյակի տերը Թեոդենն է, ո՛չ թե Արագորնը, եթե նույնիսկ նա փոխարիներ Դենեթորին Գոնդորի գահին,– կտրեց Գայման, փակելով ճանապարհը: Նա և սրի շեղբը շրջեց շրջելով դեպի օտարականները:
–Անիմաստ խոսակցություն է,– նկատեց Գենդալֆը: –Թագավորն անհանգստանալու ոչինչ չունի, բայց պետք չէ հակառակվել այստեղի օրենքներին: Այս դղյակի տիրակալը Թեոդենն է, և ինչքան էլ որ անգիտակից թվան նրա հրամանները, ստիպված ենք հնազանդվել:
–Հանգի՛ստ,– տիրական ձայնով հրամայեց Գենդալֆը,– այստեղ թշնամիներ չկան: Մենք ձեր բարեկամներն ու դաշնակիցներն ենք, և վեճը մեր միջև միայն Սաուրոնին է ձեռնտու: –Նա չարագույժ ծիծաղեց:
–Ժամանակը թանկ է: Ընդունիր իմ սուրը, քաջարի՛ Գայմա, և նրան նույնպես լավ կհսկես: Գլամդրինգ է նրա անունը, և կռել են նրան այն էլֆերը դեռ առաջին դարաշրջանում: Ճանապա՛րհ տուր ինձ: Հետևիր ինձ, Արագո՛րն:
Արագորնը դանդաղ արձակեց գոտին և սուրը դրեց պատի տակ:
–Ես նրան այն թողնում եմ այստեղ,– ասաց նա,– բայց արգելու՛մ եմ դիպչել նրան: Տես հա՜, ոչ ոք չդիպչի նրանիմ թրին: Այս էլֆական պատյանի տակ թաքցված է մի թուր, որը կոտրվել և կռվել է նորից: Նրան առաջին անգամ կռել Է Թելչարը դեռևս ավագ դարաշրջանում:
–Դուք ասես անցած օրերի հին երգի թևերով եկած լինեք,– մի քայլ հետ ընկրկելով մրթմրթաց կատարելապես զարմացած դռնապանը: Նա հարգալիր նայեց Արագորնին: –Կարվի այնպես ինչպես դուք եք կարգադրում, Պարո՛ն:
–Դե ինչ,– ասաց Ջիմլին,– այդ դեպքում ես էլ կթողնեմ իմ տապարն այստեղ: Անդրիլի կողքին նա իրեն նսեմացած չի զգա: –Եվ նա դրեց իր տապարը պատի տակ, տակ՝ Անդրիլի կողքին: –Մենք կատարեցինք քո պահանջը, ուղեկցիր մեզ քո տիրոջ մոտ:
Բայց դռնապանը հապաղում էր:
–Ամենքի համար էլ դժվար է վստահել օտարին մի բան, որն իր համար թանկ է: Բայց լսիր, միթե՞ դու իսկապես կզրկես կորացած ծերունուն իր միակ հենարանից: Իսկ առանց դրա թույլ չես տա՞ ներս մտնել:
–Հրաշագործի ձեռքին ձեռնափայտը կարող է ավելին լինել, քան պարզապես ծերունական ձեռնափայտ,– առարկեց Գայման, կասկածանքով զննելով հացենու փայտից պատրաստված գավազանը, որի վրա հենված էր Գենդալֆը: –Բայց նման դեպքերում իսկական տղամարդը և ռազմիկը պետք է վստահի իր իմաստությանը և ներքին ձայնին, այլ ոչ թե սպասի հրամանի: Ես հավատում եմ, որ դուք բարի նպատակներով եք եկել այստեղ, հավատում եմ որ պատվախնդիր մարդիկ եք և ինձ հուսախաբ չեք անի: Կարող եք ներս մտենլմտնել:
Դռնապանները բարձրացրեցին ծանր փականները, հրեցին փեղկերը, և դուռը ճռռալով բացվեց: Հուրերը Հյուրերը ներս մտան: Լեռնային թարմ, մաքուր օդից հետո դղյակի ներսը կիսամութ և տոթ թված ճամփորդներին: Երկար ու ընդարձակ դահլիճում, որի առաստաղը պահում էին հզոր սյուները, կիսախավար էր տիրում, և միայն արևմտյան բարձրադիր պատուհաններից էին արևի պայծառ շողերը ներս թափանցում: Որպես ծխնելույզ ծառայող առաստաղին բացված անցքից երևում էր կապույտ երկինքը: Երբ ճամփորդների աչքերը հարմարվեցին կիսախավարին, նրանք նկատեցին, որ հատակը պատված է գույնզգույն քարերով, որոնց վրա ոտքերի տակից սկսելով ճյուղավորվում էին ռունագրերն ու միահյուսվում անհասկանալի նախշերը: Փորագրազարդ ոսկեզօծ սյուները խամրած ոսկու փայլ էին արձակում և երփներանգ ցոլքեր տարածում դահլիճում: Պատերին կախված, ժամանակի ընթացքում խունացած հսկայական գորգերի վրա, որոնք դահլիճի խորքը գնալով կորչում էին կիսախավարում, պատկերված էին հնագույն հերոսների սխրանքները: Բայց գորգերից մեկը լուսավորված էր արևի պայծառ լույսով, որի վրա Սպիտակ սպիտակ նժույգով երիտասարդ հեծյալ էր պատկերված: Հեծյալը փչում էր իր մեծ եղջերափողը, իսկ նրա խարտյաշ մազերը ծածանվում էին քամուց: Նժույգը գլուխը բարձրացրած խրխնջում էր. նրա ալ կարմիր ռունգերը լայնացել էին ճակատամարտի սպասումից, իսկ սմբակների տակ փոթորկվում էին կանաչ, փրփրաբաշ ալիքները:
–Տեսնու՞մ եք, դա Էորլ Երիտասարդն է հյուսիսից արշավում, շտապում է Քելեբրանթի ճակատամարտին,– մատնացույց արեց ցույց տվեց Արագորնը:
Որոշ ժամանակ լռություն էր տիրում: Ծերունին լուռ զննում էր հյուրերին:
Վերջապես Գենդալֆը խախտեց լռությունը.
–Ողջույն Թեոդե՛ն, Թե՛նգելի որդի: Ինչպես , ինչպես տեսնում ես վերադարձել եմ, քանզի փոթորիկը մոտենում է, և այս ծանր ժամին բոլոր բարեկամները պետք է համախմբվեն, այլապես մեզ առանձին-առանձին կոչնչացնեն:
Ծերունին դանդաղ վեր կացավ, հենվելով կարճ, սպիտակ ոսկորից պատրաստված գլխիկով սև ձեռնափայտին: Էլֆն ու թզուկը զարմանքով նկատեցին, որ թագավորը, չնայած ծերությունից կորացած մամնին, բավականին բարձրահասակ է: Դժվար չէր կռահել, որ երիտասարդ տարիներին նա հզոր, բարձրահասակ կեցվածք է ունեցել:
–Քեզ էլ ողջույն, Գենդալֆ,– ասաց նա: –Եթե ջերմ ընդունելության էիր սպասում, պետք է ասեմ, որ իզուր էիր սպասում: Դու արժանի չես դրան, քո ներկայությունը ցանկալի չէ այս տանը: Դու միշտ էլ չարագույժ լուրերի բանբեր ես եղել: Դժբախտությունները գալիս են քո հետևից ինչպես ագռավները, և նրանց մթին երամը ավելի ու ավելի է մեծանում: Ես քեզ չեմ խաբի. երբ իմացա, որ Լուսաչը վերադարձել է, շատ ուրախացա, բայց ավելի շատ ուրախացա, որ նա առանց հեծյալի է վերադարձել, և երբ Էոմերը բերեց քո մահվան լուրը ես չսգացի: Բայց խոսակցությունները հազվադեպ են ճշմարիտ լինում: Եվ ահա դու կրկին բարեհաճել ես, իսկ քո ետևումհետևում, ինչպես միշտ, ավելի մեծ դժբախտություններ են, քան նրանք, որոնց միջով մենք հիմա անցնում ենք: Ասա՛ ինձ, Գենդալֆ Չարաբաստիկ Ագռավ, ինչի՞ համար պետք է գրկաբաց ընդունեմ քեզ:
Եվ նա դանդաղ իջավ իր ոսկեզօծ գահին:
–Արդարացի են քո խոսքերը, տե՛ր իմ,– ասաց աստիճաններին նստած գունատ մարդը: –Դեռ հինգ օր էլ չի անցել, ինչ արևելյան սահմաններից ստացել ենք քո որդի Թեոդրեդի, Ռոհանի երկրորդ զորավարի մահվան ցավալի լուրը: Իսկ Էոմերին վստահել չի կարելի. տվեք նրան ինքնուրույն գործելու հնարավորություն և Ոսկզօծ ապարանքը անմիջապես կմնա առանց պաշտպանության: Եվ բացի այդ Գոնդորից քիչ առաջ լուր է եկել, որ Սև Տիրակալը պատրաստվում է պատերազմի: Ահա թե ինչպիսի ծանր ժամանակ է ընտրել այս անտուն թափառաշրջիկը այցելության համար: Եվ իսկապես, ինչու՞ պետք է մենք ողջունենք քեզ, Գե՛նդալֆ Չարաբաստիկ Ագռավ: Լա՛թսպել է պետք է քեզ անվանել, անվանել՝ Չարագո՛ւյժ, և սուրհանդակին էլ ինչպես գիտես, ընդունում են իր բերած լուրերին համապատասխան: –Նա մռայլ քմծիծաղ տվեց և բարձրացնելով ծանր կոպերը չարությամբ նայեց հյուրերին:
–Իմ բարեկամ Օձի Լեզու, դու իմաստուն ես համարվում, և անտարակույս հուսալի թիկունք ես ծառայում քո թագավորին,– հանգիստ պատասխանեց Գենդալֆը,– բայց ամեն ինչ երկու երես ունի: Պատահում է, որ վատ լուրերի հետ միասին, ձեռք ձեռքի տված գալիս է նաև օգնությունը: Ոմանք անձամբ են չարություն տարածում, իսկ իսկական բարեկամները խաղաղ և բարգավաճ օրերին դեգերում են հեռավոր հողերում, իսկ երբ մոտենում է վտանգը, նրանք հայտնվում են, որ օգնության ձեռք մեկնեն:
–Դա այդպես է,– արձագանքեց Օձի Լեզուն: –Բայց կան նաև երրորդները, որ գալիս են, փորփրում, քիթները խոթում ուրիշների գործերի մեջ: Այդպիսի բարեկամները ոչնչով չեն տարբերվում գիշակերներից, որոնք լեշերով են սնվում: Արդյոք մենք քեզանից օգնություն տեսե"լ տեսե՞լ ենք երբևէ, Չարաբաստի՛կ Ագռավ: Եվ ի՞նչ օգնություն ես բերել դու հիմա: Հիշում եմ անցյալ անգամ ինքդ օգնության կարիք ունեիր, և թագավորը քեզ թույլ տվեց նժույգ ընտրել, որ ինչքան հնարավոր է արագ հեռանաս այստեղից: Եվ ի զարմանք բոլորի, դու համարձակվեցիր ընտրել Լուսաչի՛ն: Դրանով դու թագավորին մեծ ցավ պատճառեցիր, բայց երկար մտածելով շատերը որոշեցին, որ պատրաստ են վճարել ցանկացած գին, միայն թե որքան հնարավոր է արագ ազատվեն քեզանից: Եվ ահա դու նորից այստեղ ես, և հիմա կսկսվի հին երգը. դու նորից կսկսես օգնություն մուրալ, իսկ քեզանից օգնություն մենք այդպես էլ չենք ստանա: Ինչ որ չեմ տեսնում այստեղ քո զորքին: Ու՞ր են հեծյալները, նիզակները, զրահները: Ահա թե ինչն եմ ես անվանում օգնություն: Այդպիսի օգնությունից մենք չէինք հրաժարվի: Իսկ դու երեք մոխրագույն ցնցոտիավոր ես բերել քո հետևից և վե՛րջ: Թեպետ դու ավելի շատ ես մուրացիկի նման քան նրանք...
–Տեսնում եմ անքաղաքավարի են սկսել դիմավորել քո տանը օտարականներին օ՛ Թեոդեն, Թե՛նգելի որդի,– Գոչեց Գենդալֆը: –Մի՞թե քիչ առաջ դռնապանը չներկայացրեց քեզ իմ բարեկամներին: Ռոհիրիմների տիրակալներն այնքան էլ հաճախ չեն պատիվ ունեցել ընդունելու այսպիսի պատվարժան հյուրերի և զենքները, որոնք նրանք թողոցին թողեցին քո դռան շեմին, արժանի են բոլոր ժամանակների և բոլոր ժողովուրդների ամենաքաջարի և հզոր դյուցազուններիդյուցազուններին: Իմ ընկերները մոխրագույն թիկնոցներ են կրում, որովհետև դա է Լոթլորիենի էլֆերի գույնը, որոնք նվիրել են նրանց այդ հագուստները: Այդ թիկնոցները պաշտպանել են նրանց բազմաթիվ վտանգներից և բերել, հասցրել քո տուն:
–Փաստորեն Էոմերը չէր ստում, և դուք իսկապես դաշինքի մեջ եք Ոսկե Անտառի Կախարդուհու հետ,– քմծիծաղեց Օձի Լեզուն: –Ահա՜ թե ինչ: Զարմանալու ոչինչ չկա, Դուիմորդենում(Լորիենի ռոհաներեն անվանումը) միշտ էլ խաբեյության որոգայթներ են հյուսել:
–Իմաստունը խուսափում է խոսել այն մասին, ինչը չգիտի, Գրի՛մա, Գա՛լմոդի որդի: Դու վերածվել ես անուղեղ ճիճուի, օձի՛, որ ֆշշացնում է տեղի և անտեղի: Դե լռի՛ր և թաքցրո՛ւ փտած լեզուդ: Ես դրա համար չեմ անցել կրակի և մահվան միջով, որ արդարանամ ինչ որ ստոր, քծնող ծառայի առաջ:
Նա բարձրացրեց գավազանը և լսվեց ամպրոպի որոտը: Պատուհաններից ընկնող արևի լույսը խավարեց, դահլիճն ընկղմվեց թանձր խավարի մեջ: Օջախի կրակը արագորեն հանգավ և միայն մի կույտ ածուխներ մնացին: Ամեն ինչ թաղվեց մթության մեջ՝ մեջ, բացի Գենդալֆի բարձրահասակ, ճերմակ ուրվագծից, որ կանգնած էր օջախի մոտ, բոսորագույն ածուխների լույսի ներքո:
Մթության մեջ լսվեց Օձի Լեզվի ֆշշոցը.
Լույսի խուրձ բռնկվեց. բոլորին թվաց, թե կայծակը հարվածեց տանիքին: Հետո լռություն տիրեց: Օձի լեզուն բերանքսիվայր ընկած էր հատակին:
–Իսկ հիմա լսի՛ր ինձ Թեոդե՛ն, Թե՛նգելի որդի,– գոչեց Գենդալֆը,– դու օգնությո՞ւն էիր փնտրում: –Նա բարձրացրեց գավազանը և ցույց տվեց առաստաղի անցքը: Խավարը սկսեց ցրվել և ամպերի հետևից երևաց կապույտ երկինքը: –Արիացի՛ր, Ռոհիրիմների՛ Ռոհիրրիմների՛ տիրակալ, Սև ստվերը դեռ ամենազոր չէ: Լսի՛ր իմ խոսքերը: Ավելի լավ օգնություն քեզ ոչ ոք չի առաջարկի: Ես պատրաստ եմ դառնալ քո խորհրդատուն, իսկ դու պատրա՞ստ ես լսել իմ խորհուրդները: Սակայն իմ խոսքերը բոլորի ականջների համար չեն: Դո՛ւրս արի տանդ շեմքից և շուրջդ նայիր: Չափազանց երկար ես նստել կիսախավարում, լսելով կեղծ զրույցները, որոնցով ուզում էին շեղել քեզ ճիշտ ճանապարհից:
Թեոդենը դանդաղ ոտքի կանգնեց: Դահլիճը աստիճանաբար լուսավորվում էր: Երիտասարդ կինը բռնեց ծերունու ձեռքը և թագավորը օրիորդի օգնությամբ անվստահ քայլերով իջավ աստիճաններով ու կաղալով քայլեց դեպի ելքը: Օձի լեզուն անշարժ պառկած էր: Մոտենալով դռներին Գենդալֆը բարձր թակեց:
Երիտասարդ կինը դանդաղ վարադարձավ դահլիճ: Դռների մոտ նա կանգ առավ և շրջվեց: Նրա հայացքը խիստ էր, մտածկոտ, և լցված Թեոդենի հանդեպ տածած խղճահարությամբ ու տխրությամբ: Նա գեղեցիկ էր, բարեկազմ, բարձրահասակ, սպիտակ զգեստով և արծաթե գոտիով: Փխրուն էր թվում առաջին հայացքից, բայց միևնույն ժամանակ պողպատից էլ ամուր և ուժեղ կամքով, ինչպես վայել է հնագույն ռազմիկների արքայական տոհմի ժառանգին:
Այդպիսին տեսավ առաջին անգամ Արագորնը Ռոհիրիմների արքայադուստր Էովինին, չքնաղ, բայց դեռ ոչ կանացի հասուն գեղեցկությամբ, սառը՝ ինչպես գարնանային առավոտը, որ դեռ չի հասցրել լցվել պայծառ գույներով: Իսկ նա նայեց Արագորնին՝ բարձրահասակ, մոխրագույն զգեստով վսեմ թափառականին, և տեսավ նրա մեջ հզոր ռազմիկի և դյուցազունի, դյուցազունի՝ իմաստնացած բազմաթիվ ծանր տարիների դաժան փորձություններից: Մի ակնթարթ Էովինը քարացավ, աչքը չկտրելով Արագորնից, ապա շրջվեց և արագ հեռացավ:
–Իսկ հիմա, տիրակալ, շուրջդ նայիր,– ասաց Գենդալֆը: –Նայիր քո երկրին և շնչիր նրա թարմ օդը:
–Դու իրավացի ես,– ասաց Գենդալֆը: Եվ տարիներն էլ այնքան չեն ծանրացել քո ուսերին, որքան որոշ բարի կամեցողներ ներշնչում են քեզ: Դե՛ն նետիր այդ ձեռնափայտը:
Սև ձեռնափայտն ընկավ թագավորի ձեռքից և գլորվեց քարերի վրա: Թեոդենը դանդաղ ուղղեց փայտացած, ասես ինչ որ բեռի տակ կռացած կորացած մեջքը, հայացքն ուղղեց դեպի երկինք, և նրա աչքերը փայլեցին երկնային կապույտով:
–Մութ էին իմ երազները,– ասաց նա,– բայց այժմ ես արթնացել եմ: Ափսոս, որ ավելի շուտ չես եկել, Գե՛նդալֆ: Վախենում եմ հիմա արդեն ուշ է: Իմ տոհմը վերջին օրերն է ապրում, և այս ապարանքը, որ Բրեգոն է կառուցել Էորլի որդի, երկար կանգուն չի մնա: Ռոհանի թագավորների գահը կոչնչանա պատերազմի հրդեհի կրակում: Ի՞նչ անեմ ես հիմա:
–Միգուցե... Բարի՛, ես կկատարեմ քո խնդրանքը: Կանչիր Գայմային, որպես թիկնապահ նա իրեն լա՜վ արդարացրեց: Տեսնենք որպես հանձնակատար ինպե՞ս իրեն կդրսևորի: Թող մի մեղավորը բերի մյուսին:
Այդ ամենը նա ասաց խստորեն, բայց, նայելով Գենդալֆին, ժպտաց, և նրա դեմքին տագնապից ու կեղծ խնամքից առաջացած կնճիռները հարթվեցին և այլևս չհայտնվեցին:
Գայման հեռացավ կատարելու հրամանը, իսկ Գենդալֆն ուղեկցեց թագավորին նստարանի մոտ և ինքն էլ նստեց աստիճաններին՝ նրա ոտքերի մոտտակ: Արագորնը և մյուսները կանգնեցին նրանց կողքին:
–Ես ժամանակ չունեմ պատմելու քեզ այն ամենը, ինչը դու պետք է իմանաս,– սկսեց Գենդալֆը,– բայց եթե իմ հույսերը փարատվեն, շուտով ես կկարողանամ պատմել քեզ ողջ ճշմարտությունը սկզբից մինչև վերջ: Իմացած եղիր, օ թագավոր, քո երկրին մեծ վտանգ է ապառնումսպառնում, այնքան մեծ, որքան դու նույնիսկ քո մթին երազներում չես տեսել, որ Օձի Լեզուն էր քեզ ներշնչում: Բայց դու քնած չես այլևս: Դու ապրում սթափվել ես, օ թագավոր: Գոնդորը և Ռոհանը միայնակ չեն: Թշնամին ավելի ուժեղ է, քան մենք կարող ենք պատկերացնել, բայց մենք ունենք հույս, որի մասին նա պատկերացում անգամ չունի:
Գենդալֆը ցածրաձայն և արագ ինչ որ բան ասաց, բայց նրա խոսքերը բացի թագավորից ոչ ոք չլսեց: Թագավորի աչքերը փայլատակեցին. նա վեր կացավ, ձգվեց ամբողջ հասակով մեկ և շրջվեց դեպի արևելք: Գենդալֆը նույնպես ոտքի ելավ, կանգնեց արքայի կողքին, և նրանք միասին բլրի բարձունքից նայեցին հեռուն:
–ճշմարիտ որ այդպես է,– բարձր և հստակ ձայնով խոսեց Գենդալֆը,– մեր հույսը հիմա այնտեղ է, որտեղ գտնվում է մեր ամենամեծ վախը: Ամեն ինչ մազից է կախված: Բայց ամեն դեպքում հույսը կա, միայն թե կարողանանք մինչ այդժամ դիմանալ:
–Ի՞նչ է սա նշանակում,– խստորեն հարցրեց թագավորը, շրջվելով դեպի Էոմերը: Երկու ռազմիկներն էլ զարմանքից քարացան, ասես չճանաչելով իրենց թագավորին: Նրանց առջև կանգնած էր ալեհեր մազերով, բայց վեհ և փառահեղ մի տղամարդ: Ու՞ր էր կորել այն կորացած ծերունին, որին վերջին ժամանակներս նրանք տեսել էին միայն ձեռնափայտին հենված, կծկված նստած իր գահին:
–Դա իմ մեղքն է տիրակալ,– դողալով խոսեց Գայման: –Իմ հասկացողությամբ հասկանալով դու ներեցիր և ազատ արձակեցիր Էոմերին, և ես այնքան ուրախացա, որ երևի սխալ թույլ տվեցի: Ես որոշեցի, որ նա կրկին Ռոհանի երրորդ զորավարն է, և պետք է կատարել նրա խնդրանքը ու վերադարձնել նրա թուրը:
–Ես թուրը խնդրեցի միայն նրա համար, որ դնեմ քո ոտքերի տակ, տիրակա՛լ,– գոչեց Էոմերը:
–Գուցե թուրդ վերցնե՞ս,– լռությունը խախտեց Գենդալֆը:
Թեոդենը դանդաղ մեկնեց ձեռքը և սեղմեց թրի բռնակը: Բոլորին թվաց, թե ծերունական չորացած ձեռքը աչքի առաջ լցվում է ուժով և եռանդով: Հանկարծակի Թեոդենը բարձրացրեց շողշողացող թուրը, և, սոլուցով ճեղքելով օդը, մի քանի շրջան գծեց իր գլխավերևում: Այնուհետև նա բարձր ձայնով մարտի կոչեց իր ռազմիկներին իր մայրենի լեզվով:
Թիկնապահները որոշեցին, որ թագավորը կանչում է իրենց և նետվեցին աստիճաններով դեպի վեր: Տեսնելով իրենց տիրակալին նրանք ապշած կանգ առան, ապա մի մարդու պես դնելով իրենց սրերը թագավորի ոտքերի տակ գոչեցին.
–Հրամայի՛ր, թագավո՛ր:
–Ուեստու Թեոդեն հա՛լ(առողջ եղիր, Թեոդե՛ն),– բացականչեց Էոմերը: –Մեծ ուրախություն է մեզ համար տեսնել երբեմնի մեծության զարթոնքը: Դե հիմա թող ինչ որ մեկը համարձակվի ասել, որ Գենդալֆը միայն չարիք է բերում:
–Ետ վերցրու սուրդ Էոմե՛ր, քրո՛ջ որդի,– ասաց թագավորը: –Գա՛յմա, գնա իմ սրի հետևից, Գրիման է պահպանում նրանայն: Գրիմային նույնպես հետդ բեր: Գե՛նդալֆ, դու ասացիր, որ պատրաստ ես լինել իմ խորհրդատուն, բայց ես քեզանից դեռ ոչ մի խորհուրդ չեմ լսել:
–Դու արդեն դրա կարիքը չունես,– ժպտաց Գենդալֆը: –Իմ խորհուրդն էր վստահել Էոմերին և ոչ թե ստախոս ու խորամանկ Օձի Լեզվին: Մի կողմ նետիր ափսոսանքն ու վախը, ժամանակն է գործի անցնել: Թող բոլորը, ովքեր կարողանում են թամբին նստել, առանց հապաղելու արշավեն արևմուտք, ինչպես Էոմերն էր ձեզ խորհուրդ տալիս: Պետք է քանի դեռ ուշ չէ Սարումանի հարցը լուծել: Եթե մենք չհաղթենք Սարումանին, ապա ամեն ինչ կորած է, իսկ եթե հաղթենք՝ մեզ նոր գործեր են սպասում: Բոլորը, ովքեր մնում են այստեղ՝ ծերերը, կանայք և երեխաները, պետք է թաքնվեն լեռներում, Ռոհիրրիմները այնտեղ ապաստարան ունեն հատուկ այսպիսի իրավիճակների համար կառուցվածնախատեսված: Թող մարդիկ ուտելիք վերցնեն իրենց հետ, բայց թույլ չտաս չափից շատ բարձել ձիերին ավելորդ իրերով ու գանձերով: Խոսքը գնում է կյանքի և մահվան մասին:
–Քո խորհուրդն իմ սրտով է,– համաձայնվեց Թեոդենը: –Թող ռոհանցիները պատրաստվեն արշավի՛: Իսկ դուք, իմ բարեկամներ... ճիշտ ասացիր Գենդալֆ, որ մենք անքաղաքավարի ենք դարձել: Դուք ամբողջ գիշեր արշավել եք: Հիմա արդեն կեսօր է, իսկ դուք ոչ քնել եք, ոչ հաց կերել: Հիմա ձեզ համար ննջասենյակներ կպատրաստեն, բայց սկզբում պետք է միասին սեղան նստենք:
–Այդժամ հույս կա, որ հաղթանակը մե՛րը կլինի,– գոչեց Էոմերը:
–Հույս կա,– հաստատեց Գենդալֆը,– բայց Իզենգարդն ամուր է: Եվ բացի այդ՝ այլայդ, ավելի սարսափելի վտանգներ են մոտենում... Մի՛ հապաղիր Թեոդե՛ն: Մեր արշավանքն սկսելուց անմիջապես հետո տար քո ժողովրդին Դունհորրոյի թաքստոցը, որ լեռներում է:
–Ոչ Գենդալֆ, դու երևի ինքդ էլ չգիտես, թե ինչ մեծ բուժակ ես: Այն պահից սկսած, երբ դու ինձ բուժեցիր, ամեն ինչ փոխվել էփոխվեց: Ես ի՛նքս կառաջնորդեմ իմ զորքին, և եթե ճակատագիրն այդպես որոշի, կընկնեմ առաջին շարքերում: Այդժամ իմ քունը հանգիստ կլինի:
–Այդ դեպքում նույնիսկ ռոհանցիների պարտությունը նույնիսկ փառավոր կլինի և կարժանանա երգի,– բացականչեց Արագորնը:
Շուրջը կանգնած ռազմիկները զենքերը զարկեցին իրար և գոչեցին.
–Ես կմտածեմ այդ մասին,– պատասխանեց Թեոդենը: –Իմիջայլոց, ահա և իմ խորհդատուն:
Դռեների մեջ հայտնվեց Գայման, իսկ նրա հետևից երկու ռազմիկների ուղեկցությամբ՝ Գրիմա Օձի Լեզուն: Նրա դեմքը մեռելային գունատ էր, և արևի տակ հայտնվելով աչքերը թարթում էր կույրի պես: Մոտենալով, Գայման ծնկի իջավ և Թեոդենին մեկնեց ոսկեզօծ պատյանով և կանաչ քարերով զարդարված երկար սուրը:
–Ահա քո հնագույն սուրը՝ Հերուգրիմը, օ թագավոր,– ասաց նա: –Այն հայտնաբերվեց Գրիմայի սնդուկում, որի բանալիները նա ոչ մի կերպ չէր ուզում տալ: Այնտեղ այլ իրեր էլ կային, որ վաղուց կորած են համարվում:
–Ինչ ես ասում տիրակա՛լ,– շտապ վրա բերեց Օձի Լեզուն: –Ես միայն խոնարհաբար հոգ եմ տանում քո գույքի մասին, ինչքան կարողանում եմ: Խնայիր ուժերդ, տեր իմ, մի ծանրաբեռնիր քեզ: Թող մեկ ուրիշը զրուցի այս ձանձրացնող հյուրերի հետ: Ուտելիքը շուտով պատրաստ կլինի: Չե՞ք ցանկանում ճաշել:
–Ցանկանում եմ,– պատասխանեց Թեոդենը: –Սեղա՛ն գցեք իմ և իմ հյուրերի համար, մենք միասին ենք ճաշելու: Զորքը այսօր ևեթ պետք է շարժվի: Ուղարկե՛ք մունետիկներին, թող հավա՛ք հավաք հայտարարեն և կանչեն բոլորին, ովքեր մոտակայքում են ապրում: Բոլոր տղամարդիկ և տղաները, ովքեր տիրապետում են զենքին և ի վիճակի են ձի հեծնել, թող թամբեն իրենց ձիերին և կեսօրից հետո երկրորդ ժամին հավաքվեն դարպասի մոտ:
–Ա՜խ, տիրակալ,– բացականչեց Օձի Լեզուն,– հենց դրանից էլ ես վախենում էի: Այս կախարդը կախարդել է քեզ: Մի՞թե դու ոչ մեկին չես թողնի հսկելու քո պապերի կառուցած Ոսկեզօծ ապարանքն ու քո գանձարանը: Մի՞թե թագավորն առանց հսկողության կմնա:
–Կխղճամ,– պատասխանեց Թեոդենը: –Կխղճամ և չեմ վտարի քեզ: Ես իմ հեծյալների հետ գնում եմ պատերազմ: Դու կգաս ինձ հետ, և կռվելով իմ կողքին կապացուցես քո հավատարմությունը:
Օձի Լեզուն հուսահատ նայեց շուրջը կանգնածներին , ծուղակն ընկած և որսորդներով շրջապատված գազանի պես, ասես փնտրելով ամենաթույլ օղակը: Հանելով իր երկար, գունատ լեզուն, նա տենդագին լպստեց դողացող շրթունքները:
–Նման վճռականություն սպասելի էր Էորլի ժառանգից, ինչքան էլ որ ծեր լինի նա,– վերջապես ասաց նա: Բայց եթե թագավորի նոր բարեկամները սիրեին նրան, կխղճաին կխղճային ծերունուն: Ես տեսնում եմ, որ ուշացել եմ, և հիմա տիրակալը նոր խորհրդատուներ ունի, որոնց, ինչպես երևում է, թագավորի մահը այնքան չի վշտացնի, ինչքան Գրիմային: Տեսնում եմ, տիրակա՛լ, քեզ հակառակը համոզել այևս չի ստացվի: Այդ դեպքում գոնե լսիր իմ վերջին խնդրանքը: Էդորասին կառավարիչ է պետք, հավատարիմ մի մարդ, ով ծանոթ է քո մտքերին և սրբորեն կատարում է քո հրամանները: Վստահի՛ր այդ գործը Գրիմային, քո հավատարիմ և փորձված խորհրդականին: Այդ դեպքում, մինչև քո վերադառնալը, դու հանգիստ կլինես քո ժողովրդի և քո գանձարանի համար: Իսկ ես անհամբեր կսպասեմ քո վերադարձին, որը, ավա՜ղ գրեթե անհույս է:
Էոմերը ծիծաղեց:
–Իսկ եթե քո այս խնդրանքն էլ մերժեն, այն ժամանակ ի՞նչ կանես հոգատար Օձի Լեզու: Ինչքա՞ն կնսեմանա, էլ ի՞նչ աշխատանք կհամաձայնես կատարել, միայն թե պատերազմ չգնաս: Բեռնակիր կլինե՞ս: Սնունդ պետք է տարվի լեռներ: Չնայած կասկածում եմ, որ քեզ ուտելիքի պարկ վստահեն:
–Ոչ, Էոմե՛ր, դու երևի այնքան էլ լավ չես հասկանում, թե ինչ կա այս հոգատար խորհրդականի մտքին,– ասաց Գենդալֆը, սուր և ուշադիր հայցք հայացք նետելով Օձի Լեզվի վրա: –Նա վտանգավոր և խորամանկ խաղ է խաղում հիմա, և նույնիսկ մոտ է հաղթանակին: Ինչքան թանկագին ժամանակ եմ ես սրա վրա ծախսում... Պառկե՛լ, խորամանկ օձ,– ճչաց նա հանկարծ ահարկու ձայնով: –Պառկի՛ր և սողա՛: Ասա՛ վաղու՞ց ես Սարումանին վաճառվել: Ի՞նչ է նա խոսատացել խոստացել փոխարենը: Երբ բոլոր ռազմիկները զոհվեն, դու կստանաս քո բաժին գանձերը և կնոջը, որին ցանկանում ես, այդպես չէ՞: Դու արդեն երկար ժամանակ է քո կիսաբաց կոպերի տակից ուշադիր հետևում ես նրա ամեն մի քայլը:
Էոմերը ձեռքը տարավ սրին:
–Ստու՛մ ես,– ֆշշացրեց Օձի Լեզուն:
–Այդ բառը բավականին հաճախ է դուրս գալիս քո շուրթերից,– ասաց Գենդալֆը: –Ոչ, ես չեմ ստում: Նայիր այս խորամանկ օձին, Թեոդե՛ն: Վտանգավոր է վերձնել վերցնել նրան քեզ հետ, բայց այստեղ էլ թողնել չի կարելի: Հանուն արդարության նրան նրան պետք է մահապատժի ենթարկել: Բայց նա դավաճան չի ծնվել: երկար ժամանակ նա հավատարիմ ծառայել է քեզ: Ձի տուր նրան, և թող ուր ուզում է գնա: Դատիր նրան իր ընտրած ճանապարհով:
–Լսու՞մ ես, Օձի Լեզու,– դիմեց Թեոդենը Գրիմային: –Ընտրի՛ր, կամ ուղևորվում ես ինձ հետ պատերազմ և գործով ապացուցում քո հավատարմությունը, կամ գնա ուր ուզում ես, բայց եթե նորից հանդիպես իմ ճանապարհին, այդ ժամանակ ինձանից ողորմածութուն չսպասես: