Changes

</TABLE>
Մենք այստեղ, աշխատանքի հավասարաչափ շահագործման պայմաններում, արտադրության տարբեր ոլորտների համար ստանում ենք շահույթի շատ տարբեր նորմաներ՝ կապիտալների տարբեր օրգանական, կառուցվածքների համապատասխան։
Հինգ ոլորտում ներդրված կապիտալների ընդհանուր գումարը = 500, նրանց կողմից արտադրված հավելյալ արժեքի ընդհանուր գումարը = 110, նրանց արտադրած ապրանքների ընդհանուր արժեքը = 610։ Եթե մենք ,500-ը նկատի առնենք իբրև մի ամբողջական կապիտալ, որի նկատմամբ I-IV-ը լոկ տարբեր մասեր են կազմում (ինչպես, օրինակ, բամբակեղենի մի գործարանի տարբեր բաժիններում — գզարանում, նախամանարանում, մանարանում ու մանածագործանոցում փոփոխուն ու հաստատուն կապիտալի տարբեր հարաբերություն գոյություն ունի, և ամբողջ գործարանի համար միջին հարաբերությունը միմիայն հաշվելով պետք է դուրս բերվի),— ապա նախ և առաջ 500 կապիտալի միջին կառուցվածքը կլինի = 390 c + 110 v կամ թե տոկոսապես 78 c + 22 v։ Եթե 100-անոց կապիտալներից ամեն մեկը դիտվեր իբրև ընդհանուր կապիտալի <math>^1/_5</math> միայն, ապա հենց այս 78 c + 22 v միջինը կներկայացներ նրա կառուցվածքը. նմանապես յուրաքանչյուր 100-ին կընկներ 22 միջին հավելյալ արժեք, ուստի շահույթի միջին նորման կլիներ = 22%, և վերջապես 500 կապիտալի արտադրած ընդհանուր արդյունքի ամեն մի հինգերորդականի գինը կլիներ = 122։ Հետևաբար կանխավճարված ամբողջ կապիտալի յուրաքանչյուր հինգերորդականի արդյունքը պետք է ծախվեր 122-ով։
Սակայն բոլորովին սխալ եզրակացությունների չհանգելու համար հարկավոր է նկատի առնել, որ արտադրության ոչ .բոլոր ծախքերն են = 100-ի։
80 c + 20 v-ի դեպքում, ընդունելով հավելյալ արժեքի նորման = 100%, I = 100-անոց կապիտալի արտադրած ապրանքի ամբողջ արժեքը կլիներ = 80 c + 20 v + 20 m = 120, եթե ամբողջ հաստատուն կապիտալը մտներ տարեկան արդյունքի մեջ։ Որոշ պարագաներում այս իսկապես կարող է պատահել արտադրության համապատասխան ոլորտներում։ Սակայն դժվար թե պատահի այնտեղ, որտեղ c : v հարաբերությունը = 4 : 1։ Հետևաբար այն ապրանքների արժեքների նկատմամբ, որոնք արտադրվում են տարբեր կապիտալների յուրաքանչյուր 100-ի կողմից, պետք է հաշվի առնել այն պարագան, որ հիշյալ արժեքները տարբեր կլինեն, նայած c-ի՝ հիմնական ու շրջանառու բաղադրամասերից բաղկացած տարբեր կառուցվածքին, և որ տարբեր կապիտալների հիմնական բաղադրամասերն իրենց հերթին ավելի արագ կամ թե ավելի դանդաղ են մաշվում, ուրեմն հավասար ժամանակամիջոցներում արժեքի անհավասար քանակներ են, միակցում արդյունքին։ Բայց այս պարագան շահույթի նորմայի համար նշանակություն չունի։ Թե 80 c-ն տարեկան արդյունքին արդյոք 80, թե 50, կամ թե 5 Է է փոխանցում, հետևաբար արդյոք տարեկան. արդյունքը = 80 c + 20 v + 20 m = 120, թե՞ = 50 c + 20 v + 20 m = 90, կամ թե - = 5 c + 20 v + 20 = 45, միևնույն է, այս բոլոր դեպքերում արդյունքի արժեքի հավելույթն իր արտադրության ծախքից վեր = 20, և այս բոլոր դեպքերում էլ, շահույթի նորման սահմանելիս, այս 20-ը 100-անոց կապիտալի նկատմամբ է հաշվի դրվում. այսպիսով ուրեմն I կապիտալի շահույթի նորման բոլոր դեպքերում էլ = 20%։ Այս էլ ավելի ակնառու դարձնելու նպատակով մենք հաջորդ աղյուսակում վերևի միևնույն հինգ կապիտալի համար ընդունում ենք, որ հաստատուն կապիտալի տարբեր մասեր են մտնում արդյունքի արժեքի մեջ։
<TABLE border = 0>
<TD align=center style='border-top:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;border-bottom:solid windowtext 1.0pt;'>Ապրանքների արժեք</TD>
<TD align=center style='border-top:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;border-bottom:solid windowtext 1.0pt;'>Արտադրության ծախք</TD>
<TD align=center style='border-top:solid windowtext 1.0pt;border-bottom:solid windowtext 1.0pt;'></TD>
</TR>
<TR>
<TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>90</TD>
<TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>70</TD>
<TD align=right></TD>
</TR>
<TR>
<TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>111</TD>
<TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>81</TD>
<TD align=right></TD>
</TR>
<TR>
<TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>131</TD>
<TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>91</TD>
<TD align=right></TD>
</TR>
<TR>
<TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>70</TD>
<TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>55</TD>
<TD align=right></TD>
</TR>
<TR>
<TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;border-bottom:solid windowtext 1.0pt;'>20</TD>
<TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;border-bottom:solid windowtext 1.0pt;'>15</TD>
<TD alignstyle=right'border-bottom:solid windowtext 1.0pt;'></TD>
</TR>
<TR>
<TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;border-bottom:solid windowtext 1.0pt;'>—</TD>
<TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;border-bottom:solid windowtext 1.0pt;'>—</TD>
<TD align=right style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>Գումար</TD>
</TR>
<TR>
<TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>—</TD>
<TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>—</TD>
<TD align=right>Միջինը</TD>
</TR>
</TABLE>
</TABLE>
Միասին վերցրած՝ ապրանքները ծախվում են արժեքից 2 + 7 + 17 = 26-ով բարձր և 8 + 18 = 26-ով ցածր, այնպես որ հավելյալ արժեքի հավասարաչափ բաշխման շնորհիվ կամ թե I—V կապիտալների ապրանքների համապատասխան արտադրության ծախքի վրա յուրաքանչյուր կանխավճարված 100-անոց կապիտալին ընկնող 22-անոց միջին շահույթն ավելացնելու հետևանքով գների շեղումները փոխադարձաբար միմյանց վերացնում են նույն հարաբերությամբ, որով ապրանքների մի մասն իր արժեքից ավելի բարձր է ծախվում, մյուս մասը՝ ավելի ցածր։ Եվ այսպիսի գներով նրանց ծախվելն է միայն հնարավոր դարձնում, որ շահույթի նորման I—V կապիտալների համար միահավասար է դառնում, 22%, չնայած I—V կապիտալների տարբեր օրգանական կառուցվածքին։ Գները, որոնք առաջ են գալիս շնորհիվ այն հանգամանքի, որ դուրս է բերվում արտադրության տարբեր ոլորտների շահույթի տարբեր նորմաների միջինը, և այս միջինն ավելացվում է արտադրության տարբեր ոլորտների արտադրության ծախքի վրա,— այսպիսի գներն '''արտադրության գներն''' են։ Սրանց նախադրյալը շահույթի մի ընդհանրական նորմայի գոյությունն է, իսկ սա իր հերթին ենթադրում է, որ արտադրության ամեն մի առանձին ոլորտում շահույթի նորմաները, ինքնըստինքյան առած, արդեն վեր են ածված նույնքան միջին նորմաների։ Արտադրության յուրաքանչյուր ոլորտում շահույթի այս աոանձին առանձին նորմաները = <math>\frac{m}{C}</math> և նրանք, ինչպես որ այս արված է ներկա գրքի առաջին բաժնում, պետք է բխեցվեն ապրանքի արժեքից։ Առանց այս բխեցման՝ շահույթի ընդհանրական նորման (ուրեմն նաև ապրանքի արտադրության գինը) մնում է իմաստից ու բովանդակությունից զուրկ մի պատկերացում։ Այսպիսով ուրեմն ապրանքի արտադրության գինը հավասար է ապրանքի արտադրության ծախքին, պլյուս սրան միակցված այն շահույթը, որ տոկոսապես հաշված է շահույթի ընդհանրական նորմայի համապատասխան, կամ՝ ապրանքի արտադրության գինը հավասար է նրա արտադրության ծախքին, պլյուս միջին շահույթը։ Արտադրության տարբեր ճյուղերում ներդրված կապիտալների օրգանական տարբեր կառուցվածքի հետևանքով ուրեմն այն պարագայի հետևանքով, որ հավասար մեծության կապիտալներն աշխատանքի շատ տարբեր քանակներ են շարժման մեջ դնում այն տարբեր տոկոսային հարաբերության համապատասխան, որ փոփոխուն մասն ունենում է տվյալ մեծության մի ամբողջական կապիտալի մեջ,— սրա հետևանքով նույնպես հավելյալ աշխատանքի շատ տարբեր քանակներ են յուրացվում նրանց կողմից, կամ հավելյալ արժեքի շատ տարբեր մասսաներ են արտադրվում նրանց կողմից։ Սրա համաձայն շահույթի այն նորմաները, որոնք իշխում են արտադրության տարբեր ճյուղերում, սկզբնապես շատ տարբեր են։ Շահույթի այս տարբեր նորմաները մրցման միջոցով հավասարվելով կազմում են շահույթի մի ընդհանրական նորմա, որը շահույթի այս բոլոր տարբեր նորմաների միջինն է։ Այն շահույթը, որը շահույթի այս ընդհանրական նորմայի համապատասխան բաժին է ընկնում տվյալ մեծության մի կապիտալի, ինչ էլ որ լինի սրա օրգանական կառուցվածքը, կոչվում է միջին շահույթ։ Ապրանքի այն գինը, որը հավասար է նրա արտադրության ծախքին, պլյուս նրա արտադրության մեջ գործադրված (ոչ թե նրա անմիջական արտադրության մեջ լոկ սպառված) ամբողջ կապիտալի տարեկան միջին շահույթի այն մասը, որ հիշյալ ապրանքի պտույտի պայմանների համեմատ բաժին է ընկնում նույն ապրանքին, այս գինն ապրանքի արտադրության գինն է։ Վերցնենք, օրինակ, 500-անոց մի կապիտալ, որից 100-ը՝ հիմնական կապիտալ, և սրա 10%-ը՝ շրջանառու 400-անոց կապիտալի մի պտույտի պարբերաշրջանում կատարվող մաշվածք։ Թող պտույտի այս պարբերաշրջանի տևողության ընթացքում միջին շահույթը լին է լինի 10%։ Այս դեպքում հիշյալ մի պտույտի ընթացքում պատրաստված արդյունքի արտադրության ծախքը կլինի՝ 10 c մաշվածքի համար, պլյուս 400 (c + v) շրջանառու կապիտալ = 410, արտադրության գինը կլինի՝ 410 արտադրության ծախք, պլյուս (500-ի 10% շահույթ) 50 = 460։
Այսպիսով ուրեմն, թեև արտադրության տարբեր ոլորտների կապիտալիստներն իրենց ապրանքները ծախելիս ետ են ստանում այս ապրանքների արտադրության պրոցեսում գործադրված կապիտալային արժեքները, սակայն նրանք իրացնում են ոչ թե իրենց սեփական ոլորտում այս ապրանքների արտադրության ժամանակ արտադրված հավելյալ արժեքը և ուրեմն շահույթը, այլ այնքան հավելյալ արժեք և ուրեմն այնքան շահույթ միայն, որքան որ հավասար բաշխման ժամանակ ընդհանուր կապիտալի յուրաքանչյուր պատկական մասին բաժին է ընկնում, այն ընդհանուր հավելյալ արժեքից կամ ընդհանուր շահույթից, որ հասարակության ընդհանուր կապիտալը տվյալ մի ժամանակահատվածում արտադրում է արտադրության բոլոր ոլորտներում միասին առած։ Ամեն մի կանխավճարված կապիտալ, ինչպիսին էլ որ լինի նրա կառուցվածքը, յուրաքանչյուր տարում կամ թե այլ ժամանակահատվածում 100-ին այնքան շահույթ է դուրս կորզում, որքան որ այս ժամանակահատվածի համար բաժին է ընկնում ընդհանուր կապիտալի ամեն մի 100-ին։ Այստեղ, որչափով խնդիրը վերաբերում է շահույթին, տարբեր կապիտալիստները միմյանց հարաբերում են իբրև մի այնպիսի ակցիոներական ընկերության սոսկական ակցիոներներ, որի մեջ շահույթից հասանելի բաժինները հավասարաչափ բաշխվում են ամեն մի 100-ի վրա, ուստի և տարբեր կապիտալիստների համար հիշյալ բաժինները տարբերվում են միմիայն յուրաքանչյուրի կողմից ընդհանուր ձեռնարկության մեջ դրած կապիտալի մեծության համաձայն, ընդհանուր ձեռնարկության մեջ նրա ունեցած հարաբերական մասնակցության համաձայն, նրա ակցիաների թվի համաձայն։ Այսպիսով ուրեմն, ապրանքային գնի այն մասը, որը փոխհատուցում է ապրանքների արտադրության մեջ սպառված կապիտալային արժեքի մասերը և որով ուրեմն պետք է այս սպառված կապիտալային արժեքները վերագնվեն, այս մասը՝ արտադրության ծախքը, լիովին որոշվում է համապատասխան արտադրական ոլորտներում արված ծախսերով։ Ընդհակառակը, ապրանքային գնի մյուս բաղադրամասը արտադրության այս ծախքի վրա ավելացվող շահույթը, որոշվում է ոչ թե շահույթի այն մասսայի համաձայն, որ տվյալ մի ժամանակամիջոցում այս որոշ կապիտալի կողմից արտադրվում է արտադրության տվյալ ոլորտում, այլ շահույթի այն մասսայի համաձայն, որ տվյալ մի ժամանակամիջոցում միջին հաշվով բաժին է ընկնում ամեն մի գործադրված կապիտալի, որպես ամբողջ արտադրության մեջ գործադրված հասարակական ամբողջ կապիտալի մի պատկական մասի<ref>Cherbuliez [«Riche ou pauvrie». Paris-Genève, 1840, Տ. 116 f.].</ref>։
Ենթադրենք, թե նախորդ օրինակում բերված կապիտալի հինգ տարբեր I—V ներդրումները պատկանում են մի անձի։ Թե կապիտալի I—V ներդրումներից յուրաքանչյուր առանձին ներդրման մեջ, ապրանքների արտադրության ժամանակ, գործադրվող կապիտալի ամեն մի 100-ից որքանն է սպառվում փոփոխուն կապիտալի ու որքանը հաստատունի վրա, այս ենթադրվում է տրված, և I—V ապրանքների արժեքի այս մասն, ինքնըստինքյան հասկանալի է, կազմում է նրանց գնի մի մասը, որովհետև առնվազն այս գինն է պահանջվում կապիտալի կանխավճարված ու սպառված մասերի փոխհատուցման համար։ Այսպիսով ուրեմն, I—V ներդրումների տված ապրանքների ամեն մի սեռի համար արտադրության այս ծախքը տարբեր է և իբրև այսպիսին հենց տարբեր-տարբեր էլ սևեռվում է ձեռնարկատիրոջ կողմից։ Իսկ ինչ վերաբերում է I—V ենթաբաժիններում արտադրված հավելյալ արժեքի կամ թե շահույթի տարբեր մասսաներին, ապա կապիտալիստը հիշյալները շատ լավ կարող էր իր կանխավճարած ամբողջ կապիտալի շահույթ հաշվել, այնպես որ ամեն մի 100-անոց կապիտալին այդ շահույթի մի որոշ պատկական մաս բաժին կընկներ։ Հետևաբար I—V առանձին ներդնումների միջոցով արտադրված ապրանքների արտադրության ծախքը տարբեր կլիներ, բայց այս բոլոր ապրանքների համար նույնահավասար կլիներ վաճառքի գնի այն մասը, որը գոյանում է ամեն մի 100-անոց կապիտալի համար ստացված ու միակցված շահույթից։ I—V ապրանքների ընդհանուր գինը հավասար կլիներ նրանց ընդհանուր արժեքին, այսինքն հավասար կլիներ I—V ապրանքների արտադրության ծախքի գումարին, պլյուս I—V ենթաբաժանումներում արտադրված հավելյալ արժեքի շահույթի գումարը. փաստորեն ուրեմն նրանց ընդհանուր գինը կներկայացներ I—V ապրանքների մեջ պարունակված, անցյալ ու նոր միակցված, աշխատանքի ընդհանուր քանակի փողային արտահայտությունը։ Եվ այսպիսով հասարակության մեջ էլ — դիտելով արտադրության բոլոր ճյուղերը որպես մի ամբողջություն — արտադրված ապրանքների արտադրության գների գումարը հավասար է նրանց արժեքների գումարին։
Թվում է, թե այս դրույթին հակասում է այն իրողությունը, որ կապիտալիստական արտադրության մեջ արտադրողական կապիտալի տարրերը սովորաբար գնվում են շուկայում ուրեմն նրանց գները պարունակում են արդեն իրացված մի որոշ շահույթ ու ըստ այսմ արդյունաբերության տվյալ ճյուղի արտադրության գինը սրա մեջ պարունակված շահույթի հետ միասին, և որ հետևաբար արդյունաբերության մի ճյուղի շահույթը մտնում է մի ուրիշ ճյուղի արտադրության ծախքի մեջ։ Բայց եթե մենք մի ամբողջ երկրի ապրանքների արտադրության ծախքի գումարը դնում ենք մի կողմում և նրա շահույթների կամ թե հավելյալ արժեքների գումարը մյուս կողմում, ապա պարզ է, որ հաշիվը պետք է ճիշտ դուրս գա։ Վեր առնենք, օրինակ, մի A ապրանք. նրա արտադրության ծախքը թող պարունակի իր մեջ B-ի, C-ի, D-ի շահույթները, ինչպես և B-ի, C-ի, D-ի և այլոց արտադրության ծախքը թող իր հերթին պարունակի A-ի շահույթը։ Եթե հիմա հաշվենք վերևում նշած մեթոդով, ապա կտեսնենք, որ A-ի շահույթը չի մտնում իր սեփական արտադրության ծախքի մեջ, և նմանապես B-ի, C-ի, D-ի և այլոց շահույթները չեն մսանում մտնում սրանց սեփական արտադրության ծախքի մեջ։ Ոչ ոք իր սեփական շահույթը չի մտցնում իր արտադրության ծախքի մեջ։ Հետևաբար, եթե կան, օրինակ, արտադրության ոլորտներ, և յուրաքանչյուրում p-ի հավասար մի շահույթ է ստացվում, ապա նրանց բոլորի արտադրության ծախքը միասին = k - np։ Ընդհանուր հաշվի քննարկումը ցույց է տաղիս տալիս հետևյալը. որչափով որ արտադրության մի ոլորտի շահույթները մտնում են մի ուրիշ ոլորտի արտադրության ծախքի մեջ, նույնչափով ուրեմն այս շահույթներն արդեն հաշվի են առնված ավարտական արդյունքի ընդհանուր գնի համար և չեն կարող երկրորդ անգամ շահույթի կողմում հանդես գալ։ Իսկ եթե այս կողմում նրանք հանդես են դալիսգալիս, ապա լոկ այն պատճառով, որ ինքը տվյալ ապրանքն ավարտական արդյունք է, և հետևաբար նրա արտադրության գինը չի մտնում մի ուրիշ ապրանքի արտադրության ծախքի մեջ։
Եթե մի ապրանքի արտադրության ծախքի մեջ մ տնում է մի գումար = p, իբրև արտադրամիջոցներ արտադրողների շահույթ, և եթե արտադրության այս ծախքի վրա ավելացվում է մի շահույթ = p´, ապա ամբողջ շահույթ P-ն = p + p´։ Այն ժամանակ ապրանքի ընդհանուր արտադրության ծախքը, մի կողմ թողած շահույթի մեջ մտնող գնի բոլոր տարրերը, հավասար է նրա սեփական արտադրության ծախքին, մինուս P։ Եթե արտադրության այս ծախքն անվանենք k, ապա ակներև է, որ k + P = k + p + p´։ I գրքում, VII գլ., 2, էջ 184—18, հավելյալ արժեքի հետազոտության ժամանակ տեսանք, որ ամեն մի կապիտալի արդյունքը կարող է այնպես քննության առնվել, որ իբր նրա մի մասը փոխհատուցում է սոսկ կապիտալը, մյուս մասն արտահայտում է միմիայն հավելյալ արժեքը։ Այս հաշվարկումը հասարակության ամբողջ արդյունքի նկատմամբ կիրառելիս ուղղումներ են տեղի ունենում, որովհետև, օրինակ, չի կարող վուշի գնի մեջ պարունակված շահույթը, երբ գործ ունենք ամրողջ հասարակության հետ, երկու անգամ հանդես գալ, չի կարող միաժամանակ հանդես գալ թե՛ իբրև կտավի գնի մաս ու թե՛ իբրև վուշ արտադրողի շահույթի մաս։
Շահույթի ու հավելյալ արժեքի միջև ոչ մի տարբերություն չկա, որչափով որ, օրինակ, A-ի հավելյալ արժեքը մտնում է B-ի հաստատուն կապիտալի մեջ։ Չէ՞ որ ապրանքների արժեքի համար բոլորովին նշանակություն չունի, թե արդյոք նրանց մեջ պարունակված աշխատանքը վճարվա՞ծ, թե՞ անվճար աշխատանքից է բաղկացած։ Այս ցույց է տալիս լոկ այն, որ B-ն վճարում է A-ի հավելյալ արժեքը։ Ընդհանուր հաշվի մեջ A-ի հավելյալ արժեքը չի կարող երկու անգամ հաշվվել։
Բայց տարբերությունը հետևյալն է. բացի նրանից, որ, օրինակ, B կապիտալի արդյունքի գինը շեղվում է նրա արժեքից այն պատճառով, որ B-ի մեջ իրացված հավելյալ արժեքը կարող է ավելի մեծ կամ թե ավելի փոքր լինել, քան B-ի արդյունքների գնին ավելացված շահույթը, բայց այս նույն պարագան իր ուժը պահպանում է նաև այն, ապրանքների նկատմամբ, որոնք կազմում են B կապիտալի հաստատուն մասը և անուղղակի կերպով, իբրև բանվորների կենսամիջոցներ, կազմում են նաև նրա փոփոխուն մասը։ Ինչ վերաբերում է հաստատուն մասին, ապա սա ինքը հավասար է արտադրության ծախքին, պլյուս հավելյալ արժեքը, ուրեմն ներկա դեպքում հավասար է արտադրության ծախքին, պլյուս շահույթը, իսկ այս շահույթն իր հերթին կարող է ավելի մեծ կամ թե ավելի փոքր լինել, քան այն հավելյալ արժեքը, որի տեղն ինքը հիմա բռնում է։ Ինչ վերաբերում է փոփոխուն կապիտալին, ապա միջին օրական աշխատավարձը թեև միշտ հավասար է այն ժամերի արդյունքի նոր արժեքին, որոնց ընթացքում բանվորը պետք է աշխատի՝ անհրաժեշտ կենսամիջոցներն արտադրելու համար, բայց հենց այս ժամերի թիվն իր հերթին կեղծման է ենթարկվում այն պարագայի շնորհիվ, որ անհրաժեշտ կենսամիջոցների արտադրության գները շեղվում են նրանց արժեքներից։ Սակայն այս հանգույցն ամեն անգամ լուծվում է նրանով, որ մի ապրանքի մեջ հավելյալ արժեք այնքանով ավելի է մտնում, որքանով նա պակասում է մի այլ ապրանքից, և որ ուրեմն այն շեղումներն արժեքից, որոնք հատուկ են ապրանքների արտադրության գներին, միմյանց փոխադարձաբար վերացնում են։ Առհասարակ, կապիտալիստական ամբողջ արտադրության պրոցեսում յուրաքանչյուր ընդհանրական օրենք միշտ իրականանում է մի շատ խճճված ու մոտավոր եղանակով միայն, որպես մշտնջենական տատանումների միջին,որը երբեք ճշգրիտ հավաստել չի լինում, իրականանում է լոկ որպես տիրապետող տենդենց։
Որովհետև շահույթի ընդհանրական նորման կազմվում է շահույթի տարբեր նորմաների այն միջինից, որն ընկնում է կանխավճարված կապիտալի յուրաքանչյուր 100-ին մի որոշ ժամանակամիջոցում, ասենք, օրինակ, մի տարում, ուստի այդ ընդհանուր նորմայում ջնջվում է նաև այն տարբերությանը, որ առաջ է գալիս տարբեր կապիտալների պտուտաժամանակների տարբերության հետևանքով։ Բայց այս տարբերությունները ներգործում են, իբրև որոշիչ տարր, արտադրության տարբեր ոլորտների շահույթի տարբեր նորմաների վրա, որոնց միջինն է կազմում շահույթի ընդհանրական նորման։
2) հասարակական ամբողջ կապիտալի բաշխումով այս տարբեր ոլորտների միջև, հետևաբար ամեն մի առանձին ոլորտում և ուրեմն շահույթի առանձին նորմա ունեցող կապիտալի հարաբերական մեծությամբ, այսինքն հասարակական կապիտալի ամբողջ մասսայի այն հարաբերական մասով, որ կլանում է արտադրության յուրաքանչյուր առանձին ոլորտ։
Մենք I ու II գրքում գործ ենք ունեցել ապրանքների '''արժեքների''' հետ միայն։ Հիմա մի կողմից որպես այս արժեքի մի մաս առանձնացել է '''արտադրության ծախքը''', մյուս կողմից՝ զարգանալով իբրև, արժեքի մի փոխակերպված ձև առաջ է եկել ապրանքի '''արտադրության գինը'''։
Եթե ենթադրենք, որ հասարակական միջին կապիտալի կառուցվածքը 80 c + 20 v է, և տարեկան հավելյալ արժեքի նորման՝ m´ = 100%, ապա 100-անոց մի կապիտալի տարեկան, միջին շահույթը կլինի = 20, իսկ տարեկան շահույթի ընդհանրական նորման = 20%։ Ինչ էլ որ լինի k-ն՝ 100-անոց մի կապիտալի կողմից տարվա ընթացքում արտադրված ապրանքների արտագրության ծախքը, նրանց արտադրության գինը կլինի = k + 20։ Արտադրության այն ոլորտներում, որտեղ կապիտալի կառուցվածքը = (80 - x) c + (20 + x) v, իրապես արտադրված հավելյալ արժեքը, կամ համապատասխանորեն՝ այս ոլորտի մեջ արտադրված տարեկան շահույթը կլինի = 20 + x, ուրեմն ավելի մեծ, քան 20-ը, և արտադրված ապրանքների արժեքը = k + 20 + x, ավելի մեծ, քան k + 20, կամ թե ավելի մեծ, քան ապրանքի արտադրության գինը։ Այն ոլորտներում, որտեղ կապիտալի կառուցվածքը (80 + x) c + (20 - x) v է, տարեկան արտադրված հավելյալ արժեքը կամ թե շահույթը կլինի = 20 - x, ուրեմն ավելի փոքր, քան 20-ը, և հետևաբար ապրանքների արժեքը՝ k + 20 - x-ը կլինի ավելի փոքր, քան արտադրության գինը, որ = k + 20։ Մի կողմ թողնելով պտուտաժամանակի հնարավոր տարբերությունները՝ ապրանքների արտադրության գինը նրանց արժեքին հավասար կլինի այն ոլորտներում միայն, որտեղ կապիտալի կառուցվածքը պատահաբար հավասար կլինի 80 c + 20 v։
Արտադրության ամեն մի առանձին ոլորտում աշխատանքի հասարակական արտադրողականության մասնահատուկ զարգացումը տարբեր է ըստ աստիճանի, ավելի բարձր է կամ թե ավելի ցածր, նայած թե աշխատանքի մի որոշ քանակի կողմից, կամ — բանվորական օրը տրված ընդունելու դեպքում — բանվորների մի որոշ թվի կողմից շարժման մեջ դրվող արտադրամիջոցների քանակը որքան մեծ է և ըստ այնմ՝ արտադրամիջոցների մի որոշ քանակի համար պահանջվող աշխատանքի քանակը արքան որքան փոքր է։ Ուստի այն կապիտալները, որոնք տոկոսապես ավելի մեծ քանակի հաստատուն կապիտալ, ուրեմն ավելի փոքր քանակի փոփոխուն կապիտալ են պարունակում, քան հասարակական միջին կապիտալը, մենք անվանում ենք '''բարձր''' կառուցվածքի կապիտալներ։ Իսկ ընդհակառակը, այնպիսիները, որոնց մեջ հաստատուն կապիտալը մի համեմատաբար ավելի փոքր, իսկ փոփոխունը մի ավելի մեծ տեղ է գրավում, քան հասարակական միջին կապիտալում, մենք անվանում ենք '''ցած''' կառուցվածքի կապիտալներ։ Վերջապես, '''միջին''' կառուցվածքի կապիտալներ մենք անվանում ենք այն այնպիսիները, որոնց կառուցվածքը համընկնում է հասարակական միջին կապիտալի կառուցվածքի հետ։ Եթե հասարակական միջին կապիտալը տոկոսապես կազմված է 80 c + 20 v-ից, ապա՝ 90 c + 10 v ունեցող կապիտալ հասարակական միջինից '''ավելի բարձր''' է կանգնած, 70 c + 30 v ունեցող մի կապիտալ '''ավելի ցածր'''։ Ընդհանրապես ասած՝ երբ հասարակական միջին կապիտալի կառուցվածքը = mc + nv, որտեղ m-ն ու n-ն հաստատուն մեծություններ են, և m + n = 100, այն ժամանակ (m + x)c + (n - x)v-ն ներկայացնում է մի առանձին կապիտալի կամ թե կապիտալների մի խմբի ավելի բարձր կառուցվածքը, (m - x)c + (n + x)v-ն ավելի ցածր կառուցվածքը։ Թե այս կապիտալները շահույթի միջին նորման սահմանվելուց հետո ինչպես են գործում,— տարվա ընթացքում մի անգամ տեղի ունեցող պտույտ ընդունելու դեպքում — ցույց է տալիս հետևյալ աղյուսակը, որտեղ I-ը պատկերացնում է կապիտալի միջին կառուցվածքը և շահույթի միջին նորման ըստ այսմ = է 20%։
I. 80 c + 20 v + 20 m. Շահույթի նորման = 20%։
Այսպիսով ուրեմն II կապիտալի կողմից արտադրված ապրանքների արժեքն ավելի փոքր է, քան նրանց արտադրության գինը. III կապիտալի ապրանքների արտադրության գինն ավելի փոքր է, քան արժեքը, և միմիայն I կապիտալի համար արտադրության այն ճյուղերում, որոնց կառուցվածքը պատահաբար նույնանում է հասարակական, միջին կառուցվածքի հետ, ապրանքների արժեքն ու արտադրության գինը հավասար են։ Սակայն այս բնորոշումները որոշ դեպքերի նկատմամբ կիրառելիս իհարկե պետք է հաշվի առնվի այն, թե c-ի ու v-ի միջև եղած հարաբերությունն ինչ աստիճանի է շեղվում ընդհանրական միջինից ոչ թե տեխնիկական կառուցվածքի տարբերության շնորհիվ, այլ հաստատուն կապիտալի տարրերի արժեքի սոսկական փոփոխության հետևանքով։
Մեր այս դատողություններն անշուշտ մի կերպափոխություն են մտցնում ապրանքների արտադրության ծախքի բնորոշման մեջ։ Սկզբնապես մենք ընդունել էինք, թե ապրանքի արտադրության ծախքը հավասար է նրա արտադրության մեջ սպառված ապրանքների '''արժեքին'''։ Բայց տվյալ ապրանքի արտադրության գինը նույնի գնորդի համար նրա արտադրության ծախքն է և ըստ այսմ կարող է իբրև արտադրության ծախք մտնել մի ուրիշ ապրանքի գնի գոյացման մեջ։ Որովհետև արտադրության գինը կարող է ապրանքի արժեքից շեղվել, ուստի նախ այն ապրանքի արտադրության ծախքը, որի մեջ է մտնում մի այլ ապրանքի այս արտադրության գիծըգինը, կարող է ավելի բարձր կամ թե ավելի ցածր լինել ապրանքի ամբողջ արժեքի այն մասից, որը կազմվում է նրա մեջ մտնող արտադրամիջոցների արժեքից։ Հարկավոր է արտադրության ծախքի այս կերպափոխված նշանակությունն աչքի առաջ ունենալ ամեն անգամ, երբ արտադրության մի առանձին ոլորտում ապրանքի արտադրության ծախքը հավասարեցվում է նրա արտադրության մեջ գործածված արտադրամիջոցների արժեքին,— այստեղ միշտ հնարավոր է մի սխալանք։ Մեր ներկա հետազոտության համար անհրաժեշտ չի ավելի մոտից խորամուխ լինել այս կետի մեջ։ Ընդսմին շարունակում է ճիշտ մնալ այն դրույթը, որ ապրանքների արտադրության ծախքը միշտ ավելի փոքր է նրանց արժեքից։ Եվ իրոք ապրանքի արտադրության ծախքը որքան էլ շեղվի նրա վրա սպառված արտադրամիջոցների արժեքից, անցյալին պատկանող այս սխալանքը կապիտալիստի համար նշանակություն չունի։ Ապրանքի արտադրության ծախքը մի տվյալ մեծություն է, նրա՝ կապիտալիստի, արտադրությունից անկախ մի նախադրյալ, այնինչ նրա արտադրության հետևանքը մի ապրանք է, որը պարունակում է հավելյալ արժեք, ուրեմն արժեքի մի հավելույթ նրա արտադրության ծախքից վեր։ Բայց և այն դրույթը, թե արտադրության ծախքն ապրանքի արժեքից ավելի փոքր է, հիմա գործնականորեն փոխարկվել է մի այլ դրույթի, այն է, որ արտադրության ծախքն ավելի փոքր է, քան արտադրության գինը։ Հասարակական ամբողջ կապիտալի վերաբերմամբ, որի ծավալով վերցրած՝ արտադրության գինը հավասար է արժեքին այս դրույթը նույնանում է նախկին դրույթի հետ, այսինքն որ արտադրության ծախքն ավելի փոքր է, քան արժեքը։ Թեև արտադրության առանձին ոլորտների համար այս դրույթը տարափոփոխ իմաստ ունի, բայց և այնպես նրա հիմքը միշտ շարունակում է կազմել այն իրողությունը, որ հասարակական ամբողջ կապիտալի ծավալով քննած՝ սրա արտադրած ապրանքների արտադրության ծախքն արժեքից ավելի փոքր է կամ թե, տվյալ դեպքում արտադրված ապրանքների ամբողջ մասսայի վերաբերմամբ վերցնելիս, ավելի փոքր է, քան այս արժեքի հետ նույնացող արտադրության գինը։ Ապրանքի արտադրության, ծախքը համապատասխանում է միայն նրա մեջ պարունակվող վճարված աշխատանքի քանակին, իսկ արժեքը՝ նրա մեջ պարունակվող վճարված ու անվճար աշխատանքի ամբողջ քանակին. արտադրությանն գինը համապատասխանում է վճարված աշխատանքի գումարին, պլյուս անվճար աշխատանքի մի որոշ քանակ, որն անկախ է արտադրության տվյալ առանձին ոլորտի պայմաններից։
Այն ֆորմուլան, որի համաձայն ապրանքի արտադրության գինը = k + p, այսինքն հավասար է արտադրության ծախքին պլյուս շահույթը, հիմա ավելի մոտիկ բնորոշում է ստացել այն իմաստով, որ p = kp´ (որտեղ p´-ն շահույթի ընդհանրական նորման է) և ուրեմն արտադրության գինը = k + kp´։ Եթե k= 300 ու p´ = 15%, ապա k + kp´ արտադրության գինը = 300 + 300 · <math>\frac{15}{300}</math> = 345։
3) վերջապես այս երկու պարագայի միահամուռ ներգործության շնորհիվ։
Չնայած այն մեծ փոփոխություններին, որոնք,— ինչպես ցույց կտրվի ներքևում —մշտապես — մշտապես կատարվում են արտադրության առանձին ոլորտների շահույթի փաստական նորմաների մեջ, շահույթի ընդհանրական նորմայի իրական փոփոխությունը, որչափով որ սա տնտեսական արտակարգ անցքերի բացառիկ արգասիք չի, շատ երկար ժամանակ տևող ճոճումների մի շարքի շատ ուշ հետևանք է, այսինքն այնպիսի ճոճումների, որոնք շատ ժամանակ են պահանջում, մինչև որ կոնսոլիդացիայի ենթարկվեն և հավասարակշռվեն այն աստիճան, որ շահույթի ընդհանրական նորմայի մի փոփոխություն առաջացնեն։ Ուստի ամեն անգամ, երբ գործ ունենք համեմատաբար կարճ պարբերաշրջանների հետ (բոլորովին մի կողմ թողնելով շուկայի գների տատանումները), արտադրության գների փոփոխումները միշտ պետք է prima facie [առաջին հերթին] բացատրել ապրանքների արժեքի իրական փոփոխությամբ, այսինքն նրանց արտադրության համար անհրաժեշտ բանվորական ժամանակի ընդհանուր գումարի փոփոխությամբ։ Միևնույն արժեքների սոսկական փողային արտահայտության փոփոխությունն այստեղ իհարկե ամենևին չի կարող ուշադրության առնվել<ref>Corbet [«An Inquiry into the Causes and Modes of the Wealth of Individuals». London 1841], էջ 174։</ref>։  Մյուս կողմից պարզ է հետևյալը, եթե դիտում ենք հասարակական ամբողջական կապիտալը, ապա գտնում ենք, որ նրա արտադրած ապրանքների արժեքի գումարը (կամ թե փողով արտահայտած նրանց գինը) = հաստատուն կապիտալի արժեքին + փոփոխուն կապիտալի արժեքը + հավելյալ արժեքը։ Եթե աշխատանքի շահագործման աստիճանը հաստատուն է, շահույթի նորման այստեղ — հավելյալ արժեքի մասսայի անփոփոխության դեպքում — կարող է փոխվել լոկ այն ժամանակ, երբ կա՛մ հաստատուն կապիտալի արժեքն է փոխվում, կա՛մ երբ փոփոխունի արժեքն, է փոխվում, կամ թե երկուսն էլ փոխվում են այնպես, որ փոխվում է C-ն ու սրա հետեւանքով հետևանքով էլ <math>\frac{m}{C}</math>-ն՝ շահույթի ընդհանրական նորման։ Հետևաբար շահույթի ընդհանրական նորմայի մի որևէ փոփոխությունը յուրաքանչյուր դեպքում ենթադրում է այն ապրանքների արժեքի փոփոխություն, որոնք իբրև կազմիչ տարրեր մտնում են հաստատուն կապիտալի մեջ, կամ թե փոփոխունի մեջ, կամ երկուսի մեջ միաժամտնակ։միաժամանակ։
Այնուհետև, շահույթի ընդհանրական նորման կարող է փոփոխվել — ապրանքների անփոփոխ արժեք ենթադրելով — եթե փոխվում է աշխատանքի շահագործման աստիճանը։
Իրերի այլ հարաբերություն է ստացվում, հենց որ արդեն սահմանվում է շահույթի մի ընդհանրական նորմա ու սրա միջոցով էլ՝ մի միջին շահույթ, որը համապատասխանում է արտադրության տարբեր ոլորտներում գործադրվող կապիտալի տվյալ մեծության։
Հիմա արդեն պատահականություն է միայն, եթե արտադրության մի առանձին ոլորտում իրոք արտադրված հավելյալ արժեքը և ուրեմն շահույթը նույնանում է ապրանքի վաճառագնի մեջ պարունակված շահույթի հետ։ Այժմ, իբրև ընդհանուր կանոն, շահույթն ու հավելյալ արժեքն են տարբեր մեծություններ, և ոչ թե սոսկ նրանց նորմաները։ Աշխատանքի շահագործման տվյալ աստիճանի պայմաններում հավելյալ արժեքի այն մասսան, որ արտադրվում է արտադրության մի առանձին ոլորտում, հիմա ավելի կարևոր է հասարակական կապիտալի ամբողջ միջին շահույթի համար, ուրեմն կապիտալիստների դասակարգի համար ընդհանրապես, քան անմիջաբար արտադրության յուրաքանչյուր աոանձին ճյուղի կապիտալիստների համար։ Վերջիններիս համար այդ հավելյալ արժեքը կարևոր է այն չափով միայն<ref>ինքնըստինքյան Ինքնըստինքյան հասկանալի է, որ այստեղ մենք մի կողմ ենք թողնում աշխատավարձն իջեցնելու, մոնոպոլ գնի և այլ միջոցներով մի րոպեական արտակարգ շահույթ կորզելու հնարավորությունը։<br>* [I հրատ. մեջ՝ «Unterbrochenheit» = «ընդհատություն»։ Մարքսի ձեռագրում, ինչպես այդ ստուգել է ԻՄԷԼ-ը, «անընդհատություն» (տես ԻՄԷԼ-ի խմբագրությամբ լույս տեսած գերմ. հրատ. էջ 194, ռուս. հրատ. էջ 181։ Մարքսի և Էնգելսի երկերի հատ. 19, մասն 1։— Խմբ.]</ref>, որչափով որ տվյալ ոլորտում արտադրված հավելյալ արժեքի քանակն իբրև որոշիչ մի տարր մասնակցում է միջին շահույթի կարգավորմանը։ Բայց սա մի պրոցես է, որը կատարվում է կապիտալիստի թիկունքում, որը նա չի տեսնում, չի հասկանում և որը նրան չի հետաքրքրում իսկապես։ Արտադրության առանձին ոլորտներում շահույթի ու հավելյալ արժեքի մեծությունների միջև — ու ոչ թե միայն շահույթի նորմայի ու հավելյալ արժեքի նորմայի միջև — գոյություն ունեցող քանակային իրական տարբերությունը հիմա լիովին թաքցնում է շահույթի իսկական բնությունն ու ծագումը, այն էլ ոչ միայն կապիտալիստից, որը խաբվելու մի հատուկ շահ ունի այստեղ, այլ և հենց բանվորից։ Արժեքների փոխարկումն արտադրության գների աչքից թաքցնում է արժեքի որոշման հենց հիմքը։ Վերջապես՝ երբ հավելյալ արժեքը պարզապես փոխարկվում է շահույթի, այդ փոխարկման ժամանակ ապրանքների արժեքի այն մասը, որը շահույթն է կազմում, հանդիպակայում է արժեքի մյուս մասին, որը ներկայացնում է ապրանքի արտադրության ծախքը, այնպես որ այստեղ արդեն արժեքի գաղափարը ճողոպրում է կապիտալիստից, որովհետև սա աչքի առջև ունի ոչ թե այն ամբողջ աշխատանքը, որը ծախսվում է ապրանքի արտադրության վրա, այլ ամբողջ աշխատանքի այն մասը միայն, որ նա վճարել է կենդանի կամ թե մեռյալ արտադրամիջոցների ձևով, և այսպիսով շահույթը նրան պատկերանում է որպես ապրանքի իմանենտ (ներհատուկ) արժեքից դուրս կանգնած մի ինչ-որ բան։ Արտադրության գների գոյացման հետ միասին այս պատկերացումը հիմա լիովին հաստատուն է դառնում, ամրակայվում է, ոսկրանում, որովհետև արտադրության ծախքի վրա ավելացվող շահույթը, եթե արտադրության առանձին ոլորտն է նկատի առնվում, իրապես ոչ թե արժեքի գոյացման այն պրոցեսի սահմաններով է որոշվում, որը կատարվում է տվյալ ոլորտում, այլ, ընդհակառակը, նրանից բոլորովին դուրս է սահմանվում։
Այն հանգամանքը, որ այս ներքին կապն առաջին անգամ այստեղ է մերկացվում, որ մինչայժմյան քաղաքատնտեսությունը, ինչպես այդ կտեսնենք հաջորդ շարադրանքում ու IV գրքում, կամ բռնազբոսիկ կերպով անգիտանում էր հավելյալ արժեքի ու շահույթի, հավելյալ արժեքի նորմայի ու շահույթի նորմայի միջև, եղած տարբերությունները, որպեսզի կարողանա արժեքի որոշումը պահպանել իբրև հիմք, կամ թե չէ՝ հրաժարվում էր արժեքի այս որոշումից, միաժամանակ հրաժարվելով խնդրին մոտենալուն գիտական ամեն մի պատվանդանից, .որպեսզի կառչեն աչքի զարնող այն տարբերություններից, որոնք նկատվում են երևույթների մակերեսին — թեորետիկներին հատուկ այս խառնաշփոթումն ամենից լավ է ցույց տալիս, որ մրցման պայքարով բռնված, մրցման երևույթների ներքինի մեջ ամենևին խորամուխ չեղած գործնական կապիտալիստը պետք է բոլորովին անընդունակ լինի երևութքի միջից թափանցելով այս պրոցեսի ներքին էությունն ու ներքին կերպարանքը ճանաչելու։
Շահույթի նորմայի բարձրացման ու անկման վերաբերյալ այն բոլոր օրենքները, որոնք շարադրված են առաջին բաժնում, իրոք հետևյալ երկակի իմաստն ունեն.
2) Յուրաքանչյուր ոլորտի շրջանակում ավելի կարճ կամ թե ավելի երկար ժամանակաշրջանի համար մի շարժավայր է տրված, որտեղ այս ոլորտի շահույթի նորման տատանվում է, մինչև որ բարձրացման կամ անկման այս պրոցեսում տատանումը կոնսոլիդացիայի է ենթարկվում այն աստիճան, որ կարողանա ժամանակ շահել և ներգործել շահույթի ընդհանրական նորմայի վրա և ուրեմն տեղականից ավելի լայն նշանակություն ձեռք բերի։ Ուստի տարածական ու ժամանակական այսպիսի սահմանների շրջանակում ևս իրենց ուժը պահում են շահույթի նորմայի այն օրենքները, որոնք շարադրված են այս գրքի առաջին բաժնում։
Հավելյալ արժեքի սկզբնական փոխարկումը շահույթի առաջացրել է թեորիական այն հայացքը, թե կապիտալի յուրաքանչյուր մաս շահույթ է տալիս հավասարապես<ref>Maltus [Principles of Politocal Economy, 2-րդ հրատ., Լոնդոն, 1836, էջ 268]։</ref>։ Այս հայացքը մի գործնական իրողություն է արտահայտում։ Ինչպես էլ որ կառուցված լինի արդյունաբերական կապիտալը, ուզում է՝ մի քառորդը մեռյալ աշխատանք ու երեք քառորդը կենդանի աշխատանք, կամ թե երեք քառորդը մեռյալ աշխատանք ու մի քառորդը կենդանի աշխատանք շարժման մեջ դնի, մի դեպքում եռապատիկ ավելի շատ հավելյալ աշխատանք ներծծի կամ թե հավելյալ արժեք արտադրի, քան մյուսում, միևնույն է,— աշխատանքի շահագործման նույնահավասար աստիճանի պայմաններում ու մի կողմ թողած անհատական տարբերությունները, որոնք առանց այն էլ չքանում են, որովհետև մենք երկու անդամին անգամին էլ նկատի ունենք արտադրության ամբողջ ոլորտի լոկ միջին օրգանական կառուցվածքը — արդյունաբերական կապիտալը երկու դեպքում էլ միահավասար շահույթ է տալիս։ Առանձին կապիտալիստը (կամ թե արտադրության յուրաքանչյուր առանձին ոլորտի կապիտալիստների ընդհանրությունն էլ), որի հայացքը սահմանափակ է, իրավացիորեն կարծում է, թե իր շահույթը միայն իր գործադրած կամ թե իր ճյուղում գործադրած աշխատանքից չի առաջ գալիս։ Այս միանգամայն ճիշտ է, որքան որ նրա միջին շահույթին է վերաբերում։ Իսկ թե այս շահույթը որքան է պայմանավորված աշխատանքի ընդհանուր շահագործումով ամբողջ կապիտալի կողմից, այսինքն նրա բոլոր կապիտալիստ-ընկերակիցների կողմից, այս կապը նրա համար մի կատարյալ խորհրդածես է, մանավանդ որ հենց իրենք բուրժուազիայի թեորետիկները՝ քաղաքատնտեսները, մինչև հիմա չեն մերկացրել այս։ Աշխատանքի խնայությունը — ոչ թե լոկ միայն աշխատանքի, որ անհրաժեշտ է որոշ արդյունք արտադրելու համար, այլև զբաղեցրած բանվորների թվի խնայությունը — և մեռյալ աշխատանքի (հաստատուն կապիտալի) գործադրումը ավելի մեծ չափով տնտեսապես միանգամայն ճիշտ գործառնություն է երևում, որն իբր թե ամենևին չի շոշափում շահույթի ընդհանրական նորման ու միջին շահույթը։ Ուրեմն ինչպե՞ս կարող է կենդանի աշխատանքը շահույթի բացառիկ աղբյուր լինել, քանի որ արտադրության համար անհրաժեշտ աշխատանքի քանակի նվազեցումը ոչ միայն ըստ երևույթին չի շոշափում շահույթը, այլ, ընդհակառակը, որոշ պարագաներում շահույթի աճման ամենամերձավոր աղբյուր է հանդիսանում, առնվազն առանձին կապիտալիստի համար։
Եթե արտադրության տվյալ մի ոլորտում բարձրանում կամ թե ընկնում է արտադրության ծախքի այն մասը, որը հաստատուն կապիտալի արժեքն է ներկայացնում, ապա այս մասը շրջանառությունից դուրս է գալիս և — հենց այն գլխից մեծացած կամ փոքրացած չափով — մտնում է ապրանքի արտադրության պրոցեսի մեջ։ Եթե, մյուս կողմից, զբաղեցրած բանվորների թիվը միևնույն ժամանակվա ընթացքում ավելի շատ կամ թև ավելի քիչ է արտադրում, ուրեմն բանվորների անփոփոխ թվի պայմաններում ապրանքի մի որոշ քանակի արտադրության համար պահանջվող աշխատանքի քանակը փոխվում է, ապա արտադրության ծախքի այն մասը, որը փոփոխուն կապիտալի արժեքն է ներկայացնում, կարող է անփոփոխ մնալ, այսինքն նույն մեծությամբ մտնել ամբողջ արդյունքի արտադրության ծախքի մեջ։ Բայց այն ապրանքներից յուրաքանչյուրին, որոնց գումարն է ներկայացնում ամբողջական արդյունքը, ավելի շատ կամ թե ավելի քիչ աշխատանք (վճարված, ուրեմն և անվճար աշխատանք) է բաժին ընկնում, հետևաբար այս աշխատանքի համար արված ավելի շատ կամ թե ավելի քիչ էլ ծախսում է ընկնում, աշխատավարձի ավելի մեծ կամ թե ավելի փոքր մաս է բաժին ընկնում։ Կապիտալիստի վճարած ամբողջ աշխատավարձը նույնն է մնում, բայց սա արդեն այլ մեծություն է ներկայացնում, երբ հաշվում ենք ապրանքի ամեն մի հատի վրա։ Ուրեմն ապրանքի արտադրության ծախքի այս մասում մի փոփոխություն է առաջ գալիս։ Առանձին ապրանքի, կամ սրա բաղադրատարրերի մեջ կատարվող արժեքի նման փոփոխությունների հետևանքով արդյոք բարձրանու՞մ, թե՞ ընկնում է առանձին ապրանքի արտադրության ծախքը (կամ թե տվյալ մեծության կապիտալի կողմից արտադրված ապրանքների գումարի ծախքը), միևնույնէ. եթե միջին շահույթը, օրինակ, 10% էր, նա շարունակում է մնալ 10%, թեև 10%-ը, երբ խնդիրը մի առանձին ապրանքի է վերաբերում, մի շատ տարբեր մեծություն է ներկայացնում, նայած առանձին ապրանքի արտադրության, ծախքի մեծության այն փոփոխությանը, որն առաջ է եկել արժեքի մեր ենթադրած փոփոխությունից<ref>Corbet [«An Inquiry into the Causes and Modes of the Wealth of Individuals», Լոնդոն, 1841, էջ 20]։</ref>։
Ինչ վերաբերում է փոփոխուն կապիտալին — իսկ այս ամենակարևորն է, որովհետև սա է հավելյալ արժեքի աղբյուրը և որովհետև այն ամենը, որ վարագուրում է փոփոխուն կապիտալի դերը կապիտալիստի հարստացման գործում, միստիֆիկացիայի է ենթարկում ամբողջ սիստեմը — ապա սրա հետ կապված պրոբլեմը գռեհկացած ձևով պատկերանում է կապիտալիստին այսպես. թող 100 ֆ. ստ. մի փոփոփուն կապիտալ ներկայացնի, օրինակ, 100 բանվորի շաբաթական աշխատավարձը։ Եթե այս 100 բանվորը, տվյալ բանվորական օրվա պայմաններում, շաբաթական մի արդյունք են արտադրում, որը կազմված է 200 հատ ապրանքից = 200 Ա, ապա մի կողմ թողնելով արտադրության ծախքի այն մասը, որ հաստատուն կապիտալն է միակցում, կստանանք. <math>\frac{100 \ ֆ. \ ստ.}{200}</math> = 10 շիլլինգի, քանի որ 100 ֆ. ստ. = 200 Ա։ Հիմա ենթադրենք, թե աշխատանքի արտադրողական ուժի մեջ մի փոփոխություն է առաջ գալիս. ասենք, թե նա կրկնապատկվում է. այս դեպքում բանվորների միևնույն թիվը երկու անգամ 200 Ա է արտադրում նույն ժամանակվա ընթացքում, որի ընթացքում առաջ 200 Ա էր արտադրում։ Այս դեպքում (որչափով որ արտադրության ծախքը սոսկ աշխատավարձից է կազմված), քանի որ հիմա 100 ֆ. ստ. = 400 Ա, ապա 1 Ա-ն արժե <math>\frac{100 \ ֆ. \ ստ.}{400}</math> = 5 շիլլինգ։ Եթե արտադրողական ուժը կիսով չափ նվազեր, ապա նույն աշխատանքը միմիայն <math>\frac{200 \ Ա}{2}</math> կարտադրեր. և որովհետև 100 ֆ. ստ. = <math>\frac{200 \ Ա}{2}</math>, ուստի հիմա 1 Ա = <math>\frac{200 \ ֆ. \ ստ.}{200}</math> = 1 ֆ. ստ.։ Ապրանքների արտադրության համար պահանջված բանվորական ժամանակի և ուրեմն նրանց արժեքի մեջ կատարվող փոփոխությունը հիմա արտադրության ծախքի, հետևաբար նաև արտադրության գնի նկատմամբ երևան է գալիս իբրև միևնույն աշխատավարձի մի այլ բաշխում ավելի շատ կամ թե ավելի քիչ ապրանքների վրա, նայած թե միևնույն բանվորական ժամանակում միևնույն աշխատավարձի դիմաց ավելի շա՞տ, թե՞ ավելի քիչ ապրանք է արտադրվում։ Կապիտալիստը, հետևաբար նաև քաղաքատնտեսը, լոկ այն է տեսնում, որ վճարված աշխատանքի այն մասը, որը բաժին է ընկնում ապրանքի ամեն մի հատին, աշխատանքի արտադրողականության հետ միասին փոխվում է, և միաժամանակ փոխվում է նաև ամեն մի առանձին հատի արժեքը, նա չի նկատում, որ նույնը տեղի է ունենում նաև ամեն մի հատի մեջ պարունակվող անվճար աշխատանքի նկատմամբ. այնքան ավելի քիչ նա կարող է այս տեսնել, որ միջին շահույթն իրապես լոկ պատահաբար է որոշվում նրա ոլորտում կլանված անվճար աշխատանքով։ Միմիայն այսպիսի գռեհկացած ու անբովանդակ ձևով է դուրս թափանցում հիմա այն իրողությունը, որ ապրանքների արժեքը որոշվում է նրանց մեջ պարունակված աշխատանքով։
Վստահելի
1396
edits