Changes
/* Գլուխ իններորդ. Փլատակներ */
Երեքն էլ հոբիթների հետևից անցան կամարի տակով, թեքվեցին ձախ և, բարձրանալով անվնաս մնացած աստիճաններով, մտան պահակատուն: Դռների մյուս կողմում լայն, հարմարավետ սենյակ հայտնաբերվեց, որի հակառակ պատին ևս երկու՝ ավելի փոքր, դռներ կային, իսկ կողքի պատին՝ բուխարի: Ժայռափոր սենյակի լուսամուտները բացվում էին դեպի թունել, և, ըստ երևույթին, մի ժամանակ այստեղ մթություն էր տիրել, բայց հիմա փլուզված տանիքից պայծառ լույս էր ներս թափանցում: Բուխարու մեջ կրակ էր բոցկլտում:
— Ես եմ վառել,— ասաց Փինը: — Որոշեցի, որ կրակը չէր խանգարի, մանավանդ որ դրսում մառախուղ է: Միայն թե մեր գտած վառելիքն այնքան էլ շատ չի, և փայտն էլ թաց է: Ինքներդ եք հասկանում, չոր ոչինչ չես գտնի այստեղ: Շնորհակալություն՝ ծխնելույզը լավ է քաշում, խողովակը բարձր է, ըստ երևույթին դուրս է գալիս ինչ -որ տեղ սարերում: Մի խոսքով, կրակը, ինչպես տեսնում եք, վառվում է: Հիմա ձեզ համար կարմրահաց կպատրաստեմ: Հացը, ցավոք սրտի, երեք-չորս օրվա է և արդեն չորացել է:
Արագորնը, Լեգոլասը և Ջիմլին տեղավորվեցին երկար սեղանի մոտ, իսկ հոբիթները չքացան ներսի դռներից մեկի հետևում:
Նա գրպանից կաշվե քսակ հանեց՝ լցված ծխախոտով:
— Ծխելու խոտ ինչքան ուզես կա,— ասաց նա: Քանի դեռ բարի ենք՝ լցրեք գրպաններդ: Այսօր առավոտյան ես ու Փինը փրկարարական աշխատանքներ էինք կատարում՝ ինչ ասես այստեղ չի լողում: Ահա և Փինը երկու տակառիկ որսաց, երևի ինչ -որ ստորգետնյա նկուղից էին դուրս լողացել: Դե մենք էլ չամաչեցինք, բացեցինք, իսկ այնտեղ՝ առաջին կարգի ծխելու խոտ, և առհասարակ չթրջված:
Ջիմլին մի պտղունց խոտ վերցրեց, ձեռքի մեջ տրորեց ու հոտոտեց:
— Նա ոչ մի տեղ էլ չէր գնացել,— ասաց Արագորնը: — Ես և Պանդուխտ եմ, և Դունադան՝ գոնդորի ռազմիկ և հյուսիսցի հետքագետ:
Որոշ ժամանակ նրանք լուռ ծոխում էին: Հարավային լեռնագագաթների գլխավերևով լողում էին բարձր, սպիտակ ամպերը, որոնց արանքից հովտի վրա էին ընկել արևի թեք ճառագայթները: Լեգոլասը, անշարժ պառած, անթարթ աչքերով նայում էր արևին ու կիսաձայն ինչ -որ բան երգում: Որոշ ժամանակ անց նա վեր կացավ և նստեց:
— Լավ, հերիք պառկենք,— ասաց նա: — Ժամանակն անցնում է, մշուշը վաղուց ցրվել է, երկինքն էլ պարզ է: Միայն դու՛ք եք ծխով շրջապատված: Զարմանալի ժողովուրդ եք: Ու՞ր է խոստացված պատմությունը:
Նա քանդեց գոտին և վրայից հանեց երկու դաշույն՝ իրենց պատյաններով:
— Այ քեզ բա՜ն,— ուրախացավ Մերին,— ինչ-ինչ, բայց դրանք նորից տեսնելու հույս չունեի: Իմիջայլոց իմ դաշույնը հացրել է թաթախվել ինչ -որ մեկի արյան մեջ: Բայց հետո Ուգլուկը միջամտեց ու մեր զենքերը խլեց ձեռքներիցս: Այ թե կրճտացնում էր ատամները այդ դաշույնների տեսքից: Արդեն մտածում էի, որ վերջս եկել է, բայց նա միայն մի կողմ նետեց դրանք՝ ասես դրանք վառվող ածուխ լինեին:
— Սա էլ քո ամրակալը, Փին,— ասաց Արագորնը: — Ես այն լավ եմ պահել, չէ՞ որ այն անգին է:
— Կարճ ասած, նրանք բոլորը միասին կլինեին ամենաքիչը տաս հազար,— շարունակեց Մերին: — Մեկ ժամ պահանջվեց, որ դարպասից դուրս գան: Մի մասը շարժվեց դեպի Գետանցում, մյուսները՝ ուղիղ արևելք. այնտեղ կամուջ կա, այստեղից մեկ լիգ հեռավորության վրա, որտեղ գետը մտնում է խորունկ կիրճը: Եթե ամբողջ հասակով կանգնեք՝ կերևա: Այսպես ուրեմն, զորքը բաժանվեց և ամենքը գնացին իրենց ճանապարհով՝ խռպոտ երգելով ու բարձր հռհռալով: Էհ, մտածեցի ես, ռոհանցիների բանը, թերևս, բուրդ է լինելու: Բայց Ծառմորուսը նույնիսկ մորուքը չշարժեց: Նա ասաց. «Դրանց հետ ես գործ չունեմ, այս գիշեր իմ տեղը Իզենգարդում է: Տեսնենք ամու՞ր են այդոք այստեղի քարերը»:
Անթափանց մթության մեջ ոչինչ զանազանել հնարավոր չեր, բայց ինձ թվաց, թե հենց դարպասը փակվեց, հուորնները շարժվեցին զորքի հետևից: Երևում է նրանց գործը հենց օրքերի հետ էր: Առավոտյան նրանք արդեն բավականին հեռու էին, և միայն հովտի բերանին դեռ ինչ -որ մութ ամպ էր երևում:
Հենց որ Սարումանի զորքը հեռացավ, եկավ մեր հերթը: Ծառմորուսը մեզ իջեցրեց գետնին, մոտեցավ դարպասին ու սկսեց հարվածել դռներին՝ թե, հե՛յ, Սարումա՛ն, դու՛րս արի: Վերևից նետերի ու քարերի կարկուտ տեղաց: Դե, նետերը էնտերի համար ոչինչ են, միայն թեթև ծակում են՝ ինչպես ճանճի խայթոցը, և հունից հանում: Էնտին կարելի է ասեղնաբարձիկի պես ծակծկել թունավոր նետերով, իսկ նա իսկի չի էլ նկատի: Թույնը նրանց չի վնասում, դե իսկ կաշին էլ ծառի կեղևից հաստ է: Երևի միայն, եթե ամբողջ ուժով հարվածես կացնով... Այ կացիններ նրանք չեն սիրում: Սակայն շատ փայտահատներ կպահանջվեն մեկ էնտին տապալելու համար, որովհետև մեկ անգամ հարվածելուց հետո ողջ հաստատ չես մնա: Նրանց ձեռքերը այնքան ուժեղ են, որ պողպատը ճկում են, ինչպես բարակ ոստը: Այսպես ուրեմն, երբ Ծառմորուսին ծակծկեցին առաջին նետերը, նա զայրացավ ու սկսեց մի քիչ «շտապել», ինչպես ինքն է ասում: Այսպես գոռաց. «Հռու՜մ, հու՜մ», և, չգիտես որտեղից, մի դյուժին էնտ հասան օգնության: Իսկ զայրացած էնտը՝ դա արդեն կատակ բան չէ: Նրանք հարձակվեցին ժայռի վրա, ձեռքները խրեցին քարերի մեջ ու սկսեցին շերտ առ շերտ փշրել հա փշրել, ոնց-որ հացի կեղև: Սովորաբար ծառերն այդ աշխատանքը կատարում են հարյուր տարում, իսկ այստեղ, աչքներս չթարթած, գործն արդեն ավարտված էր: Էնտերը հրում էին, քաշում, պոկում, ցնցում, հարվածում, և հինգ րոպե անց՝ բու՛մ բա՛խ, թրա՛խ, դարպասի հսկայական դռները փլվեցին գետնին: Հո դղրդյու՛ն չեր բարձրացել... Մյուս էնտերը թափվեցին պատերի վրա ու սկսեցին քանդել՝ ինչպես նապաստակն է բույն փորում ավազի մեջ: Չգիտեմ ինչ էր այդ ամենի մասին մտածում Սարումանը, բայց ամենայն հավանականությամբ, նա չգիտեր ինչ անել: Վերջին ժամանակներս, ինչպես ես հասկացա, նրա մոգական ուժը նվազել է, և հետո կասկածում եմ, որ վախեցել էր: Դե, ո՞վ լինի, որ չվախենա. փախչելու տեղ չկա, ստրուկներ չկան, երկաթյա անիվներն ու սարքերը ոչ ոք չի հսկում, իսկ նա՝ առանց այդ ամենի, ոնց որ առանց ձեռքերի ու ոտքերի... Այո, ծերուկ Գենդալֆը բոլորովին ուրիշ է: Եվ ինչու՞ է Սարումանը այդպես փառաբանված: Ուղղակի ժամանակին նրա խորամանկությունը հերիքել է ամրապնդվել Իզենգարդում, քանի դեռ ուրիշները չեն զբաղեցրել այն, ահա և բոլորը որոշել են, որ նա չափից դուրս խելացի է:
— Դա այդպես չէ,— առարկեց Արագորնը: — Կար ժամանակ, երբ Սարումանն իսկապես մեծ իմաստուն էր և արժանի իր փառքին: Նրա գիտելիքները շատ խորն էին, միտքը ճկուն, ձեռքերը հմուտ, և ամենակարևորը՝ կարողանում էր տիրել ուրիշների մտքերին: Նա կարողանում էր համոզել նույնիսկ ամենաիմաստուններին, իսկ սովորական մարդկանց կարող էր առանց դժվարության վախեցնել: Այդ ունակությունը նա չի կորցրել, նույնիսկ հիմա, երբ պարտություն է կրել: Շատ քչերը Միջերկրում կարող են դիմակայել նրա խոսքերին, երբ նրա հետ միայնակ մնան: Գենդալֆը, Էլրոնդը և Գալադրիելը, իհարկե, չէին հնազանդվի նրա կամքին, մանավանդ հիմա, երբ նրա չարագործությունները տեսանելի են դարձել բոլորին: Սակայն Միջերկրում քիչ են նրանց նմանները:
— Էնտերի մասին կարող եք չանհանգստանալ,— ասաց Փինը: — Մի անգամ Սարումանին հաջողվել է նրանց խաբել, բայց դա նրան այլևս չի հաջողվի: Սարումանն առհասարակ էնտերից բան չի հասկանում, և մեծ սխալ թույլ տվեց, երբ իր ծրագրերում նրանց հաշվի չառավ: Նրա ծրագրերում էնտերը տեղ չունեն, իսկ վերանայելու համար արդեն չափազանց ուշ է. այժմ նրանք գործի են անցել: Մի խոսքով, Երբ մենք հայտնվեցինք Իզենգարդում, ամրոցում մնացած Սարումանյան առնետները փորձեցին ծլկել հանդիպած յուրաքանչյուր ճեղքով: Էնտերը մարդկանց բռնեցին, հարցաքննեցին ու բաց թողեցին: Նրանք երեք դյուժինից ավելի չէին լինի, համենայն դեպս, մենք այդքան հաշվեցինք: Դե, իսկ օրքերից դժվար ինչ -որ մեկին հաջողված լինի ծլկել. էնտերից գուցե և հաջողվել է, բայց հուորններից՝ բացառված է: Իսկ նրանք այդ ժամանակ դեռ բոլորը չէ, որ լքել էին հովիտը, և Իզենգարդը դեռևս սերտորեն շրջափակված էր:
Երբ հարավային պատի մեծ մասը վերածվեց մանր քարաբեկորների, կայազորի վերջին մնացորդներն արդեն փախել էին, և Սարումանը մնացել էր միայնակ: Այդ ժամանակ նա ինքն էլ որոշեց ծլկել: Երևի այդ ամբողջ ընթացքում կանգնած էր դարպասի մոտ, ճանապարհում էր իր շքեղ զորքին: Երբ էնտերը թափանցեցին դարպասից ներս, նա ստիպված եղավ խուճապահար փախչել: Սկզբում նրան չէին նկատել, սակայն հետո երկինքը մաքրվեց, փայլեցին աստղերը, իսկ էնտերին աստղերի լույսն էլ բավական է: Արագամիտը նկատեց նրան ու հո չի՛ գոռում. «Ծառասպա՛նը, ծառասպա՛նը»: Նա առհասարակ բարի էնտ է, սակայն կատաղի ատելությամբ ատում է Սարումանին. վերջինիս օրքերը կացիններով տապալել են նրա սիրելի արոսենիները: Այսպես ուրեմն, Արագամիտը նետվեց Սարումանի հետևից՝ իսկ վազում է նա, եթե պետք է, քամուց էլ արագ: Այդ պահին ես էլ հեռվում մի գունատ կերպարանք նկատեցի. նա վազում էր մի սյունից մյուսը և արդեն հասել էր աշտարակի աստիճաններին: Եվս մի ակնթարթ՝ և Արագամիտը կխեղդեր նրան: Սարումանին հաջողվեց սահել դռներից ներս:
Փակվելով Օրթհանքում, նա անմիջապես գործի գցեց իր թանկագին սարքերը, իսկ այդ ժամանակ Իզենգարդն արդեն լի էր էնտերով: Ոմանք վազել էին Արագամիտի հետևից, մյուսները ներս էին թափանցել արևելքից ու հյուսիսից՝ ոչնչացնելով ամեն ինչ: Եվ հանկարծ հորերից ու նկուղներից կրակ ու թունավոր ծուխ ժայթքեց: Մի քանի էնտ ուժեղ այրվածքներ ստացան և նույնիսկ պատվեցին խանձողներով, իսկ նրանցից մեկը՝ եթե չեմ սխալվում, Հաճարոսկր էր անունը, բարձրահասակ գեղեցիկ էնտ էր, ընկավ ինչ -որ հեղուկ կրակի շիթի մեջ և ջահի պես բոցավառվեց: Ա՛յ թե սարսափելի էր:
Այստեղ էնտերն իսկապես կատաղությունից խելագարվեցին: Ես էլ՝ հիմարս, մտածում էի, որ նրանք արդեն կարգին կատաղած են, էլ տեղ չկա: Բայց միայն տեսնեիք, թե ինչ կատարվեց: Կաթսան բառիս բուն իմաստով սկսեց եռ գալ: Էնտերն այնպես էին մռնչում, սուլում, գոռում, որ միայն այդ աղմուկից քարերը սկսեցին ճեղքվել ու փուլ գալ: Ես ու Մերին թաքնվել էինք ինչ -որ խոռոչում և թիկնոցներով փակել ականջներս:
Ասես փոթորիկ հարվածեց Իզենգարդին: Էտերը ձողիկների պես պոկում էին սյուները, հորերը արագորեն լցնում քարաբեկորներով ու խճաքարերով, իսկ ուղիների քարե սալիկները թռչում էին օդում՝ ինչպես տերևները փոթորկի ժամանակ: Եվ այդ մոլեգնած փոթորկի մեջտեղում, անխորտակելի ժայռի պես, կանգնած էր Օրթհանքի աշտարակը: Երկաթբեկորների ու քարերի կարկուտը աշտարակին ոչ մի վնաս չէր պատճառում:
Շնորհակալություն, Ծառմորուսը գլուխը չէր կորցրել. իմիջայլոց, բարեբախտաբար, նա նույնիսկ այրվածքներ չէր ստացել: Թվում էր, թե էնտերը, մոռանալով զգուշության մասին, հիմա կվնասեն իրենց, իսկ Սարումանն այդ իրարանցումից օգտվելով կծլկի ինչ -որ ստորգետնյա գաղտնի անցումով: Էնտերն ամբողջ ուժով հարվածում էին աշտարակի ողորկ պատերին, բայց, իհարկե, ապարդյուն: Երևում է այն կախարդված էր, բայց այդ դեպքում աշտարակը պահպանող հմայախոսքերը Սարումանի կախարդանքից հաստատ ավելի հին էին ու ավելի հզոր: Մի խոսքով էնտերին չհաջողվեց նույնիսկ փոքրիկ ճեղք բացել, միայն ուռուցքներ ստացան: Այդ ժամանակ էլ Ծառմորուսը դուրս եկավ կենտրոն և այնպես բղավեց, որ նրա ձայնը խլացրեց ողջ աղմուկն ու դղրդյունը: Մեռելային լռություն տիրեց: Այդ պահին աշտարակի վերին պատուհանից չարախինդ ծիծաղ լսվեց, որը էնտերի վրա անդրադարձավ տարօրինակ կերպով. հենց նոր կատաղությունից եռ էին գալիս, և հանկարծ մի ակնթարթում դարձան մռայլ, սառնարյուն ու հանգիստ. վերադարձան դարպասի մոտ, շրջապատեցին Ծառմորուսին ու քարացան: Վերջինս սկսեց ինչ -որ բան խոսել իրենց լեզվով, և, ես այնպես հասկացա, որ նա բացատրում էր իր ծրագիրը, որը, ամենայն հավանականությամբ, վաղուց էր ձևավորվել նրա գլխում: Էնտերը լսեցին նրան, հետո լուռ անհետացան մոխրագույն աղջամուղջում: Արդեն լուսանում էր: Երևի աշտարակի մոտ ժամապահներ էին մնացել, բայց նրանք, ըստ երևույթին, թաքնվել էին ստվերում և քարացել, այնպես որ մենք նրանց չէինք նկատում: Մնացած բոլորը գնացին հյուսիս՝ հովտի հեռավոր ծայրը, և ասես չքացան. այդ օրն այլևս նրանց չտեսանք: Նրանք զբաղված էին ինչ -որ գործով, բայց ինչ գործով՝ անհայտ էր: Մենք մնացինք միայնակ: Երկար, տաղտկալի ու մռայլ օր էր. թափառում էինք կաթսայում, աշխատելով հեռու մնալ Օրթհանքի պատուհաններից՝ ախր շատ սպառնալի տեսք ունեին դրանք: Իսկ հետո բավական երկար ժամանակ վատնեցինք ուտելիք փնտրելու վրա, բայց ոչինչ չգտնելով, նստեցինք մի հանգիստ տեղ և սկսեցինք զրուցել՝ գուշակելով, թե ինչպես են ընթանում գործերը Ռոհանում, և որտեղ են հիմա մեր ջոկատի մյուս անդամները: Երբեմն հեռվից՝ լեռներից, դղրդյուն էր լսվում, քարեր էին թափվում, և հնչեղ արձանգանքը տարածվում էր հովտում: Կեսօրից հետո գնացինք նայելու, թե ինչ է կատարվում: Հովտի բերանին՝ լանջի վրա, տարածվել էր հուորնների մութ անտառը: Հյուսիսային կողմում նույնպես նրանց հանդիպեցինք, բայց մոտենալ չհամարձակվեցինք, միայն հեռվից լսում էինք նրանց մթին պատի միջից եկող ճայթյունն ու որոտը: Հետո պարզվեց, որ էնտերը հուորնների հետ գետի համար նոր հուն են փորում, պատնեշներ կառուցում, ջրամբարներ: Նրանք ուզում էին Իզենի և մոտակա բոլոր աղբյուրների ու առուների ջրերը բաց թողնել նոր հունով: Մենք չխանգարեցինք նրանց և վերադարձանք դարպասի մոտ, իսկ մթնշաղին Ծառմորուսը եկավ մեզ այցելության: Նա ինչ -որ բան էր դնդնում քթի տակ և, ըստ երևույթին, գոհ էր: Մոտենալով մեզ, նա ձգվեց, տարածեց իր երկար ձեռքերը և խորը շունչ քաշեց: Ես հարցրեցի նրան, չի՞ հոգնել արդյոք: «Հոգնե՞լ,— կրկնեց նա,— թերևս, կա մի քիչ... Փայտացել եմ մի փոքր: Ա՛յ թե հիմա մի քիչ Էնտուոշի ջրից լիներ, հո չէի խմի: Փառավոր աշխատանք ենք կատարել. այսօրվա մեջ ավելի շատ քար ենք ջարդել ու հող փորել, քան վերջին հարյուր տարիների ընթացքում: Բայց հիմա գրեթե ամեն ինչ ավարտված է: Երբ գիշերը գա, հեռու կմնաք դարպասից, և այդ... ինչպես էր... թունելի՛ց: Այնտեղով ջուր է հոսելու՝ սկզբում շատ կեղտոտ ու պղտոր, մինչև սրբի-տանի Սարումանի ողջ աղբը և տարածքը մաքրվի: Իսկ հետո Իզենը նորից բաց կթողնենք հին հունով, թող հոսի ինչպես առաջ»: Ծառմորուսը վերջացրեց և սկսեց պատերից քարաբեկորներ պոկելով զվարճանալ: Ես ու Մերին սկսեցինք գիշերելու հարմար տեղ փնտրել, որ համ փորձանքից հեռու լինենք, համ էլ մի քիչ քնենք: Այստեղ էլ կատարվեց ամենաանսպասելին. ճանապարհից ձիու սմբակների դոփյուն լսվեց: Ինչ -որ հեծյալ էր սրընթաց մոտենում դարպասին: Մենք մտանք քարերի հետևը, իսկ Ծառմորուսը թաքնվեց կամարի տակ, ստվերում: Եվ ահա դարպասին է մոտենում մի հսկայական նժույգ, ոչ թե նժույգ, այլ ինչ -որ արծաթե բռնկու՛մ: Արդեն մթնել էր, բայց մենք կարողացանք տեսնել հեծյալի դեմքը. այն՝ թվում էր, թե լույս է ճառագում: Հեծյալը սպիտակ հագուստով էր: Ես նստեցի ու բերանս բաց նրան էի նայում: Ուզում էի կանչել՝ լեզուս չէր ենթարկվում: Սակայն կանչելու հարկ չեղավ: Հեծյալը կանգ առավ մեր կողքին և սկսեց ոտքից գլուխ չափել մեզ: Այստեղ ես վերջապես արտաբերեցի. «Գե՛նդալֆ»: Եվ ի՞նչ եք կարծում, նա ի՞նչ պատասխանեց: Կարծում եք ասաց. «Բարև Փին, ինչ հաճելի անակնկա՞լ է»: Հմ, Է՜լ ինչ կուզեիք: Վրաս այնպես գոռաց. «Վե՛ր կաց, Տու՛կ, անբա՛նի մեկը: Որտե՞ղ գտնեմ Ծառմորուսին այս թոհուբոհի մեջ, ամպրո՛պը ձեզ տանի: Գտե՛ք նրան, արա՛գ:»
Ծառմորուսը լսեց նրա ձայնը և առաջ եկավ: Տարօրինակ հանդիպում էր: Թվում էր, թե ոչ մեկը, ոչ էլ մյուսն առհասարակ չզարմացան, և դա ինձ զարմացրեց երևի ամենից շատ: Գենդալֆն ակնհայտորեն գիտեր, որ այստեղ հանդիպելու է Ծառմորուսին, իսկ վերջինս էլ, ըստ երևույթին, հենց դրա համար էլ եկել էր դարպասի մոտ, որ դիմավորի նրան: Ախր մենք ծեր էնտին պատմել էինք, թե ինչպես նա զոհվեց Մորիայի խորխորատներում: Ես անմիջապես հիշեցի, թե ինչպես նա այն ժամանակ տարօրինակ կերպով մեզ նայեց: Պետք է ենթադրել, որ այն ժամանակ նա արդեն հասցրել էր հանդիպել Գենդալֆին, կամ ինչ -որ բան իմացել, բայց մեզ այդ մասին պատմել չցանկացավ: Դե, այդպիաին է նրա կարգախոսը. «Մի՛ շտապիր»: Իմիջայլոց ոչ ոքի, նույնիսկ էլֆերի, մոտ ընդունված չէ խոսել Գենդալֆի ու նրա գործերի մասին, երբ նա մոտակայքում չէ: «Հու՛մ, Գենդալֆ,— ասաց Ծառմորուսը,— ես ուրախ եմ որ դու եկար: Ջրի, անտառի, արմատների, քարերի հետ ինքս էլ գլուխ կհանեմ, բայց ինչպե՞ս վարվել հրաշագործի հետ: Չգիտեմ ինչ անեմ»: — «Ծառմորու՛ս,— ասաց Գենդալֆը,— ինձ քո օգնությունն է պետք: Դու շատ բան ես հասցրել անել, բայց ավելի շատ է պետք անել: Ինձ հարկավոր է ինչ -որ մի բան անել օրքերի տասը հազարանոց զորքի հետ»:
Նրանք հեռացան խորհրդակցելու: Երևի Ծառմորուսն այդ ամենը համարեց չափազանց «արագ», բայց Գենդալֆն իրոք շատ էր շտապում: Նա դեռ քայլելու ընթացքում սկսեց խոսել, բայց շուտով նրանց ձայները մարեցին: Շատ կարճ զրուցեցին, ամենաշատը քառորդ ժամ: Հետո վերադարձան: Երևում է Գենդալֆի սիրտը թեթևացել էր: Մի քիչ պայծառացել էր և նույնիսկ ասաց, որ ուրախ է մեզ տեսնել: «Լսիր Գե՛նդալֆ,— բացականչեցի ես,— որտեղ էիր կորել: Չե՞ս տեսել մյուսներին»: — «Ես որտեղ որ էի, հիմա այնտեղ չեմ,— պատասխանեց նա գենդալֆյան ոճով: — Այո, մյուսներից ոմանց, ես, թերևս, տեսել եմ: Բայց հիմա պատմելու ժամանակը չէ: Ծանր գիշեր է լինելու, այնպես որ ես պետք է շտապեմ: Հնարավոր է, սակայն, առավոտն ուրախալի լինի, և այդ ժամանակ էլ մենք կրկին կհանդիպենք: Իսկ առայժմ զգույշ եղեք և հեռու մնացեք Օրթհանքից: Ցտեսությու՛ն»:
Կեսգիշերից հետո էնտերը քանդեցին իրենց ամբարտակները, և հավաքված ջուրը հյուսիսային պատի վրայի խոռոչից սկսեց լցվել Իզենգարդ: Հուորնները հեռացան, նրանց խավարը ցրվեց, և ապրոպը նույպես աստիճանաբար մարեց հեռվում: Լուսինն արդեն թեքվում էր դեպի արևմտյան գագաթը:
Իզենգարդն սկսեց աստիճանաբար լցվել ջրով, սև, պղտոր առուները տարածվեցին ամբողջ կաթսայով մեկ՝ վերածվելով լճակների, որոնք փայլում էին լուսնի լույսի ներքո: Ջուրն անընդհատ նոր հորեր կամ նկուղներ էր գտնում, և այնտեղից խլացուցիչ թշշոցով սկսում էր գոլորշու սպիտակ քուլաներ բարձրանալ: Երբեմն խորքերում ինչ -որ բան էր դղրդում, և կրակ էր դուրս ժայթքում: Շուտով Օրթհանքը պարուրվեց գոլորշու վիթխարի ամպով և նմանվեց ամպերով շրջապատված բարձրադիր լեռան գագաթի, որը ներքևից լուսավորվել էր բոսորագույն բռնկումներով, իսկ վերևից՝ լուսնի շողերով: Իսկ ջուրը լցվում էր հա լցվում: Իզենգարդը եռում էր, ինչպես կաթսայով կրակի վրա դրված արգանակը:
— Երեկ գիշեր, երբ մենք մոտենում էինք Նան Կուրունիր հովտին, Իզենգարդի գլխին իսկապես գոլորշու և ծխի ամպեր էին կուտակվել,— ասաց Արագորնը: — Մենք արդեն սկսել էինք զգուշանալ, որ Սարումանը մեր մոտենալուն զգուգընթաց ինչ -որ չար կախարդանքի է նախապատրաստվում:
— Միայն ոչ նա,— ծիծաղեց Փինը: — Նա նստած էր իր աշտարակում և երևի խեղդվում էր ծխից: Ըստ երևույթին ծիծաղելու ցանկություն այլևս չուներ: Երեկ առավոտյան ջրասույզ եղան վերջին հորերը, և իզենգարդյան կաթսայի գլխին խիտ մառախուղ կուտակվեց: Մենք թաքնվել էինք պահակատանը և, պետք է ասեմ, կարգին վախեցել էինք, հատկապես երբ ջուրը սկսեց թափվել պռունկներից: Այն ողողել էր հին թունելը և հասել մեր սենյակի շեմքին: Մենք արդեն որոշել էինք, որ գործերը վատ են, և որ թակարդն ենք ընկել՝ ինչպես օրքերը որջում: Բայց, բարեբախտաբար, մթերանոցում ևս մեկ դուռ գտնվեց, իսկ դռան հետևում պարուրաձև սանդուղք, որը տանում էր վերև՝ դարպասի կամարի գլուխը: Մենք նստեցինք կամարի վրա և նայում էինք իզենգարդյան մեծ ջրհեղեղին: Էնտերը անընդհատ ջուր էին ավելացնում, որպեսզի հանգցնեն բոլոր կրակներն ու ջրասույզ անեն բոլոր ստորգետնյա հորերն ու անցումները: Խիտ մառախուղը կախվել էր Իզենգարդի գլխին և ասես մոտ մեկ լիգ բարձրությամբ վիթխարի սունկ լիներ: Երեկոյան արևելյան գագաթների գլխին ծիածան հայտվեց, որից հետո լանջերում մի այնպիսի տեղատարափ անձրև սկսվեց, որ մայրամուտը չէր երևում: Հետո ամեն ինչ լռեց, և միայն հեռվից լսվում էր գայլերի թախծոտ ոռնոցը: Դե իսկ գիշերը էնտերը փակեցին ջրի ճամփան և բաց թողեցին Իզենի ջրերը հին հունով: Այդպես էլ ամեն ինչ վերջացավ:
Ջուրը սկսեց աստիճանաբար իջնել. երևի գետնի տակ՝ նկուղներում, արտահոսքի ինչ -որ ուղիներ կան: Է՜հ, հեչ չեմ նախանձում Սարումանին՝ որ պատուհանից էլ նայես, ոչինչ չես տեսնի, բացի աղբից ու ցեխից... Ճիշտն ասած մենք էլ էինք տխրել, շուրջը բացարձակ ամայություն էր՝ ոչ մի շնչավոր արարած: Ոչ էնտ կար մոտակայքում, ոչ էլ նորություններ: Ամբողջ գիշեր նստած էինք կամարի վրա. ցուրտ էր ու խոնավ, նույնիսկ քնել չկարողացանք: Մեզ մի զգացում էր համակել, որ շուտով ինչ -որ բան է լինելու: Ախր Սարումանը դեռ նստած էր իր աշտարակում: Եվ իսկապես գիշերն ինչ -որ աղմուկ բարձրացավ, ասես հովտում ուժեղ քամի սկսվեց: Երևի հարավ գնացած էնտերն ու հուորններն էին վերադառնում, բայց նրանք կանգ չառան և շարունակեցին գնալ, բայց ու՞ր՝ մի հարցրեք, չգիտեմ ու վերջ: Սկսվեց խոնավ ու մառախլապատ առավոտը: Մենք իջանք ներքև, թափառեցինք՝ ոչ մի շնչավոր արարած... Դե, ահա և ամբողջ պատմությունը: Այդ ամենից հետո այժմ այստեղ հանգիստ է ու խաղաղ: Իսկ ամենակարևորը, քանի որ Գենդալֆը եկել է, այստեղ բոլորովին անվտանգ է: Ա՜խ, այնպես կքնեի...
Լռեցին: Ջիմլին նորից լցրեց իր ծխամորճը:
«Այնտեղ խորը չէ,— հանգստացրեց նրան Ծառմորուսը: — Ջուրը, ճիշտ է, կեղտոտ է, բայց դա քեզ չի վնասի»:
Տարբերակ չկար, ստիպված էր ջուրը մտնել: Շուտով ջուրը հասավ նրա կզակին, հետո մենք տեսանք, որ նա լողում է՝ կառչած ինչ -որ փայտից կամ տակառիկից: Ծառմորուսը ուղեկցում էր նրան:
«Հասավ մի կերպ,— վերադառնալով ասաց նա: — Տեսա, թե ինչպես է սողում աստիճաններով, իսկը թրջված առնետ: Աշտարակում ինչպես նստած էին, այնպես էլ մնացել են նստած. դռան հետևից ձեռք հայտնվեց և քաշեց նրան ներս: Հույս ունեմ ընդունելությունը ջերմ էր, իր ծառայություններին համապատասխան: Իսկ ես գնամ լվացվեմ, մաքրվեմ այս խյուսից: Եթե ինչ -որ մեկը ինձ հարցնի՝ ես հյուսիսային մասում եմ, թե չէ այստեղ մաքուր ջուր չես գտնի. ոչ հնարավոր է խմել, ոչ լվացվել, իսկ էնտը առանց դրա չի կարող: Իսկ դուք, փոքրիկներ, ոչ մի տեղ չգնաք, մնացեք այստեղ և դարպասը հսկեք: Նկատի ունեցեք, այստեղ է գալիս նաև Ռոհանյան Արոտավայրերի տիրակալը: Նրան կընդունեք, ինչպես ձեզ մոտ ընդունված է, առավել ևս, նա այստեղ է գալիս հաղթանակած. նրա զորքը քիչ առաջ օրքերի դեմ մեծ ճակատամարտում հաղթանակ է տարել: Մտքովս անցնում է, որ դուք նրան ավելի լավ կդիմավորեք, քան անտառային էնտը: Շատ տիրակալներ է ունեցել ռոհանյան կանաչ հարթավայրը, բայց ես ոչ միայն նրանց լեզուն չգիտեմ, այլ նույնիսկ անուններն եմ մոռացել: Նրանց, երևի, մարդասնունդ պետք կլինի: Հոգ տարեք այդ մասին, փնտրեք, փորձեք թագավորին արժանի սնունդ գտել, եթե դա, իհարկե, հնարավոր է»: Դե, մենք էլ արեցինք, ինչ կարողացանք: Ահա և ամբողջ պատմությունը: Սակայն ես կուզենաի իմանալ, թե ով է այդ Օձալեզուն: Նա իսկապե՞ս թագավորի խորհրդատուն է եղել:
— Եղել է,— հաստատեց Արագորնը: — Բայց, միևնույն ժամանակ, նա նաև Սարումանի լրտեսն էր, նրա ծառան: Սակայն ճակատագիրը նրան չխնայեց. տեսնել փլատակները այն մեծության, որին նա համարում էր հզոր և անպարտելի՝ արդեն ինքնին ծանր պատիժ է: Բայց, վախենում եմ, նրա համար ամենավատը դեռ առջևում է:
— Այո, հազիվ թե Ծառմորուսը բարությունից ելնելով նրան ուղարկեց Օրթհանք,— ասաց Մերին: — Նա շատ մռայլ էր ծիծաղում, երբ գնում էր լվացվելու ու ջուր խմելու: Նա գնաց, իսկ մենք անցանք գործի: Հարկավոր է քրքրել բոլոր նկուղները և ջրից որսալ այն ամենը՝ ինչը ուտելու համար պիտանի էր: Մենք երկու-երեք մառան գտանք՝ ջուրը, բարեբախտաբար, դրանց չեր հասել: Եվ Հանկարծ ան քեզ՝ մի քանի էնտ հայտնվեցին Ծառմորուսից և տարան գրեթե ամեն ինչ:
«Մեզ,— ասում են,— մարդասնունդ է հարկավոր քսանհինգ մարդու համար»: Նրանք ինչ -որ կեերպ կարողացել էին իմանալ ձեր քանակը, մինչ դուք ճանապարհին էիք: Ձեզ երեքիդ, երևում է նույպես ներառել էին թագավորի շքախմբում: Բայց դուք մի անհանգստացեք՝ դուք ոչինչ չեք կորցրել: Հավատացնում եմ ձեզ, մենք մեզ չենք նեղացրել, ընդհակառակը՝ էնտերը նրանց համար խմիչք չտարան:
«Ի՞նչ են խմելու»,— հարցնում եմ նրանց:
«Պարզ է թե ինչ,— պատասխանում են,— Իզենի ջուրը համ էնտերին կբավականացնի, համ մարդկանց»: Ես, իհարկե, կարծում եմ, որ էնտերը հասցրել են իրենց հատուկ ջրից ինչ -որ խմելիք պատրաստել: Այ, կտեսնեք, Գենդալֆը հիմա կվերադառնա գանգուր մորուքով: Մի խոսքով, երբ նրանք գնացին, մենք զգացին որ կարգին հոգնել ու սովածացել ենք: Բայց բողոքելը անխելքություն կլիներ. մեր չարչարանքները առատորեն վարձատրվեցին: Մինչ մենք մարդասնունդ գտնելու համար քրքրում էինք ամեն անկյուն, Փինը իսկական գանձ հայտնաբերեց՝ Զուռնաչների ապրանքանիշով տակառիկներ: «Ծխելու խոտը՝ դա նույնիսկ սննդից էլ հրաշալի է»,— հայտարարեց նա: Ահա և ամբողջ պատմությու՛նը:
— Այո, այժմ ամեն ինչ հասկանալի է,— հավանություն տվեց Ջիմլին:
— Բացառությամբ մի բանի,— մտահոգ ասաց Արագորնը,— ինչպե՞ս է Խորահովտի ծխելու խոտըը հայտնվել Իզենգարդում: Այդ մեկը ես բոլորովին չեմ հասկանում: Ես առաջին անգամ եմ Իզենգարդում, բայց շատ եմ թափառել այս կողմերում և լավ գիտեմ Ռոհանի ու Հոբիթստանի միջև ընկած հողերը: Արդեն շատ տարիներ այդ ամայի հողերով ոչ առևտրական, ոչ էլ սովորական ճանապարհներ չեն անցնում: Վախենում եմ Սարումանը Հոբիթստանում ինչ -որ մեկի հետ գաղտնի կապեր է պահպանում: Օձալեզուներ միայն թագավորի արքունիքում չեն հանդիպում... Տակառիկների վրա տարեթիվ կա՞ր:
— Կար,— ասաց Փինը: — Հազար չորս հարյուր տասնյոթ թվականի բերք է, այսինքն, անցյալ տարվա... ոչ, կներեք, նախանցյալ տարվա: Ի դեպ, լավ տարի էր: