Changes

Մատանիների Տիրակալը

Ավելացվել է 2325 բայտ, 16:40, 28 Ապրիլի 2015
/* Գլուխ տասնմեկ. Պալանտիր */
— Իսկ ինչպե՞ս էին անցյալի մարդիկ օգտագործում այդ քարերը,— հարցրեց Փինը, զարմացած, որ իր բոլոր հարցերին պատասխանում են և մտածելով, թե որքան երկար կտևի Գենդալֆի այդ տրամադրությունը:
— Դրանց օգնությամբ նրանք տեսնում էին, թե ինչ է կատարվում հեռվում և կարողանում էին մտովի խոսել միմյանց հետ: Պալանտիրների շնորհիվ էր, որ նրանց հաջողվում էր այդքան երկար պահպանել Գոնդորի ամբողջականությունը: Պալանտիրները տեղադրված էին Մինաս Անորում, Մինաս Իթիլում և Օրթհանքում: Սակայն բոլորը ենթարկվում էին գլխավոր պալանտիրին, որը գտնվում էր Օսգիլիաթում՝ աստղազարդ գմբեթի տակ, որը հիմա ավերված է: Մնացած երեքը պահպանվում էին հեռավոր հյուսիսում: Էլրոնդի տանը պատմում են, որ դրանցից մեկը գտնվում էր Անումինասում, մյուսը՝ Ամոն Սուլում, և երրորդը՝ Էլենդիլի քարը, Աշտարակների Բլուրներում, որտեղից երևում են Միտլոնդ գետը և մոխրագույն նավերը, որ գտնվում են Լունի ծովածոցում:Պալանտիրները կարողանում էին ազատ կապ հաստատել միմյանց հետ, ընդ որում բոլոր գոնդորյան քարերը բաց էին Օսգիլիաթի համար: Եվ ահա, պարզվում է, որ միայն Օրթհանքն է դիմացել ժամանակի ճնշմանը և իզենգարդյան աշտարակի քարը երբեք չի լքել իր ապաստանը: Սակայն ի՞նչ կարող էր ցույց տալ այդ քարն իր տիրոջը, եթե մյուսների հետ կապը կտրված էր: Երևի միայն վաղեմի օրերի իրադարձություններ, ճիշտ է, էլի վատ չէ, բայց, երևում է, Սարումանին դա բավարար չէր: Նա օր-օրի ավելի հեռու էր գնում, մինչև որ վերջապես հայացքն ընկավ Բարադ-Դուրի վրա: Այդտեղ էլ նա բռնվեց: Ո՜վ գիտի, թե որտեղ են այժմ Արնորի և Գոնդորի քարերը, հողի տա՞կ են թաքնված, թե՞ ծովի ջրերի խորքում: Բայց ամեն դեպքում դրանցից մեկն ընկել է Սարումանի ձեռքը և դարձել նրա զենքը: Ինձ թվում է, դա Մինաս Իթիլի քարն է, քանզի այդ ամրոցը նա վաղուց է գրավել և դարձրել չարի կացարան՝ այն հիմա անվանվում է Մինաս Մորգուլ: Դժվար չէ հասկանալ, թե ինչպես է գերվել և շղթայվել Սարումանի թափառող հայացքը, և ինչպես են այդ պահից սկսած վախեցրել ու ահաբեկել նրան: Օրը օրի վրա, տարին տարու վրա Սաուրոնը մեկ համոզելով, մեկ սպառնալով սկսել է կառավարել Սարումանին. Գիշատիչը հայտնվել է մեկ այլ գիշատչի ճանկերում... Այժմ օրթհանքյան քարը դարձել է Բարադ-Դուրի կախարդական հայելին. յուրաքանչյուր ոք, ով կնայի դրա մեջ, անմիջապես կտեղափոխվի ուղիղ Սև ամրոց և կտեսնի միայն այն, ինչ պետք է Սև Տիրակալին:
Վստահելի
1342
edits