Changes

Մարտին Իդեն, Գլուխ XXXIV

1 byte removed, 09:58, 9 Մայիսի 2015
— Ա՜հ,— կարողացավ միայն ասել Ռութը։ Նա ոտքի կանգնեց և սկսեց ձեռնոցները քաշել ձեռքերին։— Ես պետք է գնամ․ Արթուրը սպասում է ինձ։
Մարտիճը Մարտինը պինդ գրկեց նրան և համբուրեց, բայց Ռութն անտարբեր ընդունեց նրա փաղաքշանքը։ Ռութի մարմինը չդողդողաց սովորականի պես․ նա ձեռքերով չփաթաթվեց իր վզին և շրթունքը չսեղմեց իր շրթունքին։
«Չարացավ,— մտածեց Մարտինը, երբ նրան ճանապարհ գցելուց հետո վերադարձավ իր սենյակը․—բայց ինչո՞ւ։ Իհարկե, ցավալի է, որ ոստիկանը հենց այսօր բռնեց կովերին, բայց դա միայն հանգամանքների դժբախտ դասավորություն է, որի համար ոչ ոք մեղավոր չէ»։ Մարտինի մտքովն էլ չանցավ, որ այդ դեպքում նա կարող էր վարվել այլ կերպ։ «Իհարկե,— վճռեց նա վերջապես,— նրա աչքում ես մի քիչ մեղավոր եմ, որ հրաժարվեցի փոստում ծառայելուց։ Եվ հետո՝ «Վիկի-Վիկին» դուր չեկավ նրան։
Սկզբում նրա համար ծիծաղելի էր այդ, բայց հետզհետե մենակության գիտակցությունը սկսեց ճնշել նրան։ Ոչ ոք չէր հասկանում իրեն, ինքը հարկավոր չէր ոչ ոքի՝ բացի Բրիսենդենից, որը անհետացել է՝ աստված գիտի ո՛ւր։
Մթնել ու Մթնելու վրա էր, երբ Մարտինը գուրս եկավ բանջարավաճառի խանութից՝ ձեռքին ունենալով այդտեղ գնած ապրանքը։ Տրամվայը կանգնեց փողոցի անկյունում, և վագոնից ցած իջավ նրան ծանոթ բարձրահասակ մի կերպարանք։ Մարտինի սիրտը թռավ ուրախությունից։ Դա նույն ինքը Բրիսենդենն էր, և Մարտինը էլեկտրական լապտերի լույսով նկատեց նրա ուռած գրպանները, մի գրպանում գրքեր կային, իսկ մյուսում՝ շշեր։
Վստահելի
1396
edits