Changes

Մատանիների Տիրակալը

Ավելացվել է 3 բայտ, 00:46, 13 Մայիսի 2015
/* Գլուխ երկրորդ. Անցում ճահիճների միջով */
Այդպես անցավ Գոլլումի հետ ճանապարհորդության երրորդ օրը: Մինչդեռ այլ, երջանիկ ու լուսավոր երկրներում կերկարեին իրիկնային ստվերները, նրանք կրկին ճանապարհ ընկան: Հազվադեպ էին կանգ առնում, բայց ոչ թե հանգստանալու համար, այլ Գոլլումի պատճառով. նա առաջ էր ընթանում չափազանց դանդաղ, ավելի ուշադիր ընտրում ճանապարհը և հաճախ շփոթված կանգ առնում: Նրանք հասել էին Մեռյալ ճահճուտների ամենախորքը, և այնտեղ շատ մութ էր ու մռայլ:
Առաջ էին ընթանում իծաշարուկով, դանդաղ, կորացած, աչքները չկտրելով Գոլլումից և ճշգրտությամբ կրկնելով նրա շարժումները: Ջրափոսերը վերածվեցին լճերի, և չոր հող գտնելը, որտեղ կարելի էր ոտքերը մինչև ծնկները չխրվել չէին խրվում բլթացող ցեխի մեջ, գնալով ավելի էր դժվարանում: Սակայն հոբիթները, բարեբախտաբար թեթև էին, այլապես նրանցից ոչ մեկը կենդանի դուրս չէր պրծնի ճահճուտից:
Շուտով այնքան մթնեց, որ թվում էր, թե օդն էլ է սևացել ու խտացել, իսկ շնչելը՝ դժվարացել: Երբ հայտնվեցին կրակները, Սեմը տրորեց աչքերը՝ մտածելով, որ խելագարվում է: Առաջին լույսը նա տեսավ պատահաբար, աչքի ծայրով՝ գունատ, լուսավոր կետ, որը առկայծեց մի պահ ու արագ հանգավ: Բայց շուտով հայտնվեցին էլի ու էլի՝ մի մասը հիշեցնում էին ծխի լուսավոր շիթեր, մյուսները՝ կրակի մութ լեզուներ, նման անտեսանելի մոմերի պարող կրակների: Կրակներից մի քանիսը թռչկոտում էին ու դողում, ասես անտեսանելի ձեռքերը փորձում էին դրանք փաթաթել ուրվականային ծածկոցով: Բայց ինչու՞ են լռում Ֆրոդոն ու Գոլլումը: Ի վերջո Սեմը չդիմացավ:
— Շրջապատել են, այո,— շշնջաց նա ի պատասխան: — Գայթակղում են մեզ: Դրանք հուղարկավորության կրակներ են, այրվում են մեռելների գլխին, այո, այո: Ուշադրություն մի դարձրու, մի՛ նայիր դրանց: Թող իրենց համար այրվեն: Ո՞ւր է տերը:
Սեմը շրջվեց: Ֆրոդոն կրկին հետ էր մնացել ու նույնիսկ չէր երևում: Սեմը մի քանի քայլ հետ վերադարձավ, չհամարձակվելով շատ հեռու գնալ, և ցածր, բարակ ձայնով կանչեց Ֆրոդոյինտիրոջը: Եվ հանկարծ նա նկատեց Ֆրոդոյին. նա վերջինս կանգնած էր անշարժև, մտքերի մեջ խորասուզված մոռացության մեջ և , անքթիթ նայում էր կրակներին: Անօգնական կախված ձեռքերից ջուր և և ցեխ էր կաթկթում:
— Գնանք, պարոն Ֆրոդո,— ասաց Սեմը: — Մի նայեք դրանց: Գոլլումն ասում է, որ չի կարելի նայել: Եկեք ավելի լավ է հետ չմնանք: Հարկավոր է արագ հեռանալ այս անիծված անիծյալ տեղից... Եթե դա հնարավոր է, իհարկե:
Վստահելի
1342
edits