Changes
/* Գլուխ ինը․ «Սիգարշավող Պոնի» */
Հոբիթները գնում էին փողոցով ու զարմանքով նայում անսովոր մեծ տներին: Երբ Սամը տեսավ երեքհարկանի, բազմաթիվ պատուհաններով պանդոկը, նրա սիրտը նույնիսկ մարեց. ծառերից բարձր հսկաներ ու այլ հրաշքներ՝ լսել էինք, իսկ այստեղ չորսկողմը մարդ հսկաներ են ու վիթխարի տներ՝ ազնիվ խոսք, բավական է, այսօր էլ չեմ դիմանում: Գուցե սև թամբած ձիերը կանգնա՞ծ են պանդոկի բակում, իսկ Սև Հեծյալները պատուհաններից նայում են մոտեցողների՞ն:
— Մի՞թե, տեր իմ, հենց այստեղ էլ կանգ կառնենք,— հարցրեց նա Ֆրոդոյին: — Լավ կլիներ հարձուփորձ հարցուփորձ անեինք, գուցե մի ուրիշ բան կլինի մեզ՝ հոբիթներիս հարմար:
— Իսկ պանդոկն ինչո՞վ դուրդ չի գալիս,— արձագանքեց Ֆրոդոն: —Թոմ Բոմբանդիլն էլ մեզ ասաց, որ այստեղ գանք: Համբերիր, թերևս ներսն ավելի հարմարավետ է: