Changes
/* Գլուխ յոթերորդ. Դեպի ուղիների խաչմերուկ */
— Ո՛չ հանգստացել ենք, ո՛չ էլ քնել,— փնթփնաց Սեմը: — Բայց եթե հարկավոր է, ուրեմն գնանք:
Աչքները չթարթած, Գոլլումը հայտնվեց ներքևում՝ վայրեջք կատարելով միանգամից չորս թաթի վրա: Հոբիթները դանդաղ իջան նրա հետևից: Հասնելով գետնին՝ նրան անմիջապես, առանց ժամանակ կորցնելու Գոլլումի հետևից քայլեցին վերև՝ մթին լանջն ի վեր: Այնքան մութ էր, որ նրանք ոչինչ չէին տեսնում իրենց առջև և երբեմն բախվում էին ծառերի բներին: Սկսվեցին փոսեր, բլրակներ, գնալը դժվարացավ, բայց Գոլլումին դա առհասարակ չէր անհանգստացնում: Նա վստահորեն տանում էր հոբիթներին մոշի թփուտների արանքով, մերթ շրջանցելով մութ փոսերն ու խոռոչները, մերթ իջնելով թփուտաշատ ձորակների մեջ, որոնց հակառակ լանջերն ավելի բարձր էին ու կտրուկ, և այդպիսով նրանք շարունակ բարձրանում էին: Առաջին կանգառի ժամանակ հետ նայելով՝ նրանք տեսան, որ անտառը մնացել է հեռու ներքևում. այն ասես հսկայական խիտ ստվեր լիներ, խտացած մթություն: Արևմուտքում դեռևս մի քանի աղոտ աստղեր էին առկայծում, բայց արևելքից, կուլ տալով իր ճանապարհին ամեն ինչ, անթափանց խավար էր մոտենում: Մի պահ մոտեցող խավարի միջից դուրս լողաց մայր մտնող լուսինը, բայց այն պղտոր-դեղին ու չարագուշակ տեսք ուներ:
Վերջապես Գոլլումը շրջվեց դեպի հոբիթները: