Նրանք անվերջ աղմկում էին և կարծիքներ փոխանակում, վերջապես հորաքույրն ասաց, որ եթե Ջիմը հյուրասենյակի լույսը չվառի, դա մեծ խայտառակություն է ամբողջ ընտանիքի համար։ Բայց Ջիմը չլսեց։
՛— — ․․․ չեմ հասկանում, նախ և առաջ ասացեք՝ հանուն ինչի՞ հանձն առաք այդ գործը, Ատտիկուս,— ասաց միստեր Հինկ Դիզը։— Դուք այդ գործում կարող եք ամեն ինչ կորցնել։ Ամե՛ն ինչ։