Changes

/* VII */
Հաջորդ օրը, երբ արևը պայծառ փայլում էր, թափորը դուրս եկավ եկեղեցուց։ Ուլենշպիգելն ըստ կարելվույն նորոգել էր տասներկու սրբերի արձանները, որոնք օրորվում էին իրենց պատվանդանների վրա՝ համքարությունների դրոշների միջև։ Դրանից հետո գալիս էր աստվածամոր արձանը, ապա նրան հետևող աղջիկների խումբը՝ ամբողջովին սպիտակազգեստ և օրհներգներ երգելով, հետո աղեղնավորներն ու պարսանետաձիգները, ապա ամպհովհանուն ամենից մոտ և մյուսներից ավելի ճոճվելով՝ Պոմպիլիոսը, որ կռացել էր սուրբ Մարտինի ծանր զգեստավորման տակ։
Ուլենշպիգելը քորի փոշիով զինված՝ անձամբ զգեստավորել էր Պոմպիլիոսին եպիսկոպոսական հանդերձանքով, հագցրել էր ձեռնոցներ, ձեռքը տվել ցուպը և սովորեցրել ժողովրդին օրհնելու լատինական եղանակը։ Նա օգնել էր նաև քահանաներին զգեստավորվելու։ Ոմանց ուսին գցում էր ուրարը, մյուսներին՝ փիլոնը, սարկավագներին ՝շապիկը։ սարկավագներին՝ շապիկը։ Վազում էր եկեղեցու մի ծայրից մյուսը՝ շտկելով մեկի բաճկոնակը, մյուսի զստապանները։ Հիացումով գովում էր պարսանետաձիգների եղբայրության ահարկու աղեղները։ Եվ ամեն մեկի օձիքին ու կռնակին կամ թևքի մեջ մի պտղունց քորի փոշի էր լցնում։ Բայց ավագերեցն ու սուրբ Մարտինի չորս կրողներն ամենից ավելի ստացան այդ փոշուց։ Գալով կույսի դստրերին՝ խնայեց ի սեր նրանց գողտրիկ շնորհագեղության։
Թափորը դուրս եկավ կատարյալ կարգապահությամբ՝ խաչվառները և դրոշները ծածանվում էին օդում։ Մարդիկ խաչակնքում էին իրենց երեսը ի տես այդ սրբազան թափորին։ Շոգ արև էր։
― Ուրեմն տասնհինգ դուկատը կստանաս, ― ասաց աբբահայրը։ ― Հիմա գնա քորվիր։
 
===VIII===
Վստահելի
593
edits