Changes

Մատանիների Տիրակալը

Ավելացվել է 22 բայտ, 13:21, 12 Օգոստոսի 2015
/* Գլուխ երկրորդ. Անցում ճահիճների միջով */
=== Գլուխ երկրորդ. Անցում ճահիճների միջով ===
Գոլլումն ընթանում էր հավասարաչափ արագ և և՛ երկու ոտքով, և և՛ չորեքթաթ, վիզն առաջ պարզած ու գլուխը տնկած: Ֆրոդոն ու Սեմը հազիվ էին հասնում նրա հետևից, բայց նա, երևում է, միտքը փոխել էր և ծլկել չէր պատրաստվում: Երբ նրանք հետ էին մնում, նա կանգ էր առնում, շրջվում ու սպասում հոբիթներին: Շուտով նրանք հասան ճեղքվածքին, որն արդեն մեկ անգամ արգելափակել էր Ֆրոդոյի և Սեմի ճանապարհը, սակայն այս անգամ արդեն ճահիճների մոտ:
— Այս կո՛ղմ,— կանչեց Գոլլումը,— այստեղ ներքևում արահետ կա, այոայո՛, այոայո՛: Մենք այդ արարետով կգնանք-կգնանք ա՜յ այնտեղ: — Նա ձեռքը թափ տվեց ճահճուտի ուղղությոամբ:
Գիշերային թարմ զեփյուռի հետ խառնված ծանր գարշահոտություն փչեց ճամփորդների դեմքին: Գոլլումը հետազոտեց ճեղքվածքի եզրը և վերջապես կանչեց հոբիթներին.
</poem>
— Հա՛, հա՛: Եվ ինչի՞ համար ենք մենք ուրախանում,— հարցրեց նա, նա՝ խեթ-խեթ նայելով հոբիթներին: — Հիմա կասենք ինչ ինչի համար: -Այն ժամանակ նա կռահեց, հավետ ատելի Պարկինսը: Նրա աչքերը չարությամբ կայծկլտացին մթության մեջ, և դա Սեմի աչքից չվրիպեց:
Գոլլումը շարունակեց.
Նրանք երկար քայլեցին մութ, ոլորուն ճեղքվածքի հատակով, այնքան երկար, որ հոգնած հոբիթներին թվաց, թե ճահիճներին երբեք չեն հասնի: Ճեղքվածքը շրջադարձ կատարեց դեպի արևելք, լայնացավ և դարձավ ոչ այնքան խորը: Վերջապես երկինքը գունատվեց և մոխրագույն երանգ ստացավ: Գոլլումը հոգնածության նշաններ չէր ցուցաբերում, բայց այնուամենայնիվ բարձրացրեց գլուխը, նայեց երկնքին և կանգ առավ:
— Շուտով օրը կսկսվի,— անձայն շշնջաց նա, ասես օրը կարող էր լսել ու հարձակվել նրա վրա: -Սմեագորլը կթաքնվի այստեղ, ես կթաքնվեմ, և Դեղին Դեմքը ինձ չի նկատի:
— Իսկ մենք ուրախ կլինեինք տեսնել արեգակը,— հոգոց հանեց Ֆրոդոն,— բայց մենք այնպես ենք հոգնել, որ ուժ չկա վերև բարձրանալու:
— Ոչ, մենք ձուկ չունենք,— ասաց Ֆրոդոն: — Միայն սա,— նա մի կտոր լեմբաս ցույց տվեց,— և մեկ էլ ջուր, եթե այստեղի ջուրը կարելի է խմել:
— Այո, այո-սսս, ջուրը մաքուր է, -պատասխանեց Գոլլումը: — Խմեք, խմեք, քանի դեռ կարելի է: Բայց այդ ի՞նչ է նրանց ձեռքին, իմ սքանչելի: Այն համե՞ղ է, այն խրխրթա՞ն է:
Ֆրոդոն տերևով փաթաթված գալեթից մի կտոր կոտրեց և տերևի հետ միասին տվեց Գոլլումին: Գոլլումը հոտոտեց տերևը, և նրա դեմքը զզվանքից ու չարությունից ծամածռվեց:
— Ուտելիքի գործը վատ է,— նկատեց Սեմը: — Մոտավորապես որքա՞ն ժամանակ կպահանջվի գործն ավարտին հասցնելու համար: Իսկ հետո, երբ ավարտին հասցնենք, ի՞նչ պետք է անենք: Բան չեմ ասում, այս ճանապարհային գալեթները, իհարկե, հիանալի են, շնորհակալություն էլֆ հացթուխներին, բայց միևնույնն է, դրանցով, կոպիտ ասած, ստամոքսդ չես լցնի: Եվ հետո մի դժբախտություն էլ կա. ինչքան շատ ենք ուտում, էնքան քիչ է մնում: Եթե գոտիներս պինդ ձգենք, երևի երեք շաբաթ կբավականացնի: Վերջին ժամանակներս չափն անցանք: Եվ իզուր:
— Ես չգիտեմ, թե ինչքան ժամանակ է հարկավոր,— պատասխանեց Ֆրոդոն: — Մենք չափազանց երկար թափառեցինք լեռներում: Բայց ահա՛ ահա, թե ինչ կասեմ քեզ, Սեմ Գեմջի, իմ թանկագի՛ն հոբիթ, իմ ամենալա՛վ ընկեր: Պետք չէ մտածել, թե ինչ կլինի հետո, երբ, ինչպես դու ես ասում, գործն ավարտին հասցնենք: Հույսը շատ աղոտ է, բայց եթե հանկարծ մեզ հաջողվի ավարտին հասցնել, ո՞վ գիտի, թե դրանից հետո ի՜նչ կլինի: Պատկերացրու՝ համիշխանության մատանին ընկնում է կրակի մեջ, իսկ մենք երկու քայլի վրա ենք: Ի՞նչ ես կարծում, ուտելիքի մասին մտածելու ժամանակ կունենա՞ս: Կասկածում եմ, որ դրանից հետո մեզ ուտելիք պետք կլինի: Չէ, կարծում եմ ինչ-որ մի կերպ քարշ կգանք մինչև Ճակատագրի Լեռ և ամեն ինչ կավարտվի: Ավելին, ինձ թվում է նույնիսկ դա իմ ուժերից վեր է:
Սեմը լուռ գլխով արեց, բռնեց տիրոջ ձեռքը, կռացավ, սակայն չհամբուրեց՝ միայն մի քանի կաթիլ արտասուք թափեց: Հետո շրջվեց, թևքով սրբեց աչքերը, վեր կացավ և սկսեց հետ ու առաջ գնալ՝ փորձելով քթի տակ ինչ-որ մեղեդի սուլել, ապա խեղդված ձայնով ասաց.
Գոլլումը նույնպես ոչինչ չասաց, մինչև որ չլվացվեց ու մի կուշտ ջուր չխմեց: Հետո շրթունքները լիզելով մոտեցավ նրանց:
— Այ հիմա ուրիշ բան,— ասաց նա: — Հանգստացա՞ք: Պատրա՞ստ եք շարունակել ճանապարհը: Բարի հոբիթսները քաղցր քնեցին: Հիմա արդեն հավատու՞մ եք Սմեագորլին: Դե լավ է, շատ-շատ լավ է:
Շարունակեցին ճանապարհը: Ամեն ինչ այնպես էր, ինչպես նախորդ օրը: Ճեղքվածքը գնալով ավելի հարթ ու մակերեսային էր դառնում, իսկ հատակը՝ ավելի ուղիղ: Լանջերը գնալով վեր էին ածվում սովորական ափերի: Գիշերը վերջանում էր, բայց լուսինն ու ամպերը կորել էին ամպերի հետևում, և միայն օդում տարածվող մոխրագույն կիսախավարից կարելի էր կռահել, որ լուսանում է:
Վաղ առավոտյան, ցրտից դողալով, նրանք հասան առվի բերանին: Ափերը վերածվեցին մամռոտ թմբերի: Առուն, խոխոջալով, շրջանցում էր վերջին քարակույտերը և կորչում գորշ ճահճուտում: Չոր եղեգները շրշում ու ճարճատում էին, թեև օդում քամի չկար:
Առջևում, աղոտ մթնշաղում, տարածում էին անծայրածիր ճահիճները: Սև, փտած ջրի վրա լողում էին գոլորշու ամպերը: Կանգնած օդը հագեցած էր ծանր գարշահոտությամբ: Հարավում, Հարավում՝ հեռու՜-հեռվումհեռվու՜մ, երևում էին Մորդորի ժայռոտ պարիսպները՝ ասես սև, փոթորկաբեր ամպերի պատ մշուշոտ ծովի վրա:
Հոբիթները հիմա ամբողջությամբ գտնվում էին Գոլլումի ձեռքում: Նրանք չգիտեին, և այդ մշուշի մեջ չէին էլ կարող զանազանել, որ, ըստ էության, գտնվում են Ճահճուտի հյուսիսային ծայրին: Եթե հոբիթներն այդ տարածքն ավելի լավ իմանային, նրանք կարող էին մի քանի օր զոհաբերելով հետ վերադառնալ, շրջանցել ճահճուտը և, գնալով դեպի հյուսիս, պինդ չոր ճանապարհներով հասնել Դագորլադի ամայի հարթավայրը, որտեղ, Մորդորի դարպասի դիմաց, հին ժամանակներում մեծ ճակատամարտ էր տեղի ունեցել: Թեպետ, այդ ճանապարհով նրանք դժվար թե տեղ հասնեին. ամայի, քարքարոտ անապատում թաքնվելու տեղ չկար, և բացի այդ այնտեղով գիշեր-ցերեկ տեղաշարժվում էին օրքերն ու Սաուրոնի մյուս կամակատարները: Նույնիսկ լորիենյան թիկնոցները հոբիթներին չէին փրկի:
— Դե, ո՞ր կողմ ենք գնում, Սմեագորլ,— հարցրեց Ֆրոդոն: — Պարտադիր պետք է գնանք այս գարշահոտ ճահճուտո՞վ:
— Պարտադիր չէ, պարտադիր չէ,— ասաց Գոլլումը: — Հոբիթսները կարող են ավելի արագ հասնել սև լեռներին և պատվել Նրան իրենց ներկայությամբ: Մի քիչ հետ, մի քիչ կողք,— նա իր ցամաքած ձեռքն ուղղեց դեպի հյուսիս -արևելք,— և հոբիթսները դուրս կգան չոր, պինդ ճանապարհի վրա, իսկ այնտեղի բոլոր ճանապարհները տանում են միայն մի ուղղությամբ՝ Նրա մոտ, այո, այո: Եվ Ինքը գիշեր-ցերեկ հսկում է դրանք: Այնտեղ վխտում են օրքերը և շատ ուրախ կլինեն հյուրերի համար: Կբռնեն ու քարշ կտան ուղիղ Նրա մոտ: Հենց այնտեղ էլ Ինքը մի ժամանակ նկատեց Սմեագորլին, և նրան բռնեցին: — Գոլլումի մարմնով դող անցավ: — Բայց այդ ժամանակվանից Սմեագորլը շատ բան է սովորել, այո, այո, նա աչքեր ունի, և ոտքերն ու քիթն էլ զուր տեղը չեն: Ես հիմա այլ ճանապարհներ գիտեմ: Դժվար՝ այո, ոչ այնքան կարճ՝ այո, բայց՝ ավելի ապահով: Այնտեղ Ինքը ձեզ չի տեսնի: Եկեք Սմեագորլի հետևից: Սմեագորլը ձեզ կտանի ճահիճների միջով, որտեղ խիտ մառախուղ է, լավ մառախուղ: Եկեք Սմեագորլի հետևից, և այդ ժամանակ, հնարավոր է, որ կհասցնեք շատ հեռու գնալ, մինչ Ինքը կնկատի ու կբռնի ձեզ:
Անքամի և ամպամած առավոտ էր: Ճահիճների գլխին ծանրացել էր գարշահոտ մշուշը: Խիտ, ցածր ամպերը ծածկել էին ամբողջ երկինքը: Գոլլումն ուրախանում էր, որ արև չկա և շտապեցնում էր հոբիթներին: Հազիվ մի փոքր հանգստանալով, հանգստանալով՝ նրանք կրկին ճանապարհ ընկան և շուտով սուզվեցին անթափանց մշուշի մեջ: Էմին Մուիլի բարձրավանդակն ու Մորդորի սև լեռները կորան տեսողությունից: Քայլում էին մեկը մյուսի հետևից՝ Գոլլումը, Սեմը, Ֆրոդոն:
Ամենից շատ հոգնել էր Ֆրոդոն, և ինչքան էլ նրանք դանդաղ գնային, միևնույնն է, նա հետ էր մնում: Շուտով պարզվեց, որ ճահճուտը համատարած չէ: Այն բաղկացած էր մանր ջրափոսերի շղթաներից, խոնավ ջրիմուռերից և պղտոր առուներից, որոնց միջով ձգվում էր ոլորապտույտ արահետը, որը փորձառու ուղեկիցը կարող էր հեշտությամբ գտնել: Գոլլումը բավականաչափ փորձ ուներ, սակայն այստեղ պահանջվում էր նրա ողջ հմտությունը: Նա հոտոտում էր, գլուխը պտտում այս ու այն կողմ և քթի տակ անընդհատ ինչ-որ բան փնթփնթում: Երբեմն նա բարձրացնում էր ձեռքը, նշան անում հոբիթներին կանգ առնել, իսկ ինքը չորեքթաթ սողում էր առաջ, ստուգում՝ շատ խորը չէ արդյոք, երբեմն էլ ականջը դնում էր գետնին ու լսում:
— Գնանք, պարոն Ֆրոդո,— ասաց Սեմը: — Մի նայեք դրանց: Գոլլումն ասում է, որ չի կարելի նայել: Եկեք ավելի լավ է հետ չմնանք: Հարկավոր է արագ հեռանալ այս անիծյալ տեղից... Եթե դա հնարավոր է, իհարկե:
— Լավ,— պատասխանեց Ֆրոդոն, ասես քնից արթնանալով: — ԳնանքԳնա՛նք:
Սեմը շրջվեց և շտապեց հասնել Գոլլումին, բայց անզգույշ շարժում անելով սայթաքեց, կառչեց ինչ-որ լպրծուն արմատից և ընկավ: Ձեռքերը խրվեցին գարշահոտ տիղմի մեջ, և քիչ էր մնում գլխովին սուզվեր: Հազիվ լսելի ֆշշոց լսվեց, Սեմի դեմքին փչեց անտանելի գարշահոտությունը, լույսերն առկայծեցին, պարեցին և սկսեցին մոտենալ: Մի պահ Սեմին ջրի մակերևույթը դեպի խորքը տանող սև պատուհան թվաց, որի մեջ նայելով, նա մի կերպ ձեռքերը ջրից դուրս հանեց և վախեցած ճչալով հետ նահանջեց:
— Դե, ես մինչև կոկորդս կուշտ եմ էդ մեռելներից,— փնթփնթաց նա: — Հարկավոր է էստեղից հեռանալ, և ինչքան հնարավոր է՝ արագ:
— Այո, այո, արագ, ինչքան հնարավոր է արագ,— գլխով արեց Գոլլումը: — Բայց շտապել չի կարելի: հարկավոր Հարկավոր է գնալ արագ, բայց զգույշ, թե չէ հոբիթսները կսուզվեն մեռելների մոտ և իրենց սեփական փոքրիկ կրակները կվառեն: Հետևե՛ք Սմեագորլին, մի՛ նայեք կրակներին:
Նա սողաց դեպի աջ՝ արահետ փնտրելով լճակը շրջանցելու համար: Հոբիթներն աշխատում էին հետ չմնալ նրանից, ակամա կրկնելով Գոլլումի շարժումները և, մինչև գետին կռացած, սողում էին նրա հետևից: «Մի քիչ էլ, ու մենք կվերածվենք ևս երկու փոքրիկ Գոլումների, այո, այո, իմ սքանչելի,— մտածեց Սեմը»:
Վերջապես արահետ գտնվեց, և նրանք, մեկ մե՛կ սողալով, մեկ մե՛կ ճումբից ճումբ թռչկոտելով առաջ շարժվեցին ճահճուտի միջով: Մի քանի անգամ նահանջեցին, մի քանի անգամ խրվեցին ցեխի մեջ՝ գարշահոտ, ինչպես կեղտաջրերի հորը, և շուտով երեքն էլ մինչև կոկորդները ծածկվեցին լպրծուն, զզվելի տիղմով ու նրանց վրայից գարշահոտություն փչեց:
Ուշ գիշերով, լուսաբացին մոտ, նրանք վերջապես ոտքերի տակ ավելի չոր հող զգացին: Գոլլումը ֆշշացնում էր ու անընդհատ քթի տակ փնթփնթում, բայց գոհ տեսք ուներ: Միայն իրեն հայտնի ինչ-որ նշաններով, կամ կա՛մ հոտառությամբ, կամ կա՛մ իր արտասովոր հիշողությամբ, նա, ըստ երևույթին, հասկացել էր, որ այժմ գտնվում են անվտանգ տեղում և հիմա վստահ էր ու գիտեր, թե ուր գնալ:
— Դե, իսկ հիմա առա՛ջ,— հրամայեց նա: — Խելացի՛, քա՛ջ հոբիթսներ: Նրանք շա՜տ-շա՜տ հոգնել են, իմ սքանչելի, ու մենք էլ ենք հոգնել: Բայց հարկավոր է արագ հեռանալ այստեղից, տանել տիրոջը չար կրակներից հեռու, այո, այո, հեռու:
Քանի դեռ շարունակվում էր մոխրագույն, մռայլ օրը, Հոբիթներն ու Գոլլումը որդերի պես կծկվել էին մի մեծ, սև քարի տակ՝ թաքնվելով Թևավոր Սարսափի դաժան, սրատես աչքերից: Ճանապարհորդության մնացած մասն անցավ վախի մթնոլորտում: Հոբիթների հիշողության մեջ ոչինչ էր մնացել, բացի շարունակ աճող վախից, և ոչնչով հնարավոր չէր սփոփվել ու հանգստանալ: Երկու գիշեր նրանք քարշ էին գալիս այդ տաղտկալի, անճանապարհ տեղանքով: Օդն այստեղ չոր էր, հագեցած դառնությամբ, շնչելը դժվարանում էր, կոկորդը չորանում էր:
Գոլլումի հետ ճանապարհորդության հինգերորդ առավոտյան նրանք կրկին կանգ առան: ԱրջևումԱռջևում, մոխրագույն մշուշում, վեր էին խոյանում հսկայական լեռները, որոնց գագաթները թաղված էին ամպերի մեջ: Լեռների ստորոտն ամրացված էր հզոր, անառիկ ժայռերով ու հողմահար բլուրների երկար շղթաներով, որոնցից ամենամոտին հասնելու համար դեռ տասներկու մղոն պետք էր քայլել: Ֆրոդոն նայեց շուրջն ու սարսափեց: Իհարկե նողկալի էին Մեռյալ Ճահիճներն ու չորացած անապատը, բայց հարյուր անգամ ավելի հրեշավոր էր այն, ինչը բացվում էր նրա աչքերի արջև լուսաբացի շողերի ներքո: Ինչքան էլ տհաճ լինեին Մեռյալ Ճահիճները, այնտեղ գոնե գարունը կարողանում էր թափանցել, պարուրել կանաչավուն շղարշով, իսկ այստեղ՝ ո՛չ գարուն, ո՛չ էլ ամառ չէր կարող լինել: Այստեղ կենդանության ոչ մի նշույլ չկար, նույնիսկ կեղտով սնվող բորբոս չկար: Ամեն տեղ ծխում էին մոխրով ծածկված, կամ սպիտակավուն ցեխով լցված փոսերը, և թվում էր, թե այդ ամենը լեռներն են փսխել: Ցերեկային լույսը, ասես չուզենալով, լուսավորում էր անվերջանալի շարքերով ձգվող քարակույտերի դամբանաբլուրներն ու այրված, մոխրացած հողերը՝ ասես գերեզմանոց առանց մեռելների:
Այդպիսին էր Մորդորի առջև տարածված անապատը՝ ստրուկների չարքաշ աշխատանքի հավերժ հուշարձան, որը կմնա նույնիսկ այն ժամանակ, երբ չարի բոլոր գործերը մոխիր կդառնան: Ոչինչ և ոչ ոք չէր կարող բուժել այդ պղծված վայրը: Միայն Մեծ Ծովի ալիքները կաող էին ծածկել այն տեսողությունից և մոռացության մատնել:
Օրը դանդաղ էր անցնում: Հոբիթները ծարավից թուլացել էին, բայց թույլ տվեցին իրենց միայն թրջել բերանները՝ վերջին անգամ տափաշշերը լցրել էին քարքարոտ կիրճի առվից, որը հիմա նրանց քաղցր տեսիլք էր թվում: Որոշեցին քնել հերթով: Սկզբում, չնայած հոգնածությանը, հոբիթներից ոչ մեկի քունը չէր տանում, բայց, երբ արևը թաքնվեց հսկայական ամպի հետևում, Սեմը ննջեց: Ֆրոդոն սկսեց հերթապահել: Նա պառկեց մեջքի վրա, բայց դրանից նրա ''բեռը'' չթեթևացավ: Այդպես պառկած նա նայում էր մշուշոտ երկնքին, և նրա աչքերի առջևով անցնում էին տարօրինակ, ուրվականային տեսիլքներ՝ սլանում էին սև ձիավորներ, անցյալի մշուշից դուրս էին լողում ծանոթ դեմքեր... Ֆրոդոն կորցրեց ժամանակի զգացողությունը, իրականությունը խառնվեց անուրջներին, և նա մոռացության գիրկն ընկավ:
Սեմը բացեց աչքերը. նրան թվաց, թե տերը կանչում է իրեն: Արդեն երեկո էր: Ֆրոդոն, սակայն, Սեմին կանչել չէր կարող. նա այնքան խորն էր քնել, որ, ներքև սահելով, գրեթե հասել էր փոսի հատակին: Գոլլումը նստած էր տիրոջ կողքին: Սեմին մի պահ թվաց, թե Գոլլումն ուզում է արթնացնել Ֆրոդոյին, բայց ոչ, նա խոսում էր ինքն իր հետ: Սմեագորլը վիճում էր ինչ-որ մեկի հետ, որը խոսում էր նրա ձայնով՝ սուլելով ու ֆշշացնելով: Նրա աչքերն առկայծում էին մեկ մե՛կ սպիտակ, մեկ մե՛կ կանաչ կրակով:
— Սմեագորլը խոստացել է,— ասում էր առաջինը:
— Այո-այո, օգնել մեր Սքանչելիի տիրոջը: Իսկ եթե մե՞նք դառնանք Սքանչելիի տերը: Մենք կօգնենք ինքներս մեզ և կկատարենք խոստումը:
— Բայց Սմեագորլը խոստացել է շա՜տ-շատ շա՜տ լսող լինել: Հոբիթսը բարի՛ է, նա Սմեագորլի ոտքն ազատեց չար պարանից: Նա ինձ հետ քնքշորեն է խոսում:
— Սմեագորլը խոստացել է լսո՞ղ լինել, հա՞, իմ սքանչելի: Դե արի լս-սող լինենք ու ձկան պես խելոք, բայց ոչ թե հոբիթսների հետ, քաղցրիկս, այլ ինքներս մեզ: Բարի հոբիթսին մենք ոչ մի վատ բան չենք անի, ոչ, իհարկե ոչ:
29
edits