Changes
/* Գլուխ երկրորդ. Անցում ճահիճների միջով */
</poem>
— Հա՛, հա՛: Եվ ինչի՞ համար ենք մենք ուրախանում,— հարցրեց նա՝ խեթ-խեթ նայելով հոբիթներին: — Հիմա կասենք , թե ինչի համար: -Այն ժամանակ նա կռահեց, հավետ ատելի Պարկինսը: — Նրա աչքերը չարությամբ կայծկլտացին մթության մեջ, և դա Սեմի աչքից չվրիպեց:
Գոլլումը շարունակեց.
Նրանք երկար քայլեցին մութ, ոլորուն ճեղքվածքի հատակով, այնքան երկար, որ հոգնած հոբիթներին թվաց, թե ճահիճներին երբեք չեն հասնի: Ճեղքվածքը շրջադարձ կատարեց դեպի արևելք, լայնացավ և դարձավ ոչ այնքան խորը: Վերջապես երկինքը գունատվեց և մոխրագույն երանգ ստացավ: Գոլլումը հոգնածության նշաններ չէր ցուցաբերում, բայց այնուամենայնիվ բարձրացրեց գլուխը, նայեց երկնքին և կանգ առավ:
— Շուտով օրը կսկսվի,— անձայն շշնջաց նա, ասես օրը կարող էր լսել ու հարձակվել նրա վրա: -— Սմեագորլը կթաքնվի այստեղ, ես կթաքնվեմ, և Դեղին Դեմքը ինձ չի նկատի:
— Իսկ մենք ուրախ կլինեինք տեսնել արեգակը,— հոգոց հանեց Ֆրոդոն,— բայց մենք այնպես ենք հոգնել, որ ուժ չկա վերև բարձրանալու:
— Ոչ, մենք ձուկ չունենք,— ասաց Ֆրոդոն: — Միայն սա,— նա մի կտոր լեմբաս ցույց տվեց,— և մեկ էլ ջուր, եթե այստեղի ջուրը կարելի է խմել:
— Այո, այո-սսս, ջուրը մաքուր է,-— պատասխանեց Գոլլումը: — Խմեք, խմեք, քանի դեռ կարելի է: Բայց այդ ի՞նչ է նրանց ձեռքին, իմ սքանչելի: Այն համե՞ղ է, այն խրխրթա՞ն է:
Ֆրոդոն տերևով փաթաթված գալեթից մի կտոր կոտրեց և տերևի հետ միասին տվեց Գոլլումին: Գոլլումը հոտոտեց տերևը, և նրա դեմքը զզվանքից ու չարությունից ծամածռվեց:
Գոլլումը նույնպես ոչինչ չասաց, մինչև որ չլվացվեց ու մի կուշտ ջուր չխմեց: Հետո շրթունքները լիզելով մոտեցավ նրանց:
— Այ հիմա ուրիշ բան,— ասաց նա: — Հանգստացա՞ք: Պատրա՞ստ եք շարունակել ճանապարհը: Բարի հոբիթսները քաղցր քնեցին: Հիմա արդեն հավատու՞մ եք Սմեագորլին: Դե լավ է, շատ-շատ լավէ:
Շարունակեցին ճանապարհը: Ամեն ինչ այնպես էր, ինչպես նախորդ օրը: Ճեղքվածքը գնալով ավելի հարթ ու մակերեսային էր դառնում, իսկ հատակը՝ ավելի ուղիղ: Լանջերը գնալով վեր էին ածվում սովորական ափերի: Գիշերը վերջանում էր, բայց լուսինն ու ամպերը կորել էին ամպերի հետևում, և միայն օդում տարածվող մոխրագույն կիսախավարից կարելի էր կռահել, որ լուսանում է: