Changes
/* Գլուխ ութերորդ. Քիրիթ Ունգոլի աստիճանները */
Ֆրոդոն չուզենալով շրջվեց թիկունքով դեպի արևմուտք և իր ուղեկցորդի հետևից դուրս եկավ ծառերի օղակից այն ճանապարհով, որը տանում էր լեռներ: Սկզբում ճանապարհը գնում էր ուղիղ, բայց շուտով սկսեց թեքվել հարավ՝ դեպի հսկայական ժայռի ստորոտը: Ճանապարհը սուզվում էր առջևում փռված անթափանց խավարի մեջ և, կրկին թեքվելով դեպի արևմուտք, կտրուկ բարձրանում էր վեր:
Ֆրոդոն ու Սեմը առաջ էին ընթանում ծանր սրտով՝ ուժ չունենալով մտածել վերահաս վտանգի մասին: Ֆրոդոն քայլում էր կորացած. բեռը կրկին ճնշում էր նրան և կքում գետնին: Իթիլիենում նա գրեթե մոռացել էր դրա մասին, բայց , հենց որ նրանք անցան խաչմերուկը, այն կրկին սկսեց ծանրանալ և տանջել նրան: Ամեն քայլափոխին գնալն ավելի էր դժվարանում: Հասկանալով, որ ճանապարհը սկսում է բարձրանալ, նա բարձրացրեց հոգնած աչքերը՝ և հանկարծ տեսավ այն, ինչի մասին զգուշացնում էր Գոլլումը՝ Մատանեկիր Ուրվականների ամրոցը: Հոբիթը ցնցվեց ու նետվեց ճամփեզրին գտնվող քարերի հետևը:
Մթին, երկար ու նեղ հովիտը մխրճվում էր լեռների մեջ: Հովտի հեռավոր ծայրին, ծայրին՝ բարձր, Ժայռոտ գահին, կառուցված ասես Էֆել Դուաթի սև ծնկներին, վեր էին խոյանում Մինաս Մորգուլ ամրոցի աշտարակն ու պարիսպները: Շուրջն ամեն ինչ, և՛ երկինքը, և՛ հողը կուլ էր տվել անթափանց մութը, սակայն ամրոցը լուսարձակում էր: Բայց ոչ լուսնի լույսով, որով մի ժամանակ լցված էին Մինաս Իթիլի մարմարե պատերը և լուսավորում էին շրջակա լեռները: Ոչ, այժմ ամրոցը դժգույն էր, բայց ոչ այնպիսին, ինչպիսին լինում է լուսինը, երբ հիվանդ ու դալուկ դանդաղ մտնում է ստվերի մեջ՝ մոտալուտ խավարումի սպասումով: Երևի այդ պատերի փայլն ավելի շատ հիշեցնում էր ֆոսֆորացած նեխող աղբանոց, կամ ճահճային կրակ նահատակի վրա, կրակ, որը այրում է, բայց բացի իրենից ոչինչ չի լուսավորում: Ամրոցի պատերի ու աշտարակի մեջ փորված անհամար պատուհաններն ասես սև խոռոչներ լինեին դեպի դատարկություն, իսկ աշտարակի գմբեթը դանդաղ պտտվում էր՝ սկզբում մի կողմի վրա, ապա՝ մյուս, ինչպես երախը բաց հրեշավոր ուրվականի գլուխ: Երեք ճամփորդները կծկվեցին ու մի ակնթնարթ քարացան ասես կախարդված՝ չկարողանալով հայացքները կտրել աշտարակից: Առաջինը սթափվեց Գոլլումը: Նա լուռ կառչեց հոբիթների թիկնոցներից և քարշ տվեց նրանց առաջ: Յուրաքանչյուր քայլը տանջալի էր ու դժվար, ժամանակն ասես դանդաղեցրել էր իր ընթացքը և, մինչ ոտքը, կտրվելով գետնից, կրկին իջնում էր գետնին, հոբիթներին թվում էր, թե անցնում են ոչ թե վայրկյաններ, այլ՝ րոպեներ, տանջալի ու անվերջանալի:
Այդպես նրանք վերջապես հասան սպիտակ, կամարակապ կամրջին: Կամրջի մոտ ճանապարհն աղոտ լուսարձակում էր: Այն անցնում էր հոսքի վրայով և գնում դեպի ամրոցի սև երախի նման դարպասը: Գետակի ափերին տարածվել էին մշուշի մեջ թաղված լայնարձակ մարգագետիններ, որոնք ամբողջությամբ ծածկված էին դալուկ լույս արձակող ծաղիկներով: Դրանք լուսարձակում էին իրենց ուրույն ձևով, գեղեցիկ, բայց միևնույն ժամանակ սարսափելի, ծնված ասես մղձավանջից, և թույլ, բայց գերեզմանային նեխահոտ էին տարածում: Կամուրջը տանում էր մարգագետնից մարգագետին. մուտքը հսկում էին քարից վարպետորեն քանդակված անհայտ հրեշների արձաններ՝ կես գազան, կես մարդ, սարսափելի իրենց անբնականությամբ: Ջուրը հոսում էր անաղմուկ՝ պարուրելով կամուրջը սպիտակ գոլորշով, բայց գոլորշին չէր այրում, այլ ընդհակառակը, ընդհակառակը՝ մահացու սառնություն էր տարածում:
Հողը փախավ Ֆրոդոյի ոտքերի տակից, հոբիթի բանականությունը մթագնեց: հանկարծՀանկարծ, ասես ինչ-որ մեկը հրեց նրան, ձեռքերով օդը որսալով նա նետվեց դեպի կամուրջը: Հոբիթի գլուխն անօգնական տարուբերվում էր: Սեմն ու Գոլլումը նետվեցին նրա հետևից: Սեմը հասնելով տիրոջ հետևից բռնեց նրան հենց այն պահին, երբ վերջինս սայթաքեց և քիչ էր մնում ընկներ կամրջի շեմին:
— Ո՛չ այնտեղ, ո՛չ այնտեղ,— շշնջաց Գոլլումը, բայց նրա ձայնը լռության մեջ սուլոցից էլ բարձր հնչեց: Գոլլումը սարսափահար ընկավ գետնին և կծկվեց:
— Տե՛ր իմ,— շնչեց Սեմը հենց տիրոջ ականջի մեջ,— վերադարձե՛ք: Հե՛տ դարձեք, այնտեղ չի՛ կարելի, Գոլլումն ասում է , որ մենք մյուս կողմ պիտի գնանք: Այս անգամ նույնիսկ ես նրա հետ համաձայն եմ:
Ֆրոդոն ձեռքով շփեց ճակատը և հայացքը դանդաղ հեռացրեց ամրոցից: Լուսարձակող ամրոցը ձգում էր նրան դեպի իրեն, և նա դժվարությամբ էր զսպում աղոտ առկայծող ճանապարհով դեպի դարպասը նետվելու անհագ ցանկությունը: Վերջապես վերջին ջանքերը գործադրելով նա շրջվեց, բայց Մատանին չհնազանդվեց՝ ծանրորեն ձգելով Ֆրոդոյի վզից կախված շղթան ու քաշելով նրան դեպի կամուրջը: Երբ հոբիթը շրջվեց, նա ասես մի ակնթարթ կուրացավ և աչքերի առջև անթափանց խավար տիրեց: Գոլլումը վախեցած գազանի պես գետնին կպած սողալով հեռանում էր, և արդեն գրեթե կորել մթության մեջ: Սեմն օգնելով և ուղղորդելով սայթաքող տիրոջը, շտապեց նրա հետևից: Գետի ափից ոչ հեռու հեռու՝ ժայռի մեջ , խոռոչ էր սևին տալիս. Գոլլումը սուզվեց դրա մեջ: Սեմը, գնալով նրա հետևից, հայտնաբերեց որ մյուս կողմում նեղ արահետ է սկսվում: Ճանապարհի մոտ այն նույնպես լուսարձակում էր, բայց, անցնելով մեռելային ծաղիկներով մարգագետինները, այն կամաց սևանալով ոլորապտույտ բարձրանում էր հովտի հյուսիսային լանջը: Հոբիթները բարձրանում էին միասին. Գոլլումը կորչում էր առջևում և երբեմն վերադառնում, որպեսզի շտապեցնի նրանց: Նրա աչքերը վառվում էին դժգույն-կանաչ կրակով՝ գուցե արտացոլում էին Մինաս Մորգուլի մեռելային լույսը, կամ գուցե ի պատասխան Մորգուլին բռնկվել էին սեփական ահարկու կրակով: Ֆրոդոն ու Սեմը շարունակ երկակի նշանառության տակ էին զգում իրենց. առջևում Գոլլումի ահարկու հայացքն էր, իսկ , երբ վախվորած հետ էին նայում, տեսնում էին աշտարակի դատարկ պատուհանները, որոնք, թվում էր, անքթիթ և ուշադիր հետևում են:
Այդպես բարձրանում էին նրանք դանդաղ ու դժվարությամբ, և միայն այն ժամանակ, երբ նեխած գոլորշիները մնացին հեռու ներքևում, շնչելը հեշտացավ և աչքերի առաջ պարզվեց: Բայց հիմա էլ ձեռքերն ու ոտքերն էին նվվում անասելի հոգնածությունից, ասես հոբիթները ծանր բեռի տակ կքված ամբողջ գիշեր քայլել էին կամ թիավարել հոսանքին հակառակ: Ճանապարհը շարունակելու ուժ չկար. ստիպված եղան կանգ առնել և հանգստանալ:
Եվ Մինաս Մորգուլը պատասխանեց: Աշտարակից ու մոտակա բլուրներից երկինք խոյացան մեռելային-կանաչ կայծակներ և կապույտ կրակի ճյուղավորված նիզակներ: Հողը տնքաց: Ամրոցից, ասես ամպրոպին ի պատասխան, վայրի ոռնոց լսվեց: Այդ ոռնոցը, խառնվելով սուր, գիշակեր թռչունների ծղրտոցներ հիշեցնող աղմուկին և կատաղությունից ու սարսափից խելակորույս ձիերի զիլ խրխնջոցին, սառեցրեց արյունը երակներում, բայց ամեն ինչ խլացրեց ականջ ծակող սահմռկեցնող զիլ ճիչը, որը գնալով դարձավ ավելի ու ավելի ծակող, մինչև որ հասավ լսելիության ամենավերին սահմանագծին: Հոբիթները ջղաձգորեն փռվեցին գետնին ու ձեռքերով փակեցին ականջները: Ճիչը փոխարինվեց երկար, չարագույժ կաղկանձով՝ և հանկարծ կտրվեց: Ֆրոդոն դանդաղ բարձրացրեց գլուխը: Նեղ հովտի մյուս ծայրում գրեթե աչքերի մակարդակին սպիտակին էին տալիս մահաբեր ամրոցի պարիսպները, բայց այժմ ամրոցի դարպասը՝ հրեշավոր, ֆոսֆորափայլ ատամներով երախը, լայն բացված էր: Այնտեղից զորք էր դուրս գալիս:
Զինվորները բոլորը սև զրահներով էին՝ սև, ինչպես գիշերը: Աղոտ լուսարձակող պատերի ու ճանապարհի ֆոնին նրանք հրաշալի երևում էին՝ շարք առ շարք, արագ ու անաղմուկ դուրս էին հորդում դարպասից, և թվում էր, որ վերջ չի լինի նրանց: Առջևից ընթանում էր հեծելազորը, որը գլխավորում էր սևազգեստ մի հեծյալ. նա զգալիորեն բարձրահասակ էր բոլորից: Հեծյալի գլխին, գլխանոցով կիսաքողարկված, մահացու փայլով առկայծում էր թագանման սաղավարտը: Ահա հեծյալը մոտեցավ կամրջին... Ֆրոդոն կախարդված նայում էր՝ չկարողանալով ո՛չ աչքերը թարթել, ո՛չ հայացքը հեռացնել: Չէ՞ որ դա Ինը Մատանեկիրների գլխավորն էր: Մի՞թե նա վերադարձել է երկիր, որպեսզի ճակատամարտի տանի իր զարհուրելի զորքին: Այո, այդ նա էր՝ սարսափազդու, չորացած, մեռած թագավորը, որի ցառցե սառցե ձեռքը մի ժամանակ Ֆրոդոյի ուսն էր խրել մահացու դաշույնը: Հին վերքը ցավից բաբախեց, սիրտը լցվեց անտանելի սառցե սառնությամբ:
Եվ մինչդեռ Ֆրոդոն փայտացած, վախից քարացած կանգնած էր, Հեծյալը, հասնելով կամրջին, հանկարծ կանգ առավ: Կանգ առավ նաև զորքը: Մեռյալ լռություն տիրեց: Մի՞թե Ուրվական Արքան լսեց Մատանու կանչը: Գուցե նա վարանեց այն պատճառով, որ այլ զորություն զգաց իր հովտու՞մ: Վախով պսակված սև գլուխը անտեսանելի աչքերով ծակելով խավարը թեքվեց մի կողմ, ապա՝ մյուս: Ֆրոդոն քարացել էր, ինչպես օձի հայացքից հմայված թռչունը: Նրա ականջներում համառորեն, քան երբևէ, հնչում էր հրամանը՝ հագնել Մատանին: Բայց այս անգամ նա բոլորովին չէր ուզում հնազանդվել: Գիտեր, որ Մատանին միայն իրեն կմատնի. նաև գիտեր, որ նույնիսկ եթե Մատանին հագնի մատին՝ ինքն այդքան ուժ չունի Մորգուլի տիրակալի դեմ պայքարելու՝ դեռևս չունիպայքարելու: Մահացու վախը շղթայել էր Ֆրոդոյի կամքը, բայց, միևնույնն է, հոբիթը չէր արձագանքում ուրվականի հրամանին: Նա միայն զգում էր, որ հզոր, օտար ուժը ճնշում է իրեն, տիրում է իր ձեռքին, և ինքը, փայտացած, ասես այդ ամենն իր հետ չի կատարվում, առանց տեսնելու զգում է, որ իր ձեռքը, այլ կամքով առաջնորդվելով, սողում է դեպի շղթան, որից կախված է Մատանին: Բայց այդ պահին արթնացավ նրա սեփական կամքը՝ և ստիպեց ձեռքին հնազանդվել: Մատանու փոխարեն մատներն ինչ-որ կարծր, սառը բան սեղմեցին՝ Գալադրիելի բյուրեղապակե անոթը, որը նա մշտապես պահում էր սրտի մոտ և գրեթե մոռացել էր դրա գոյության մասին: Հենց որ ձեռքը դիպավ անոթին, Մատանին հագնելու ցանկությունն ակնթարթորեն չքացավ, ասես չէր էլ եղել: Ֆրոդոն շունչը տեղը բերեց և ուժասպառ գլուխը կախեց կրծքին:
Նույն ակնթարթին Ուրվական Արքան շրջվեց, խթանեց ձիուն անցավ կամուրջը: Սև զորաբանակը շարժվեց նրա հետևից: Հնարավոր է, էլֆական թիկնոցը պաշտպանեց նրա անտեսանելի հայացքից, կամ գուցե փոքրիկ թշնամու կամքը, անհայտ աջակցություն ստանալով, կարողացավ կարողացավ շեղել Նազգուլի միտքը: Բայց նա նաև շտապում էր: Ժամը եկել էր. Կախարդ արքան, հետևելով իր ամենազոր տիրակալի հրամանին, առաջնորդում էր զորաբանակը դեպի արևմուտք:
Շուտով նրա ահարկու սև ստվերը կորավ ճանապարհը պարուրող խավարի մեջ, իսկ սև շարքերը դեռ անցնում ու անցնում էին կամրջի վրայով: Իսիլդուրի իշխանության տարիներից այս կողմ դեռևս այդպիսի հսկայական զորաբանակ չէր դուրս եկել այդ հովտից, այդպիսի սարսափելի ու ահեղ զորագնդեր երբևէ չէին անցել Անդուինը: Եվ այնուամենայնիվ դա միայն մեկն էր Մորդորի բազմաթիվ զորքերից, և նույնիսկ ոչ ամենամեծը:
Ֆրոդոն սթափվեց ու շարժվեց: Եվ հանկարծ հիշեց Ֆարամիրին:
Նա նստել էր վշտից ուժասպառ, և դեմքի վրայով հոսում էին արցունքները, իսկ Մորդորյան հրոսակները անցնում ու անցնում էին կամրջի վրայով: Հանկարծ ինչ-որ հեռու տեղից, ասես Հոբիթստանում արևոտ առավոտյան, երբ արդեն ժամն է արթնանալու և բացվում են դռները, լսվեց Սեմի ձայնը.
-Արթնացեք, պարո՛ն Ֆրոդո, արթնացե՛ք:
Եթե նա ավելացներ. «Նախաճաշը սառչում է», Ֆրոդոն բոլորովին չէր զարմանա: Բայց Սեմն այլ բան էր ուզում ասել:
Մինաս Մորգուկի դարպասը շառաչելով փակվեց: Վերջին նիզակներն անհետացան խավարում: Աշտարակն առաջվա պես սպառնալի հսկում էր հովիտը, բայց աչքի առաջ խամրում էր՝ լույսերը գնալով մարում էին և ամրոցը կրկին պարուրվում էր մռայլ խավարով: Կրկին տիրեց նախկին լռությունը, որը, սակայն, աչալուրջ էր. առաջվա պես բոլոր սև խոռոչներից նայում էին անքուն աչքերը:
— Արթնացեք, պարո՛ն Ֆրոդո, նրանք հեռացան: Եվ մենք էլ լավ կլինի շարժվենք տեղից: Էստեղ դեռ ոմանք մնացել են, ոմանք՝ աչքերով ոմանք, եթե, իհարկե, դրանք աչքերով են տեսնում, հասկանու՞մ եք: Որքան երկար էստեղ մնանք, էնքան արագ մեզ կգտնեն: Գնանք, պարոն Ֆրոդո, հեռանանք էստեղից:
Ֆրոդոն նայեց Սեմին և վեր կացավ: Հույսը չէր վերադարձել, բայց թուլությունն անցել էր: Նա նույնիսկ մռայլ ժպտաց. չնայած ամեն ինչին, հանկարծ հասկացավ, որ պետք է վերջին ջանքերը գործադրի և կատարի իր պարտքը, իսկ կիմանան այդ մասին Ֆարամիրը, Արագորնը, Էլրոնդը, Գալադրիելը կամ Գենդալֆը՝ դա արդեն իրեն չի վերաբերվում: Նա մի ձեռքում բռնել էր ցուպը, մյուս ձեռքում՝ լուսարձակող անոթը: Նկատելով, որ մատների արանքից լույս է թափանցում, նա կրկին թաքցրեց անոթը կրծքի տակ և թիկունքով շրջվեց դեպի Մորգուլյան ամրոցը՝ հազիվ նկատելի, գորշ ու խավարած: Նա պատրաստ էր շարունակել ճանապարհը:
— Բարձրացանք,— շշնջաց նա: — Առաջին սանդուղքը վերջացավ: Բավականին բարձր մագլցեցին խելացի հոբիթները: Մի քանի աստիճան էլ՝ ու վերջ: Օ՛ այո:
Սայթաքելով ու ծանր շնչելով, շնչելով՝ Սեմը, իսկ նրա հետևից էլ Ֆրոդոն , սողալով հասան վերջին աստիճանին ու նստեցին վրան՝ ձեռքերով շփելով ծնկներն ու սրունքները: Առջևում մութ անցում էր սկսվում, որը նույնպես վերև էր տանում, բայց արդեն ոչ այնքան կտրուկ ու առանց աստիճանների:
Գոլլումը թույլ չտվեց հոբիթներին երկար հանգստանալ:
Սեմը տնքաց:
-Երկա՞ր, ասում ես,— հարցրեց նա:
— Այո, այո, երկար: Սակայն ավելի հեշտ: Հոբիթները մագլցեցին ուղիղ սանդուղքով, իսկ հիմա ոլորունն է սկսվում:
Անցումը, թվում էր, վերջ չունի: Ճամփորդների դեմքին փչող սառը, միջանցուկ քամին շուտով վերածվեց ուժգին քամու: Երևում է, լեռներն իրենց մահացու շնչով ուզում էին կոտրել հոբիթների կամքը, փորձում էին ամեն գնով փակել նրանց ճանապարհը դեպի իրենց գաղտնիքները՝ աշխատելով քշել նրանց հետ ու նետել մութ վիհը: Վերջապես Սեմն ու Ֆրոդոն, աջ կողմում պատի փոխարեն դատարկություն շոշափելով, հասկացան, որ անցումն ավարտվել է: Որևէ բան տեսնելը գրեթե անհնար էր: Այստեղ ու այնտեղ խավարից դուրս էին լողում անդեմ զանգվածներ ու անորոշ գորշ ստվերներ: Ժամանակ առ ժամանակ ցածր ամպերը լուսավորվում էին բոսորագույն աղոտ հրացոլքով, և մի ակնթարթ երևում էին աջ կողմում ու առջևում քարացած սրածայր ժայռերը՝ ոչ ավել ոչ պակաս երկինքը պահող հսկայական սյուներ: Հոբիթներն ու Գոլլումն արդեն հայրուրավոր ֆուտեր բարձրացել էին և գտնվում էին լայն խորշում: Ձախ կողմում ապառաժ էր, աջ կողմում՝ անդունդ:
Գոլլումը կպավ ժայռին ու շարունակեց առաջ գնալ: Վերելքն ավարտվել էր, բայց քարուքանդ արահետով խավարի մեջ առաջ գնալն առաջվա պես վտանգավոր էր. բացի այդ, արահետը տեղ -տեղ խցանված էր թափված քարաբեկորներով: Ստիպված էին գնալ դանդաղ ու չափազանց զգույշ: Թե որքան ժամանակ էր անցել, ինչ նրանք մտել էին Մորգուլյան հովիտ, ոչ ո՛չ Սեմը, ոչ էլ ո՛չ Ֆրոդոն չէին կարողանում գուշակել: Անվերջանալի գիշերը, թվում էր, չի վերջանալու:
Վերջապես առջևում քարե պատ հայտնվեց, և նոր սանդուղք սկսվեց: Կրկին կարճատև դադար, ու կրկին վերելք՝ երկար, հոգնեցուցիչ: Բայց այս անգամ աստիճանները ժայռերի մեջ չէին մխրճվում. լեռան թեքություն այնքան էլ կտրուկ չէր, և սանդուղքը բարձրանում էր լանջի վրայով՝ օձի պես գալարվելով մեկ աջ, մեկ՝ ձախ: Հերթական անգամ, երբ աստիճանները բավական շատ աջ գնացին, ճամփորդները հայտնվեցին անդունդի եզրին, և ներքևում երևաց Մորգուլի կիրճը: Այնտեղ՝ հատակին, լուսատիտիկների երկար թելի պես առկայծում էր ուրվական ճանապարհը, որ մեռյալ քաղաքից տանում էր դեպի Անանուն Լեռնանցք: Ֆրոդոն շտապ շրջեց հայացքը:
Իսկ արահետ-սանդուղքը հա անընդհատ բարձրանում էր, ոլորվում, ձգվում, մինչև որ վերջապես հոբիթներին դուրս բերեց մի նոր մակարդակի վրա, որտեղ արահետը վերջնականապես լքում էր գլխավոր անցումը և նեղ, կողմնային խորշով բարձրանում դեպի Էֆել Դուաթի բարձունքները: Երկու կողմերում աղոտ զանազանվում էին բարձր, քարե սյուներ և ատամնավոր գագաթներ, իսկ դրանց միջև սևին էին տալիս ճեղքվածքներն ու խորխորատները, որտեղ անհաշիվ ձմեռները դարերով կրծել ու փշրել էին երբեք արևի երես չտեսած քարերը: Կարմիր հրացոլքը գնալով պայծառանում էր, բայց անհնար էր հասկանալ՝ լուսաբա՞ց էր արդյոք սկսվում Խավարի Երկրում, թե՞ Գորգորոթի սարսափազդու բարձրավանդակում մոլեգնող հրդեների հրացոլքն էր՝ Սաուրոնի չար գործերի հետևանքը: Նայելով վերև, Ֆրոդոն տեսավ (ճիշտ է, դեռ շատ հեռու) ճանապարհի վերջը՝ ամենաբարձր գագաթը կարմիր երկնքում, որն ակոսված էր երկու սրածայր ժայռերի արանքում գտնվող նեղ կիրճով:
Ֆրոդոն կանգ առավ ու ավելի ուշադիր նայեց: Ձախ ժայռն ավելի բարձր էր ու ավելի նեղ, բայց տարօրինակն այն էր, որ այնտեղ կարմիր կրակ էր առկայծում՝ գուցե գուցե՞ բոսոր երկի՞նքն երկինքն էր երևում ինչ-որ ճեղքից: Բայց ոչ, դա աշտարակ էր, սև աշտարակ՝ կառուցված այնտեղ անցումը հսկելու համար: Ֆրոդոն դիպավ Սեմի ձեռքին ու ցույց տվեց վերև:
— Օհո, բարև ձեզ,— սուլեց Սեմը և նայեց Գոլլումին: — Ստացվում է, որ քո գաղտնի անցումը այնուամենայնիվ հսկու՞մ են: Հապա մի խոստովանիր, դու այդ մասին գիտեի՞ր:
— Այստեղ բոլոր ճանապարհներն էլ հսկվում են,— հանգիստ պատասխանեց Գոլլումը: — Առանց դրա ինչպե՞ս կլիներ: Բայց հոբիթներն ինչ-որ կերպ ուզում են չէ՞ անցնել, նշանակում է, պետք է փորձել: Այստեղ, գուցե, ավելի վատ են հսկում: Գուցե բոլորը գնացել են մեծ պատերազմի: Այո, հնարավոր է և գնացել են, շա՛տ շա՜տ հնարավոր է:
— Գուցե, գուցե... — մռայլ փնչացրեց Սեմը: — Լավ, անցումը դեռ դեռու հեռու է: Դեռ պետք է բարձրանալ ու բարձրանալ: Ու հետո նոր թունելը: Լավ կլիներ հանգստանայիք, տեր իմ: Չգիտեմ գիշեր է հիմա, թե ցերեկ, բայց արդեն շատ ժամեր մենք առանց դադարի քարշ ենք գալիս...
— Այո, հանգստանալ պետք է,— համաձայնեց Ֆրոդոն: — Եկեք միայն թաքնվենք քամուց: Հարկավոր է ուժ հավաքել վերջին անգամվա համար:
— Խմելը՝ խմում են,— ասաց Ֆրոդոն,— բայց իմաստ չունի այդ մասին նույնիսկ խոսել: Նրանց խմիչքը մեզ համար չէ:
— Ուրեմն, հարկավոր է անպայման ջուր լցնել տափաշշերը,— որոշեց Սեմը: — Առայժմ, սակայն, ոչ մի տեղ քչքչոց կամ կաթոց չեմ լսել: Իմիջայլոց, Ֆարամիրն ասում էր , որ Մորգուլյան հովռում հովտում կարծես թե ջուրը թունավորված է և խմել չի կարելի:
— Նա ասաց. «Չխմեք Իմլադ Մորգուլից հոսող ջուրը»,— առարկեց Ֆրոդոն,— իսկ մենք արդեն դուրս ենք եկել հովտի գլուխը, ու եթե առվակ հանդիպենք, ապա խնդրեմ:
— Ինձ այստեղ ոչինչ դուր չի գալիս,— արձագանքեց Ֆրոդոն: — Ո՛չ ժայռերը, ո՛չ հողը, ո՛չ ջուրը, ո՛չ էլ օդը: Այստեղ ամեն ինչ պղծված է, անիծված: Բայց ինչ կարող ես անել, մեր ճամփան այստեղով է գնում:
— Էդ մեկը ճիշտ է,— գլխով արեց Սեմը: — Նախօրոք իմանայինք ուր ենք գնում, հիմա դժվար թե էստեղ նստած լինեինք: Բայց երևի միշտ էլ էդպես է լինում: Վերցնենք բոլոր մեծ գործերը, որոնց մասին խոսվում է հին հեքիաթներում ու ասքերում՝ ասքերում, դե, արկածները, էդպես եմ ես դրանք անվանում: Առաջ մտածում էի որ բոլոր հայտնի հերոսներն իրենք են իրենց գլխին արկածներ բերում, ման են գալիս ու փնտրում՝ չկա՞ արդյոք որևէ տեղ որևէ արկած: Դե նրանք սովորական ժողովուրդ չեն, իսկ կյանքը ձանձրալի է, ահա և ճամփա են ընկնում իրենց գլխին արկածներ փնտրելու՝ հենց էնպես, հաճույքի համար: Բայց հիմա երկար մտածեցի ու հասկացա, որ էն հեքիաթներում, դե, որ ամենալավն են, որ իսկականից մինչև հոգուդ խորքը մտնում են, իրականում էդպես չէ: Էսպես , որ նայում ես, հա, իբր հեքիաթային մարդիկ ուղղակի վերցրել ու գնացել են էդ ճամփով, ոնց որ դուք ասացիք. մեր ճամփան էլ էստեղով է գնում: Բայց ես մտածում եմ, որ նրանք շատ անգամ կարող էին հրաժարվել ու թողնել գնալ տուն, ինչպես և մենք, բայց ոչ ոք չի նահանջել: Իսկ եթե ինչ-որ մեկն էլ նահանջել է՝ նրանց մասին մենք ոչինչ չգիտենք, որովհետև հեքիաթները նրանց մասին չեն: Հեքիաթները պատմում են մենակ նրանց մասին, ովքեր չեն նահանջել ու հայտնվել են ոչ էնտեղ, որտեղ կուզենային հայտնվել: Ու պետք է ասեմ, որ ոչ բոլորն են երջանիկ ավարտել: Համենայն դեպս , որ էդ հերոսներին հարցնես, էդպես չեն ասի, որ ամեն ինչ լավ է: Թեկուզ հենց ծեր պարոն Բիլբոն. վերադարձավ տուն, սկսեց ապրել իր համար, նայում ես՝ ամեն ինչ լավ է, բայց միևնույն ժամանակ ամեն ինչ փոխվել է, էլ էն չէ, հասկանու՞մ եք: Բայց, իհարկե, ավելի լավ է հենց էդպիսի լավ ավարտով հեքիաթի մեջ ընկնել, թեև կարող է պատահել, որ դա հեքիաթներից ամենալավը չէ: Իսկ մենք, հետաքրքիր է, ի՞նչ հեքիաթի մեջ ենք ընկել:
— Այո, հետաքրքիր է,— համաձայնեց Ֆրոդոն: — Բայց ես դա չգիտեմ: Իսկական հեքիաթում, երևի, այդպես էլ լինում է: Վերցրու յուրաքանչյուր ասք, որ սիրում ես: Դու, հնարավոր է, գիտես կամ կռահում ես, ինչով այն կվերջանա, բայց հերոսները հո չգիտեն: Եվ դու չես էլ ուզում, որ նրանք իմանան:
— Իհարկե, տեր իմ, չես ուզում: Թեկուզ հենց Բերենը. նա մտքով էլ չէր անցկացնում, որ իրեն վիճակված է հասնել Թանգորոդրիմ ու պոկել Սիլմարիլը Երկաթե Թագի վրայից, բայց՝ արեց: Ու էն էլ ասեմ, որ էնտեղ հազարապատիկ ավելի սարսափելի էր, քան էստեղ: Բայց նրա մասին հեքիաթը երկար-երկար է, էնտեղ և՛ ուրախություն կա, և՛ տխրություն, իսկ վերջում, նայում ես, ոչ մեկը, ոչ մյուսը... Իսկ Սիրմարիլը վերջ ի վերջո Էարենդիլիլը ստացավ: Իսկ հետո... Օհ, տեր իմ, ախր ես էդ մասին ո՛չ մի անգամ չէի մտածել. չէ՞ որ էդ Սիրմարիլի մի մասնիկն էլ մեզ մոտ է, էդ բյուրեղապակե անոթում, որ տիրուհին է ձեզ տվել... Ահա՛ քեզ խնդրեմ, մենք, պարզվում է, էդ նույն հեքիաթում ենք, ու այն շարունակվում է: Փաստորեն էդ բոլոր հեքիաթները երբեք չե՞ն ավարտվում:
— Այո, Սեմ, չեն ավարտվում,— պատասխանեց Ֆրոդոն: — Միայն հերոսներն են փողվումփոխվում. գալիս են, ավարտում իրենց գործը, գնում, իսկ հեքիաթը շարունակվում է: Մեր պատմությունն էլ վաղ թե ուշ կավարտվի:
— Ու էդ ժամանակ կկարողանանք հանգստանալ ու քնել,— ասաց Սեմն ու մռայլ ծիծաղեց: — Ախր լուրջ եմ ասում, տեր իմ. քնել, հանգստանալ, իսկ հետո վեր կենալ ու գնալ այգում աշխատելու: Ինձ, իրականում հենց էդ է մենակ պետք, իսկ հերոսություն անել՝ էդ թող ուրիշներն անեն, ես ուր, հերոսությունն ուր: Իսկ ընդհանրապես հետաքրքիր է, մենք հեքիաթի կամ երգի մեջ կհայտնվե՞նք: Դե, արդեն ընկել ենք, էդ պարզ է, ուրիշ բան նկատի ունեմ. էն որ երեկոները բուխարում մոտ նստած պատմում են: Գուցե մեր մասին է՞լ պատմեն, կամ շատ-շատ տարիներ հետո մեծ, հաստ, կարմիր ու սև տառերով գրքից կարդա՞ն: Հայրը կասի. «Իսկ հիմա եկեք լսենք Պահապան Ֆրոդոյի ու Մատանու պատմությունը» Եվ երեխաները կուրախանան. «Օ՜հ, այո, դա մեր ամենասիրած պատմություններից մեկն է: Իսկ Ֆրոդոն շատ քաջ էր, չէ՞, հայրիկ»: — «Այո, տղաս, Ֆրոդոն Հոբիթստանի պատմության մեջ ամենահաճանաչված հոբիթն է եղել, իսկ դա հանա՛ք բան չէ»:
— Ինձ դուր չի գալիս, որ նա էսպես, առանց մի խոսք ասելու կորչում է,— մռայլվեց Սեմը: — Արի ու հասկացիր, թե ինչ կա մտքին: Մանավանդ հիմա, ախր էստեղ ուտելու բան չկա, ի՞նչ պետք է նա գտնի: Համեղ քա՞ր: Էստեղ նույնիսկ մամուռ չի աճում:
— Հանգիստ թող նրան,— ասաց Ֆրոդոն: — Քեզ համար ի՞նչ տարբերություն: Առանց նրա մենք այսքան հեռու չէինք գնա ու անցումն էլ երբեք չէինք գտնի: Ինչպես որ կա, Էնպես էնպես էլ ընդունիր՝ եթե նույնիսկ երկակի խաղ է խաղում, ոչինչ չենք կարող անել:
— Ճիշտ եք ասում, բայց ես ավելի հանգիստ եմ, երբ նա աչքիս առաջ է,— չէր հանգստանում Սեմը: — Մանավանդ, եթե երկակի խաղ է խաղում: Հիշու՞մ եք, ոնց նա հրաժարվեց պատասխանել, հսկու՞մ են անցումը, թե՞ ոչ: Եվ ահա խնդրեմ, հրեն աշտարակը: Հնարավոր է դատարկ է, հնարավոր է և է՝ ոչ: Գուցե նա նրանց մո՞տ է գնացել. դե նրանց, ովքեր աշտարակում նստած են, օրքերի, կամ չգիտեմ էլ ում...
— Չէ, չեմ կարծում,— ասաց Ֆրոդոն,— եթե նույնիսկ մտքին վատ բան կա՝ և երևում է, այդպես էլ կա, դու, միևնույնն է, սխալվում ես: Ո՛չ օրքերին, ո՛չ էլ Սաուրոնի մյուս սպասավորներին նա չի բերի: Այլապես ինչու՞ պետք է նա այսքան երկար սպասեր, բերեր հասցներ այստեղ, մանավանդ նամանավանդ, որ այդքան վախենում է այս երկրից: Հարյուր անգամ կարող էր մեզ մատնել մեր հանդիպելու պահից սկսած... Ոչ, եթե ինչ-որ բան էլ մտածել է, ապա հույսը դրել է իր վրա ու կանի իր ձևով՝ սուսիկ -փուսիկ:
— Դե լավ, երևի դուք ճիշտ եք, տեր իմ,— ասաց Սեմը: — Բայց , եթե էդպես է, դրա մեջ ուրախանալու բան չկա: Նա ինձ, չեմ կասկածում, փտած փորոտիքի համար էլ կմատնի օրքերին: Բայց ես ախր մոռացել եմ. Բա Սքանչելի՛ն: Չէ, հենց սկզբից էլ նրա ճակատին գրված էր. «Տվեք Սքանչելին խեղճ Սմեագորլին»: Ու եթե մտքում մի բան կա, ապա հաստատ էդ ուղղությամբ: Բայց ինչու՞ նա մեզ էստեղ բերեց: Չէ, ավելի պարզ հարց տվեք, Էդ մեկը չգիտեմ:
— Դե նա, երևի, ինքն էլ չգիտի ինչու,— ասաց Ֆրոդոն: — Գլխում այնպիսի խառնաշփոթ է, որ դժվար , թե այնտեղ ինչ-որ հստակ պլան հասունանա: Կարծում եմ, նրա գլուխը հիմնականում զբաղված է իր Սքանչելին Թշնամուց փրկելու մտքերով, պահպանում է այն, քանի դեռ կարողանում է: Եթե Թշնամին ստանա Մատանին, Գոլլումի համար ամեն ինչ կվերջանա: Մյուս կողմից էլ ժամանակ է ձգում ու սպասում հարմար պահի:
— Դե ես էդպես էլ ասում էի՝ Լպրծունն ու Գարշելին,— գլխով արեց Սեմը: — Ինչքան մոտենում ենք թշնամական հողերին, էնքան Գարշելին ավելի է գլուխ բարձրացնում: Հիշեք իմ խոսքը. հենց որ հասնենք անցումին, նա իր Սքանչելին էդտեղից էն կողմ էդպես հանգիստ բաց չի թողնի, անպայման ինչ-որ մի բան կհնարի:
— Անցումին դեռ պետք է հասնել,— նկատեց Ֆրոդոն:
— Ճիշտ է չենք հասել, ու հենց դրա համար հիմա պետք է ավելի ուշադիր լինել: Հենց քնեցինք, Գարշելին հո էստեղ է ու էստեղ: Դե ես էդ իմ մասին եմ ասում, իսկ դուք, տեր իմ, կարող եք հանգիստ քնել, կուրախացնեք ինձ: Ես ձեզ կհսկեմ: Մենակ մոտ նստեք ու մի անհանգստացեք, հիմա ես ձեզ կգրկեմ՝ ու հապա թող մեկը առանձ առանց ձեր հավատարիմ Սեմի իմացության համարձակվի ձեզ դիպչե՛լ:
— Քնել,— ասաց Ֆրոդոն ու հառաչեց, նման մի ճամփորդի, ով անապատում զովաշունչ կանաչ միրաժ է տեսնում: — Այո, թերևս, հաճույքով կքնեմ... Նույնիսկ այստեղ:
— Քնեք, տեր իմ, դրեք ձեր գլուխն իմ ծնկներին ու քնեք:
Այդպես էլ գտավ նրանց Գոլլումը, երբ մի քանի ժամ հետո վերադարձավ. նա դուրս սողաց առջևում խտացած խավարից ու սողեսող մոտեցավ քնածներնքնածներին: Սեմը նստած էր, հենված ժայռին ու ծանր շնչում էր քնի մեջ, իսկ խորը քնած Ֆրոդոն պառկած էր գլուխը նրա ծնկներին դրած: Սեմի թուխ ձեռքը ծածկում էր Ֆրոդոյի գունատ ճակատը, մյուս ձեռքը նա դրել էր տիրոջ կրծքին: Երկուսի դեմքերն էլ խաղաղ էին ու անվրդով:
Գոլլումը նայեց նրանց, և հանկարծ նրա նիհար, սոված դեմքին տարօրինակ արտահայտություն հայտնվեց: Աչքերի գիշատիչ կրակը հանգավ. դրանք խամրեցին գունաթափվեցին և դարձան ծեր ու հոգնած: Հանկարծ նա ցնցվեց, ասես ցավից, ապա շրջվեց, նայեց անցումի կողմը և գլուխն օրորեց. թվում էր, նրա մտքում ինչ-որ ներքին վեճ է ընթանում: Հետո մոտեցավ ու դողացող ձեռքով նրբորեն դիպավ Ֆրոդոյի ծնկին՝ ավելի շուտ ոչ թե դիպավ , այլ շոյեց: Եթե քնածներն այդ պահին նրան տեսնեին, կմտածեին, որ իրենց առջև զառամյալ, հյուծված, տարիքն անցած մի անծանոթ հոբիթ է, ով վաղուց կորցրել է իր հարազատներին ու ընկերներին, ընդմիշտ բաժանվել իր մանկության տարիների թարմ մարգագետիններից ու զրնգուն առվակներից և վերածվել սովահար, խղճալի ու թշվառ մի ծերունու...
Գոլլումի հպումներից Ֆրոդոն շարժվեց ու կամացուկ ճչաց քնի մեջ: Սեմը նույն վայրկյանին արթնացավ, տեսավ Գոլլումին ու մի բան հասկացավ՝ որ վերջինս «ձեռք է տալիս» տիրոջը:
Ֆրոդոն նայեց Սեմին:
— Այո, տեր իմ, եղել է նման բան,— խոստովանեց Սեմը: — Ճիշտն ասած լեզվիցս թռավ, բայց հասկանում եք, արթնանում եմ՝ եմ, իսկ նա ձեզ ձեռք է տալիս: Արդեն ներողություն եմ խնդրել, բայց, երևում է, իզուր:
— Ժամանակ եք գտել վիճելու,— հանդիմանեց Ֆրոդոն: — Եկեք հաշտվենք ու մոռանանք այդ մասին: Ահա թե ինչ, Սմեագորլ. կարծես թե ժամանակը եկել է, դու քո խոստումը կատարեցիր: Շարունակությունն ինքներս էլ կգնանք, ճի՞շտ է: Ուր գնալ, հասկանալի է, անցումն արդեն երևում է, և եթե ուրիշ ինչ-որ արտառոց բան չկա, նշանակում է, դու քո գործն արել ես: Կարող ես վերադառնալ և գնալ այնտեղ, որտեղ կարելի է ուտել ու հանգստանալ, որտեղ թշնամու սպասավորները քեզ չեն բռնի: Օրը կգա, և ես քեզ վարձահատույց կլինեմ՝ ես կամ մեկ ուրիշը, ով ինձ հիշում է: