Changes

Դավիթ Կոպպերֆիլդ

Ավելացվել է 4 բայտ, 08:16, 22 Օգոստոսի 2015
==ԺԸ․ ԼԸ. գլուխ==
Ընկերության լուծվելը
==ԺԹ․ ԼԹ. գլուխ==
Ուիկֆիլդ և Հիպ
Երկարատև վհատությունս վերջ ի վերջո վրդովեց տատիս, և նա բարվոք համարեց Դուվր ուղարկել ինձ՝ իբր թե աչքի անցնելու իր ծովափնյա կոտեջը և ավելի երկարատև պայման կապելու վարձվորի հետ։ Ջենետն այժմ մրս․ Ստրոնգի մոտ էր ծառայում, ուր ես ամեն օր տեսնում էի նրան։ Դուվրից հեռանալիս նա դեռ երկմիտ էր արդյոք ընդմի՞շտ թշնամի մնա արական սեռին, որին վաղուց սովորել էր ատել, թե՞ հաշտվի՝ ամուսնանալով մի նավաստու հետ։ Սակայն վճռեց չամուսնանալ, և կարծեմ՝ ոչ թե սկզբունքին հավատարիմ մնալու համար, այլ որովհետև մի առանձին սեր չէր զգացել դեպի նավաստին։
Թեև միս Միլսից բաժանվելը դժվար էր, բայց ես սիրով ընդունեցի տատիս առաջարկը, որ ինձ առիթ էր տալիս մի քիչ հանգիստ վայելելու Ագնեսի մոտ։ Ես դիմեցի բարի դոկտորին, խնդրելով միայն երեք օրվա արձակուրդ, և նա ինձ խորհուրդ տվեց ավելի երկար բացակա լինել։ Սակայն գործելու եռանդս այնքան մեծ էր, որ երեք օրորվ օրով բավականացա և գնալուս խնդիրն որոշվեց։
Համայնքում վարած պաշտոնիս հետ սերտ կապ չուներ այդ եռանդը։ Ճշմարիտն ասեմ՝ մեր համբավը շատ գովելի չէր առաջնակարգ պրոկտորների շարքում, և մեր գրասենյակն արագ֊արագ իր անկմանն էր մոտենում։ Մր․ Ջորկինսի օրով գործերի ընթացքը փայլուն չէր, և թեպետ դա մր․ Սպընլոյի արթուն ու ժիր աջակցությամբ փոքր ի շատե շտկվել էր, բայց ոչ այնքան, որ այդ հմուտ առաջնորդի վաղահաս մահով չխախտվեր։ Այժմ սկսեց զգալի կերպով վատանալ։ Մր․ Ջորկինսը, չնայած գրասենյակում վայելած հռչակին, մի անորոշ ու ծույլ մարդ էր, և մեր անձուկ շրջանից դուրս ոչ մի ազդեցիկ վարկ չուներ։ Այժմ ես նրա ձեռքի տակ էի աշխատում և նրա սպառած քթախոտի քանակն ու նրա դանդաղ շարժումները տեսնելով, ավելի քան երբևէ տատիս վճարած հազար ոսկին ափսոսում։
Մր․ Միկաբրի դեմքի կնճռոտվելն ապացույց էր, որ նա գոհ չէ իր պաշտոնից։ Ես պատասխանեցի, թե ամենևին չեմ վշտանում․ նրա կասկածը փարատվեց և աջս սեղմեց։
― Սակայն հավատացեք, սիրելի Կոպպերֆիլդ, ― ասաց մր․ Միկաբրը, ― ես հափշտակված եմ միս Ուիկֆիլդով։ Նա մի գերազանց օրիորդ է, շատ շնորհալի, առաքինի ու չափազանց սրտացավ։ Պատիվս վկա, ― գոչեց մր․ Միկաբրը, իր մատի ծայրը համբուրելով ու ջենտլմենի պես գլուխ տալով, ― ամենախորհին ամենախորին մեծարանքս միս Ուիկֆիլդին։ Այո՜։
― Շատ ուրախ եմ, ― ասացի ես։
― Աստված իմ, չէ՞ որ նա մի թռչնիկի պես վախկոտ է։ Եվ եթե այն քույրերը չկամենան ասածներս ընդունել․․․ չէ՞ որ պառավ օրիորդները երբեմն ուրույն քմահաճույք են ունենում։
― Չեմ կարծում, Տրոտուդ, որ պետք լինի երկար մտածել այս մասին, ― ասաց Ագնեսը հեզահամբյուր հայացքով։ ― Աշխատեցեք միայն լավ կշռել, որ ինչ քայլ էլ անելու լինեք, ազնիվ լինի, և երբ տեսնեք որ ազնիվ է, մի տատնվեքտատանվեք, իսկույն արեք։
Վարանումս անհետացավ։ Թեթևացած սրտով, անելու քայլիս ահագին խորհուրդը պարզ տեսնելով, նստեցի նամակը գրելու և ամբողջ երեկոն դրա շարադրությանը նվիրեցի․ այդ նշանավոր գործի համար Ագնեսը իր գրասեղանն ինձ տվեց։ Բայց նախ ներքև իջա մր․ Ուիկֆիլդին և Ուրիաս Հիպին տեսնելու։
Ուրիասին տեսա դեռ գաճի հոտ բուրող գրասենյակում, որ նոր էր շինված պարտեզի մեջ․ անչափ ստոր ու գարշելի թվաց ինձ նրա դեմքը՝ թղթերի ու գրքերի դեզերում։ Նա ինձ իր քծնի շարժումներով ընդունեց և այնպես ձևացրեց, իբր թե գալուս մասին բան չի լսել մր․ Միկաբրից․ բայց ես հարկավ չհավատացի։ Մտանք մր․ Ուիկֆիլդի սենյակը, որ նախկին սենայկի սենյակի միայն ստվերն էր, որովհետև բոլոր ընտիր կահկարասին նոր ընկերոջ մոտ էր տարված։ Ուրիասը կրակի առջև կանգ առավ, իր մեջքը տաքացնելով ու կզակը շփելով, մինչ մր․ Ուիկֆիլդն ու ես ողջունում էինք իրար։
― Դուք, իհարկե, մեզ մոտ կմնաք այս գիշեր, ― ասաց մր․ Ուիկֆիլդը, մի ակնարկ նետելով Ուրիասին՝ կարծես նրա հաճությունն իմանալու համար։
Մրս․ Հիպը ուժեղ փռշտաց ու սկսեց հյուսել։
Նա ոչ մի րոպե իր հյուսվածքը վայր չդրեց, ոչ էլ մեզնից հեռացավ։ Ես բավական վաղ էի եկել, և մինչև ճաշը դեև թեև երեք֊չորս ժամ կար․ բայց նա շարունակ նստած էր, և նրա ճաղերի շարժումն այնպես միակերպ էր, ինչպես ավազի շարժումը մի ավազե ժամացույցում։ Նա նստած էր վառարանի մի կողմը, ես նստած էի սեղանի առջև, իսկ Ագնեսը վառարանի մյուս կողմը՝ փոքր֊ինչ ինձանից հեռու։ Հենց որ ես նամակիս վրա լուռ մտածելով աչքերս վերցնում էի ու Ագնեսի խոհուն դեմքին հանդիպում, որ իր հրեշտակային արտահայտությամբ խրախույս էր ծորում սրտիս մեջ, նույն վայրկյանին զգում էի, որ պառավի չար աչքը վրաս էր նայում, ապա իսկույն Ագնեսի վրա էր անցնում, հետո նորից իմ վրա և հետո արագ իր հյուսվածքի վրա ընկնում։ Այդ հյուսվածն ի՞նչ էր, չգիտեմ, որովհետև անտեղյակ եմ այդ արհեստին․ բայց նա ինձ մի ուռկան էր թվում, իսկ երկայն ճաղերը շարժելով կրակի մոտ նստած մրս․ Հիպը՝ մի չար վհուկ, որ իսկույն պատրաստ էր որսը բռնել, եթե միայն չվախենար մոտակա բարի հրեշտակից։
Ճաշի ժամանակ էլ նա մեր վրա միևնույն անքթիթ աչքով էր հսկում։ Ճաշից հետո նրա տեղը որդին բռնեց, և երբ մր․ Ուիկֆիլդն ու ես Ուրիասի հետ մենակ մնացինք, նա շարունակեց լրտեսել ինձ, գարշելի ցնցումներ անելով, որոնց հազիվ էի դիմանում։ Նույն բանը հյուրասենյակումն էլ կրկնվեց, ուր մայրն եկավ հյուսելու և դիտելու․ երբ Ագնեսը նվագում կամ երգում էր, միս Հիպը շտապում էր դաշնամուրի մոտ նստել։ Մի անգամ նա խնդրեց, որ Ագնեսը մի հայտնի բալադ երգե, որից, իր ասելով, Ուրիասը միշտ զմայլված է մնում (Ուրիասն այդ միջոցին հորանջում էր բազկաթոռում)․ հետո որդուն նայեց և Ագնեսին ասաց, թե որդին հափշտակված էր։ Պարզ էր, որ նա իր վրա դրված որոշ պարտք էր կատարում։
Այսպես տևեց մինչև կես֊գիշեր։ Մայրն ու որդին երկու ահռելի չղջիկների պես իրենց ներկայությամբ ամբողջ տունն ապականում էին և այն աստիճան ինձ գրգռում, որ ես գրեթե չկարողացա քնել։ Հյուսելն ու հսկելը առավոտյան նորից սկսվեց և ամբողջ օրը տևեց։
Գոնե մի տասը րոպե Ագնեսի հետ ազատ խոսելու ժամանակ չգտա և միայն նամակս հազիվ նրան ցույց տվի։ Երեկոյան խնդրեցի նրան, որ միասին զբոսնելու գնանք, սակայն մրս․ Հիպն իսկույն սկսեց իր ցավերի սաստկանալը առաջ բերել, և Ագնեսը հիվանդին կարեկցելով՝ լավ համարեց նրա հետ մնալ։ Երեկոյան դեմ ես մենակ դուրս ելա մտածելու, թե ի՞նչ անեմ ― արդյոք լա՞վ է, որ մինչև այժմ թաքցում եմ Ագնեսից, ինչ որ Որիաս Ուրիաս Հիպն ասել էր ինձ Լոնդոնում։ Այդ հրեշի դիտավորությունը սկսել էր սաստիկ տանջել ինձ։
Դեռ նոր էի Բամսգեթի ճանապարհով քաղաքից դուրս եկել, երբ մի ձայն լսեցի, որ անունս էր տալիս իմ հետևից։ Շուռ եկա։ Կանչողի մաշված վերարկուն ու ճոճվող մարմինը նշմարելուս պես իմացա, թե ո՞վ է։ Կանգ առա Ուրիաս Հիպին սպասելու։
― Դահճին, ― ասացի ես։ ― Այն հետին արարածին, որ կարող էր միտքս ընկնել (պիտի խոստովանեմ, որ իսկապես Ուրիասի դեմքն էր, որ հիշեցրեց ինձ դահճին)․․․ Ես նշանված եմ մի ուրիշ օրիորդի հետ։ Հուսամ որ այսքանը ձեզ բավական է։
Աղնի՞վ Ազնի՞վ խոսք, ― ասաց Ուրիասը։
Ուզում էի խոսքերս բարկանալով հաստատել, բայց նա ձեռքս ամուր բռնեց ու սեղմեց։
― Է՜յ, պատվական ընկեր, ― գոչեց վերջապես Ուրիասը։ ― Ես եմ այժմ առաջարկում մի բաժակ, և խոնարհաբար կցանկանայի, որ բաժակները լիքը լցվեն, որովհետև աշխարհիս ամենաչքնա՜ղ օրիորդի կենացը պիտի խմենք։
Ագնեսի խեզճ խեղճ հոր ձեռքին բաժակը դատարկ էր։ Նա բաժակը վայր դրեց, աչքերը պատի պատկերին հառեց, իր ճակատը ձեռքով ծածկեց ու ետ ընկավ բազկաթոռի մեջ։
― Ես մի խոնարհ էակ եմ և արժանի չեմ նրա կենացն առաջարկել, ― շարունակեց Ուրիասը, ― բայց պաշտո՜ւմ եմ նրան․․․ երկրպագո՜ւմ։
― Զգուշացեք, ասում եմ ձեզ, ― գոռաց Ուրիասը, շարունակելով ինձ դիմել։ ― Եթե դրա բերանը չփակեք, դուք այլևս դրա բարեկամը չեք։ Եվ ինչո՞ւ պիտի լռեք, մր․ Ուիկֆիլդ։ Պիտի լռեք, որովհետև աղջկա հայր եք։ Դուք ու ես գիտենք, ինչ որ գիտենք։ Գիտե՞նք, թե ոչ։ Լավ է քնած շներին չզարթնեցնեք․․․ ո՞ւմ է հարկավոր զարթնեցնել նրանց։ Մի՞թե չեք տեսնում, որ ես այնքան խոնարհ եմ, ինչքան որ կարելի է խոնարհ լինել։ Ասում եմ ձեզ, եթե անչափ հեռու գնացի, ինքս էլ ցավում եմ դրա համար։ Էլ ի՞նչ եք ուզում ինձնից, սըր։
― Օ՜հ, Տրոտուդ, Տրոտուդ, ― բացականչեց մր․ Ուիկֆիլդը, ձեռքերը գալարելով։ ― Մի՞թե ես այսպես էի, երբ դուք ինձ առաջին անգամ տեսաք։ Այն ժամանակ էլ իմ անկումը սկսվել էր, բայց որքա՜ն տխուր, ի՜նչ թշվառ ճանապարհ եմ անցել այնուհետև։ Թուլությունս եղավ իմ կորստյան պատճառը։ Հիշողոըթյա՜ն Հիշողությա՜ն թուլություն, մոռացությա՜ն թուլություն։ Միակ զավակիս մոր մահվան տխուր հիշատակն ինձ համար հիվանդություն դարձավ, զավակիս սերը, ամեն բան մոռացնելով, նմանապես հիվանդություն դարձավ։ Ինչ բանի որ կպա, իմ ցավով վարակեցի։ Թշվառացրի այն էակին, որին սիրում եմ ամենից շատ․․․ և դուք գիտեք, թե ինչպե՜ս եմ սիրում։ Կարծեցի, թե այս աշխարհում կարելի է միայն մեկին սիրել և ուրիշ ոչինչ չսիրել․ կարծեցի, թե կարելի է միայն մեկին ողբալ, միայն մի էակի, որ այս աշխարհից մեկնել է, և չլինել մյուս ամեն սգավորների ցավին ողբակից։ Եվ այսպես ահա բոլոր կյանքս մաշեցի։ Ես իմ հիվանդոտ, երկչոտ սիրտը գիշատեցի․ նա էլ իր հերթին ինձ գիշատելով իր վրեժը լուծեց։ Ես ստոր եմ վշտիս մեջ, ես ստոր եմ սիրուս մեջ, ստոր նաև մարդկային վշտին ու սիրույն անտարբեր լինելուս համար։ Տեսեք, թե ինչ զազիր ավերակ եմ, և ատեցեք ինձ, փախեք ինձնից։
Նա ընկավ աթռի վրա ու սկսեց հեկեկալ։ Ծայրահեղ հուզումն արդեն անցել էր։ Ուրիասն իր անկյունից դուրս ելավ։
― Ինքս էլ այն բոլորը չգիտեմ, ինչ որ հիմարաբար արել եմ, ― ասաց մր․ Ուիկֆիլդը, ձեռքերը մեկնելով, ասես թե աղաչելու, որ ես իրեն չդատապարտեմ։ ― Բայց դա գիտի, դա, որ միշտ իմ կողքին էր, միշտ էլ իմ չար թելադիրն ու սադրիչն էր։ Տեսնում էք, թե ինչպես է երկանաքարի ծանրությամբ իմ վզին նստել։ Տեսնում էք դրան իմ տանը, տեսնում էք բոլոր գործերիս տեր դարձած։ Մի րոպե առաջ լսեցիր դրան։ Էլ ի՞նչ կարող եմ ասել ձեզ։
― Այդքանն էլ շատ է, կարող էիք դրա կիսովն էլ բավականանալ և կամ բնավ ոչինչ չասել, ― նկատեց Ուրիասը թե՛ սպառնական և թե՛ քծնի եղանակով։ Ձեր լեզուն հարկավ գինուց է բացվել, սակայն վաղն ուշքի կգաք, սըր։ Եթե ես էլ ավելի բան ասացի, ի՞նչ վնաս։ Չէ՞ որ ասածս ետ առա։
Դուռը բացվեց և Ագնեսը, որ բոլորովին գունատ էր, հանդարտ ներս մտնելով, խեղճ հոր վզին փարվեց ու արիաբար ասաց նրան․
==Ի․ Խ. գլուխ==
Թափառականը
Եկեղեցու աստիճանների վրա մի մարդ տեսա, որ կռանալով մի հակ դրեց ձյունի վրա և ուղղվեց․ նրա դեմքն ու կնոջ դեմքը միաժամանակ նշմարեցի։ Հազիվ էի զարմանքից ուշքի եկել, երբ նա գլուխը բարձրացրեց, ներքև իջավ և ինձ դիմեց։ Երես առ երես կանգնած էինք ես ու մր․ Պեգգոտին։
Այն ժամանակ հիշեցի, թե կինն ով էր։ Մարթան էր, որին Էմլին մի գիշեր փող էր տվել խոհանոցում։ Մարթա էնդլը․․․ Էնդլը․․․ որի հետ, Հեմի ասելով, ծերունի մարդը մի վայրկյան էլ չէր ուզի տեսնել իր սիրելի թոռնիկին, եթե օվկիանում թաղած բոլոր գանձերն էլ իրեն տալու լինեին։
Ջերմ֊ջերմ իրար ձեռք սեղմեցինք։ Մի քանի վայրկյան ոչ նա էր մի բառ արտասանում, ոչ էլ ես։
― Երբ աղջիկը․․․ կորավ, մաստր Դեվի, կարծեցի, թե տղան դեպի այն ափերն է տարել նրան։ Ո՞վ գիտի՝ ինչ հրաշքներ պատմած կլիներ այն երկրների մասին․ երևի կասեր, թե մի լեդի կդարձնի նրան այն կողմերում։ Երբ մենք տղայի մորը տեսնելու գնացինք, իսկույն հասկացա, որ բանը ճիշտ այդպես պատահած կլինի։ Եվ ես նեղուցն անցա ու ամպերից ընկածի պես՝ Ֆրանսիայի ափն իջա։
Այդ րոպիեն րոպեին նկատեցի, որ դուռը մի քիչ բացվեց ու ձյան քուլաները ներս ընկան։ Հետո մի քիչ ավելի բացվեց, մի ձեռք նրան կիսաբաց էր պահում։
― Ես գտա մի անգլիացի, մի պաշտոնյա ջենտլմեն, ― շարունկեց մր․ Պեգգոտին, ― ասացի նրան, թե եկել եմ եղբորս աղջկան փնտրելու։ Նա ինձ մի քանի թղթեր տվեց․․․ ինքս էլ չգիտեմ՝ ինչպե՞ս են կոչվում այդ թղթերը․․․ որ կարողանամ ազատ ման գալ․ փող էլ ուզեց տալ, բայց շնորհակալ եղա, չընդունեցի, ասելով թե կարոտ չեմ։ Լա՜վ մարդ էր, մաստր Դեվի։ «Ես ձեր մասին կգրեմ, ― ասաց նա, ― կպատմեմ շատերին, որոնք գնալու են ձեր ճամփով, այնպես որ՝ ուր էլ հասնեք, կիմանան, և դուք օտար երկրում մենակ չեք մնա»։ Ինչքան որ լեզուս բացվեց, շնորհակալություն հայտնեցի նրան ու սկսեցի չափչփել ֆրանսիական աշխարհը։
― Մի՞թե կարելի է, որ մր․ Պեգգոտիի նման մի բարի մարդ ամեն տեղ ընկեր չգտներ։
― Հենց որ գալիս էի մի քաղաք, ― շարունկեց նա, ― մի իջևանի բակ էի մտնում ու սպասում, մինչև մի անգլերեն իմացող մարդ գտնեմ․ միշտ էլ գտնվում էր։ Այնուհետև պատմում էի նրան, թե եղբորս աղջկան փնտրելու եմ դուրս եկել․ նա էլ ասում էր, թե ինչ նշանավոր մարդիկ են իջևանել հյուրանոցում։ Այնուհետև նայում էի, որ մտնող֊ելնող հյուրերի մեջ մեր աղջկան նման մի աղջիկ տեսնեմ։ Երբ տեսնում էի, որ մեր Էմլին նրանց մեջ չի, հեռանում էի մի ուրիշ տեղ։ Իմ համբավը տարածվել էր խեղճ մարդկանց մեջ, այնպես որ՝ մի նոր գյուղ մտնելուս պես իմանում էի, որ իմ մասին արդեն լսել են։ Իսկույն հրավիրում էին, որ իրենց տնակի առջև նստեմ, աղ ու հացով հարգում էին ու քնելու տեղ տալիս։ Մայրեր կային՝ Էմլիիս հասակով աղջկա տեր, որոնք սպասում էին ինձ, մաստր Դեվի, գյուղի տափում, մեր Փրկչի Խաչի մոտ, որ հյուրասիրություն շնորհեն ինձ։ Մայրեր էլ կային, որոնց աղջիկը մեռել էր։ Եվ միայն աստաված աստված գիտի, թե որքա՜ն այդ մայրերը բարեգութ էին դեպի ինձ։
Դռան մոտ կանգանածը Մարթան էր։ Ես պարզ նշմարեցի նրա գունատ դեմքը․ նա ագահությամբ ականջ էր դնում։ Վախենում էի, որ մր․ Պեգգոտին, մեջքը շուռ տալով, հանկարծ նրան կտեսնի։
― Շնորհակալ եմ, սըր, ― ասաց նա, ― ուշք մի դարձրեք վրաս։
Մի վայրկյանից հետո նա իր աջը սրտին դրեց ու պատմությունը շարունկեց։շարունակեց։
― Երբեմն էլ, լուսադեմին, մղոններով ուղեկցում էին ինձ, և երբ մնաս բարովի ժամանակ ասում էի․ «Շատ շնորհակալ եմ ձեզնից․ աստված ձեր տունը շե՜ն պահի», նրանք կարծես հասկանում էին ինձ ու սիրով պատասխան տալիս։ Վերջապես մինչև ծովը հասա։ Էլ ավելորդ է ասել, որ ինձ նման նավաստու համար Իտալիա անցնելը դժվար բան չէր։
Այդ երկիրն էլ մյուսի պես՝ սկսեցի մենակ ու ոտքով չափչփել։ Իտալացիք էլ լավ մարդիկ էին, և ես քաղաքից քաղաք թափառելով, գուցե մինչև Իտալիայի մյուս ծայրն անցնեի, եթե չլսեի, թե զվիցերական լեռներում աղջկան տեսել են։ Մի տղա, որ երիտասարդի սպասավորին ճանաչում էր, պատմեց ինձ, թե երեքին էլ միասին այնտեղ է տեսել․ նա ինձ հայտնեց, թե ինչպե՞ս են ճամփորդում, և ասաց, թե որտե՞ղ կարելի է գտնել նրանց։ Ես դեպի այն սարերը դիմեցի, մաստր Դեվի, գիշեր֊ցերեկ քայլելով։ Եվ որքան ես շատ էի գնում, այնքան էլ կարծես սարերն ինձնից փախչում էին։ Բայց վերջապես հասա նրանց ու անցա։ Եվ հենց որ այն տեղին մոտեցա, ուր լսծիս լսածիս նայելով նրանք պիտի իջած լինեին, սկսեցի մտածել ինքս ինձ․ «Ի՞նչ անեմ, երբ որ տեսնեմ Էմլիին։
Մեզ լրտեսող Մարթա Էնդլը, չնայելով սառ քամուն, դեռ շեմքի մոտ կանգնած էր ու ձեռքի շարժումով ինձ աղաչում էր, որ իրեն դուրս չանեմ։
==Ա․ ԽԱ. գլուխ==
Դորայի հորաքույրները
Վերջապես պատասխան եկավ երկու պառավ լեդիներից։ Նրանք հարգանք էին մատուցում մր․Կոպպերֆիլդին մր․ Կոպպերֆիլդին ու հայտնում, թե շատ լուրջ ուշադրության են առել նրա նամակը, «երկու կողմի շահերն էլ լավ կշռելով»։ Այս դարձվածքը բավական տագնապիչ երևաց ինձ՝ ոչ թե նրա համար, որ քույրերն արդեն մի անգամ այդ գործ էին ածել մի հայտնի ընտանեկան գժտության մասին խոսելիս, այլ, որովհետև կյանքումս միշտ ստուգել ու ստուգում եմ, որ այդ սովորական ոճերը հրափամփշտի նման են ― մի անգամ թողվելուց հետո այնպիսի գույներ ու ձևեր են ընդունում, որ սկզբնականից բոլորովին տարբեր են։ Քույրերն ավելացնում էին, թե անհարմար են դատում «գրով» հայտնել իրենց կարծիքը մր․ Կոպպերֆիլդի առաջարկած խնդրի մասին, բայց եթե մր․ Կոպպերֆիլդը հաճի մի օր իրենց մոտ գալ (մանավանդ մի հավատարիմ ընկերոջ հետ), նրանք սիրով այդ նյութի մասին կբանակցեն։
Մր․ Կոպպերֆիլդը անմիջապես բարեհաճեց պատասխանել օրիորդ Սպընլոներին, իհարկե, խորին հարգանքով, թե պատիվ կունենա այսինչ օրն այցելել նրանց իր հավատարիմ բարեկամի հետ, որը է Տեմպլում ծառայող պաշտոնյա մր․ Թոմաս Տրեդլսը։ Այս նամակն առաքելուն պես՝ մր․ Կոպպերֆիլդը մի սաստիկ ջղային գրգիռ ստացավ, որ և մինչև սահմանված տեսության օրը շարունակվեց։
Հոգեկան տագնապիս զորանալուն նպաստում էր և այն հանգամանքը, որ այդ խորհրդավոր օրերում ես միս Միլսի անգին օգնությունից զրկված էի։ Մր․ Միլսը, որ միշտ իմ երջանկության հակառակ էր (գոնե ինձ այդպես էր թվում) այժմ մի ծայրահեղ բան էր մտածել, այն է՝ գնալ Հնդկաստան։ Ասացեք, խնդրեմ՝ ինչո՞ւ պիտի Հնդկաստան գնար, եթե ոչ ինձ զայրացնելու համար։ Իրավ է, նա աշխարհիս ուրիշ մասերից և ոչ մեկի հետ որևէ գործով չէր կապված, բացի միայն Հնդկաստանից, ուր մի քանի առևտրական շահեր ուներ։ Ի՞նչ էին արդյոք այդ առևվտրի նյութերը՝ ոսկեթել շալե՞ր, թե փղի ատամնե՞ր, չգիտեմ․ հայտնի էր միայն, որ երիտասարդության ժամանակ Կալկաթա էր հանդիպել և այժմ ուզում էր նորից գնալ մի ընկերակից վաճառականի պաշտոնով։ Այդ բոլորն ինձ համար մի մազի չափ նշանակություն չուներ։ Բայց և այնպես նա գնում էր, հետն էլ միս Միլսին տանում, որն այժմ գավառ էր մեկնել՝ ազգականներին մնաս բարով ասելու։ Նրանց տան վրա արդեն անթիվ հայտարարիչ տոմսակներ էին կպցված, թե «այս տունը վարձու է տրվում, կարող է վաճառվել», և թե «կահ֊կարասիքը (ուրեմն և լվացքի տաշտը) կարելի է աճուրդով գնել»։ Ահա մի երկրորդ երկրաժարժ երկրաշարժ ոտքերիս տակ, մինչ առաջինից էլ ես դեռ ուշքի չէի եկել։
Սաստիկ վարանել էի, թե այդ հանդիսավոր օրվա համար ինչպե՞ս հագնվեմ․ մի կողմից ուզում էի շքեղ պճնվել, մյուս կողմից, վախենում, որ մի ավերոդ զարդարանքով անգործնական ու թեթևսոլիկ մարդ կերևամ քույրերին։ Վերջապես, միջին, ոսկի ճանապարհն ընտրեցի․ տատս հավանեց ընտրությունս, և երբ Տրեդլսն ու ես ներքև էինք իջնում, մր․ Դիկը մեր հետևից մի մուճակ շպրտեց, հաջողություն մաղթելով։
― Ամենևին։ Ոչ մի կերպ։ Անգամ եթե այստեղից մինչև Պուտնի հիսուն լիտրանոց կշիռ կրեմ գլխիս վրա, դարձյալ նրանք այդ բեռից ազատվելուն պես կդիզվեն։ Չես կարող երևակայել, Կոպպերֆիլդ, թե մազերս որքան համառ են։ Ես մի չարացած ոզնու նման եմ։
Ճար չկար, սիրտս փոքր֊ինչ նեղացած էր, բայց ընկերոջս անկեղծությունը հիացրեց ինձ։ Ասացի նրան, թե նրա բարությունը հարգում եմ և նկատեցի, թե նրա մազերն իր բնավորության ամբողջ համառությունը խլած կլինեին, որովհետև դրա հետքն անագամ անգամ չէր երևում նրա հոգում։
― Է՛հ, ― ասաց Տրեդլսը ծիծաղելով, ― հավատացնում եմ քեզ, Կոպպերֆիլդ, արդեն վաղուց է, որ չարչարվում եմ այս տնաքանդ մազերից։ Հորեղբորս կինը տեսնել անգամ չէր կարող սրանց։ Ասում էր, թե նայելուց անգամ զայրանում է։ Գիտենայիք, Սոֆիին սիրահարվելուս միջոցին ինչեր եմ քաշել մազերիս պատճառով։
― Այդ ինչ անտանելի աղջիկ է, ― նկատեցի ես։
― Կներես, Կոպպերֆիլդ, ― ասաց Տրեդլսը։ Սառան հիանալի աղջիկ է, թեև անչափ դյուրազգաց։ Սակայն նրանք բոլորն էլ այդպես են։ Սոֆին հետո ինձ ասաց, թե ոչ մի լեզվով չի կարելի այն խղճահարությունը պատմել, որ զգացել էր հիվանդ Սառային խնամելիս։ Ես փորձովս կարող եմ դատել, թե ինչ պիտի զգացած լիներ, որովհետև մի ոճրագործ էի համարում ինձ։ Սառային փոքր֊ինչ կազդուրելուց հետո պետք եղավ մյուս ութին էլ լուրը հայտնել․ և ադա դա ամեն մեկին սաստիկ հուզեց։ Երկու փոքրիկ քույրերը, որոնց դաստիարակը Սառան է, միայն նորերս դադարեցին ինձ ատելուց։
― Սակայն, անշուշտ, բոլորն էլ այժմ հետդ հաշտված կլինեն։
Հարկավ ես այն ժամանակ չհասկացա, որ այդ բոլորը մի ակնարկ է կաթվածահար մր․ Պիջրի իբր թե ծածկված սիրո մասին, բայց միս Կլարիսայի գլխի լուրջ շարժումներից պարզ տեսա, որ այդ խոսքերը մեծիմաստ են։
― Երիտասարդ մարդկանց թռուցիկ հակումները․․․ թռուցիկ եմ ասում համեմատելով այդ հաստատուն սիրո հետ․․․ ջահել մարդկանց հակումները, ― շարունակեց միս Լավինյան, ― ոչ այլ ինչ են, քան ավազի հատիկներ՝ բաղդատությամբ մի ժայռի հետ։ Դժվար է իմանալ՝ այրդյո այրդյոք այդ հակումները որևէ ամուր հիմք ունե՞ն և կարո՞ղ են հարատևել։ Սա էր պատճառը, որ իմ քույր Կլարիսան և ես ինքս երկար ժամանակ տարակույսի մեջ էինք, թե ի՞նչ ընթացք պետք է բռնել, մր․ Կոպպերֆիլդ և մր․․․
― Տրեդլս, ― ասաց ընկերս, տեսնելով, որ ես իրեն եմ նայում։
― Թող այդպես լինի, Կլարիսա, ― պատասխանեց միս Լավինյան համեստաբար, ― մինչև որ ինձ հետ խորհուրդ չտեսնի և․․․ մեր հավանությունը չստանա։ Հիմիկվանից ենք դնում այս կարևոր պայմանն ու բացարձակ պահանջում, որ դա ոչ մի կերպ չխախտվի։ Հատուկ խնդրել էինք մր․ Կոպպերֆիլդին մի հավատարիմ ընկերոջ հետ մեզ մոտ գալ, ― շարունակեց միս Լավինյան, գլուխը Տրեդլսի կողմը հակելով, որ նմանապես գլուխ տվեց, ― որպեսզի այս առարկայի մասին ոչ մի կասկած կամ թյուրիմացություն չծագի։ Եթե դուք, մր․ Կոպպերֆիլդ, և կամ դուք, մր․ Տրեդլս, գեթ փոքր֊ինչ դժվարանաք այս րոպեիս մի այդպիսի խոստում տալ, կխնդրենք ձեզ՝ ազատ միջոցին կշռել հարցը։ Դեռ ժամանակ կունենաք։
Ես ամենաջերմ ոգևորությամբ գոչեցի, թե մի վայրկյան անգամ այդ հարցը կշռելու կարիք չկա։ Հանդիսավոր երդում արի, Տրեդլսին վկա կանչեցի, թե պահանջված պայմանը կկատարեմ, և ասացի թե աշխրհիս աշխարհիս ամենավատթար մարդը կլինեմ, եթե գեթ մի մազի չափ խոսքիցս շեղվեմ։
― Կացեք, ― ասաց միս Լավինյան, իր աջը բարձրացնելով։ ― Դեռ ձեզ ընդունելու պատվից առաջ, ջենտլմեններ, մենք որոշել էինք մի քառորդ ժամ մենակ թողնել երկուսիդ, որ ժամանակ ունենաք այս կետի մասին խորհելու։ Թույլ տվեք՝ հեռանանք։
― Շատ ուրախ կլինենք, ― ասաց միս Կլարիսան, ― ամեն կիրակի ճաշի ժամանակ մեզ մոտ տեսնել մր․ Կոպպերֆիլդին, եթե նրան հաճելի լինի․ մենք ճաշում ենք ժամը երեքին։
Ես գլուխ տվի։
― Շաբաթվա ընթացքում, ― շարունակեց միս Կլարիսան, ― ուրախ կլինեինք երեկոյան թեյի ժամին էլ ընդունել մր․ Կոպպերֆիլդին։ Մեր թեյը վեցուկեսին է։
Դարձյալ գլուխ տվի։
Մր․ Կոպպերֆիլդի նամակում հիշված միս Տրոտուդն էլ գուցե կամենա այցելել մեզ, ― ասաց միս Կլարիսան։ ― Եթե այցելություն անելը ձեռնտու լինի ամեն կողմի շահերին, մենք սիրով կընդունենք ու կփոխարինենք։ Իսկ եթե ամեն կողմի շահերը պահանջեն, որ ոչ մի այցելություն չլինի (ինչպես որ պատահել էր մեր եղբոր Ֆրենսիսի տան ու մեր միջև), այդ արդեն ուրիշ հարց է։
Ես ասացի, թե տատս երջանիկ կլինի ծանոթանալ նրանց հետ, թեև լիովին վստահ չէի, որ քույրեն քույրերն ու նա շատ գոհ կմնան իրարից։ Պայմաններն արդեն որոշված էին։ Ես սրտանց շնորհակալություն հայտնեցի լեդիներին և նախ՝ միս Կլարիսային, ապա՝ միս Լավինյայի աջը համբուրեցի։
Այնուհետև միս Լավինյան վեր կացավ և խնդրելով Տրեդլսին մեզ մի րոպե սպասել, հրավիրեց ինձ, որ իրեն հետևեմ, ես դողալով հնազանդվեցի և նրա հետ մի ուրիշ սենյակ գնացի։ Այնտեղ գտա իմ պաշտելի Դորային՝ երեսը պատին դեմ տված։ Ջիպն՝ ափսեներ տաքացնելու դարակի վրա դրված և գլուխը սրբիչով փաթաթված։
― Դու նրան շուտով կճանաչես, հրեշտակ իմ, և շատ կսիրես։ Տատս էլ է գալու․ գիտեմ, որ նրան էլ սրտանց կսիրես, երբ որ հետը մտերմանաս։
― Օ՜հ, աղաչում եմ, մի՛ բեր նրան, ― ասաց Դորան, ինձ մի թռուցիկ համբույր տալով ու ձեռքերը իրար կցելով։ ― Մի բեր։ Ես հո գիտեմ․ նա մի վնասակար չար պառավ է։ Մի՛ թույլ տա,Դոդի, որ նա գա։ (Այս Դոդին իմ Դավիթ անվան տարօրինակ նվազականն էր։)
Փաստաբանելն անօգուտ էր, և ես սկսեցի ծիծաղել, անսահման երջանիկ էի։ Դորան ցույց տվեց Ջիպի նոր սովորած հնարքը, որ էր՝ հետևի երկու թաթերի վրա անկյունում կանգնել, և նա իրոք կանգնում էր, բայց այնքան, ինչքան որ անում է փայլակը, և հետո իսկույն վայր ընկնում․․․ Տրեդլսն արդեն մոռացել էր, և ես չգիտեմ, մինչև ե՞րբ կմնայի Դորայի ու Ջիպի հետ, եթե միս Լավինյան ինձ ետ կանչելու չգար։ Միս Լավինյան շատ էր սիրում Դորային (իր ասելով՝ մի ժամանակ ինքն էլ սաստիկ նման է եղել Դորային․․․ Օ՜հ, որքան ուրեմն փոխված էր) և այնպես էր հետը վարվում, ինչպես մի խաղալիքի հետ։ Ուզում էի համոզել Դորային, որ գա Տրեդլսին տեսնի, բայց առաջարկս լսելուն պես իսկույն իր սենյակը փախավ ու դուռը փակեց։ Մենակ ետ եկա Տրեդլսի մոտ, և մենք միասին դուրս ելանք։
Վստահելի
1396
edits