Changes

Մայրը

Ավելացվել է 22 բայտ, 12:48, 25 Սեպտեմբերի 2015
Բազմոցին նստել է Տոնին, ոտքերով ելած նրա վրա ու ծնկները բարձր տնկած․ նրա ծնկներին դրված է հաստ մի գիրք, գրքի վրա նա դրել է մի թերթ թուղթ և ինչ֊որ բան է գրում։ Մերթ ընդ մերթ շշնջյունով կարդում է գրածը, ձեռքով տակտ խփելով, երբեմն դժգոհությամբ օրորում է գլուխը, ինչ֊որ բան ջնջում, ուղղում է ու նորից սկսում կամացուկ վանկարկել։
:::::::::Ներս է մտնում Պետրը, մի երգ շվշվացնելով։
Պետր։ Ա՜, Տոնի։ Դե, գործերդ ինչպե՞ս են։ (Մոտենում է գրասեղանին և, շարունակելով շվշվացնել, ցրված պտտում է գլոբուսը։)
Պետր։ Ես միայն կնայեմ՝ ուղղագրական սխալներ չկա՞ն։ (Դանդաղ ուշադիր կարդում է բանաստեղծությունը։)
:::::::::Ներս է մտնում Կորնելը հրացանը ձեռքին։
Կորնել։ Ա՜, պարզվում է դուք այստե՞ղ եք։ (Շրխկացնում է փակաղակը։) Հասկանում եք, ստիպված էի այս անիծյալ բանը մաս֊մաս անել, բայց դրա փոխարեն հիմա ոնց որ խաղալիք՝ բավականություն է միայն։ (Հրացանը դնում է հենակին։) Հարկավոր է փորձել, Պետր․․․ Ուրեմն ինչո՞վ եք զբաղված այստեղ, տղաներ։ (Հենակից վերցնում է մյուս հրացանը և փորձում փակաղակը։)
Պետր։ Ես սպանված եմ, սակայն հազարավոր սև զինվորներ կկանգնեն իմ տեղում։ Ուռա՛, ընկերներ․․․
::::Ներս է մտնում մայրը ու կանգ առնում շեմին։
Մայր։ Երեխաներ, երեխաներ, էլի ի՞նչ խաղ եք սարքել այստեղ։
Ադմին, Վստահելի
1876
edits