Changes

Մոսկվա 2042

3 bytes removed, 17:09, 20 Հունվարի 2016
/* Հոբելյանը */
Ամենուրեք տիրում էր իսկական խառնաշփոթ։ Անցագրերը ստուգում էին, սկսած Զգոնության հրապարակից։ Մեծ թատրոնի մոտ կանգնած էին վնուբեզի հեծյալները, իսկ Միությունների տուն կարելի էր ընկնել միայն անցնելով երկու շարք ավտոմատավորներից կազմված միջանցքով։ Ինձ ուղեկցում էին ԲԵԶՈ֊ի երկու փոխգնդապետներ։ Նրանցից մեկը Մոսկորեպի կրկնակի հերոս էր։ Նա ինձ ասաց, որ իր մարտական շքանշանները ստացել է Բուրյատ֊Մոնղոլական պատերազմի ժամանակ պատնեշային ջոկատներ ստեղծելու համար։ (Ես նրան կտայի Հերոսի երրորդ աստղը, միայն նրա համար, որ նա գտավ և ու վերադարձրեց ինձ իմ կոշիկներըկոշիկներս, որոնք, ես ճիշտ էի կռահել, գողացել էր «Սոցիալիստական» հյուրանոցի հերթապահը)։
Երևում է շատ լուրջ ընդունելով իմ տարիքը, երկու փոխգնդապետները բռնել էին արմունկերս, որ վայր չընկնեմ։ Կրկնակի հերոսը հոգատարությամբ զգուշացնում էր, երբ առջևվում հանդիպում էր փոս կամ աստիճան։
Սյունավոր դահլիճը արդեն լեփ֊լեցուն էր։ Բազմաթիվ հանդիսատեսներ զբաղեցրել էին պարտերը և պատշգամբները։ Կողքի դռնից ինձ տարան կուլիսների ետևը և ես հայտնվեցի համընդհանուր նյարդային մթնոլորտում։ ԲԵԶՈ֊ի աշխատակիցների հսկողության տակ բեմի բանվորները տեղափոխում էին դեկորացիների դեկորացիաների մասերը։ Երևի հանդիսավոր մասից հետո նախատեսված էր համերգ, որովհետև ես տեսա բազմաթիվ ծանոթ դերասաններ։ Ձախ կուլիսի մոտ ելույթի էր պատրաստվում փոքրիկ կարապների երամը։ Ակրոբատներ Նեժդանովները անտարբեր դեմքերով նստած էին դեմ֊դիմաց աթոռների վրա, իսկ ճաքած հայելու առջև իրեն կարգի էր բերում և իրենով հիանում Զիրկա Նեչիպորենկոն։
― Զդորովենկի բուլի, ― ասացի ես նրան։
Բայց հանդիսականները լարված ու անբայրացակամ լռում էին։ Հետո լսվեց ինչ֊որ անհասկանալի աղմուկ։ ԲԵԶՈ֊ի աշխատակիցները, որոնք տեղավորված էին պատերի տակ, սկսեցին ուշադիր նայել հանդիսականներին։
― Այո, թանկագին կոմունյաններ և կոմունյաննկաներ, ― ասացի ես, որոշ դադրից դադարից հետո։ ― Վերանայելով իմ վեպը, ես որոշեցի արմատապես վերամշակել այն և առաջին հերթին ոչնչացնել Սիմին և ուղարկել նրան գրողի ծոցը։
Պրեզիդիումը ծափահարում էր ոտքի վրա կանգնած։ Դահլիճում մարդիկ լռում էին։ Մի քիչ ջուր խմելով բաժակից, ես լռեցի և հետո կամաց ասացի․
― Բայց ցավոք սրտի, այժմ էլ ինձ չհերիքեց սկուզբունքայնությունն ու վճռականությունը, և ես չկարողացա ամբողջովին նրան ոչնչացնել։ Ես փոխեցի նրա անունը և հիմա նա կկոչվի ոչ թե Սիմ, այլ Սեռաֆիմ։
Երբ արտասանում էի այս բառերը, չէի կարող պատկերացնել, որ նրանք այդքան կազդեն լսարանի վրա։ Նույնիսկ պրեզիդիումի անդամները, դա չէին կանխատեսում։ Բայց հանդիսատեսը հանկարծ հուզվեց, առաջին շարքից մինչև վերջին՝ աղմկեց։ Ես լսեցի, որ մարդիկ հարցնում էին։
― Ի՞նչ։ Վի՞մ։ Խերուվի՞մ։
«Տես դու, ― մտածեցի ես։ ― Նրան եթե նույնիսկ գիշերային սափոր անվանես, նա միևնույն է իր ուզածին կհասնի»։
Հիմա արդեն լավ չեմ հիշում, թե ինչ հերթականությամբ ամեն ինչ տեղի ունեցավ։ Հետո իմացա, որ լուրերը Սեռաֆիմի մոտալուտ ժամանումի մասին անհապաղ տարածվեցին ողջ Մոսկորեպում։ Սկսվեցին խռովություններ։ Ինչպես հաճախ է լինում այդպիսի դեպքերում, քաղաքացիները սկսեցին դժգոհություն ցուցաբերել առանց որևէ լուրջ պատճառի։ Օրինակ, ձեռնարկություններից մեկում իմ հոբելյանի առթիվ բանվորներին բաժանում էին մի֊մի կիլոգրամ երշիկ, որը կոչվում էր «Երշիկ դելիկատեսային ձկան ալյուրից»։ Մի կոմունյանուհի, համը տեսավ և ասաց․ «Քաղաքացիներ, սա կեղտ է»։ Մյուս կոմունյանները նույնպես ուշադրություն դարձրին, որ այդ առաջնային դելիկատեսը նման է երկրորդականի։ Կարծես նախկինում դա չէին նկատել և բազմաթիվ անեկդոտներ չէին հնարել։ Ես մտածում եմ, որ նրանք այնպիսի վիճակում էին, որ եթե նույնիսկ նրանց տային իսկական հունգարական սալյամի, նրանք այդ առաջնային դելիկատեսը նույնպես կընդունեին երկրորդական մթերքի տեղ։ Ապստամբությունը տարածվեց նաև այլ ձեռնարկություններում։ Այն իհարկե կարելի էր ճնշել, բայց ինչ֊որ տեղ Նովո Կալուգյան պահակակետի շրջանում քաղաք ներխուժեցին Առաջին օղակի սիմիտները։ Նրանք նետվեցին պրեկոմպիտներ, և կարիքների բավարարման այլ կետեր, բայց նրանց սպասում էր մեծ հիասթափություն։ Նրանք կարծում էին, որ մոսկորեպցիները սնվում եմ բացառապես մրգով և պլոմբիրով։ Բայց նրանց հիասթափությունը այնքան մեծ էր, որ առաջին օղակային և մոսկորեպյան սիմիտները միավորվեցին և սկսեցին ջարդուփշուր անել ամեն ինչ։ 
===Էդիսոնի վերջը===
Ադմին, Վստահելի
1876
edits