Changes
/* Էդիսոնի վերջը */
Գիշերն անհանգիստ էր։ Վաղ երեկոյից մինչև առավոտ, օդում լսվում էր ծանր ինքնաթիռների աղմուկը։ Նրանք իջնում էին հենց իմ հյուրանովի հյուրանոցի վրա և նստում, ինչպես ես հեշտությամբ հասկացա նախկին Խոդինսկայա դաշտում։ Հետո իմացա, որ գիշերվա ընթացքում, քաղաք են իջեցվել վեց դեսանտային և երկու մոտոհրաձգային դիվիվզիա։
Երբ փողոցում հայտնվեց տանկերի շարասյունը, աղմուկից փրկություն չկար։
Ամբողջ քաղաքում, մեկ այստեղ, մեկ այնտեղ՝ բռնկվում էին հրդեհներ և հնչում կրակոցներ։
Լուսաբացից առաջ գլուխս փաթաթեցի վերմակով և քնեցի, բայց երկար քնել չհաջողվեց։ Ժամը յոթին մոտ սարսափելի դղրդոցից, ապակիները զրնգոցով թափվեցին։ Հետո պարզվեց , որ մի ապուշ օդաչու գերձայնային արագությամբ, անցել էր տանիքների վրայով։
Լավ է որ գլուխս ծածկված էր։
Ստիպված, թափ տվեցի վերմակից ապակիները, վեր կացա և մոտեցա պատուհանին։
Ռևոլյուցիայի հրապարակում տանկեր էին կանգնած։ Մեծ թատրոնի մոտ գտնվող զբոսայգում զինվորները իրենց կատելոկներով հերթ էին կանգնել ճամբարային խոհանոցի մոտ։ Բայց հիմնականում ամեն ինչ հանգիստ էր։
― Խոսում է Մոսկվան, ― հայտնեց Սեմյոնովը սովորական ձայնով։ Դուք լսում եք վերջին լուրերը։ Աշխատանքային մեծ հաղթանակի համար մեր սիրելի Գենիալիսիմուսը այսօր շնորհավորել է Լենինի, Գենիալիսիմուսի և Աշխատանքային Փառքի առաջին աստիճանի շքանշանակիր, տրիկոտաժի «Կարմիր գուլպա» ֆաբրիկայի կոլեկտիվին, որը սեպտեմբերի կեսին կատարել է երկու տարվա համար նախատեսված հանձնարարությունները․․․
Հետո հաղորդեցին մետրոյի շինարաների, պողպատ արտադրող գործարանի հաջողությունների մասին, դոնորական շարժման ընդլայման և Գենիալիսիմուսի Գեղարոեստական Գեղարվեստական Տաղանդների անվան Տրետյակովյան Գալերեայում բացված մանկական նկարների ցուցահանդեսի մասին։ Ցուցադրեցին մի քանի նկար, որոնք ինչպես ասաց հաղորդավար Մալյավինան, երեխաներին հատուկ անմիջականությամբ արտահայտում են նրանց անվերապահ սերը Գենիալիսիմուսի հանդեպ և նվիրվածությունը կոմունիզմի գործին ու պետական անվտանգությանը։ Եվ ոչ մի խոսք, ապստամբությունների, հրդեհների, տանկերի և ինքնաթիռների մասին։
Ես մտածում էի, որ միգուցե, այդ մասին պատմեն հաղորդման վերջում, բայց հաղորդման վերջը չտեսա։ Հնչեց հեռախոսազանգը և խոսափողում լսվեց Էդիսոն Քսենոֆոնտովիչի, կամ ավելի ճիշտ Էդիկի հուզված ձայնը։
― Այո֊այո, ― անհամբեր ասաց նա։ Ես ամեն ինչ գիտեմ։ Բայց միևնույն է, ես քեզ հետ շատ կարևոր գործ ունեմ։ Ներքևում, հյուրանոցի մոտ, քեզ սպասում է զրահամեքենան և անցաթուղթը, որը ստորագրել է անձամբ պաշտպանության նախարարը։ Այդ անցաթղթով դու ոչ մի տհաճություն չես ունենա։ Ես քեզ սպասում եմ․․․
Չհասցրեցի ցած դնել խոսափողը, երբ դուռը ծեծցին։ ծեծեցին։ Բացելով այն ես տեսա արդեն ծանոթ ԲԵԶՈ֊ի փոխգնդապետին, որը ասաց, որ իրեն հանձնարարված է հասցնել ինձ ստորգետնյա քաղաք։
Ճանապարհին ես չէի պոկվում դիտարկման ճեղքից և ցնցված էի այն բանից, որ մի քանի ժամվա ընթացքում Մոսկվան վերածվել է ճակատամարտող քաղաքի։
― Ինձ մոտ ոչ մի Սիմ չկա, ― ասացի ես։
― Գիտեմ, գիտեմ, դու վերանվանեցիր նրան։ Բայց կարծես թե, դա նրան նույնիսկ դուր եկավ։ Եվ այժմ, նա գալիս է Սեռաֆիմ անունով։ Զորքերը, որոնք ուղարկված են նրան դիմավորելու համար, առանց կրակոցի անցնում են նրա կողմը։ Անկեղծ ասած, ես ուղղակի չեմ հասկանում, թե ինչպես դա հնարավոր դարձավ։ Դեռ երեկ մարդիկ գովաբանում էին կոմունիզմը, իրենց հավատարմությունը հայտնում Գենիալիսիմուսին, հիանում նրա ամեն մի բառով, իսկ այսօր ջարդում են նրա հուշարձանները, վառում դիմանկարները և միասնաբար անցնում Սեռաֆիմի կողմը։ Մի՞թե այդ բոլոր բառերը, երդումները հավերժ հավատարմության մասին միայն մասսայական երեսպաշտություն էին։
― Այո, ― ասացի ես, ― հնարավոր է։ Ամբոխը միշտ էլ երեսպաշտ է։ Երբ կնքում էին Ռուսաստանը, ժողովուրդը հաճույքով նետեց Դնեպրը, հին աստվածներին, որոնց մինչ այդ աղոթում էր։
Զանգեց հեռախոսը։ Պրոֆեսորը վերցրեց խոսափողը։
Նա մտազբաղ մոտեցավ իր ապարատին, վերցրեց վարդով բաժակը, մի քիչ խմեց, և կարծես հանգստացավ։
― Հա, իմիջիայլոց, ― ասաց նա, կարծես արթնանալով, չե՞ս ուզում, ― և մեկնեց ինձ բաժակը։
― Շնորհակաություն, ― խուսափեցի ես, ― ես արդեն փորձել եմ։
― Կուլ տուր, մի վախեցիր։ Միայն սկզբից է թվում այդքան զզվելի։ Իսկ հետո, երբ փորձես և հասկանաս, որ դա դարձնում է քեզ հավերժ երիտասարդ, էլիքսիրը կթվա քեզ նեկտարի նման համեղ։
Նորից զանգեց հեռախոսը։ Նա նետվեց խոսափողի կողմը, իսկ ես վերցրի այդ երկու բաժակները և փոխեցի նրանց տեղերը։ Պատուհանից այն կողմ ինչ֊որ բան էր կատարվում։ Գալիս ու գնում էին զինվորական շոգեմեքենաերը։ շոգեմեքենաները։ Ինչ֊որ տեղ սլացավ շտապ օգնության մեքենան։
― Այո֊այո, ասում էր պրոֆեսորը այդ ընթացքում։ ― Ամեն ինչ հասկանալի է։ Անպայման կանեմ այն ամենը, ինչ ներում են ուժերս։
― Իհարկե, ես նրան մի քիչ խղճացի։ Չէ որ մենք հանդիպել էինք անցայլ կյանքում և նույնիսկ միասին խմել։ Բայց ես գիտեի, որ Էլիքսիրը գարշելի բան է, և պետք է այն ոչնչացնել ստեղծողի հետ միասին։ Եթե մարդիկ հավասար չեն կյանքում, նրանք գոնե պետք է հավասար լինեն մահում։ Բայց ես ոչ փիլիսոփայելու, ոչ էլ տխրելու ժամանակ ունեի, որովհետև ստորերկրյա քաղաքում հնչում էին կրակոցներ։
Ես վերցրի անկյունում դրված երկաթի կտորը և սկսբից խփեցի այն անոթին, որում եփում էր կյանքը, հետո մյուսին՝ որտեղ մահն էր։ Ապակին շաղ եկավ հատակին, հեղուկը թափվեց, և երկու լճակ կազմեց։ Լճակները հոսում էին և ձգտում էին միանալ։ Երկուսն էլ թափանցիկ էին և իրարից չէին տարբերվում։ Բայց մեկում կյանքն էր, մյուսում՝ մահը։ Նրանց միանալուց մի վայրկյան առաջ, ես հասկացա, որ հիմա մի սարսափելի բան տեղի կունենա և նետվեցի դեպի դուռը։ Լճակները միանալով դարձան պայթուցիկ նյութ, որը միանգամից բռնկվեց , անտանելի սպիտակ կրակի սյունով, խփեց առաստաղին և վառեց այն թղթի նման։ Կրակի մեջ ինչ֊որ շղթայական ռեակցիա տեղի ունեցավ։ Սյունը դարձավ մրրիկ, որը շարժվելով սենյակով վառում էր ամեն ինչ։ Ես տեսա, թե ինչպես վեր բարձրացավ սևացած պարկետը, վառվեցին գրասեղանի անկյունը, վարագույրները և սկսեցին հալվել ապակիները։ Խանձված թարթիչներով և ունքերով ես դուրս թռա սենյակից։
Ստորերկրյա փողոցում խուճապ էր տիրում։ Փողոցով վազում էին զենքով և առանց զենք անզեն մարդիկ։ Մեծ արագությամբ սլացավ ծանր զրահամեքենան, այս ու այն կողմ կրակելով։ Այն զրահամեքենան, որով ես էի եկել էի, դեռ կանգնած էր մայթի մոտ, գոլորշու քուլաներ արձակելով։ Ես արագ թռա մեքենայի մեջ և հրամայական տոնով ասացի փոխգնդապետին․
― Գնացինք։