Changes
/* Նախաբան */
Ցավոք, ոչ մի գրառում ինձ մոտ չի պահպանվել։ Իմ բոլոր տետրերը, բլոկնոտները, օրագրերը, ծոցատետրերը և թղթի առանձին թերթիկները մնացին այնտեղ։ Միայն մի ճմրթված, մաշված, գզգզված ծայրերով թերթիկ պատահաբար ընկել էր պիջակի աստառի տակ, որը և ինձ վերադարձրեց մեր շտոկդորֆյան քիմմարքրման տիրուհի՝ ֆրաուԳրյունբերգը։ Այդ թերթիկի վրա ես կարողացա տեսնել մի կողմում գրված «4 шмշմ. У нагՈւ նագ. ТтՏտ. ЛОԼՕ. Ль»։ Լь»։ Եվ հակառակ կողմում՝ «Վաղը կամ երբե՛ք»։ Դե, այս արտահայտության իմաստը ինձ համար պարզ է, ես այն ընթացքում հեշտությամբ կբացատրեմ։ Բայց ի՞նչ է նշանակում առաջին գրառումը։ Ի՞նչ չորս «шм»֊ի «շմ»֊ի մասին է խոսքը և ի՞նչ են նշանակում մյուս տառերը, սպանեք էլ, չեմ հիշում։
Անձամբ ինձ չգիտես ինչու, ամենից շատ հետաքրքրում է այդ կոշտ «ь»֊ով «Л» «Լ» տառը։ Ի՞նչ է նրանով նշված՝ մարդ, առարկա, կենդանի։ Դա ինձ մոտ կտրականապես չի ասոցացվում ոչ մի բանի հետ։
Իսկ դեռ վերջերս իմ հիշողությունը ողղակի հիասքանչ էր։ Հատկապես լավ էի հիշում թվերը։ Ես միշտ անգիր հիշում էի իմ անձնագրի, աշխատանքային, զինվորական գրքույկների և գրողների միության իմ անդամակցելը հաստատող փաստաթղթի համարները։ Ուզում եք հավատացեք, ուզում եք ոչ, ես երբեք գրի չէի առնում հեռախոսների համարները, ես նրանք հիշում էի միանգամից։