Changes

Մոսկվա 2042

No change in size, 11:22, 22 Ապրիլի 2014
/* Խոսակցություն գարեջրի գավաթի շուրջը */
Շոգ արևը, սառը գարեջուրը, այստեղի կյանքի ընդհանուր կարգը, չեն նպաստում բուռն վեճերին։ Ռուդին ծուլորեն առարկում էր, անտեսելով իմ վրդովմունքը․ նա հիշեց Ժյուլ Վերնին, որն իբրև թե ի տարբերություն ռեալիստների կանխագուշակել էր մեր ժամանակի շատ գիտական նվաճումներ՝ այդ թվում նաև մարդու թռիչքը լուսին։
Ես պատասխանում էի, որ գիտական նվաճումների կանխատեսումը ընդհանրապես գրականության գործը չե, որ Ժյուլ Վերնի Վեռնի կանխագուշակումներում ոչ մի օրիգինալ բան չկա։ Ամեն մի մարդ էլ երբևիցե պատկերացրել է և՛ թռիչքներ դեպի տիեզերք, և՛ ստորջրյա նավարկություններ, և բազմաթիվ հին գրքերում նման հրաշքները նկարագրված են եղել Ժյուլ Վեռնից շատ ավելի առաջ։
― Հնարավոր է, ― համաձայնվեց Ռուդին։ ― Բայց ֆանտաստները գուշակել են ոչ միայն տեխնիկական հայտանգործությունները, այլ նաև ժամանակակից հասարակության էվոլյուցիան դեպի տոտալիտարիզմ։ Վերցրու, օրինակ, Օրուելլին։ Մի՞թե նա չի գուշակել այն համակարգի մանրամասները, որոնք այսօր գոյություն ունեն Ռուսաստանում։
Ադմին, Վստահելի
1876
edits