Changes
Ես հարցրի Ռուդիին, արդյոք նա թռե՞լ է ժամանակի մեքենայով։ Նա ասաց որ թռել է, և արդեն կուշտ է։ Մի անգամ նա ուզում էր Հին Հռոմում դիտել գլադիատորների կռիվը, բայց հենց իրեն էլ դուրս բերեցին արենա։ Եվ նա հազիվհազ այնտեղից փախավ։ Այն ժամանակվանից այդպիսի հրաշքները նախնտրում է նայել հեռուստատեսությամբ, կամ նրանց մասին գրքեր կարդալ։
Իհարկե, ես նրան շատ էլ չհավատացի։ Նա ինձ ասաց, որ ես հեշտությամբ կարող եմ ինքս համոզվել այդպիսի ճանապարհորդության հնարավորությայն մեջ։ Դրա համար ինձ պետք է այցելել նրա ծանոթ Ֆրոյլեն Գլոբկեին, որը աշխատում է Ռայզեբյուրոյում, <ref>reiseburo (գերմաներեն) ― տուրիստական գործակալություն</ref> Ամալիենշտրասսե հինգում։
― Իրականում, ― ասաց Ռուդին, ― այդպիսի ճանապարհորդություն, քեզ հազիվ թե հաջողվի կատարել։
Մեծ դժվարությամբ պոկեցի նրան ղեկից և դուրս գցեցի մեքենայից։ Հետո, մի կերպ գլուխ հանելով պեդալների ու լծակների մեջ, ես շրջեցի մեքենան և շարժվեցի ստորգետնյա քաղաքից դուրս։
<references />