Changes

Մոսկվա 2042

Ավելացվել է 8 բայտ, 09:15, 11 Մայիսի 2014
/* Կալվածքում */
― Դե չէ, դա Թոմն է սարքել։ Դու հետո ամեն ինչ կհասակնաս։
Ինչ֊որ կանացի ցեղին պատկանող էակ, վերևի և ներքևի մասում շատ բաց շրջազգեստով, դեպի մեզ մեջքով կանգնած ջրում էր քրիզանթեմները փողրակից։ Ավելի տգեղ կազմվածք ես իմ կյանքում երբեք չէի տեսել։ Նա հիմնականում կազմված էր մեծ հետույքից, իսկ մնացածը կարծես թե պատահաբար աճում էր նրանից։
Թողնելով ինձ, Զիլբերովիչը աննկատ մոտեցավ և երկու ձեռքով բռնեց այդ հետույքը։
Նա ոչ մի տեղ էլ չի նայում, ― անհոգ ասաց Լեոն։ Նա լայնահոգի մարդ է։
Երբ մենք մոտեցանք սանդղամուտքին, նրա վրա հայտնվեց ևս մի էակ, որը տեղնուտեղը նետվեց իմ կրծքին։ Դա բավականին խոշոր , գերմանական հովվաշուն էր։ Ես պատրաստվում էի հրաժեշտ տալ կյանքիս, երբ զգացի, որ նա լպստում է քիթս։
― Պլյո՜ւշկա, ― բացականչեց Զիլբերովիչը ետ քաշելով շանը։ ― Դու ինչ անպիտա՜նն ես, ինչ վատն ես։ Դու ինչ շուն ես։ Իզուր չէ, որ Սիմիչը անվանել է Պլյուռալիստ։
― Պլյուռալի՞ստ, ― հարցրեցի հարցրի ես զարմացած։
― Այո, ― ասաց Զիլբերովիչը։ Անխտիր բոլորին լպստում է։ Իսկական Պլյուռալիստ է։ Բայց նրան չնեղացներլու համար, մենք նրան անվանում ենք Պլյուշկա։
― Դե, գնանք ճաշենք աստծո տվածով։
Մենք բարձրացանք սանդղահարթակ և հայտնվեցինք սյունազարդ և ընդարձակ նախասրահում։ Ուղիղ՝ գորգով ծածկված լայն աստիճանները տանում էին դեպի փայտյա արղի արկղի մեջ գտնվող ֆիկուսը, աջից՝ երկփեղկ ապակյա դուռը, որը ներսից վարագուրված էր ինչ֊ որ ծաղկավոր բանով, դռան վրա կախված էր խաչ։
Ժանետան խաչակնքվեց։ Զիլբերովիչը հանեց գլխարկը և նույնպես խաչակնքվեց։
Ադմին, Վստահելի
1876
edits