Changes
/* Տեսիլք */
Նա մի կերպ հաղթահարեց տեղաշարժվելու խնդիրը, ձեռքը գցելով ինչ֊որ բռնակի և դեմքը սեղմեց ապակուն։ Նա նայում էր մեր կողմը այնպիսի հուսահատությամբ, ինչպիսին կարելի է տեսնել միայն այն մարդու դեմքին, որին մահապատիժ է սպասում։
Բայց ամենից շատ ինձ շփոթեցրեց և զարմացրեց այն հանգամանքը, որ այդ ուժասպառ, ճաղատացող և անխնամ մորուքով մարդը ինչ֊որ բանով նման էր խնամված, հաջողակ, սափրված և ինքնավստահ Լյոշկա Բուկաշևին։ Ես, իհարկե հասկանում էի, որ դա չի կարող լինել Բուկաշևը։ Նա մնացել էր ինչ֊որ տեղ հեռավոր անցյալում։ Բայց հազիվ ես այդպես մտածեցի, երբ նկատեցի, որ նրա հայացքը կանգ առավ ինձ վրա։ Աստվա՜ծ իմ։ Մարմնովս դող անցավ։ Դա ոչ մի կերպ չէր կարող լինել Բուկաշևը, բայց հնարավոր չէր պատկերացնել, որ ինքը չէ։ Ակնհայտ էր, որ նա ինձ ճանաչեց։ Տեսնելով ինձ, ցնցվեց և սկսեց ձեռքերով նշաններ անել, կարծես ուզում էր ինչ֊որ բան ասել։ Իմ ձեռքը նույնպես ինքնաբերաբար շարժվեց, որպեսզի պատասխանի պատասխանելով նրան, բայց այդ ժամանակ մեզ մոտ երևի միացան արգելակները, և տիեզերական տունը իր բանտարկյալի հետ, թռիչք կատարեց տարածությունում և կտրուկ փոքրանալով սկսեց արագ հեռանալ, ինչպես ձեռքից բաց թողնված փուչիկ։թողած փուչիկը։
Ես ուզում էի քննարկել տեսածս հարևանիս հետ, բայց նա կարծես թե, ոչինչ չէր տեսել։ Համենայն դեպս, երբ ես շրջվեցի նրա կողմը, նա մատիտը ձեռքին ինչ֊որ բրոշյուր էր կարդում, տեղ֊տեղ ընդգծելով և նշումներ կատարելով լուսանցքներում։ Ես դրսի կողմից նայեցի գրքին, որպեսզի իմանամ նրա անվանումը։ Դա գերմաներեն թարգմանված Լենինի «Պետությունը և հեղափոխությունը» հայտնի աշխատույթունն էր։