Changes
/* Երկար շալվարավորը */
Չնայած աշխատավորների հիմնական մասը արդեն գնացել էր, Մարքսի պողոտան (իմիջիայլոց այն հիմա էլ նույն անունը ունի) բավականին մարդաշատ էր։ Ինչպես և երազումս, շատերը նման էին իմ նախկին ծանոթներին։ Երբեմն այնքան նման, որ ես զսպում էի ինձ, որ չնետվեմ նրանց կողմը գրկելու համար, քանի որ հիշեցի, որ իմ ծանոթներին կարող եմ գտնել (այն էլ եթե բախտս բերի) միայն գերեզմանոցներում։
Ինչպես ես նկատել էի դեռ պատուհանից, մարդկանցից ամեն մեկը ինչ֊որ բան էր տանում։ Ով գիշերային սափոր, ով ավոյսկա, կամ էլ կոշոլկա։ Մի կոմսոր իր առջևից հրում էր առանց էկրանի հին հեռուստացույց, մյուսը կքել էր ածուխով ածխով լի պարկի տակ, իսկ մի տիկին առաջ էր շարժվում գլխին դրած դեղին բծերով և ծակերից ցցված խոտով զոլավոր ներքնակ։ Դպրոցական հասակի երեխաները, վազելով առաջ էին անցնում մեծերից։ Նրանց ուսերին պայուսակներ էին, իսկ ձեռքերին փոքրիկ ավելներ, որոնք նրանք թափ էին տալիս բարձրացնելով այնպիսի փոշի, որ շնչելու օդ չկար։
Ես չդիմացա և բռնեցի նրանցից մեկին։