Changes

Մոսկվա 2042

11 bytes removed, 18:46, 24 Մայիսի 2014
/* Երկար շալվարավորը */
Ես հասկացա, որ նորից անհարմար դրության մեջ ընկա։
― Հասարակ դռնապաններ, ― քրթմնջացի ես, բայց տղային բաց թողեցի և գնացի դեպի Սվերդլովի հրապարակ, որը հիմա անվանվում է Գենիալիսիմուսի Չորս Սխրանքների հրապարակ։ Պլաստմասայից կերտված հուշարձանի բարձրությունը մոտավորապես երեք֊երեքուկես մետր էր։ Գենիալիսիմուսը կանգնած էր փայլեցրած երկարաճիտ կոշիկներով և քանդակագործի կողմից բացված շինելով, հավանական է այն պատճառով, որ հանդիսատեսը կարողանա տեսնել հուշարձանի կուրծքը զարդարող բազմաթիվ շքանշանները։ Կարծես ձեռնոցներով խփելով ճտքերին, Գենիալիսիմուսը բարի ժպիտով նայում էր պողոտային, շոգեմեքենաների շարժումին և փողոցի հակառակ կողմում գտնվող քարացած Կարլ Մարքսին։ Ես շրջանցեցի հուշարձանը, փորձեցի հաշվել նրա կրծքի շքանշանները, հասա մինչև հարյուր քառասունից մի քիչ ավելիին, հետո հաշիվս կորցրի, ձեռքս թափ տվի և գնացի այն փողոցով, որը իմ ժամանակ կոչվում էր Պուշկինի, իսկ հիմա Գենիալիսիմուսի նախնական Մտադրությունների փողոց։
Արդեն այդ առաջին զբոսանքի ժամանակ ես նկատեցի, որ բացի իրենց անվանումը պահպանած պողոտաների, փողոցների, նրբանցքների և անցումների, հայտնվել են նոր անուններ, որոնք արտացոլում են կոմունյանների նորագույն ձեռքբերումները և անվանումների մեծ մասը նվիրված է Գենիալիսիմուսի գործունեության տարբեր կողմերին։ Դրա համար էլ ես շատ չզարմացա, հայտնաբերելով, որ նախկին Պուշկինի հրապարակը հիմա կոչվում է Գենիալիսիմուսի Գրական Տաղանդների հրապարակ։ Բնականաբար, հրապարակում կանգնած էր ոչ թե Պուշկինի, այլ Գենիալիսիմուսի հուշարձանը։ Սակայն, Պուշկինը այնտեղ նույնպես կար։
Ադմին, Վստահելի
1876
edits