Changes

Մոսկվա 2042

No change in size, 19:04, 24 Մայիսի 2014
/* Բուսական խոզի միս */
Բայց, կրկնում եմ, ես ղեկավարվում էի ոչ միայն քաղցով, այլև հետազոտողի հետաքրքրասիրությամբ։
Ես գտա մի սեղան, որի մոտ մի տիկին դանդաղ խմում էր վարսակի կիսելը։ Թույլտվություն խնդրեցի կանգնել կողքը, և երբ նա մի ինչ֊որ անհասկանալի բան մրթմրթացմռթմռթաց, ես ճանաչեցի այն կնոջը, որը օտար լեզուներ էր հասկանում։Դատելով նրա անբարյացակամ հայացքից, կարծում եմ,որ նա էլ ինձ ճանաչեց։
Փորձելով ապուրը, ես միանգամից գլխի ընկա, որ այդ վսեմ անունն առաջացել էր ոչ թե երկարավիզ թռչունից, այլ նույնանուն խոտից, որից ես առիթ եմ ունեցել ուտել նախկինում, կոլխոզների ծաղկման ժամանակաշրջանում։ Քանի որ շատ սոված էի, մի երկու գդալ դժվարությամբ կերա, իսկ ինչ վերաբերում է «Պրոգրեսս» բուսական խոզի մսին, որը պատրաստված էր երևի թե պրեսսի տակ դրված շաղգամից, ճիշտն ասած ուտել չկարողացա։ Այսինքն՝ սկզբից մի քիչ կերա, բայց կերածս միանգամից սկսեց ետ մղղվել, այնպես որ ես հազիվ հասցրի այն կաբեսոտ, որտեղ և իմ քմահաճ օրգանիզմը դուրս մղեց այն։
Ադմին, Վստահելի
1876
edits