Changes
/* Սիրո պալատ */
Չնայած մռայլ տրամադրությանս, ես շուրջս էի նայում, որոշ բաներ նկատում և ինձ համար նշում։
Օրինակ, ինձ շատ զարմացրեց, որ Նեմիրովիչ֊Դանչենկոյի անվան փողոցը չէր վերանվանվել կոմունիստականի, չնայած հայտնի է, որ նա սոցիալիստական ռեալիզմի հիմնադիրներից էր, իսկ կուսակցությունը խիստ քննադատում է այն։ Բայց երբ ես մոտեցա նախկին Սովետական հրապարակին, ես ավելի շատ զարմացա։ Ինձ ծանոթ, ձիու վրա նստած Յուրիյ Դոլգորուկիի արձանը այնտեղ այլևս չկար։ Ասենք ձին կար, բայց նրա վրա նստած էր Գենիալիսիմուսը։ Մի ձեռքում նա պահել էր իր գիրքը, մյուսում՝ թուրը։ Իսկ հրապարակը այժմ կոչվում էրԳենիալիսիմուսի էր Գենիալիսիմուսի Գիտական Հայտնագործությունների հրապարակ։
Անկեղծ ասած, ինձ համար այնքան էլ հասկանալի չէր, թե ի՞նչ կապ ունի այդ հուշարձանը գիտական հայտնագործությունների հետ։ Ասենք թե գիրքը՝ ունի։ Բայց ի՞նչ գործ ունեն ձին և թուրը։