― Այդպես էլ մտածում էի, ― ասաց Սմերչևը գլուխը օրորելով։ ― Իհարկե, մի մարդու համար գրել այնպիսի ստեղծագործություն, որը ունենա և՛ բարձր գեղարվեստական և՛ գաղափարական արժանիքներ, ուղղակի անհնարին է։ Իսկ դուք մնացեք մեզ մոտ։ Մենք ձեզ գրողների մի ամբողջ բրիգադ կտանք։ Դուք նրանց միայն հրահանգ կտաք, նրանք կգրեն, իսկ դուք կստորագրեք։
Ես չհասցրի կատակով պատասխանել Սմերչևի առաջարկությանը, երբ առաջարկությանը․ դուռը բացվեց և աշխատասենյակ ներխուժեց շնչակտուր Սիրոմախինը։ Նա շշուկով ինչ֊որ բան ասաց Սմերչևին, իսկ հետո հայտարարեց, որ ես անհապաղ պետք է գնամ նրա հետ Կրեմլ։
==Հինգերորդ մաս==