Changes
Եթե մենք բոլոր երեք ձևը միասին վերցնենք, ապա պրոցեսի բոլոր նախադրյալները երևում են իբրև նրա հետևանք, որպես հենց նրա արտադրած նախադրյալ։ Ամեն մի մոմենտը հանդես է գալիս իբրև ելակետ, անցումնակետ ու վերադարձի կետ։ Ամբողջ պրոցեսը ներկայանում է որպես արտադրապրոցեսի ու շրջանառության պրոցեսի միասնություն. արտադրապրոցեսը դառնում է շրջանառության պրոցեսի միջնորդագործող, և ընդհակառակը։
Որչափով որ Ա—Փ-ն գնորդի համար Փ—Ա է, իսկ Փ—Ա-ն վաճառորդի համար՝ Ա—Փ, կապիտալի շրջանառությունը սովորական ապրանքափոխակերպություն է միայն ներկայացնում, և այս դեպքում իրենց նշանակությունը պահպանում են շրջանառու փողի քանակի վերաբերյալ շարադրված օրենքները (I գիրք, III գլ. 2)։ Բայց եթե չկառչենք այս ձևական կողմից, այլ քննենք տարբեր անհատական կապիտալների փոխակերպությունների կապը, ուրեմն իրոք վեր առնենք անհատական կապիտալների շրջապտույտների կապն իբրև հասարակական ամբողջ կապիտալի վերարտադրապրոցեսի մասնական շարժումների կապ, ապա այս չի կարող բացատրվել դրամի ու ապրանքի սոսկական ձևափոխությամբ։
Մշտապես թավալվող մի շրջանում յուրաքանչյուր կետ միաժամանակ ելակետ ու վերադարձի կետ է։ Եթե մենք ընդհատում ենք թավալումը, ապա յուրաքանչյուր ելակետ վերադարձի կետ չի։ Այսպես, մենք տեսել ենք, որ ոչ միայն ամեն մի առանձին շրջապտույտ ուրիշ շրջապտույտ է ենթադրում (implicite [ներառված]), այլև այն, որ շրջապտույտի՝ մի ձևով կրկնությունը յուր մեջ պարփակում է շրջապտույտի ծրագծումն ուրիշ ձևերով։ Այսպիսով ամբողջ տարբերությունը ներկայանում է իբրև մեկ ձևական, կամ թե մի լոկ սուբյեկտիվ տարբերություն, որ գոյություն ուհի ունի միմիայն դիտողի համար։
Որչափով որ այս շրջապտույտներից ամեն մեկը քննվում է իբրև շարժման այնպիսի առանձին ձև, որում գտնվում են անհատական արդյունաբերական տարբեր կապիտալներ, այն չափով էլ այս տարբերությունը միշտ գոյություն ունի լոկ որպես անհատական տարբերություն։ Իսկ իրականում ամեն մի անհատական արդյունաբերական կապիտալ միաժամանակ գտնվում է բոլոր երեք շրջապտույտի մեջ էլ։ Կապիտալի երեք շրջապտույտը, նրա երեք ենթատեսակի վերարտադրաձևերը հաջորդաբար ընթանում են կողքեկողքի։ Օրինակ, կապիտալարժեքի այն մի մասը, որը հիմա իբրև ապրանքակապիտալ է գործում, փոխարկվում է դրամակապիտալի, բայց և միաժամանակ մեկ ուրիշ մասն էլ արտադրապրոցեսից ոտք է դնում շրջանառության մեջ որպես նոր ապրանքակապիտալ։ Այսպիսով միշտ ծրագծվում է Ա՛ ... Ա՛ շրջանաձևը. նույնն է լինում մյուս երկnւ երկու ձևի վերաբերմամբ էլ։ Կապիտալի՝ յուր ձևերից ամեն մեկում ու յուր ստադիաներից յուրաքանչյուրում կատարվող վերարտադրությունը նույնպես շարունակական է, ինչպես այս ձևերի փոխակերպությունն ու երեք ստադիայով անցնող հաջորդական ընթացքը։ Հետևաբար այստեղ ամբողջ շրջապտույտը նրա երեք ձևի իրական միասնությունն է։
Մեր հետազոտության ժամանակ ենթադրվեց, որ կապիտալարժեքը յուր բոլոր արժեմեծությամբ, ամբողջովին է հանդես գալիս իբրև դրամակապիտալ կամ թե որպես արտադրողական կապիտալ և կամ ինչպես ապրանքակապիտալ։ Այսպես, օրինակ, մենք 422 £-ն ունեինք նախ ամբողջովին իբրև դրամակապիտալ, հետո նա, էլի յուր ամբողջ ծավալով, փոխարկվեց արտադրողական կապիտալի, վերջում էլ դարձավ ապրանքակապիտալ՝ 500 £ արժեքով մանվածք (որի մեջ 78 £-ը՝ հավելարժեք)։ Տարբեր ստադիաներն այստեղ կազմում են նույնքան ընդհատումներ։ Քանի դեռ, օրինակ, 422 £-ը հարատևում է դրամաձևով, այսինքն մինչև Փ—Ա (Աշ + Ամ) գնումների կատարվելը, ամբողջ կապիտալը գոյություն է ունենում և գործում է իբրև դրամակապիտալ միայն։ Հենց որ նա արտադրողական կապիտալի է փոխարկվում, նա այլևս չի գործում ոչ իբրև դրամակապիտալ ու ոչ էլ որպես ապրանքակապիտալ։ Նրա ամբողջական շրջանառության պրոցեսն ընդհատվում է, ինչպես և մյուս կողմից՝ նրա ամբողջ արտադրապրոցեսն է ընդհատվում, հենց որ նա գործում է շրջանառության երկու ստադիայից մեկում, լինի որպես Փ, կամ թե Ա, միևնույն է։ Այսպիսով ուրեմն Արտ ... Արտ շրջապտույտն այս դեպքում կներկայանար ոչ միայն իբրև արտադրողական կապիտալի պարբերական նորոգում, այլև, նույն չափով էլ որպես յուր ֆունկցիայի, արտադրապրոցեսի ընդհատում, մինչև շրջանառության պրոցեսի կատարվել-պրծնելը. շարունակական լինելու. փոխարեն արտադրությունը տեղի կունենար ոստյուններով և կնորոգվեր պատահական տևողություն ունեցող ժամանակամիջոցներից հետո միայն, նայած թե շրջանառության պրոցեսի երկու ստադիան ավելի արա՞գ, թե՞ ավելի դանդաղ կավարտվեր։ Այսպես է լինում բանն, օրինակ, չինացի արհեստավորի մոտ, որը մասնավոր հաճախորդների համար է միայն աշխատում, և որի արտադրապրոցեսը դադարում է, մինչև, որ նոր պատվեր է ստացվում։
Իրականում այս պահպանում է յուր նշանակությունը շարժման մեջ գտնվող ամեն մի առանձին կապիտալամասի համար էլ, և կապիտալի բոլոր մասերն այս շարժումն անում են հաջորդաբար։ Օրինակ, 10 000 ֆունտ մանվածքը մի մանագործարանատիրոջ չաբաթարդյունքն է։ Այս 10 000 ֆունտ մանվածքն ամբողջովին դուրս է գալիս արտադրության ոլորտից և ոտք դնում շրջանառության ոլորտի մեջ. նրանում պարունակված կապիտալարժեքը պետք է ամբողջովին դրամակապիտալի փոխարկվի, և քանի դեռ նա հարատևում է դրամակապիտալի ձևում, նա չի կարող նորից արտադրապրոցեսի մեջ մտնել. նա պետք է նախ և աժաջ առաջ շրջանառության մեջ ոտք դնի և հետփոխարկվի արտադրողական կապիտալի Աշ + Ամ տարրերին։ Կապիտալի շրջապտույտի պրոցեսը մշտական ընդհատումն է, մի ստադիան թողնել ու հաջորդ ստադիան մտնել է, մի ձևի թոթափումն է, գոյություն է մի ուրիշ ձևով. այս ստադիաներից յուրաքանչյուրը ոչ միայն պայմանավորում է մյուսը, այլև միաժամանակ բացառում է նրան։
Բայց շարունակականությունը կապիտալիստական արտադրության բնորոշ հատկանիշն է և պայմանավորված է նրա տեխնիկական հիմքով, թեև ոչ միշտ է հասանելի անպայման։ Ուրեմն տեսնենք, թե իրականում բանն ինչպես է կատարվում։ Երբ, օրինակ, 10 000 ֆունտ մանվածքն իբրև ապրանքակապիտալ շուկա է մտնում և յուր՝ դրամի փոխարկվելը գլուխ բերում (լինի այս դրամը հիմա վճարամիջոց, գնելամիջոց կամ թե հենց լոկ հաշվեդրամ, միևնույն է), նրա փոխարեն նոր բամբակ, ածուխ և այլն է մտնում արտադրապրոցեսի մեջ, հետևաբար դրամաձևից ու ապրանքաձևից արդեն հետփոխարկված է լինում արտադրողական կապիտալի ձևի և որպես այսպիսին է սկսում յուր ֆունկցիան. նույն այն ժամանակ, երբ առաջին 10 000 ֆունտ մանվածքը դրամի է վերածվում, առաջվա 10 000 ֆունտ մանվածքն արդեն յուր շրջանառության երկրորդ ստադիան է ծրագծում և դրամից արտադրողական կապիտալի տարրերի է հետփոխարկվում։ Կապիտալի բոլոր մասերը շրջապտույտի պրոցեսը կատարում են հերթով, սրա տարբեր ստադիաներում գտնվում են միաժամանակ։ Այսպես, արդյունաբերական կապիտալը յուր շրջապտույտի շարունակական ընթացքում միաժամանակ գտնվում և սրա բոլոր ստադիաներում ու սրանց համապատասխանող տարբեր ֆունկցիոնալ ձևերում։ Այն մասի համար, որն առաջին անգամն է ապրանքակապիտալից դրամի փոխարկվում, Ա՛ ... Ա՛ շրջապտույտը նոր է սկսվում, այնինչ արդյունաբերական կապիտալի համար, որպես շարժվող ամբողջության համար, Ա՛ ... Ա՛ շրջապտույտն արդեն անցած է։ Մի ձեռքով փողը կանխավճարվում է, մյուսով ընդունվում. Փ ... Փ՛ շրջապտույտի՝ մի կետում սկսվելը մի ուրիշ կետում նրա վերադարձն է միաժամանակ։ Նույնը վերաբերում է արտադրողական կապիտալին էլ։
Ուստի արդյունաբերական կապիտալի իրական շրջապտույտը յուր շարունակականությամբ ոչ միայն շրջանառության պրոցեսի ու արտադրապրոցեսի միասնություն է, այլև նրա բոլոր երեք շրջապտույտի միասնություն։ Բայց նա կարող է այսպիսի միասնություն լինել այն չափով միայն, որչափով որ կապիտալի յուրաքանչյուր տարբեր մաս կարող է հաջորդաբար թևակոխել շրջապտույտի՝ միմյանց հաջորդող փուլերը, մի փուլից, մեկ ֆունկցիոնալ ձևից անցնել-մտնել մյուսը, ուրեմն որչափով որ արդյունաբերական կապիտալն իբրև այս մասերի ամբողջություն՝ միաժամանակ գտնվում է տարբեր փուլերում ու ֆունկցիաներում և այսպիսով ծրագծում է բոլոր երեք շրջապտույտը միաժամանակ։ Յուրաքանչյուր մասի հաջորդականությունն այստեղ պայմանավորված է մասերի տարածակցությամբ, այսինքն կապիտալի բաժանմամբ։ Այսպես օրինակ, անդամատված գործարանասիստեմում արդյունքը նմանապես շարունակ գտնվում է յուր գոյացման պրոցեսի տարբեր աստիճաններում, ինչպես և մեկ արտադրափուլից մի ուրիշն անցնելու պրոցեսի մեջ։ Որովհետև անհատական արդյունաբերական կապիտալը մի որոշակի մեծություն է ներկայացնում, որը կախումն ունի կապիտալիստի միջոցներից է որն ամեն մի արդյունաբերաճյուղի համար մի որոշ նվազագույն մեծություն ունի, ուստի նրա բաժանման ժամանակ պետք է թվական որոշակի հարաբերություններ լինեն։ Առկա կապիտալի մեծությունը պայմանավորում է արտադրապրոցեսի ծավալը, սա էլ պայմանավորում է ապրանքակապիտալի ու դրամակապիտալի ծավալը, որչափով որ սրանք գործում են արտադրապրոցեսի կողքին։ Բայց տարածակցությունը, որով պայմանավորվում է արտադրության շարունակականությունը, գոյություն ունի կապիտալի մասերի շարժման հետևանքով միայն, որի ընթացքում նրանք տարբեր ստադիաներն են ծրագծում իրար հետևից։ Ինքը տարածակցությունը հաջորդականության հետևանքն է միայն։ Եթե, օրինակ, մի մասի Ա՛—Փ՛ ակտը կանգ է առնում, ապրանքը չի ծախվում, ապա այս մասի շրջապտույտն ընդհատվում է, և նրա՝ յուր արտադրւսմիջոցներով արտադրամիջոցներով փոխարինումը գլուխ չի գալիս. հաջորդող մասերը, որոնք իբրև Ա՛ ծագում են արտադրապրոցեսից, տեսնում են, որ իրենց ֆունկցիոնալ փոփոխությունը խափանվում է իրենց նախորդի շնորհիվ։ Եթե այս դրությունը հարատևում է միաժամանակ, ապա արտադրությունը սահմանափակվում է, և ամբողջ պրոցեսը դադարեցվում։ Հաջորդականության յուրաքանչյուր կանգառում անկարգություն է մտցնում տարածակցության մեջ, մի ստադիայում տեղի ունեցած ամեն մի կանգառում ավելի մեծ կամ թե ավելի փոքր կանգառում է առաջ բերում ոչ միայն կանգառող կապիտալամասի, այլև անհատական ամբողջ կապիտալի շրջապտույտի մեջ։
Հետևյալ ձևը, որում պարուրված ներկայանում է պրոցեսը, փուլերի մի հաջորդականության ձևն է, այնպես որ կապիտալի՝ մի նոր փուլ անցնելը պայմանավորված է մի ուրիշ փուլը թողնելով։ Ուստի ամեն մի առանձին շրջապտույտի համար կապիտալի ֆունկցիոնալ ձևերից մեկը նաև ելակետ ու վերադարձակետ է։ Մյուս կողմից՝ ամբողջ պրոցեսն իրոք միասնությունն է երեք շրջապտույտի, որոնք այն երեք ձևն են, որոնցում արտահայտվում է պրոցեսի շարունակականությունը։ Ամբողջ շրջապտույտը կապիտալի ամեն մի ֆունկցիոնալ ձևի համար ներկայանում է իբրև նրա մասնահատուկ շրջապտույտ, և ընդսմին այս շրջապտույտներից յուրաքանչյուրը պայմանավորում է ամբողջ պրոցեսի շարունակականությունը, մի ֆունկցիոնալ ձևի շրջանընթացքը պայմանավորում է մյուսներինը։ Ամբողջ արտադրապրոցեսի համար, հատկապես հասարակական կապիտալի համար մի անհրաժեշտ պայմանն այն է, որ նա միաժամանակ վերարտադրապրոցես է և ուրեմն նրա մոմենտներից յուրաքանչյուրի շրջապտույտն է։ Կապիտալի տարբեր կոտորակամասերը հաջորդաբար անցնում են տարբեր ստադիաներն ու ֆունկցիոնալ ձևերը։ Սրա հետևանքով ամեն մի ֆունկցիոնալ ձև, թեև միշտ կապիտալի մի ուրիշ ձև է ներկայանում սրանում պարուրված, մյուս ձևերի հետ միաժամանակ յուր սեփական շրջապտույտն է կատարում։ Կապիտալի մի մասը, որը սակայն միշտ փոխվող է, մշտապես վերարտադրվում, գոյություն է ունենում իբրև ապրանքակապիտալ, որը դրամի է փոխարկվում. մի ուրիշ մասը՝ որպես դրամակապիտալ, որն արտադրողականի է փոխարկվում, մի երրորդ մասն՝ ինչպես արտադրողական կապիտալ, որն ապրանքակապիտալի է փոխարկվում։ Բոլոր երեք ձևի մշտական առկայությունը միջնորդագործվում է նրանով, որ ամբողջ կապիտալի շրջապտույտն ընթանում է հենց այս երեք փուլով։
Այս դեպքում ուրեմն կապիտալը որպես ամբողջություն տարածականորեն կողք-կողքի գտնվում է յուր տարբեր փուլերում միաժամանակ։ Բայց յուրաքանչյուր մաս հերթով մի փուլից, մի ֆունկցիոնալ ձևից միշտ անցնում է մեկ ուրիշը, այսպիսով հերթականորեն գործում է բոլոր փուլերում։ Ըստ այսմ ձևերը հոսանուտ ձևեր են, որոնց ժամանակակցությունը միջնորդագործվում է նրանց հաջորդականությամբ։ Ամեն մի ձև հաջորդում է մյուսին և նախորդում է նրան, այնպես՝ այնպես որ մի կապիտալամասի՝ մեկ ձևին վերադառնալը պայմանավորվում է մյուս կապիտալամասից մեկ ուրիշ ձևին վերադառնալով։ Յուրաքանչյուր մաս յուր սեփական պտույտն է ծրագծում շարունակ, բայց ընդսմին կապիտալի հենց մեկ ուրիշ մասն է միշտ, որ գտնվում է այս ձևում, և այս առանձին պտույտները կազմում են ամբողջ ընթացքի համաժամանակյա ու հաջորդական ձևերը միայն։
Երեք շրջապտույտի միասնության մեջ է միայն, որ իրականանում է ամբողջ պրոցեսի շարունակականությունը վերևում նկարագրված ընդհատման փոխարեն։ Հասարակական ամբողջ կապիտալը միշտ օժտված է այս շարունակականությամբ, և նրա պրոցեսը երեք շրջապտույտի միասնությունն ունի միշտ։
Անհատական կապիտալների համար վերարտադրության շարունակականությունը տեղ–տեղ ընդհատվում է ավելի կամ թե պակաս չափով։ Նախ՝ արժեմասսաները տարբեր դարաշրջաններում հաճախ անհավասար բաժիններով են բաշխված, լինում տարբեր ստադիաների ու ֆունկցիոնալ ձևերի։ Երկրորդ՝ նայած արտադրելիք ապրանքի բնույթին, ուրեմն, նայած արտադրության այն առանձին ոլորտին, որում ներդրված է կապիտալը, այս բաժնեմասերը կարող են տարբեր կերպով բաշխվել։ Երրորդ՝ շարունակականությունն ավելի կամ թե պակաս չափով կարող է ընդհատվել այն արտադրաճյուղերում, որոնք տարվա եղանակից են կախված, լինի սա բնական պայմանների հետևանքով (երկրագործություն, տառեխորսություն և այլն), կամ թե պայմանական հանգամանքների հետևանքով, ինչպես օրինակ, այսպես կոչված սեզոնաշխատանքների ժամանակ, միևնույն է։ Պրոցեսն ամենից կանոնավոր ու ամենից միակերպ ընթանում է գործարանում ու լեռնարդյունաբերության մեջ։ Բայց արտադրաճյուղերի այս տարբերությունը ոչ մի տարբերություն առաջ չի բերում շրջապտույտի պրոցեսի ընդհանրական ձևերում։
Կապիտալն իբրև արժեմեծացող արժեք յուր մեջ չի պարփակում միմիայն դասակարգային հարաբերություններ, մի որոշ հասարակական բնույթ, որը խարսխվում է աշխատանքի, որպես վարձու աշխատանքի, գոյության վրա։ Նա մի շարժում է, տարբեր ստադիաներով անցնող շրջապտույտի մի պրոցես, որն ինքը յուր հերթին պարունակում է շրջապտույտի պրոցեսի երեք տարբեր ձևը։ Ուստի նա կարող է ըմբռնվել լոկ իբրև շարժում ու ոչ թե որպես դադար առած իր։ Նրանք, որոնք արժեքի ինքնակայացումը սոսկական վերացություն են նկատում, մոռանում են, որ արդյունաբերական կապիտալի շարժումը հենց այս վերացությունն է in actu [գործուն վիճակում]։ Այստեղ արժեքն անցնում է տարբեր ձևերի միջով, տարբեր շարժումներ կատարելով, որոնցում նա պահպանվում է և միաժամանակ արժեմեծանում, շատանում։ Որովհետև մենք այստեղ գործ ունենք շարժման սոսկական ձևի հետք հետ, ուստի ուշադրության չենք առնում այն հեղափոխությունները, որ կապիտալարժեքը կարող է կրել յուր շրջապտույտի պրոցեսում. բայց պարզ է, որ, չնայած բոլոր արժեհեղափոխություններին, կապիտալիստական արտադրությունը գոյություն ունի և կարող է գոյություն ունենալ այնքան ժամանակ միայն, քանի դեռ կապիտալարժեքն արժեմեծանում է, այսինքն իբրև ինքնակա արժեք ծրագծում է յուր շրջապտույտի պրոցեսը, ուրեմն քանի դեռ արժեհեղափոխությունները մի որևէ կերպ հաղթահարվում և համահարթվում են։ Կապիտալի շարժումները երևան են գալիս իբրև արդյունաբերական առանձին կապիտալիստի գործողություններ այն իմաստով, որ սա գործում է որպես ապրանքագնորդ ու աշխատագնորդ, ապրանքավաճառորդ ու արտադրողական կապիտալիստ, հետևաբար նրա գործունեությունն է միջնորդագործում շրջապտույտը։ Եթե հասարակական կապիտալարժեքը մի արժեհեղափոխություն է կրում, ապա կարող է պատահել, որ նրա անհատական կապիտալը հաղթահարվում է հիշյալ արժեհեղափոխությունից և կործանվում, որովհետև նա չի կարող բավարարել այս արժեշարժման պայմանները։ Որքան ավելի սուր ու հաճախակի են դառնում արժեհեղափոխությունները, այնքան ավելի է առանձին կապիտալիստի կանխատեսման ու հաշվարկման հանդեպ գերազոր հանդիսանում ինքնակայացած արժեքի ավտոմատիկ շարժումը, որը գործում է բնության տարերային պրոցեսի ույժով, այնքան ավելի է նորմալ արտադրության ընթացքն աննորմալ չարաբանությանը չարաշահությանը ենթարկվում, այնքան ավելի մեծ է դառնում վտանգն առանձին կապիտալների գոյության համար։ Հետևաբար այս պարբերական արժեհեղափոխությունները հաստատում են այն, ինչ որ նրանք ըստ երևույթին պետք է հերքեյին հերքեին — այն ինքնակայացումը, որ արժեքն իբրև կապիտալ ձեռք է բերում և յուր շարժման միջոցով պահպանում է և հզորացնում։
Ընթացարարող կապիտալի փոխակերպությունների այս հաջորդականությունը յուր մեջ պարփակում է կապիտալի արժեմեծության՝ պտույտում կատարված փոփոխության շարունակական համեմատումն սկզբնական արժեքի հետ։ Եթե արժեքի ինքնակայացումն արժեկազմիչ ույժի, աշխատույժի հանդեպ՝ սկսվում է Փ—Աշ (աչխատույժի գնում) ակտի մեջ և իրականացվում է արտադրապրոցեսի ժամանակ իբրև աշխատույժի շահագործում, ապա արժեքի այս ինքնակայացումն այլևս չի վերահայտնվում այս շրջապտույտի մեջ, որտեղ դրամը, ապրանքը, արտաղրատարրերն արտադրատարրերն ընթացարարող կապիտալարժեքի հերթափոխվող ձևերն են միայն և որտեղ անցյալ արժեմեծությունը համեմատվում է այժմյան փոփոխված կապիտալի արժեքի հետ։
«Value»,— ասում և Bailey-ն՝ առարկելով արժեքի ինքնակայացման դեմ, որը բնորոշ է արտադրության կապիտալիստական եղանակի համար և որը նա քննախոսում է իբրև որոշ տնտեսագետների պատրանք,— «value is a relation between cotemporary commodities, because such only admit of being exchanged with each others» [«Արժեքը մի հարաբերություն է համաժամանակյա ապրանքների միջև, որովհետև միմիայն այսպիսի ապրանքները կարելի է փոխանակել իրար հետ»]։ Նա այս ասում է իբրև առարկություն տարբեր ժամանակաշրջաններում եղած ապրանքարժեքները համեմատելու դեմ, մի համեմատություն, որը — մեկ անգամ որ դրամարժեքը յուրաքանչյուր դարաշրջանի համար սևեռված է — այն աշխատանքի ծախսման մի առադրում է նշանակում, որ տարբեր դարաշրջաններում .պահանջվում է միևնույն տեսակի ապրանքներ արտադրելու համար։ Bailey-ի այս կարղիքը կարծիքը բղխում է նրա այն ընդհանրական թյուրըմբռնումից, ըստ որի փոխանակարժեք = արժեք, արժեքի ձևն է հենց արժեքն ինքը. հետևաբար ապրանքարժեքները համեմատելի չեն այլևս, երբ նրանք ակտիվորեն չեն գործում որպես փոխանակարժեքներ, ուրեմն երբ նրանք չեն կարող իրոք փոխանակվել իրար հետ։ Այսպիսով ուրեմն նա մազաչափ անգամ չի կռահում, թե արժեքն իբրև կապիտալարժեք կամ թե կապիտալ է գործում լոկ այն չափով, որչափով որ յուր շրջապտույտի տարբեր փուլերում, որոնք cotemporary [համաժամանակյա] չեն ամենևին, յուր հետ համեմատած միևնույնն է մնում և հենց իրեն հետ բաղդատվում։
Շրջապտույտի ֆորմուլան զուտ կերպարանքով նկատի ունենալու համար բավական չի միմիայն ենթադրել, որ ապրանքները ծախվում են իրենց արժեքի համաձայն, այլև այն, որ այս տեղի է ունենում ուրիշ անփոփոխ պարագաներում։ Վեր առնենք, օրինակ, Արտ ... Արտ ձևը՝ մի կողմ թողնելով արտադրապրոցեսի մեջ կատարվող այն բոլոր տեխնիկական հեղափոխությունները, որոնք կարող են մի որոշ կապիտալիստի արտադրողական կապիտալն արժեզրկել. մի կողմ թողնելով նմանապես ամեն մի հետազդեցություն, որ արտադրողական կապիտալի արժետարրերի մի փոփոխությունն անում է առկա ապրանքակապիտալի արժեքի վրա, որը կարող է բարձրանալ կամ թե ընկնել, նայած ապրանքակապիտալի պաշարի առկայությանը։ Ասենք, թե Ա՛-ն, 10 000 ֆունտ մանվածքը, ծախվում է յուր արժեքի համաձայն 500 £-ով. 8 440 ֆունտ = 422 £-ը փոխհատուցում է Ա՛-ում պարունակված կապիտալարժեքը։ Իսկ եթե բամբակի, ածխի և այլոց արժեքը բարձրացել է (քանի որ մենք այստեղ մի կողմ ենք թողնում սոսկական գնահատումները), ապա այս 422 £-ը գուցե բավական չի լինի արտադրողական կապիտալի տարրերն ամբողջովին փոխհատուցելու համար. հարկավոր կլինի ավելադիր դրամակապիտալ, դրամակապիտալը կկցակապվի։ Ընդհակառակն է լինում, երբ հիշյալ գներն ընկնում են. դրամակապիտալն ազատարձակվում է։ Պրոցեսը լիովին նորմալ ընթանում է այն ժամանակ միայն, երբ արժեհարաբերությունները հաստատուն են մնում. նա այսպես ընթանում է փաստորեն, քանի դեռ խափանումները միմյանց ջնջում են շրջապտույտի կրկնվելու ժամանակ. որքան ավելի մեծ են խափանումները, այնքան ավելի մեծ դրամակապիտալ պետք է ունենա արդյունաբերական կապիտալիստի համահարթվելուն սպասել կարողանալու համար. և որովհետև կապիտալիստական արտադրության առաջխաղացության ընթացքում ընդլայնվում է ամեն մի անհատական արտադրապրոցեսի մասշտաբն ու սրա հետ էլ կանխավճարելի կապիտալի նվազագույն մեծությունը, ուստի հիշյալ հանգամանքն էլ է ավելանում այն պարագաների վրա, որոնք արդյունաբերական կապիտալիստի ֆունկցիան ավելի ու ավելի են փոխարկում խոշոր դրամակապիտալիստի — առանձին կամ թե ընկերակցված դրամակապիտալիստի — մի մենաշնորհի։
Այստեղ հարևանցի պետք է նշել հետևյալը. եթե արտադրատարրերի մի արժեփոփոխություն է տեղի ունենում, ապա մեկ տարբերություն է երևան գալիս մի կողմից՝ Փ ... Փ՛ ձևի և մյուս կողմից՝ Արտ ... Արտ-ի ու Ա՛ ... Ա՛-ի միջև։
Փ ... Փ՛-ում, իբրև նոր ներդրվող մի այնպիսի կապիտալի ֆորմուլայում, որը նախ հանդես է գալիս որպես դրամակապիտալ, արտադրամիջոցների, օրինակ, հումքերի, օժանդակ նյութերի և այլոց արժեքի անկումը դրամակապիտալի ավելի փոքր ծախսում կպահանջի՝ որոշ ծավալով մի ձեռնարկություն սկսելու համար, քան անկումից առաջ, որովհետև (արտադրույժի զարգացման անփոփոխ մակարդակի ժամանակ) արտադրապրոցեսի ծավալը կախված է արտադրամիջոցների այն մասսայից ու ծավալից, որ աշխատռւյժի մի տվյալ քանակ կարող է հաղթահարել. բայց նա կախված չի ոչ արտադրամիջոցների արժեքից ու ոչ էլ աշխատույժի արժեքից (վերջինս ազդում է արժեմեծացման մեծության վրա միայն)։ Ընդհակառակը։ Եթե մի արժեբարձրացում է տեղի ունենում ապրանքների այն արտադրատարրերի մեջ, որոնք արտադրողական կապիտալի տարրերն՝ տարրերն են կազմում, ապա տվյալ ծավալով մի ձեռնարկություն հիմնելու համար ավելի շատ դրամակապիտալ է հարկավոր։ Երկու դեպքում էլ նշանակություն ունենում է նոր ներդրելի դրամակապիտալի չափը միայն. առաջին դեպքում դրամակապիտալ կավելանա, երկրորդ դեպքում ղրամակապիտալ կկցակապվի, եթե տվյալ մի արտադրաճյուղում անհատական արդյունաբերական նոր կապիտալների մեկ աճում է տեղի ունենում սովորական եղանակով։
Արտ ... Արտ ու Ա՛ ... Ա՛ շրջապտույտներն իբրև Փ ... Փ՛ են ներկայանում հենց այն չափով միայն, որչափով որ Արտ-ի ու Ա՛-ի շարժումը կուտակումն է միաժամանակ, ուրեմն որչափով որ ավելադիր փ-ն, դրամը, դրամակապիտալի է փոխարկվում։ Այս մի կողմ թողած՝ արտադրողական կապիտալի տարրերի արժեփոփոխությունը նրանց վրա ուրիշ կերպ է ազդում, քան Փ ... Փ՛-ի վրա. մենք այստեղ էլի մի կողմ ենք թողնում այսպիսի արժեփոփոխության հետազդեցությունը կապիտալի այն բաղադրամասերի վրա, որոնք ընդգրկված են արտադրապրոցեսի մեջ։ Ոչ թե սկզբնական ծախսումն է, որ ուղղակի ազդեցություն է կրում այստեղ, այլ յուր վերարտադրապրոցեսում ու ոչ թե յուր առաջին շրջապտույտի մեջ ընդգրկված մի արդյունաբերական կապիալ, ուրեմն Ա՛—Ա<<math>^{Աշ}_{Ամ}</math> փուլը, ապրանքակապիտալի հետփոխարկումը յուր արտադրատարրերին, որչափով որ սրանք ապրանքներից են կազմված։ Արժեքի անկման (resp. [համապատասխանորեն, համապատասխան դեպքում] գնի անկման) ժամանակ երեք դեպք է հնարավոր. վերարտադրապրոցեսը շարունակվում է միևնույն մասշտաբով. այս դեպքում մինչայժմյան դրամակապիտալի մի մասն ազատարձակվում է և տեղի է ունենում դրամակապիտալի կիտում, չնայած որ իսկական կուտակում (ընդլայնված մասշտաբով վերարտադրություն) ու կամ փ-ն (հավելարժեքը) կուտակման ֆոնդի վերածող ներածական և ուղեկցող փոխարկում տեղի չի ունեցել. կամ թե վերարտադրապրոցեսն ընդլայնվում է ավելի մեծ մասշտաբով, ինչպես որ այլապես այս կպատահեր այն դեպքում, եթե տեխնիկական համամասնությունները թույլ էին տալիս այս. կամ թե չէ՝ հումքերի և այլոց ավելի մեծ պաշարագոյացումն է տեղի ունենում։
Հակառակն է լինում ապրանքակապիտալի փոխտարրերի արժեքի բարձրանալու ժամանակ։ Այս դեպքում վերարտադրությունն այլևս յուր նորմալ ծավալով տեղի չի ունենում (օրինակ, ավելի կարճ ժամանակով են աշխատում կամ թե պետք է ավելադիր դրամակապիտալ գա մեջտեղ՝ վերարտադրությունը յուր հին ծավալով շարունակելու համար (դրամակապիտալի կցակապում). կամ թե չէ՝ կուտակման դրամաֆոնդը, եթե կա, փոխանակ վերարտադրապրոցեսի ընդլայնմանը ծառայելու, ամբողջովին կամ թե մասամբ, ծառայում է՝ հիշյալը յուր հին մասշտաբով վարելու համար։ Այս էլ դրամակապիտալի կցակապումն է, միայն թե ավելադիր դրամակապիտալն այս դեպքում գալիս է ոչ թե դրսից, դրամաշուկայից, այլ հենց իրեն՝ արդյունաբերական կապիտալիստի միջոցներից։
Բայց Արտ ... Արտ-ի, Ա՛ ... ԱԱ՛,-ի ժամանակ կարող են կերպափոխող հանգամանքներ տեղի ունենալ։ Եթե, օրինակ, բամբակի մեր մանագործարանատերը բամբակի մեծ պաշար ունի (ուրեմն յուր արտադրողական կապիտալի մեծ մասը բամբակապաշարի ձևումն է գտնվում), ապա յուր արտադրողական կապիտալի մեկ մասն արժեզրկվում է բամբակագների մի անկման հետևանքով. եթե վերջիններս, ընդհակառակը, բարձրացել են, ապա նրա արտադրողական կապիտալի այս մասի արժեբարձրացումն է տեղի ունենում։ Մյուս կողմից՝ եթե նա մեծ քանակներ է սևեռում ապրանքակապիտալի ձևում, օրինակ, բամբակամանվածքի մեջ, ապա բամբակի անկման ժամանակ արժեզրկվում է յուր ապրանքակապիտալի, ուրեմն ընդհանրապես յուր՝ շրջապտույտի մեջ գտնվող կապիտալի մի մասը. ընդհակառակն է լինում բամբակագների բարձրանալու ժամանակ։ Վերջապես Ա՛—Փ—Ա<<math>^{Աշ}_{Ամ}</math> պրոցեսում կատարվում է հետևյալը. եթե Ա՛—Փ-ն, ապրանքակապիտալի իրացումը, տեղի է ունեցել Ա-ի տարրերի արժեփոփոխությունից առաջ, ապա կապիտալն ազդեցություն կրում, է առաջին դեպքում քննված եղանակով միայն, այսինքն ազդեցություն կրում է շրջանառության Փ—Ա<<math>^{Աշ}_{Ամ}</math> երկրորդ ակտում. իսկ եթե հիշյալների արժեփոփոխությունը տեղի է ունեցել Ա՛—Փ ակտի կատարվելուց առաջ, ապա բամբակի գնի անկումն այլ հավասար պարագաներում առաջ է բերում մանվածքի գնի մի համապատասխան անկում, և բամբակի գնի բարձրացումն, ընդհակառակը, մանվածքի գնա բարձրացում։ գնաբարձրացում։ Միևնույն արտադրաճյուղում ներդրված առանձին ու տարբեր կապիտալների վրա արվող ներգործությունը կարող է շատ տարբեր լինել, նայած այն տարբեր հանգամանքներին, որոնց մեջ կարող են գտնվել հիշյալ կապիտալները։— Դրամակապիտալի ազատարձակում ու կցակապում կարող են առաջ գալ նմանապես շրջանառության պրոցեսի տևողության տարբերությունից, ուրեմն շրջանառության արագությունից էլ։ Սակայն այս վերաբերում է պտույտի քննությանը։ Այստեղ մեղ հետաքրքրում է այն իրական տարբերությունը միայն, որ արտադրողական կապիտալի տարրերի արժեփոփոխության առնչությամբ երևան է գալիս Փ ... Փ՛-ի ու շրջանառության պրոցեսի մյուս երկու ձևի միջև։
Արտադրության արդեն զարգացած, ուրեմն իշխող կապիտալիստական եղանակի դարաշրջանում այն ապրանքների մի մեծ մասը, որոնցից կազմված են Ամ-ը, արտադրամիջոցները, շրջանառության Փ—Ա<<math>^{Աշ}_{Ամ}</math> հատվածում հենց ուրիշի գործող ապրանքակապիտալ կլինի։ Ուրեմն վաճառորդի տեսակետից տեղի է ունենում Ա՛—Փ՛, ապրանքակապիտալի փոխակերպումն դրամակապիտալի։ Բայց այս դրույթը բացարձակ նշանակություն չունի։ Ընդհակառակը։ Յուր շրջանառության պրոցեսում, որտեղ արդյունաբերած կան կապիտալը գործում է կամ իբրև փող կամ թե որպես ապրանք, արդյունաբերական կապիտալի շրջապտույտը — լինի նա դրամակապիտալի կամ թե ապրանքակապիտալի կերպարանքով, միևնույն է — խաչաձևվում է արտադրության սոցիալապես տարբեր եղանակների ապրանքաշրջանառության հետ, որչափով որ հիշյալը միաժամանակ ապրանքարտադրություն է։ Թե արդյոք ապրանքն ստրկությա՞ն վրա հիմնված արտադրության, կամ թե գյուղացիների՞ (չինացիչինացիք, հնդկական ռայոտներ) արտադրության է կամ համայնքների՞ (հոլլանդական Արևելյան Հնդկաստան) կամ թե պետական արտադրության արդյունք է (որպիսի պետական արտադրություն, ճորտության վրա հաստատված, երևան է գալիս ռուսաց պատմության ավելի վաղ դարաշրջաններում), թե՞ կիսավայրենի որսորդական ժողովուրդների և այլոց արտադրության արդյունք,— նշանակություն չունի. իբրև ապրանքներ ու փող նրանք հանդեպ են ելնում այն փողին ու ապրանքներին, որոնցում ներկայանում է արդյունաբերական կապիտալը, և նույնքան էլ մտնում թե՛ նրա շրջապտույտի ու թե՛ ապրանքակապիտալում տրված հավելարժեքի շրջապտույտի մեջ, որշափով որ վերջինս իբրև հասույթ է ծախսվում, ուրեմն մտնում են ապրանքակապիտալի շրջանառության երկու ճյուղի մեջ էլ։ Այն արտադրապրոցեսի բնույթը, որից ծագում են նրանք, տարբերազուրկ հանգամանք է. նրանք շուկայում գործում են իբրև ապրանքներ, որպես ապրանքներ էլ մտնում են արդյունաբերական կապիտալի շրջապտույտի մեջ, ինչպես և սրա տված հավելարժեքի շրջապտույտի մեջ. հետևաբար հիշյալ ապրանքների ծագման հանրակողմանի բնույթը, շուկայի որպես համաշխարհաշուկայի կեցությունն է, որ հատկանշում է արդյունաբերական կապիտալի շրջանառության պրոցեսը։ Ինչը վերաբերում է օտար ապրանքներին, նույնը վերաբերում է օտար փողին էլ. ինչպես որ ապրանքակապիտալը նրա հանդեպ գործում է լոկ իբրև ապրանք, այնպես էլ այս փողն ապրանքակապիտալի հանդեպ գործում է միմիայն որպես փող. դրամն այստեղ գործում է իբրև համաշխարհադրամ։
Սակայն այստեղ պետք է նշել երկու բան։
Առաջին. ապրանքները (Ամ), հենց որ Փ—Ամ ակտն ավարտվել է, դադարում են ապրանքներ լինելուց և դառնում են արդյունաբերական կապիտալի գոյեղանայլներից գոյեղանակներից մեկը սրա, իբրև Արտ-ի, արտադրողական կապիտալի ֆունկցիոնալ ձևի ժամանակ։ Բայց հենց սրանով էլ ջնջվում է նրանց ծագման հետքը. նրանք գոյություն են ունենում այլևս իբրև արդյունաբերական կապիտալի գոյաձև միայն, նրանք միակցված են լինում սրան։ Բայց ընդսմին մնում է այն պարագան, որ նրանց փոխարինման համար հարկավոր է նրանց վերարտադրությունը, և ըստ այսմ արտադրության կապիտալիստական եղանակը պայմանավորված է նրա զարգացման աստիճանից դուրս գտնվող արտադրական եղանակներով։ Սակայն նրա տենդենցն այն է, որ ամեն արտադրություն ապրանքարտադրության փոխարկի ըստ կարելվույն. սրան հասնելու համար նրա գլխավոր միջոցը նույն արտադրությունը կապիտալիստական շրջանառության մեջ ներքաշելն է հենց. իսկ զարգացած ապրանքարտադրությունն ինքը կապիտալիստական ապրանքարտադրություն է։ Արդյունաբերական կապիտալի ներթափանցումը զարկ է տալիս ամենուրեք այս փոխակերպմանը, բայց սրա հետ էլ զարկ է տալիս նաև անմիջական արտադրողների՝ վարձու բանվորներ դառնալուն։
Երկրորդ. արդյունաբերական կապիտալի շրջանառության պրոցեսի մեջ մտնող ապրանքները (սրանց շարքին պատկանում են անհրաժեշտ կենսամիջոցներն էլ, որոնց որ փոխարկվում է փոփոխուն կապիտալը՝ բանվորներին վճարելուց հետո, աշխատույժը վերարտադրելու համար), ինչ էլ որ լինի հիշյալ ապրանքների ծագումը, արտադրապրոցեսի այն հասարակական ձևը, որից նրանք առաջ են գալիս,— բուն իսկ արդյունաբերական կապիտալի հանդեպ են ելնում արդեն ապրանքակապիտալի ձևով, ապրանք-առևտրային կապիտալի կամ վաճառականական կապիտալի ձևով. իսկ սա յուր բնության համաձայն ընդգրկում է արտադրության բոլոր եղանակների ապրանքներն էլ։
Ինչպես որ արտադրության կապիտալիստական եղանակն արտադրության խոշոր մասշտաբ է ենթադրում, այնպես էլ ենթադրում է վաճառքի անպայման խոշոր մասշտաբ, ուրեմն վաճառք վաճառականին, ոչ թե առանձին սպառորդին։ Որչափով որ այս սպառորդն ինքն արտադրողական սպառորդ է, հետևաբար արդյունաբերական կապիտալիստ է, ուրեմն որչափով որ մի արտադրաճյուղի արդյունաբերական կապիտալ մի ուրիշ ճյուղին արտադրամիջոցներ է մատակարարում, այն չափով էլ տեղի է ունենում մեկ արդյունաբերական կապիտալիստի ուղղակի վաճառք (պատվերի և այլոց ձևով) բազմաթիվ ուրիշներին։ Յուրաքանչյուր արդյունաբերական կապիտալիստ ըստ այսմ ուղղակի վաճառորդ է, հենը հենց ինքը յուր վաճառականն է, որպիսին է սակայն վաճառականին ապրանք ծախելիս էլ։
Ապրանքառևտուրն իբրև վաճառականական կապիտալի ֆունկցիա ենթադրվում և ավելի ու ավելի զարգանում է կապիտալիստական արտադրության զարգանալու հետ։ Ուրեմն հիշյալը մենք ենթադրում ենք իբրև պատահական երևույթ՝ շրջանառության կապիտալիստական պրոցեսի աոանձին առանձին կողմերը լուսաբանելու համար. իսկ սրա ընդհանրական վերլուծության ժամանակ մենք վերցնում ենք ուղղակի վաճառքն առանց վաճառականի միջամտության, որովհետև այս վերջինս քողարկում է շարժման տարբեր մոմենտները։
«Le commerce emploie un capital considérable qui parait, au premier coup d’oeil, ne point faire partie de celui dont nous avons détaillé la marche. La valeur des draps accumulés dans les magasins du marchand-drapier semble d’abort tout-à-fait étrangère à cette partie de la production annuelle que le riche donne au pauvre comme salaire pour le faire travailler. Ce capital n’a fait cependant que remplacer celui dont nous avons parlé. Pour saisir avec clarté le progrés progrès de la richesse, nous l’avons prise à sa création, et nous l’avons suivie jusqu’a jusqu’à sa consommation. Alors le capital employé dans la manufacture des draps, par exemple, nous a paru toujours, le même; échangé contre le revenu du consommateur, il ne s’est partagé qu’en deux parties: l’un a servi de revenu au fabricant comme produit, l’autre a servi de revenu aux ouvriers comme salaire, tandis qu’ils fabriquent de nouveau drap.
«Mais on trouva bientôt que, pour l’avantage de tous, il valait mieux que les diverses parties de ce capital se remplacassent l’une l’autre, et que, si cent mille écus suffisaient àfaire toute la circulation entre le fabricant et le consommateur, ces cent mille écus se partageassent également entre le fabricant, le marchand en gros, et le marchand en détail. Le premier, avec le tiers seulement, fit le même ouvrage qu’il avait fait avec la totalité, parcequ’au moment où sa fabrication était achevée, il trouvait le marchand acheter beaucoup plus tôt qu’il n’aurait trouvé la consommateur. Le capital du marchand en gros se trouvait de son côté beaucoup plus tôt remplacé par celui du marchand en détail... La difference entre les sommes des salaires avancés et le prix d’achat du dernier consommateur devait faire le profit des capitaux. Elle se répartit entre le fabricant, le marchand et le détaillant, depuis qu’ils eurent divisé entre eux leurs fonctions, et l’ouvrage accompli fut le même, quoiqu’il eût employé trois personnes et trois fractions de capitaux, au lieu d’un. («Notiveaux «Nouiveaux Principes», I, p. 159, 160.) — Toes (վաճառականները) concouraient indirectement à la production; car celle-ci, ayant pour objet la consommation, ne peut être considérée comme accomplie que quand elle amis la chose produite à la portée du consommateur.» (Ib., p. 157. [«Առևտուրը գործ է ածում նշանավոր չափով կապիտալ, որն առաջին հայացքից, ըստ երևույթին չի մասնակցում այն պրոցեսին, որի շարժումը մենք քննեցինք մանրամասն։ Մահուդավաճառի խանութներում կենտրոնացած մահուդի արժեքը, ինչպես թվում է սկզբից, ոչ մի առնչություն չունի տարեկան արտադրության այն մասի հետ, որ հարուստը տալիս է աղքատին որպես աշխատավարձ, որպեսզի սրան ստիպի աշխատելու։ Սակայն այս կապիտալը փոխարինում է նրան, որի մասին մենք խոսեցինք։ Հարստության առաջադիմությունը մեզ պարզ պատկերացնելու համար մենք այն վերցրինք յուր արտադրության մոմենտին և նրան հետևեցինք մինչև նրա սպառման մոմենտը։ Սրա հետևանքով այն կապիտալը, որը ներդրված էր, օրինակ, մահուդի մանուֆակտուրայի մեջ, մեզ միշտ միևնույնն էր թվում. փոխանակվելով սպառորդի հասույթի հետ՝ նա տրոհվեց լոկ երկու մասի.— մի մասն, իբրև արդյունք, հասույթ դարձավ գործարանատիրոջ համար, մյուս մասը, որպես աշխատավարձ, դարձավ հասույթ բանվորների համար, քանի դեռ սրանք նոր մահուդ են պատրաստում։
«Բայց շուտով գտան, որ ընդհանուր օգտի համար ավելի լավ կլիներ, որ այս կապիտալի տարբեր մասերը փոխարինեին իրար, և եթե հարյուր հազար եկյուն էկյուն բավական է գործարանատիրոջ ու սպառորդի միջև, եղող ամբողջ շրջանառության համար, ապա ավելի լավ կլիներ, որ այս հարյուր հազար եկյուն էկյուն հավասար բաշխվեր գործարանատիրոջ մեծածախ առևտրականի ու մանրածախ առևտրականի միջև։ Առաջինը յուր տրամադրության տակ ունենալով այս գումարի միմիայն մեկ երրորդականը՝ կարտադրեր այնքան, որքան արտադրում էր այն ժամանակ, երբ տեր էր ամբողջ գումարին, որովհետև արտադրությունն ավարտելու մոմենտին նա գտավ առևտրականին, որը նրա արտադրածը շատ ավելի վաղ գնեց, քան նա գտնում էր սպառողներ։ Մեծածախ առևտրականի կապիտալն էլ յուր հերթին շատ ավելի վաղ էր փոխարինվում մանրածախ առևտրականի կապիտալով... Այն տարբերությունը, որ կա կանխավճարված աշխատավարձի գումարի ու վերջին սպառորդի առքագնի գումարի միջև, պետք է կազմի կապիտալների համար ստացվող շահույթը։ Սա բաշխվեց գործարանատիրոջ, մեծածախ առևտրականի ու մանրածախ առևտրականի միջև այն բանից հետո, երբ սրանք իրար մեջ բաժանեցին իրենց ֆունկցիաները. կատարված աշխատանքը մնաց նույնպիսի աշխատանք, չնայած որ հիշյալ գործով մեկի փոխարեն զբաղվեց երեք հոգի ու երեք կապիտալ» («Nouveaux Principes», p. 159, 160)։— «Բոլորը (վաճառականները) կողմնակի նպաստեցին արտադրությանը, որովհետև սա՝ նպատակ ունենալով սպառումը՝ կարող է կատարված, պրծած համարվել այն ժամանակ միայն, երբ նա արտադրած իրը դրել է սպառորդի տրամադրության տակ» (Ib. p. 157)։]
Շրջապտույտի ընդհանրական ձևերը քննելիս ու ընդհանրապես այս ամբողջ երկրորդ գրքում մենք փողն ընդունում ենք իբրև մետաղյա փող՝ բացառելով, թե՛ սիմբոլիկ փողը, սոսկական արժենիշերը, որոնք հայտնի պետությունների մասնահատկությունն են կազմում լոկ, ու թե՛ վարկադրամը, որը դեռ չենք շարադրել։ Առաջին՝ այս հենց համապատասխանում է պատմական ընթացքին. կապիտալիստական արտադրության առաջին դարաշրջանում վարկադրամը կամ ոչ մի կամ թե լոկ աննշան դեր է խաղում։ Երկրորդ՝ մեր այս վարվելակերպի անհրաժեշտությունը նաև տեսականորեն ապացուցվում է նրանով, որ այն ամենը, ինչ որ վարկադրամի շրջանառության մասին մինչև այժմ քննադատորեն հետազոտված է Տուկի ու մյուսների կողմից, նրանց հարկադրել է կրկին վերադառնալու մի այնպիսի քննարկման, ինչպես որ կներկայանար բանը սոսկ մետաղյա շրջանառության պատվանդանի վրա խարսխվելիս։ Բայց չպետք է մոռանալ, որ մետաղադրամը կարող է գործել թե թե՛ իբրև գնելամիջոց ու թե թե՛ որպես վճարամիջոց։ Պարզեցման համար այս II գրքում ընդհանրապես մենք փողը վերցնում ենք առաջին ֆունկցիոնալ ձևում միայն։
Արդյունաբերական կապիտալի շրջանառության պրոցեսը, որը նրա անհատական շրջապտույտի պրոցեսի մեկ մասն է միայն կազմում, ավելի առաջ (I գիրք, III գլ.) շարադրված ընդհանրական օրենքներով է որոշվում, որչափով որ նա ընդհանրական ապրանքաշրջանառության մեջ իրադարձությունների լոկ մի շարք է ներկայացնում։ Օրինակ, 500 £-անոց միևնույն դրամամասսան իրար հետևից այնքան ավելի մեծաքանակ արդյունաբերական կապիտալներ (կամ էլ՝ ապրանքակապիտալների ձև ընդունած անհատական կապիտալներ) է շրջանառության մեջ դնում, որքան ավելի մեծ է փողի պտույտի արագությունը, հետևաբար յուրաքանչյուր առանձին կապիտալ որքան ավելի արագ է անցնում յուր ապրանքափոխակերպություեների ու դրամափոխակերպությունների շարքով։ Սրա համաձայն էլ կապիտալի միևնույն արժեմասսան այնքան ավելի քիչ փող է պահանջում յուր շրջանառության համար, որքան ավելի է փողը գործում իբրև վճարամիջոց, ուրեմն որքան ավելի է պետք լինում սոսկ հաշվեմնացորդները վճարելու, օրինակ, մի ապրանքակապիտալ յուր արտադրամիջոցներով փոխարինելու ժամանակ, և որքան ավելի կարճ են վճարաժամկետները, օրինակ, աշխատավարձը վճարելիս։ Մյուս կողմից՝ շրջանառության արագությունն ու մյուս բոլոր հանգամանքներն անփոփոխ ենթադրելով՝ այն փողի մասսան, որը պետք է իբրև դրամակապիտալ շրջանառի, որոշվում է ապրանքների գնագումարով (գինը բազմապատկած ապրանքամասսայով) և կամ, եթե տրված են ապրանքների մասսան ու արժեքը, որոշվում է հենց փողի արժեքով։
Իսկ երկրորդ ֆունկցիապես որոշ այն դերի համար, որ խաղում է մի անհատական կապիտալի շրջանառության պրոցեսում տեղի ունեցող յուրաքանչյուր փոխակերպության, ամենևին չի պահանջվում, որ նա ուրիշ կապիտալի շրջապտույտի մեջ համապատասխան հակադիր փոխակերպությունը ներկայացնի, եթե մենք հենց այն ենք ենթադրում, որ համաշխարհաշուկայի ամբողջ արտադրությունն է կապիտալիստորեն վարվում։ Օրինակ, Արտ ... Արտ շրջապտույտում Փ՛-ն, որ Ա՛-ի դրամացումն է, կարող է գնորդի կողմում սրա հավելարժեքի դրամացումը միայն լինել (եթե ապրանքն սպառման առարկա է). կամ թե Փ՛—Ա՛<<math>^{Աշ}_{Ամ}</math> ակտում (որտեղ կապիտալը մտնում է կուտակված կերպարանքով) նա կարող է Ամ-ի վաճառորդի համար լոկ իբրև սրա կապիտալականխավճարման փոխհատուցում մտնել նրա կապիտալաշրջանառության մեջ և կամ այլևս ամենևին չմտնել սրա մեջ, եթե նա իբրև ճյուղ անջատվելով՝ հատկապես մտնում է հասութածասխման մեջ։
Հետևաբար թե հասարակական ամբողջ կապիտալի տարբեր բաղադրամասերը — իսկ աոանձին առանձին կապիտալները հասարակական կապիտալի ինքնակայորեն գործող բաղադրամասերն են լոկ — միմյանց ի՞նչպես են փոխարինում շրջանառության պրոցեսում, լինի կապիտալի կամ թե հավելարժեքի առնչությամբ, միևնույն է,— այս չի հետևում ապրանքաշրջանառության փոխակերպությունների հասարակ միահյուսումներից (թեև կապիտալաշրջանառության իրադարձություններն ուրիշ ամեն ապրանքաշրջանառության հետ ընդհանուր գծեր ունեն), այլ հետազոտության ուրիշ եղանակ է պահանջում։ Ընդսմին մինչև հիմա բավականացել են այնպիսի ֆրազներով, որոնք, եթե ավելի մոտից ենք վերլուծում, ուրիշ ոչինչ չեն պարունակում, քան անորոշ պատկերացումներ, որոնք բացառապես փոխ են առնված ամեն ապրանքաշրջանառության պատկանող փոխակերպությունների միահյուսումներից։
<br>
Սրա հիման վրա բնատնտեսությունը, դրամատնտեսությունն ու վարկատնտեսությունը հակադրել են իրար որպես հասարակական արտադրության երեք բնորոշ տնտեսական շարժաձև։
Առաջին. այս երեք ձևը զարգացման հավասարարժեք փուլեր չեն ներկայացնում ամենևին։ Այսպես կոչված վարկատնտեսությունն ինքը դրամատնտեսության մի ձեն ձևն է լոկ, որչափով որ երկու նշանակում նշանակումն էլ բուն իսկ արտադրողների միջև տեղի ունեցող հարաբերակցության ֆունկցիաներ կամ թե հարաբերակցության եղանակներ են արտահայտում։ Զարգացած կապիտալիստական արտադրության մեջ դրամատնտեսությունը հանդես է գալիս արդեն լոկ իբրև վարկատնտեսության պատվանդան։ Այսպիսով ուրեմն դրամատնտեսությունն ու վարկատնտեսությունը համապատասխանում են կապիտալիստական արտադրության զարգացման տարբեր աստիճաններին միայն, բայց հարաբերակցության տարբեր ինքնակա ձևեր չեն ամենևին բնատնտեսության հանդեպ։ Միևնույն իրավունքով կարելի էր հիշյալ երկսին իբրև հավասարարժեք հակադրել բնատնտեսության շատ տարբեր ձևերը։
Երկրորդ. որովհետև դրամատնտեսություն, վարկատնտեսություն կատեգորիաներում ընդգծվում և որպես տարբերիչ հատկանիշ առաջ է մղվում ոչ թե տնտեսությունը, այսինքն բուն իսկ արտադրապրոցեսը, այլ արտադրության տարբեր գործակալների կամ արտադրողների միջև տեղի ունեցող հարաբերակցության այն եղանակը, որը համապատասխանում է տնտեսությանը, ուստի միևնույնը պիտի կատարվեր աոաջին առաջին կատեգորիայի ժամանակ էլ։ Ուրեմն բնատնտեսության փոխարեն պիտի նշանակվեր փոխանակատնտեսություն։ Լիովին փակ բնատնտեսությունը, օրինակ, Պերուի ինկաների պետության բնատնտեսությունը, այս կատեգորիաներից ոչ մեկի տակ չէր մտնի։
Երրորդ. դրամատնտեսությունն ընդհանուր է ամեն ապրանքարտադրության համար, և արդյունքն իբրև ապրանք երևան է գալիս արտադրության հասարակական ամենատարբեր օրգանիզմներում։ Հետևաբար, կապիտալիստական արտադրության համար բնորոշ հատկանիշ կլիներ այն ծավալը միայն, որով արդյունքն արտադրվում է որպես առևտրի առարկա, իբրև ապրանք, ուրեմն նրա սեփական կազմիչ տարրերն էլ դարձյալ որպես առևտրի առարկաներ, իբրև ապրանքներ պետք է մտնեն այն տնտեսության մեջ, որից ծագում է արդյունքը։
<br>
Կապիտալիստն ավելի քիչ արժեք է դրամի ձևով նետում շրջանառության մեջ, քան դուրս է կորզում նրանից, որովհետև նա ավելի շատ արժեք է ապրանքի ձևով նետում նրա մեջ, քան ապրանքի ձևով կորզել էր նրանից։ Որչափով որ նա գործում է սոսկ իբրև կապիտալի անձնավորում, որպես արդյունաբերական կապիտալիստ, նրա ապրանքարժեքի առաջարկը միշտ ավելի մեծ է, քան նրա ապրանքարժեքի պահանջարկը։ Նրա առաջարկի ու նրա պահանջարկի փոխգոցումն այս առնչությամբ հավասար կլիներ նրա կապիտալի չարժեմեծանալուն. նա գործած չէր լինի որպես արտադրողական կապիտալ. արտադրողական կապիտալը փոխարկված կլիներ, այնպիսի ապրանքակապիտալի, որը հղացած չի հավելարժեքով. արտադրապրոցեսի ժամանակ նա ոչ մի հավելարժեք ապրանքաձևով դուրս կորզած չէր լինի աշխատույժից, ուրեմն ընդհանրապես գործած չէր լինի որպես կապիտալ. կապիտալիստն իրոք պետք է «ավելի թանգ ծախի, քան նա գնել է», բայց այս նրան հաջողվում է հենց լոկ այն պատճառով, որ նա յուր գնած ավելի սակավարժեք ապրանքը փոխարկել է մի ավելի շատրժեքշատարժեք, ուրեմն ավելի թանգ ապրանքի։ Նա ավելի թանգ է ծախում ոչ թե այն պատճառով, որ ծախում է յուր ապրանքի արժեքից բարձր, այլ այն պատճառով, որ ծախում է այնպիսի ապրանք, որը յուր արտադրաբաղադրամասերի արժեգումարից բարձր մի արժեք ունի։
Այն նորման, որով կապիտալիստն արժեմեծացնում է յուր կապիտալը, այնքան ավելի մեծ է, որքան ավելի մեծ է յուր առաջարկի ու յուր պահանջարկի միջև եղած տարբերությունը, այսինքն որքան ավելի մեծ է յուր առաջարկած ապրանքարժեքի հավելույթը յուր պահանջարկած ապրանքարժեքի համեմատությամբ։ Նրա նպատակը երկսի փոխգոցման տեղակ ըստ կարելվույն իրար չծածկելն է, նրա պահանջարկի գերծածկվելն է նրա առաջարկի կողմից։
Ինչ վերաբերում է աշխատույժի նկատմամբ եղած նրա պահանջարկին, ապա սա ըստ յուր արժեքավորության որոշվում է այն հարաբերությամբ, որ նրա փոփոխուն կապիտալն ունի նրա ամբողջ կապիտալի նկատմամբ, ուրեմն = է v : C, ուստի և կապիտալիստական արտադրության մեջ, ըստ համամասնության քննելիս, հարաճուն կերպով ավելի փոքր է լինում քան արտադրամիջոցների նկատմամբ եղող նրա պահանջարկը։ Կապիտալիստը միշտ շատացող չափով ավելի խոշոր գնորդ է Ամ-ի, քան Աշ-ի։
Քանի որ բանվորը յուր վարձն առավելապես կենսամիջոցների ու ամենամեծ մասամբ՝ անհրաժեշտ կենսամիջոցների է փոխարկում, ուստի այն պահանջարկը, որ կապիտալիստն ունի աշխատույժի նկատմամբ, անուղղակիորեն պահանջարկ է միաժամանակ այն սպառամիջոցների նկատմամբ, որոնք մտնում են բանվոր դասակարգի սպառման մեջ։ Բայց այս պահանջարկը = է v-ի, և մի ատոմ անգամ ավելի մեծ չի (եթե բանվորը յուր վարձից տնտեսում է — մենք այստեղ անհրաժեշտորեն աչքաթող ենք անում ամեն վարկահարաբերություն — ապա այս նշանակում է, որ նա յուր վարձի մի մասը գանձ է դարձնում և pro tanto [այս չափով, սրա համեմատ] հանդես չի գալիս իբրև պահանջարկող, որպես գնորդ)։ Կապիտալիստի պահանջարկի առավելագույն սահմանը = է C = c + v, իսկ նրա առաջարկը = է c + v + m. ուրեմն եթե նրա ապրանքակապիտալի կազմությունը 80 c + 20 v + 20 m է, ապա նրա պահանջարկը = է 80 c + 20 v, հետևաբար ըստ արժեքավորության քննելիս <math>^1/_5</math>-ով ավելի փոքր է, քան նրա առաջարկը։ Որքան ավելի մեծ է նրա արտադրած m-ի մասսայի տոկոսադրույքը (շահութանորման), այնքան ավելի փոքր կլինի նրա պահանջարկը նրա առաջարկի համեմատությամբ։ Թեև այն պահանջարկը, որ կապիտալիստն ունենում է աշխատույժի նկատմամբ և ուրեմն անուղղակիորեն նաև անհրաժեշտ կենսամիջոցների նկատմամբ, արտադրության առաջադիմության հետ զուգընթաց առաջատվորեն ավելի փոքր է դառնում, քան արտադրամիջոցների նկատմամբ նրա ունեցած պահանջարկն է, բայց և այնպես չպետք է մոռանալ մյուս կողմից, որ Ամ-ի նկատմամբ նրա ունեցած պահանջարկը միշտ ավելի փոքր է լինում, քան նրա կապիտալն է, օրեցօր հաշված։ Հետևաբար, արտադրամիջոցների նկատմամբ նրա ունեցած պահանջարկը միշտ պետք է ավելի փոքրարժեք լինի, քան նույնահավասար կապիտալով ու այլ հավասար պարագաներում աշխատող այն կապիտալիստի ապրանքարդյունքը, որն այս արտադրամիջոցներն է մատակարարում նրան։ Որ սրանք բազմաթիվ կապիտալիստներ են լինում, է ոչ թե մեկը,— այս ամենևին չի փոխում բանի էությունը։ Դնենք, թե նրա կապիտալը 1 000 £ է, սրա հաստատուն մասը = է 800 £. այս դեպքում նրա ներկայացրած պահանջարկը կապիտալիստների ընդհանրությանը = է 800 £. նրանք միասին յուրաքանչյուր 1 000 £-ին (սրանից որքանն էլ բաժին բեկնի ընկնի նրանցից ամեն մեկին ջոկ-ջոկ, և յուրաքանչյուր բաժին ընկած քանակը նրա ամբողջ կապիտալի որ մասն էլ որ կազմելիս լինի, միևնույն է) միահավասար շահութանորմայի ժամանակ տալիս են 1 200 £ արժեքով արտադրամիջոցներ. ուրեմն նրա պահանջարկը .ծածկում է նրանց առաջարկի լոկ <math>^2/_3</math>-ը, այնինչ նրա սեփական ամբողջ պահանջարկը = է նրա սեփական առաջարկի <math>^4/_5</math>-ին միայն, եթե քննում ենք ըստ արժեմեծության։
Հիմա ֊մենք մենք պետք է դեռ անցողակի դիմենք պտույտի քննությանը։ Դնենք, թե նրա ամբողջ կապիտալը 5 000 £ է, որից 4 000 £ հիմնական, և 1 000 £-ը՝ շրջանառու. վերևի ենթադրության համաձայն այս 1 000-ը = 800 c + 200 v։ Նրա շրջանառու կապիտալը պետք է մի տարում հինգ անգամ պտույտ գործի, որպեսզի նրա ամբողջ կապիտալը տարվա մեջ մեկ անգամ պտույտ գործած լինի. այս դեպքում նրա ապրանքարդյունքը = է 6 000 £, ուրեմն 1 000 £-ով ավելի մեծ է, քան նրա կանխավճարած կապիտալը, իսկ սա վերևինի նման էլի հավելարժեքի միևնույն հարաբերությունն է տալիս, այսինքն 5 000 C : 1 000 m = 100 (c + v) : 20 m։ Հետևաբար այս պտույտն ամենևին չի փոխում նրա ամբողջ պահանջարկի հարաբերությունը նրա ամբողջ առաջարկի նկատմամբ. առաջինն էլի <math>^1/_5</math>-ով ավելի փոքր է, քան վերջինը։
Ասենք, թե նրա հիմնական կապիտալը պետք է նորացնել 10 տարում։ Ուրեմն կապիտալիստը տարեկան մարում է <math>^1/_{10}</math> = 400 £։ Սրա հետևանքով նրա ձեռին արդեն լինում է լոկ 3 600 £ արժեքով հիմնական կապիտալ + 400 £-ն էլ՝ փող։ Որչափով որ վերանորոգումներ են հարկավոր, և սրանք չեն գերազանցում միջին չափից, ապա սրանք ուրիշ բան չեն, բայց եթե այնպիսի կապիտալաներդրում, որ կապիտալիստը լոկ հետագայում է անում։ Մենք կարող ենք բանն այնպես նկատի ունենալ, որ իբր թե նրա ներդրած կապիտալի արժեքը որոշելիս, որչափով որ սա մտնում է տարեկան ապրանքարդյունքի մեջ, հենց վերանորոգման ծախքերն էլ են մեջը հաշված, այնպես որ նրանք ներառված կան <math>^1/_{10}</math>-ը կազմող մարման մեջ։ (Իրականում եթե վերանորոգման նրա կարիքը միջինից ցածր է, սա մի օգուտ է նրա համար, ճիշտ ինչպես որ նրա համար վնաս է; , եթե միջինից բարձր է։ Բայց սրանք միևնույն արդյունաբերաճյուղում զբաղված կապիտալիստների ամբողջ դասակարգի համար փոխադարձաբար իրար փնջում ջնջում են)։ Համենայն դեպս, թեև նրա ամբողջ կապիտալի տարեկան մի անգամ պտույտ գործելիս նրա տարեկան պահանջարկը = է մնում 5 000 £-ի, հավասար է լինում սկզբնապես կանխավճարած նրա կապիտալարժեքին, այնուամենայնիվ նա ավելանում է կապիտալի շրջանառու մասի նկատմամբ, այնինչ միևնույնի հիմնական մասի նկատմամբ մշտապես նվազում է։
Հիմա գանք վերարտադրությանը։ Դնենք, թե կապիտալիստն սպառում է ամբողջ հավելարժեքը՝ փ-ն և արտադրողական կապիտալի վերափոխարկում է կապիտալի սկզբնական C մեծությունը միայն։ Հիմա կապիտալիստի պահանջարկը հավասարարժեք է նրա առաջարկին։ Բայց բանն այսպես չի նրա կապիտալի շարժման առնչությամբ, քանի որ նա իբրև կապիտալիստ պահանջարկ է անում յուր առաջարկի <math>^4/_5</math>-ի չափով միայն (ըստ արժեմեծության վերցրածի). <math>^1/_5</math>-ը նա սպառում է իբրև ոչ-կապիտալիստ, ոչ թե յուր, որպես կապիտալիստի, ֆունկցիայի ժամանակ, այլ յուր մասնավոր պահանջմունքների կամ թե բավականությունների համար։