Changes
Կապիտալի շարժումը, որով նա անցնում է արտադրության ոլորտով ու շրջանառության ոլորտի երկու փուլով, կատարվում է, ինչպես տեսել ենք, մի ժամանակական հաղորդականությամբ։ Նրա՝ արտադրության ոլորտում մնալու տևողությունը կազմում է նրա արտադրաժամանակը, շրջանառության ոլորտում մնալունը՝ նրա ցիրկուլացիայի կամ շրջանառության ժամանակը։ Ուստի այն ամբողջ ժամանակը, որում կապիտալը ծրագծում է յուր շրջապտույտը, հավասար է արտադրաժամանակի ու շրջանառության ժամանակի գումարին։
Արտադրաժամանակը բնականորեն յուր մեջ պարփակում է աշխատապրոցեսի պարբերաշրջանը, բայց սա չի ընդգրկում ամբողջ արտադրաժամանակը։ Ամենից առաջ մտաբերենք, որ հաստատուն կապիտալի մի մասը գոյություն ունի այնպիսի աշխատամիջոցների մեջ, ինչպիսիք են մեքենաները, շենքերը և այլն, որոնք մինչև իրենց կյանքի վերջը ծառայում են միևնույն, միշտ նորից կրկնվող աշխատապրոցեսում։ Թեև աշխատապրոցեսի պարբերական ընդհատումն, օրինակ, գիշերը, ընդհատում է այս աշխատամիջոցների ֆունկցիան, բայց չի ընդհատում նրանց՝ արտադրավայրում մնալը։ Նրանք պատկանում են նրան ոչ միայն այն ժամանակ, երբ գործում են, այլև այն ժամանակ, երբ չեն գործում։ Մյուս կողմից՝ կապիտալիստը պետք է հումքի ու օժանդակ նյութերի մի որոշ պաշար պատրաստ պահած ունենա, որպեսզի արտադրապրոցեսն ավելի կարճ կամ թե ավելի երկար ժամանակամիջոցում կատարվի նախապես որոշված մասշտաբով՝ կախում չունենալով շուկայի ամենօրյա առաջարկի պատահականություններից։ Հումքերի և այլոց այս պաշարը հետզհետե է արտադրողաբար սպառվում։ Սրանից էլ հենց առաջ է գալիս նրա արտադրաժամանակի<ref>Արտադրաժամանակն այստեղ վերցված է ակտիվ առումով.— արտադրամիջոցների արտադրաժամանակն այստեղ ոչ թե այն ժամանակն է, որի ընթացքում նրանք արտադրվում են, այլ այն ժամանակը, որի ընթացքում նրանք մասնակցում են մի ապրանքարդյունքի արտադրապրոցեսին։ Ֆ. Է.։</ref> ու նրա ֆունկցիայի ժամանակի տարբերությունը։ Այսպիսով ուրեմն, արտադրամիջոցների արտադրաժամանակն ընդհանրապես րնդգրկում ընդգրկում է 1) այն ժամանակը, որի ընթացքում նրանք գործում են իբրև արտադրամիջոցներ, ուրեմն արտադրապրոցեսին են ծառայում, 2) այն ընդմիջումները, որոնց ժամանակ ընդհատվում է արտադրապրոցեսը, ուրեմն սրա մեջ մտցված արտադրամիջոցների ֆունկցիան էլ, 3) այն ժամանակը, որի ընթացքում թեև նրանք պատրաստ առկա են իբրև պրոցեսի պայմաններ, ուրեմն արդեն արտադրողական կապիտալ են ներկայացնում, բայց դեռ չեն մտել արտադրապրոցեսի մեջ։
Մինչև հիմա քննվող տարբերությունը յուրաքանչյուր անգամ էլ մի տարբերություն է, որ գոյություն ունի արտադրողական կապիտալի՝ արտադրության ոլորտում մնալու ժամանակի ու նույնի՝ արտադրապրոցեuում արտադրապրոցեսում մնալու ժամանակի միջև։ Բայց հենց արտադրապրոցեսն ինքը կարող է աշխատապրոցեսի և ուրեմն աշխատաժամանակի ընդհատումներ պայմանավորել, այնպիսի արանքներ, երբ աշխատառարկան ֆիզիկական պրոցեսի ներգործությանն է թողնվում առանց մարդկային աշխատանքի հետագա գործակցության։ Արտադրապրոցեսի, ուրեմն և արտադրամիջոցների ֆունկցիան շարունակվում է այս դեպքում, չնայած որ ընդհատվել է աշխատապրոցեսը, ուրեմն և արտադրամիջոցների, որպես աշխատամիջոցների, ֆունկցիան։ Այսպես է, օրինակ, հացահատիկը, որը ցանված է, գինին, որը խմորվում է մառանում, բազմաթիվ մանուֆակտուրաների, ինչպես օրինակ, կաշեգործարանների աշխատանյութեղենը, որը քիմիական պրոցեսի է ենթարկվում։ Արտադրաժամանակն այստեղ ավելի մեծ է, քան աշխատաժամանակը։ Երկսի տարբերությունը կազմվում է մի հավելույթից, որ արտադրաժամանակն ունի աշխատաժամանակից վեր։ Այս հավելույթը միշտ հիմնված է այն հանգամանքի վրա, որ արտադրողական կապիտալը '''ներթաքուն''' կերպով գտնվում է արտադրության ոլորտում՝ առանց բուն իսկ արտադրապրոցեսում գործելու կամ որ նա գործում է արտադրապրոցեսում՝ առանց աշխատապրոցեսում գտնվելու։
Ներթաքուն արտադրողական կապիտալի այն մասը, որը պատրաստի առկա է լոկ իբրև պայման արտադրապրոցեսի համար, ինչպիսին է մանագործարանում բամբակը, ածուխը և այլն, ոչ իբրև արդյունակազմիչ է գործում ու ոչ էլ որպես արժեկազմիչ։ Նա պարապ ընկած կապիտալ է, թեև նրա պարապությունը մի պայման է կազմում արտադրապրոցեսի անընդհատ հոսանքի համար։ Այն շենքերը, ապարատները և այլն, որոնք հարկավոր են իբրև արտադրողական պաշարի (ներթաքուն կապիտալի) զետեղարան ծառայելու համար, արտադրապրոցեսի պայմաններն են, ուստի և կազմում են կանխավճարված արտադրողական կապիտալի բաղադրամասերը։ Նրանք իրենց ֆունկցիան կատարում են իբրև նախընթաց ստադիայում արտադրողական բաղադրամասերի պահպանիչներ։ Որչափով որ այս ստադիայում հարկավոր են աշխատապրոցեսներ, սրանք թանգացնում են հումքը և այլն, բայց սրանք արտադրողական աշխատանքներ են և հավելարժեք են գոյացնում, որովհետև այս աշխատանքի, ինչպես և ուրիշ ամեն վարձու աշխատանքի, մի մասը չի վճարահատուցվում։ Ամբողջ արտադրապրոցեսի նորմալ ընդհատումները, ուրեմն այն ընդմիջումները, երբ արտադրողական կապիտալը չի գործում, ոչ արժեք են արտադրում ու ոչ էլ հավելարժեք։ Այստեղից առաջ է գալիս գիշերն էլ աշխատեցնելու ձգտումը (I գիրք, գլ. VIII, 4)։ Աշխատաժամանակում եղող այս ընդմիջումները, որոնցով պետք է անցնի աշխատառարկան բուն իսկ արտադրապրոցեսի ժամանակ, ոչ արժեք են կազմում և ոչ էլ հավելարժեք. բայց նրանք զարկ են տալիս արդյունքի պատրաստվելուն, կազմում են սրա կյանքի մի մասը, մեկ պրոցես, որով նա պետք է անցնի։ Ապարատների և այլոց արժեքն արդյունքին փոխանցվում է այն ամբողջ ժամանակի համապատասխան, որի ընթացքում նրանք գործում են. արդյունքը հենց աշխատանքի միջոցով է դրված այս ստադիայի մեջ, և այս ապարատների գործածությունն արտադրության պայման է ճիշտ նույնպես, ինչպես բամբակի այն մի մասի փոշիացումը, որը չի մտնում արդյունքի մեջ, սակայն և այնպես յուր արժեքը փոխանցում է նրան։ Ներթաքուն կապիտալի այն մյուս մասը, ինչպիսիք են շենքերը, մեքենաները և այլն, այսինքն այն աշխատամիջոցները, որոնց ֆունկցիան ընդհատվում է արտադրապրոցեսի կանոնավոր դադարների հետևանքով միայն — արտադրության սահմանափակման, ճգնաժամերի և այլոց հետևանքով եղած անկանոն ընդհատումները զուտ կորուստներ են — հիշյալ մասն արժեք միակցում է՝ առանց մտնելու արդյունագոյացման մեջ. այն ամբողջ արժեքը, որ նա միակցում է արդյունքին, որոչվում որոշվում է նրա միջին հարատևությամբ. նա յուր արժեքը կորցնում է այն պատճառով, որ կորցնում է յուր սպառարժեքը, ինչպես այն ժամանակ, երբ գործում է, այնպես էլ այն ժամանակ, երբ չի գործում։
Վերջապես, այն հաստատուն կապիտալամասի արժեքը, որը շարունակում է արտադրապրոցեսում գտնվել, չնայած որ աշխատապրոցեսն ընդհատվել է, վերահայտնվում է արտադրապրոցեսի հետևանքի մեջ։ Արտադրամիջոցներն այստեղ բուն իսկ աշխատանքի միջոցով դրված են այնպիսի պայմանների մեջ, որոնցում նրանք հենց իրենք իրենց անցնում են բնական հայտնի պրոցեսներով, որոնց հետևանքը լինում է մի որոշ օգտակար էֆֆեկտ կամ նրանց սպառարժեքի մեկ փոփոխված ձև։ Աշխատանքն արտադրամիջոցների արժեքն արդյունքին փոխանցում և միշտ այնչափով, որչափով որ նա հիշյալներն իրոք նպատակահարմար կերպով է գործադրում իբրև արտադրամիջոցներ։ Բանն ամենևին չի փոխվում նրանից, թե արդյոք այս էֆֆեկտն առաջ բերելու համար աշխատանքը պետք է աշխատառարկայի վրա շարունակաբա՞ր ներգործի աշխատամիջոցներով, թե՞ հարկավոր է, որ միմիայն զարկ տա՝ արտադրամիջոցներն այնպիսի պայմանների մեջ դնելով, որոնց շնորհիվ արտադրամիջոցները, առանց աշխատանքի հետագա գործակցության, իրենք իրենց, բնական պրոցեսների հետևանքով, կրում են մտադրված փոփոխությունը։
Ինչն էլ որ լինի այն հավելույթի հիմքը, որ արտադրաժամանակն ունենում է աշխատաժամանակից վեր,— լինի այն, որ արտադրամիջոցները լոկ ներթաքուն արտադրողական կապիտալ են կազմում, ուրեմն դեռ գտնվում են իսկական արտադրապրոցեսից առաջ եղող մի նախաստիճանում, կամ թե այն, որ արտադրապրոցեսում սրա դադարների հետևանքով արտադրամիջոցների ֆունկցիան ընդհատվում է, և կամ վերջապես այն, որ հենց, ինքն արտադրապրոցեսն աշխատապրոցեսի ընդհատումներ է պայմանավորում, միևնույն է,— այս դեպքերից ոչ մեկում արտադրամիջոցները չեն գործում իբրև աշխատանք ներծծողներ։ Եթե նրանք ոչ մի աշխատանք չեն ներծծում, ապա ուրեմն հավելաշխատանք էլ չեն ներծծում։ Ուստի արտադրողական կապիտալի ոչ մի արժեմեծացում տեղի չի ունենում, քանի դեռ նա գտնվում է յուր արտադրաժամանակի այն մասում, որը հավելույթ է աշխատաժամանակից վեր, որքան էլ որ արժեմեծացման պրոցեսի այս լրիվ կատարումն անբաժանելի լինի նրա այս դադարներից։ Պարզ է, թե որքան ավելի են արտադրաժամանակն ու աշխատաժամանակն իրար ծածկում, այնքան ավելի մեծ է տվյալ ժամանակամիջոցում տվյալ մի արտադրողական կապիտալի արտադրողականությունն ու արժեմեծացումը։ Այստեղից առաջ է գալիս կապիտալիստական արտադրության այն տենդենցը, որով նա ձգտում է ըստ կարելվույն կրճատելու արտադրաժամանակի՝ աշխատաժամանակից վեր ունեցած հավելույթը։ Բայց չնայած որ կապիտալի արտադրաժամանակը կարող է շեղվե՜լ շեղվել նրա տշխատաժամանակիցաշխատաժամանակից, առաջինն է միշտ, որ յուր մեջ պարփակում է վերջինս, և հենց հիշյալ հավելույթն արտադրապրոցեսի պայման է։ Հետևաբար արտադրաժամանակն այն ժամանակն է միշտ, որի ընթացքում կապիտալն սպառարժեքներ է արտադրում է ինքն էլ արժեմեծանում է, ուրեմն գործում է իբրև արտադրողական կապիտալ, չնայած որ արտադրաժամանակը յուր մեջ պարփակում է այն ժամանակն էլ, երբ կապիտալը կամ ներթաքուն է և կամ արտադրում է առանց արժեմեծանալու։
Կապիտալը շրջանառության ոլորտում գտնվում, բունակալում է իբրև ապրանքակապիտալ ու դրամակապիտալ։ Նրա շրջանառության երկու պրոցեսն այն է, որ նա ապրանքաձևից դրամաձևի ու դրամաձևից ապրանքաձևի փոխարկվի։ Այն հանգամանքը, որ ապրանքի՝ դրամ դառնալն այստեղ ապրանքին միակցված հավելարժեքի իրացումն է միաժամանակ, և որ դրամի՝ ապրանք դառնալը միաժամանակ կապիտալարժեքի փոխարկումը կամ թե հետփոխարկումն է յուր արտադրատարրերը կերպարանքին,— ամենևին չի փոխում այն բանը, որ այս պրոցեսներն իբրև շրջանառության պրոցեսներ պարզ ապրանքափոխակերպության պրոցեսներ են։
Այսպիսով ուրեմն, կապիտալի շրջանառության ժամանակն ընդհանրապես սահմանափակում է նրա արտադրաժամանակն ու հետևաբար նրա արժեմեծացման պրոցեսը։ Եվ ընդսմին նա այս սահմանափակում է շրջանառության ժամանակի երկարատևության համեմատ։ Իսկ սա կարող է շատ տարբեր չափով մեծանալ կամ թե փոքրանալ, ուրեմն և շատ տարբեր աստիճանով սահմանափակել կապիտալի արտադրաժամանակը։ Բայց քաղաքատնտեսությունը տեսնում է '''երևութքը''' միայն, այն է՝ շրջանառության ժամանակի ներգործությունը կապիտալի արժեմեծացման պրոցեսի վրա ընդհանրապես։ Նա այս բացասական ներգործությունն ըմբռնում է որպես դրական, որովհետև նրա հետևանքները դրական են։ Նա է՛լ ավելի պինդ է կառչում այս երևութքից այն պատճառով, որ թվում է, թե սա ապացույց է տալիս այն մասին, որ կապիտալը յուր արտադրապրոցեսից, ուրեմն և աշխատանքի շահագործումից անկախ՝ արժեպես ինքնամեծանալու մեկ միստիկական աղբյուր ունի, որը նրա կողմն է հոսում շրջանառության ոլորտից։ Մենք հետո կտեսնենք, թե ինչպես հենց գիտական տնտեսագիտությունն էլ թույլ է տալիս, որ իրեն մոլորեցնեն այս երևութքով։ Այս, ինչպես ցույց կտանք նույն կերպ, հաստատում են տարբեր երևույթներով. 1) շահույթը հաշվելու կապիտալիստական եղանակով, որով բացասական հիմունքն իբրև դրական է կերպակայում, ընդվորում ներդրման տարբեր այն ոլորտներում գործող կապիտալների համար, որտեղ միմիայն շրջանառության ժամանակն է տարբեր, շրջանառության ավելի երկար ժամանակը ներգործում է իբրև գնաբարձրացման հիմունք, կարճ ասած՝ որպես շահույթների հավասարեցման հիմունքներից մեկը։ 2) Շրջանառության ժամանակը կազմում է պտուտաժամանակի մեկ մոմենտը միայն. իսկ պտուտաժամանակը յուր մեջ պարփակում է արտադրաժամանակը, resp. [համապատասխանորեն, համապատասխան դեպքում] վերարտադրաժամանակն էլ։ Այն, որը յուր գոյությամբ վերջինիս է պարտական, թվում է, թե շրջանառության ժամանակին է պարտական։ 3) Ապրանքների՝ փոփոխուն կապիտալի (աշխատավարձի) փոխակերպվելը պայմանավորված է նրանց նախապես դրամի փոխակերպվելով։ Հետևաբար, կապիտալակուտակման ժամանակ նրանց՝ ավելադիր փոփոխուն կապիտալի փոխարկվելը կատարվում է շրջանառության ոլորտում կամ շրջանառության ժամանակի ընթացքում։ Ուստի թվում է, թե ընդսմին տրված կուտակումը շրջանառության ժամանակին է պարտական յուր գոյությամբ։
Շրջանառության ոլորտում կապիտալը,— մեկ կամ թե մի այլ հաջորդականությամբ, միևնույն է,— անցնում է երկու՝ Ա—Փ ու Փ—Ա հակադիր փուլով։ Այսպիսով ուրեմն նրա շրջանառության ժամանակը տրոհվում է երկու մասի.— այն ժամանակը, որ նրան հարկավոր է՝ ապրանքից դրամի փոխարկվելու, և այն ժամանակը, որ նրան հարկավոր է՝ դրամից ապրանքի փոխարկվելու համար։ Պարզ ապրանքաշրջանառության վերլուծությունից մենք արդեն գիտենք (I գիրք, III գլ.), որ Ա—Փ-ն, վաճառքը, նրա փոխակերպության ամենադժվար մասն է, ուստի և, սովորական պայմաններում, կազմում է շրջանառության ժամանակի ավելի մեծ մասը։ Արժեքն իբրև դրամ գտնվում է յուր միշտ փոխարկելի ձևում։ Որպես ապրանք՝ նա դրամի փոխարկվելով է միայն, որ պետք է անմիջաբար փոխանակելի լինելու և ուրեմն գործունեության միշտ պատրաստ այս կերպարանքն ընդունի։ Այնինչ կապիտալի շրջանառության պրոցեսի ժամանակ նրա Փ—Ա փուլում բանը վերաբերում է նրա՝ այնպիսի ապրանքների փոխարկվելուն, որոնք արտադրողական կապիտալի որոշակի տարրերն են կազմում տվյալ մի ներդրման մեջ։ Գուցե արտադրամիջոցները շուկայում չկան, այլ առաջ պետք է դեռ արտադրվեն կամ թե պետք է բերվեն հեռավոր շուկաներից, և կամ նրանց սովորական առաջարկի ժամանակ տեղի են ունենում խոտորումներ, գնափոփոխություն և այլն, կարճ ասած՝ բազմաթիվ հանգամանքներ, որոնք Փ—Ա պարզ ձևափոխության ժամանակ չեն նկատվում, բայց որոնք շրջանառության փուլի այս մասի համար էլ երբեմն ավելի շատ ու երբեմն ավելի քիչ ժամանակ են պահանջում։ Ինչպես որ Փ—Ա-ն ու Ա—Փ-ն ժամանակապես են անջատ, այնպես էլ նրանք կարող են տարածապես անջատ լինել, գնելաշուկան ու վաճառաշուկան կարող են տարածապես տարբեր շուկաներ լինել։ Օրինակ, գործարաններում գնորդն ու վաճառորդը, նույնիսկ հաճախ ջոկ-ջոկ անձեր են։ Ապրանքարտադրության ժամանակ շրջանառությունը նույնքան անհրաժեշտ է, որքան հենց արտադրությունն ինքը, հետևաբար շրջանառության գործակալները նույնքան անհրաժեշտ են, որքան արտադրագործակալները։ Վերարտադրապրոցեսը յուր մեջ պարփակում է կապիտալի երկու ֆունկցիան էլ, ուրեմն այս ֆունկցիաների ներկայացուցչություն ունենալու անհրաժեշտությունն էլ, հանձան հանձին բուն իսկ կապիտալիստի, թե սրա գործակալի, վարձու բանվորի, միևնույն է։ Բայց սա նույնքան քիչ հիմք է շրջանառության գործակալներին արտադրագործակալների հետ շփոթելու համար, որքան և քիչ հիմք է ապրանքակապիտալի ու դրամակապիտալի ֆունկցիաներն արտադրողական կապիտալի ֆունկցիաների հետ շփոթելու համար։ Շրջանառության գործակալների վարձատրությունը պետք է արտադրագործակալները վճարեն։ Իսկ եթե կապիտալիստները, որոնք գնում և ծախում են իրենց մեջ, այս ակտով ոչ արդյունքներ են ստեղծում ու ոչ էլ արժեք, ապա այս հանգամանքը չի փոխվում նրանից, որ նրանց գործի ծավալը նրանց հնարավորություն է տալիս և ստիպում է այս ֆունկցիան ուրիշների վրա գցելու։ Շատ ձեռնարկություններում գնորդներն ու վաճառորդները վարձատրվում են շահույթից տրվող տանտիեմներով։ Այն ֆրազը, թե սպառորդներն են վարձատրում նրանց, ոչնչի չի օգնում։ Սպառորղները Սպառորդները կարող են վճարահատուցել այնչափով միայն, որչաջով որչափով որ հենց նրանք իրենք իբրև արտադրության գործակալներ՝ ապրանքների ձևում պարուրված մի համարժեք են արտադրում կամ թե վերջինս յուրացնում արտադրագործակալներից, լինի սա որևէ իրավատիտղոսի հիման վրա (իբրև նրանց ընկերակիցներ և այլն), թե անձնական ծառայությունների միջոցով, միևնույն է։
Ա—Փ-ի ու Փ—Ա-ի միջև կա մի տարբերություն, որը ոչ մի գործ չունի ապրանքի ու փողի ձևատարբերության հետ, այլ առաջ է գալիս արտադրության կապիտալիստական բնույթից։ Ինքնըստինքյան վերցրած՝ ինչպես Ա—Փ-ն, այնպես էլ Փ—Ա-ն տվյալ արժեքի սոսկական փոխադրություններ են մի ձևից մյուսը։ Բայց Ա՛—Փ՛-ն՝ Ա՛-ում պարունակված հավելարժեքի իրացումն է միաժամանակ։ Այսպես չի Փ—Ա-ն։ Ուստի վաճառքն ավելի կարևոր է, քան առքը, Փ—Ա-ն նորմալ պայմաններում անհրաժեշտ ակտ է Փ-ում արտահայտված արժեքի արժեմեծացման համար, բայց նա հավելարժեքի իրացում չի. նա ներածություն է հավելարժեքի արտադրության համար, ոչ թե սրա վերջին արարվածը։
===ՎԵՑԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԾԱԽՔԵՐԸ===
====I. ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԶՈՒՏ ԾԱԽՍԵՐԸԾԱԽՔԵՐԸ====
=====1) Առուծախի ժամանակը=====