Changes
|աղբյուր = [[«Կապիտալ»]]
}}
=====1) Առուծախի ժամանակը=====
Կապիտալի փոխակերպություններն ապրանքից դրամի ու դրամից ապրանքի՝ միաժամանակ կապիտալիստի գործառնություններ են; , առուծախի ակտեր։ Այն ժամանակը, որում կատարվում են կապիտալի այս փոխակերպությունները, սուբյեկտիվորեն, կապիտալիստի տեսակետից, վաճառքի ժամանակ է ֊և և առքի ժամանակ, այն ժամանակն է, որի ընթացքում նա շուկայում գործում է իբրև վաճառորդ ու գնորդ։ Ինչպես որ կապիտալի շրջանառության ժամանակը նրա վերարտադրության մի անհրաժեշտ հատվածն է կազմում, այնպես էլ այն ժամանակը, որի ընթացքում կապիտալիստն առնում և ծախում է, դես ու դեն է ընկնում շուկայում, սրա, իբրև կապիտալիստի, այսինքն իբրև անձնավորված կապիտալի, գործունեության ժամանակի մի անհրաժեշտ հատվածն է կազմում։ Նա սրա գործաժամանակի մասն է կազմում։
[Որովհետև մենք ընդունել ենք, որ ապրանքներն առնվում ու ծախվում են իրենց արժեքի համաձայն, ապա այս իրադարձությունների ժամանակ խոսքը վերաբերում է միևնույն արժեքի՝ մի ձևից մի ուրիշին, ապրանքաձևից դրամաձևի ու դրամաձևից ապրանքաձևի փոխարկվելուն — վերաբերում է վիճակի մի փոփոխությանը։ Եթե ապրանքները ծախվում են իրենց արժեքների համաձայն, ապա արժեմեծությունն անփոփոխ է մնում ինչպես գնորդի, այնպես էլ վաճառորդի ձեռին. փոխվել է նրա գոյաձևը միայն։ Եթե ապրանքները ծախվում են ոչ ըստ իրենց արժեքների, ապա ուրեմն փոխարկված արժեքների գումարն է անփոփոխ մնում. այն, ինչ որ մի կողմում պլյուս է, մյուսում մինուս է։
Բայց Ա—Փ ու Փ—Ա փոխակերպություններն այնպիսի գործառնություններ են, որոնք տեղի են ունենում գնորդի ու վաճառորդի միջև. նրանց հարկավոր է ժամանակ՝ գործարքի շուրջը համաձայնության գալու համար, մանավանդ որ այստեղ մի կռիվ է լինում, որում ամեն մի կողմը ձգտում է մյուսին վնաս հասցնելու, և միմյանց հանդիպակայում են գործարար մարդիկ, ընդվորում «when greek meets greek then comes the tug of war» [երբ հույնը հանդիպում է հույնին, սկսվում է ամենակատաղի կռիվը]։ Վիճակի փոփոխումը ժամանակ ու աշխատույժ է նստում, բայց ոչ թե արժեք ստեղծելու, այլ արժեքի՝ մի ձևից մեկ ուրիշ ձևի փոխարկումը գլուխ բերելու համար, ընդվորում բանն ամենևին չի փոխվում նրանից, որ այս դեպքում փոխադարձորեն ճգնում են արժեքի մի ավելորդ քանակ յուրացնելու։ Այս աշխատանքը, որ երկու կողմից էլ չարամիտ դիտավորությամբ ուռցվում է, արժեք չի ստեղծում ճիշտ նույնպես, ինչպես այն աշխատանքը, որ թափվում է մի դատական պրոցեսի ժամանակ, չի շատացնում դատավիճելի օբյեկաի արժեմեծությունը։ Այս աշխատանքը, որ մի անհրաժեշտ մոմենտ է կապիտալիստական արտադրապրոցեսի ամբողջության մեջ, ընդվորում այս պրոցեսը յուր մեջ պարփակում է՝ է շրջանառությունն էլ կամ թե պարփակվում է այս վերջինիս մեջ,— նույն դերն է կատարում, ինչպես, ասենք, ջերմություն արտադրելու համար գործածվող մի նյութի այրման աշխատանքը։ Այրման այս աշխատանքը ոչ մի տաքություն առաջ չի բերում, չնայած որ նա այրման պրոցեսի մի անհրաժեշտ մոմենտն է։ Օրինակ, ածուխն իբրև վառելանյութ գործածելու նպատակով ես պետք է այն միացնեմ թթվածնի հետ և սրա համար հիշյալը կարծր վիճակից գազանման վիճակի փոխադրեմ (որովհետև ածխաթթվի գազի մեջ, որպես այրման հետևանքի մեջ, ածուխը գազային վիճակ ունի), ուրեմն ֆիզիկական գոյաձևի կամ վիճակի մի փոփոխություն առաջ բերեմ։ Ածխածնի մոլեկուլների անջատումը, որոնք միացած են իբրև մի կարծր ամբողջություն, ու ածխածնի հենց մոլեկուլների տրոհումը յուր առանձին ատոմների՝ պետք է նախորդի նոր միացմանը, իսկ այս բանն ույժի մի հայտնի ծախսումն է նստում, որն այսպիսով ոչ թե տաքության է փոխարկվում, այլ տաքություն է խլում։ Ուստի եթե ապրանքատերերը կապիտալիստներ չեն, այլ ինքնակա անմիջական արտադրողներ, ապա այս դեպքում առուծախի վրա գործադրված ժամանակը մի հանուրդ է նրանց աշխատաժամանակից, և այս պատճառով էլ նրանք միշտ (ինչպես հնադարում, այնպես էլ միջնադարում) ջանում էյին այսպիսի գործառնությունները գցել տոն օրերին։
Այն չափերը, որ ապրանքափոխակերպությունն է ընդունում կապիտալիստների ձեռքերում, իհարկե, չեն կարող ոչ մի արժեք չստեղծող, այլ արժեքի միմիայն ձևափոխություն միջնորդագործող աշխատանքն արժեստեղծ աշխատանք դարձնել։ Նույնքան քիչ կարող է գոյափոխության այս հրաշքը կատարվել մի փոխանցմամբ էլ, այսինքն նրանով, որ արդյունաբերական կապիտալիստները, փոխանակ որ հենց իրենք կատարեն «այրման» հիշյալ «աշխատանքը», վերջինս դարձնում են իրենց կողմից վարձատրվող երրորդ անձերի բացառիկ գործ։ Իհարկե, այս երրորդ անձերն իրենց աշխատույժը հո նրանց beaux yeux-ի [գեղեցիկ աչքերի] սիրուն չեն դնի նրանց տրամադրության տակ։ Մի հողատիրոջ ռենտահավաքի կամ թե մեկ բանկի սպասավորի համար հավասարապես նշանակություն չունի այն, որ իրենց աշխատանքը ոչ ռենտայի ու ոչ էլ տոպրակներով մի ուրիշ բանկ տարվող ոսկու ձույլերի արժեմեծությոլնը արժեմեծությունը մի պլիկի չափ էլ չի շատացնում։]<ref>Փակագծածը վերցրել ենք VIII ձեռագրի վերջում դրված մի ծանոթագրությունից։</ref>
Այն կապիտալիստի համար, որ ուրիշներին է աշխատեցնում յուր համար, առուծախը դառնում է գլխավոր ֆունկցիա։ Որովհետև նա շատերի արդյունքը խոշոր հասարակական մասշտաբով է յուրացնում, ուստի նա հիշյալը պետք է հենց այսպիսի մասշտաբով էլ ծախի և ապա դրամից էլի հետփոխարկի արտադրատարրերի։ Ինչպես և առաջ, առուծախի ժամանակը ոչ մի արժեք չի ստեղծում։ Այստեղ մի պատրանք ներխցկվում է վաճառականական կապիտալի ֆունկցիայի հետևանքով։ Բայց դեռ առանց այստեղ ավելի մոտից քննելու էլ հենց գլխից շատ պարզ է հետևյալը. եթե աշխատանքի բաժանման հետևանքով մի ֆունկցիա, որն անարտադրողական է ինքնըստինքյան, բայց վերարտադրության մեկ անհրաժեշտ մոմենտ է, շատերի օժանդակ գործ լինելուց դառնում է քչերի բացառիկ գործ, սրանց առանձնահատուկ զբաղմունք, ապա բուն իսկ ֆունկցիայի բնույթը չի փոխվում սրանից։ Մի վաճառական (այստեղ վերցնում ենք իբրև ապրանքների փոխակերպության հասարակ գործակալ, որպես հասարակ գնորդ ու վաճառորդ) յուր գործառնություններով կարող է '''բազմաթիվ''' արտադրողների համար կրճատել առուծախի ժամանակը։ Այս դեպքում նա պետք է նկատվի որպես մի մեքենա, որը քչացնում է ույժի անօգտակար ծախսումը կամ օգնում է արտադրաժամանակի ազատարձակմանը։<ref>«Առևտրային ծախքերը, թեկուզ և անհրաժեշտ, պետք է վնասութաբեր ծախսում նկատել»։ (Quesnay „Analyse du Tableau Economique”, Daire-ի „Physiocrates”-ում, I<math>^e</math> partie, Paris 1846, p. 71).— Quesnay-ի ասելով՝ «շահույթը», որ վաճառականների միջև եղած մրցումից է գալիս, հենց այն պատճառով, որ նրանց ստիպում է «զիջում անել իրենց վարձատրությունից կամ իրենց շահույթից, իսկապես ասած՝ ոչ այլ է, եթե այն '''կորուստի վերացում''', որ կունենար առաջին ձեռքից վաճառողն ու սպառող գնորդը։ Իսկ այն կորուստի վերացումը, որ կարելի էր ունենալ առևտրի ծախքերի կերպարանքով, '''իրական արդյունք''' չի, հարստության աճում չի առևտրի հետևանքով, եթե վերջինս քննվում է իբրև այսպիսին, փոխադրանքի ծախքերից անկախ կամ թե այս ծախքերի հետ միասին (p. 145, 146)։ Առևտրի ծախքերը միշտ վճարահատուցվում են արդյունք ծախողների հաշվին, որոնք կստանային ամբողջ գինը, եթե միջնակա ծախքեր չլինեին (163)»։ Proprietaires || սեփականատերերն || ու producteurs || արտադրողները || salariants || վճարահատուցողներն || են, վաճառականները՝ salaries || վարձկաններ || (p. 164. Quesnay „Problemes economiques”, Daire-ի „Physiocrates”-ում, I<math>^e</math> partie, Paris, 1846)։</ref>
Բանը պարզ դարձնելու համար (քանի որ վաճառականին որպես կապիտալիստի ու վաճառականական կապիտալը հետո ենք միայն քննելու) մենք ընդունենք, որ առուծախ անող այս գործակալը մի այնպիսի մարդ է, որը յուր աշխատանքը ծախում է։ Նա յուր աշխատույժն ու յուր աշխատաժամանակը ծախսում է այս Փ—Ա ու Ա—Փ գործառնությունների վրա։ Եվ ուրեմն նա սրանով է ապրում, ինչպես մի ուրիշն, օրինակ, մանելով կամ թե դեղահատեր պատրաստելով։ Նա մի անհրաժեշտ ֆունկցիա է կատարում, որովհետև հենց ինքը վերարտադրապրոցեսն անարտադրողական ֆունկցիաներ է պարփակում յուր մեջ. մեջ։ Նա աշխատում է նույնքան լավ, որքան մի ուրիշը, բայց նրա աշխատանքի բովանդակությունը ոչ արժեք է ստեղծում ու ոչ էլ արդյունք։ Նա հենց ինքը պատկանում է արտադրության faux frais-ին [անարտադրողական ծախքերին]։ Նրա տված օգուտն այն չի, որ նա մի անարտադրողական ֆունկցիան մեկ արտադրողական ֆունկցիա է դարձնում իբր, կամ թե մի անարտադրողական աշխատանք նա դարձնում է արտադրողական։ Մի հրաշք կլիներ, եթե ֆունկցիայի այսպիսի փոխանցմամբ կարողանար այն տեսակ գոյափոխություն կատարվել։ Նրա տված օգուտն, ընդհակառակն, այն է, որ հասարակության աշխատույժի ու աշխատաժամանակի մի ավելի փոքր մասն է կցակապվում այս անարտադրողական ֆունկցիայում։ Դեռ ավելին կա։ Ընդունենք, թե նա սոսկական վարձու բանվոր է, որ, հենց ասենք, ավելի լավ է վարձատրվում։ Ինչ էլ որ լինի նրա վարձատրությունը, նա, իբրև վարձաբանվոր, յուր ժամանակի մի մասում ձրի է աշխատում։ Նա գուցե օրական ութ աշխատաժամի արժեքային արդյունք է ստանում, այնինչ գործում է տաս ժամ։ Երկու ժամվա հավելաշխատանքը, որ նա կատարում է, արժեք չի արտադրում նույնպես, ինչպես և ութ ժամվա նրա անհրաժեշտ աշխատանքը, թեև այս վերջինիս միջոցով է, որ հասարակական արդյունքի մի մասը փոխանցվում է նրան։ Նախ՝ հանրորեն քննած՝ մի աշխատույժ տաս ժամվա ընթացքում առաջվա պես օգտագործվում է սոսկ շրջանառության այս ֆունկցիայի համար։ Հիշյալ աշխատույժն ուրիշ բանի համար գործադրելի չի, չի կիրառվում արտադրողական աշխատանքի համար։ Իսկ երկրորդ՝ հասարակությունն այս երկու ժամվա հավելաշխատանքի վարձը չի հատուցում, թեև այն անհատը, որ կատարում է այդ աշխատանքը, ծախսում է այս։ Հասարակությունը սրանով ոչ մի ավելադիր արդյունք կամ թե արժեք չի յուրացնում։ Բայց այն շրջանառության ծախքերը, որ ներկայացնում է հիշյալ անձը, քչանում են մեկ հինգերորդով, տաս ժամից իջնում են ութի։ Հասարակությունը ոչ մի համարժեք չի վճարում շրջանառության այս ակտիվ ժամանակի մեկ հինգերորդի համար, շրջանառության, որի գործակալն է այս անձը։ Սակայն եթե կապիտալիստն է այս գործակալներին կիրառում, ապա երկու ժամվա վարձը չվճարելու շնորհիվ քչանում են '''նրա ''' կապիտալի շրջանառության ծախքերը, որոնք մի հանուրդ են կազմում նրա հասույթից։ Այս նրա համար մի դրական շահվածք է, որովհետև նեղացնում է նրա կապիտալի արժեմեծացման բացասական սահմանը։ Քանի որ մանր ինքնակա ապրանքարտադրողները հենց իրենց սեփական ժամանակի մի մասն են ծախսում առուծախի վրա, ապա այս ժամանակը լոկ ներկայանում է կամ իբրև այնպիսի ժամանակ, որը ծախսվում է իրենց արտադրողական գործունեության ընդմիջումներին, և կամ որպես իրենց արտադրաժամանակից պոկվող հանուրդ։
Սրա վրա գործադրված ժամանակը բոլոր պարագաներում էլ շրջանառության մի ծախք է, որը փոխարկված արժեքների վրա ոչինչ չի ավելացնում։ Նա մի ծախք է, որը պահանջվում է արժեքներն ապրանքաձևից դրամաձևի փոխարկելու համար։ Որչափով որ կապիտալիստական ապրանքարտադրողն իբրև շրջանառության գործակալ է հանդես գալիս, նա անմիջական ապրանքարտադրողից լոկ նրանով է տարբերվում, որ ավելի մեծ մասշտաբով է ծախում ու գնում և ուրեմն ավելի մեծ չափերով է գործում որպես շրջանառության գործակալ։ Սակայն եթե նրա ձեռնարկության ծավալը նրան բռնադատում և հնարավորություն է տալիս շրջանառության սեփական գործակալներ գնելու (վարձելու) իբրև վարձու բանվորների, ապա երևույթն ըստ էության չի փոխվում։ Շրջանառության պրոցեսում (որչափով որ սա սոսկական փոխակերպություն է) պետք է աշխատույժ ու աշխատաժամանակ ծախսվի մի հայտնի աստիճանով։ Բայց սա հիմա երևան է գալիս իբրև ավելադիր կապիտալածախսում. փոփոխուն կապիտալի մի մասը պետք է ծախսվի միմիայն շրջանառության ասպարեզում գործող աշխատույժեր գնելու վրա։ Այս կապիտալականխավճարումը ոչ արդյունք է ստեղծում ու ոչ էլ արժեք։ Նա pro tanto [սրա չափով, սրա համեմատ] փոքրացնում է այն ծավալը, որով կանխավճարված կապիտալն արտադրողաբար է գործում։ Այս միևնույն է, թե արդյունքի մեկ մասը մի այնպիսի մեքենայի փոխարկվեր, որը գնում և ծախում է արդյունքի մնացած մասը։ Այս մեքենան մի հանուրդ է պատճառում արդյունքից։ Նա չի գործակցում արտադրապրոցեսին, չնայած որ նա կարող է քչացնել շրջանառության մեջ ծախսվող աշխատույժը և այլն։ Նա լոկ կազմում է շրջանառության ծախքերի մի մասը։
Իսկական առուծախի կողքին աշխատաժամանակ ծախսվում է մատենավարման վրա, որի մեջ, բացի սրանից, առարկայացած աշխատանք է մտնում — գրիչ, թանաք, թուղթ, գրասեղան, գրասենյակի ծախքեր։ Ուրեմն այս ֆունկցիայի վրա մի կողմից աշխատույժ է ծախսվում, մյուս կողմից՝ աշխատամիջոցներ։ Այստեղ բանը բոլորովին միևնույնն է, ինչպես որ էր գնելաժամանակի ու վաճառաժամանակի դեպքում։
Իբրև յուր շրջապտույտների մեջ գտնվող միասնություն, որպես ընթացարարող արժեք, լինի նա արտադրության ոլորտում, կամ թե շրջանառության ոլորտի երկու փուլում, միևնույն է,— կապիտալը լոկ իդեապես, հաշվեդրամի կերպարանքով, գոյություն ունի ամենից առաջ ապրանքարտադրողի, resp. [համապատասխանորեն, համապատասխան դեպքում] կապիտալիստական ապրանքարտադրողի գլխում։ Մատենավարման միջոցով, որն ընդգրկում է նաև գնորոշումը կամ ապրանքագների հաշվարկումը (գնարկությունը), այս շարժումը սևեռվում և վերահսկվում է։ Այսպիսով արտադրության ու հատկապես արժեմեծացման շարժումը,— ընդորում ապրանքները գործում են լոկ իբրև արժեկրիչներ, իբրև այնպիսի իրերի անուններ, որոնց իդեական արժեգոյությունը սևեռված է հաշվեդրամի մեջ,— մի սիմբոլիկ արտանկար է ստանում պատկերացման մեջ։ Քանի դեռ առանձին ապրանքարտադրողն է մատյանավարում կամ լոկ յուր գլխում (ինչպես, օրինակ, գյուղացին. միմիայն կապիտալիստական հողամշակույթն է, որ արտադրում է մատյան վարող ֆերմերին) և կամ թե յուր արտադրաժամանակից դուրս լոկ ի միջի այլոց մի մատյան է վարում յուր ծախսերի, հասույթների, վճարաժամկետների և այլոց վերաբերմամբ,— այդ ընթացքում ակներև է, որ նրա այս ֆունկցիան ու այն աշխատամիջոցները, որ նա գործադրում է ընդսմին, ինչպես թուղթը և այլն, ներկայացնում են մի ավելադիր ծախսում աշխատաժամանակի ու աշխատամիղոցների, որոնք անհրաժեշտ են, բայց մի հանուրդ են կազմում թե այն ժամանակի նկատմամբ, որը նա կարող է արտադրողաբար գործածել, ու թե այն աշխատամիջոցների նկատմամբ, որոնք գործում են իսկական արտադրապրոցեսում, մտնում են արդյունագոյացման ու արժեգոյացման մեջ։<ref>Միջնադարում երկրագործության համար կիրառվող մատենավարում միմիայն վանքերում ենք գտնում։ Սակայն մենք տեսել ենք (I գիրք, էջ 343) || հայ. հրատ. Ա հատոր, էջ 324 ||, որ հնադարյան հնդկական համայնքներում արդեն մի հաշվապահ է կերպակայում երկրագործության համար։ Մատենավարությունն այստեղ ինքնակայացել է դարձել է համայնքի մի պաշտոնյայի բացառիկ ֆունկցիա։ Աշխատանքի այս բաժանման շնորհիվ ժամանակ, ջանք ու ծախսեր են տնտեսվում, բայց արտադրությունն ու արտադրության համար կիրառվող մատենավարումը նույնքան տարբեր բաներ են մնում, ինչպես որ են նավաբեռնումն ու բեռնագիրը։ Համայնքի աշխատույժի մի մասը հանձին հաշվապահի խլված-հանված է արտադրությունից, և նրա ֆունկցիայի ծախքերը փոխհատուցվում են ոչ թե նրա անձնական աշխատանքով, այլ համայնական արդյունքից արված մի հանուրդով։ Ինչպես որ հնդկական համայնքի հաշվապահի դեպքում էր, բանը, mutatis mutandis || փոխվելիքը փոխելով || միևնույնն է կապիտալիստի հաշվապահի վերարեբմամբ էլ։ (II ձեռագրից։)</ref> Բուն իսկ ֆունկցիայի բնությունը չի փոխվում ոչ այն ծավալի հետևանքով, որ նա ընդունում է այն պատճառով, որ կենտրոնանում է կապիտալիստական ապրանքարտադրողի ձեռին և բազմաթիվ մանր ապրանքարտադրողների ֆունկցիա լինելու փոխարեն հանդես է գալիս իբրև '''մեկ ''' կապիտալիստի ֆունկցիա, որպես խոշոր մասշտաբով վարվող մի արտադրապրոցեսի միջի ֆունկցիա,— ոչ էլ այն արտադրողական ֆունկցիաներից նրա պոկվել-անջատվելու հետևանքով, որոնց կից մի օժանդակ գործ էր կազմում նա, ու այն հանգամանքի հետևանքով, որ նա ինքնակայանում է իբրև այնպիսի հատուկ գործակատարների ֆունկցիա, բացառապես որոնց է հանձնարարված մատենավարումը։
Աշխատանքի բաժանումը, մի ֆունկցիայի ինքնակայացումը, նրան չի դարձնում արդյունակազմիչ ու արժեկազմիչ ֆունկցիա, եթե նա այսպիսին չի ինքնըստինքյան, ուրեմն արդեն յուր ինքնակայացումից էլ առաջ։ Եթե մի կապիտալիստ նոր է ներդրում յուր կապիտալը, նա պետք է մեկ մասը գործադրի մի հաշվապահ և այլն վարձելու վրա, մատենավարման միջոցների վրա։ Եթե նրա կապիտալն արդեն գործունեության մեջ է, յուր, մշտական վերարտադրապրոցեսի մեջ է ընդգրկված, ապա նա ապրանքարդյունքի մի մասը պետք է դրամի փոխարկելով մշտապես հետփոխարկի հաշվապահի, գործակատարի ու նմանների։ Կապիտալի այս մասը խլվում-հանվում է արտադրապրոցեսից և պատկանում է շրջանառության ծախքերին, ամբողջ ստացույթից արվող հանուրդներին։ (Ներառյալ հենց այն աշխատույժն էլ, որը բացառապես այս ֆունկցիայի վրա է գործադրվում)։
Սակայն մի հայտնի տարբերություն կա մատենավարումից բղխող ծախքերի, resp. [համապատասխանորեն, համապատասխան դեպքում] աշխատաժամանակի անարտադրողական ծախսման միջև՝ մի կողմից ու սոսկական գնելաժամանակի ու վաճառաժամանակի ծախսումների միջև՝ մյուս կողմից։ Վերջիններս բղխում են արտադրապրոցեսի որոշ հասարակական ձևից միայն, նրանից, որ նա ապրանքի արտադրապրոցես է։ Մատենավարումն իբրև պրոցեսի վերահսկություն ու իդեական ամփոփում այնքան ավելի է անհրաժեշտ դառնում, որքան ավելի է պրոցեսը հասարակական մասշտաբով կատարվում և զուտ անհատական բնույթը կորցնում. հետևաբար ավելի անհրաժեշտ է կապիտալիստական արտադրության մեջ , քան արհեստային ու գյուղացիական մանրատված արտադրության մեջ։ Բայց մատենավարման ծախքերը կրճատվում են արտադրության համակենտրոնացմանը զուգընթաց ու այնքան ավելի, որքան ավելի է մատենավարումը հասարակական մատենավարման փոխարկվում։
Այստեղ բանը վերաբերում է շրջանառության լոկ այն ծախքերի ընդհանրական բնույթին, որոնք ծագում են սոսկ ձևական փոխակերպությունից։ Նրանց մանրամասն ձևերի մեջ մտնելն ավելորդ է այստեղ։ Իսկ թե արժեքի զուտ ձևափոխությանը պատկանող, ուրեմն արտադրապրոցեսի որոշ հասարակական ձևից ծագող ձևերը, որոնք անհատական ապրանքարտադրողի մոտ լոկ վաղանցուկ ու հազիվ նկատելի մոմենտներ են և տեղի են ունենում նրա արտադրողական ֆունկցիաների կողքին կամ թե միահյուսվում են սրանց հետ,— թե հիշյալ ձևերն իբրև շրջանառության մեծազանգված ծախքեր ինչպես կարող են շլացնելու չափ աչքի ընկնել, այս մենք տեսնում ենք փողի սոսկական ընդունման ու տացքի ժամանակ, երբ սա որպես բանկերի ու այլոց, կամ թե անհատական ձեռնարկություններում իբրև գանձապահի բացառիկ ֆունկցիա ինքնակայացած և խոշոր մասշտաբով համակենտրոնացած է լինում։ Մտքում պինդ պետք է պահել, որ շրջանառության այս ծախքերն իրենց բնույթը չեն փոխում փոփոխված կերպարանքի հետևանքով։
=====3) Փող=====
Մի արդյունք որպես ապրանք արտադրվելիս լինի, թե իբրև ոչ ապրանք, միևնույն է,— հարստության նյութական կերպարանքը, սպառարժեքն է միշտ որոշում նրա՝ անհատական կամ թե արտադրողական սպառման մեջ մտնելը։ Նրա, որպես ապրանքի, արժեքն իդեապես գոյություն ունի գնի մեջ, որը նրա իսկական սպառողական կերպարանքը չի փոփոխում ամենևին։ Իսկ թե որոշ ապրանքներ, ինչպես ոսկին ու արծաթը, որպես փող են գործում և իբրև այսպիսիք բունակալում են բացառապես շրջանառության պրոցեսում (նույնիսկ որպես գանձ, պահեստ և այլն, նրանք, թեկուզ հենց ներթաքուն կերպով, մնում են շրջանառության ոլորտում),— այս՝ արտադրապրոցեսի, ապրանքների արտադրապրոցեսի որոշ հասարակական ձևի զուտ արդյունքն է, է։ Որովհետև կապիտալիստական արտադրության պատվանդանի վրա ապրանքն արդյունքի ընդհանրական կերպարանք է դառնում, և արդյունքի մեծագույն մասսան իբրև ապրանք է արտադրվում և հետևաբար պետք է դրամաձև ընդունի, ուրեմն որովհետև ապրանքամասսան, հասարակական հարստության որպես ապրանք գործող մասը, շարունակ աճում է, ուստի իբրև շրջանառության միջոց, վճարամիջոց, պահեստ է այլն գործող ոսկու և արծաթի ծավալն էլ է շատանում այստեղ։ Սրանք, իբրև փող գործող ապրանքներ, ոչ ո՛չ անհատական սպառման մեջ են մտնում ու ոչ ո՛չ էլ արտադրողական։ Սա հասարակական աշխատանք է, որը սևեռված֊ սևեռված է մի այնպիսի ձևում, որով նա ծառայում է որպես շրջանառության սոսկական մեքենա։ Բացի նրանից, որ հասարակական հարստության մի մասը կալուկապված է անարտադրողական այս ձևում, դրամի մածվածքը մաշվածքը պահանջում է դրամի մշտական փոխարինում կամ արդյունաձևով գոյություն ունեցող ավելի մեծաքանակ հասարակական աշխատանքի փոխարկում ավելի մեծաքանակ ոսկու և արծաթի։ Փոխարինման այս ծախքերը կապիտալիստորեն զարգացած ազգերի մեջ նշանավոր չափեր են ունենում, որովհետև հարստության այն մասը, որը կալուկապված է դրամի ձևում, ընդհանրապես մեծածավալ է լինում։ Ոսկին ու արծաթն իբրև դրամապրանքներ հասարակության համար կազմում են շրջանառության այնպիսի ծախքեր, որոնք ծագում են արտադրության հասարակական ձևից միայն։ Նրանք ընդհանրապես ապրանքարտադրության faux frais [անարտադրողական ծախքերն] են, որոնք աճում են ապրանքարտադրության ու հատկապես կապիտալիստական արտադրության զարգացման հետ։ Սա հասարակական հարստության մի այնպիսի մասն է, որը պետք է զոհ բերվի շրջանառության պրոցեսին։<ref>«Երկրում շրջանառող դրամը երկրի կապիտալի մի հայտնի մասն է, որը բացարձակորեն խլված-հանված է արտադրողական ներդրումից՝ մնացած մասի արտադրողականությունը հեշտացնելու կամ թե մեծացնելու համար. ուրեմն հարստության մի հայտնի գումար նույնպես անհրաժեշտ է այն բանի համար, որ ոսկին կարողանա շրջանառության միջոցի դեր խաղալ, ինչպես և այն բանի համար, որ մի մեքենա շինվի որևէ ուրիշ «արտադրություն հեշտացնելու նպատակով։» („Economist”, vol. V. p. 519.)։</ref>
====II. ՊԱՀԵԼԱԾԱԽՔԵՐ====
=====1) Պաշարագոյացումն ընդհանրապես=====
Յուր որպես ապրանքակապիտալ գոյություն ունենալու կամ շուկայում յուր մնալու ժամանակ, ուրեմն քանի դեռ նա գտնվում է այն արանքում, որն ընկած է այն արտադրապրոցեսի միջև, որից առաջ է գալիս, ու սպառման պրոցեսի միջև, որի մեջ նա մտնում է,— արդյունքն ապրանքապաշար է կազմում։ Իբրև շուկայում գտնվող ապրանք և ուրեմն պաշարի կերպարանքով՝ ապըանքակապիտալը յուրաքանչյուր շրջապտույտի մեջ երկակի է հանդես գալիս, մի անգամ՝ որպես հենց այն ընթացարարող կապիտալի ապրանքարդյունք, որի շրջապտույտն է քննվում, մյուս անգամ, ընդհակառակը, որպես ապրանքարդյունք մի ուրիշ կապիտալի, որը շուկայում պետք է գտնվի, որպեսզի գնվի և արտադրողական կապիտալի փոխարկվի։ Անշուշտ հնարավոր է, որ այս վերջին ապրանքակապիտալը միմիայն պատվերով է արտադրվում։ Այս դեպքում ընդհատում է տեղի ունենում մինչև նրա արտադրվել-պրծնելը։ Սակայն արտադրապրոցեսի ու վերարտադրապրոցեսի հոսանքը պահանջում է, որ ապրանքների (արտադրամիջոցների) որոշ մասսան միշտ շուկայում գտնվի, հետևապես պաշար կազմի։ Արտադրողական կապիտալն ընդգրկում է նմանապես աշխատույժի գնումն էլ, և դրամաձևն այստեղ լոկ արժեձևն է այն կենսամիջոցների, որ բանվորը մեծ մասամբ շուկայում պետք է գտնի։ Այս պարագրաֆի շարունակության մեջ մենք ավելի մանրամասն ենք շոշափում հարցը։ Այստեղ արդեն հասկանալի է հետևյալ կետը։ Եթե մենք կանգնենք ընթացարարող այն կապիտալարժեքի տեսակետի վրա, որը փոխարկվել է ապրանքարդյունքի և որը հիմա պետք է ձախվի ծախվի կամ դրամի ետփոխարկվի, որը հետևաբար շուկայում այժմ գործում է իբրև ապրանքակապիտալ, ապա այն կացությունը, որի ժամանակ նա պաշար է կազմում, շուկայում աննպատակահարմար կերպով ու ակամա մնալու կացություն է։ Որքան ավելի արագ է կատարվում վաճառքը, այնքան ավելի արագահոս է վերարտադրած պրnցեսը։ պրոցեսը։ Ա՛—Փ՛ ձևափոխության փուլում մնալն արգելք է լինում թե՛ այն իրական նյութափոխությանը, որը պետք է կատարվի կապիտալի շրջապտույտում, ու թե՛ սրա իբրև արտադրողական կապիտալի հետագա ֆունկցիային։ Մյուս կողմից՝ շուկայում ապրանքի մշտապես առկա լինելը, ապրանքապաշարը, Փ—Ա-ի նկատմամբ ներկայանում է իբրև մի պայման, որն անհրաժեշտ է վերարտադրապրոցեսի հոսանքի, ինչպես և նոր կամ թե ավելադիր կապիտալի ներդրման համար։
Ապրանքակապիտալի՝ շուկայում իբրև ապրանքապաշար հարամնալը պահանջում է շենքեր, խանութներ, ապրանքների ամբարներ, ապրանքապահեստանոցներ, ուրեմն պահանջում է հաստատուն կապիտալի ծախսում, նույնպես և աշխատույժերի վճարահատուցում՝ ապրանքներն իրենց պահեստարաններում մթերելու համար։ Բացի սրանից, ապրանքները փչանում են և ենթակա են տարերային վնասակար ազդեցությունների։ Այս բանից պաշտպանելու համար պետք է ավելադիր կապիտալ ծախսել, մասամբ աշխատամիջոցների վրա՝ առարկայական ձևով, մասամբ՝ աշխատույժի վրա։<ref>Corbet-ը 1841 թվականին հաշվում է ցորեն ամբարելու ծախքերն 9 ամսվա մի սեզոնի վերաբերմամբ ½%՝ քանակի կորստի համար, 3%՝ ցորենի գնի տոկոսի համար, 2%՝ պահեստանոցի վարձի համար, 1%՝ սորաթափում ու փոխադրավարձ, ½%՝ բաց թողման աշխատանք, ընդամենը 7% կամ ցորենի գնի 50 շիլլինգ լինելու, դեպքում՝ ամեն մի քվարտերին 3 շիլլինգ 6 պեննի։ (Th. Corbet „An inquiry into the Causes and Modes of the Wealth of Individuals etc”. London, 1841)։ Լիվերպուլի վաճառականների՝ երկաթուղային հանձնաժողովի առջև տված վկայությունների համաձայն հացահատիկ ամբարելու (զուտ) վրա ծախսերը 1865 թվականին ամսական անում էին ամեն մի քվարտերին 2 պեննի կամ յուրաքանչյուր տոննին՝ 9—10 պեննի։ (Royal Commission on Railways. 1867. Evidence, p. 19, Nr. 331)։</ref>
Այսպիսով ուրեմն կապիտալի որպես ապրանքակապիտալ ու հետևաբար իբրև ապրանքապաշար գոյություն ունենալը պատճառում է այնպիսի ծախքեր, որոնք, որովհետև չեն պատկանում արտադրության ոլորտին, ուստի հաշվվում են շրջանառության ծախքերի շարքում։ Շրջանառության այս ծախքերն I ենթագլխում բերվածներից տարբերվում են նրանով, որ նրանք հայտնի չափով մտնում են ապրանքների արժեքի մեջ, ուրեմն թանգացնում են ապրանքը։ Համենայն դեպս այն կապիտալն ու աշխատույժը, որոնք ծառայում են ապրանքապաշարը պահելուն ու պահպանելուն, խլվում-հանվում են անմիջական արտադրապրոցեսից։ Մյուս կողմից՝ այստեղ կիրառված կապիտալները, մեջը հաշվելով աշխատույժն էլ՝ իբրև կապիտալի բաղադրամաս,փոխհատուցվում են հասարակական արդյունքից։ Ուստի նրանց ծախսումը ներգործում է որպես աշխատանքի արտադրույժի մեկ նվազում, այնպես որ կապիտալի ու աշխատանքի մի ավելի մեծ քանակ է պահանջվում մի որոշ օգտակար էֆֆեկտի հասնելու համար։ Նրանք '''վրածախսեր''' են։
Արդ, որչափով որ շրջանառության այն ծախքերը, որոնք պայմանավորված են ապրանքապաշարի գոյացմամբ, առաջ են գալիս առկա արժեքների՝ ապրանքաձևից դրամաձևի փոխարկվելու տևողությունից միայն, ուրեմն արտադրապրոցեսի հասարակական որոշ ձևից միայն (լոկ նրանից, որ արդյունքն իբրև ապրանք է արտադրվում և հետևաբար պետք է դրամի փոխարկվելու փուլով էլ անցնի),— այնչափով նրանք I ենթագլխում թվարկած շրջանառության ծախքերի բնույթն են ունենում լիովին։ Մյուս կողմից՝ ապրանքների արժեքն այստեղ պահածոյվում է, resp [համապատասխանորեն, համապատասխան դեպքում] շատանում է լոկ այն պատճառով, որ սպառարժեքը, հենց արդյունքն ինքը դրվում է առարկայական որոշ պայմանների մեջ, որոնք կապիտալածախսում են նստում և ենթարկվում են այնպիսի գործառնությունների, որոնք ավելադիր աշխատանք են թափել տալիս սպառարժեքների վրա։ Ընդհակառակը, ապրանքարժեքների հաշվարկումը, այս պրոցեսին վերաբերող մատենավարումը, առուծախի գործարքները չեն ներգործում այն սպառարժեքի վրա, որով գոյություն ունի ապրանքարժեքը։ Նրանք գործ ունեն նրա ձևի հետ միայն։ Ուստի չնայած որ ենթադրած դեպքում պաշարագոյացման այս վրածախսերը (պաշարագոյացումն ակամա է կատարվում այստեղ) ծագում են պարզապես ձևափոխության մի հապաղումից ու նույնի անհրաժեշտությունից, սակայն և այնպես նրանք I ենթագլխում հիշված վրածախսերից տարբերվում են նրանով, որ նրանց առարկան ինքը ոչ թե արժեքի ձևափոխությունն է, այլ այն արժեքի պահպանումն է, որը գոյություն ունի ապրանքի մեջ, իբրև արդյունքի, սպառարժեքի մեջ և ուրեմն կարող է պահպանվել արդյունքի, բուն իսկ սպառարժեքի պահպանմամբ միայն։ Սպառարժեքն այստեղ ոչ բարձրացվում է ու ոչ էլ շատացվում, այլ, ընդհակառակը, պակասում է։ Բայց այս պակասելուն սահման է դրվում, և սպառարժեքը պահպանվում է։ Կանխավճարված, ապրանքի մեջ գոյություն ունեցող արժեքն էլ չի բարձրացվում այստեղ։ Բայց նոր աշխատանք, առարկայացած ու կենդանի նոր աշխատանք միակցվում է վրան։
Այնուհետև պետք է հետազոտենք, թե այս վրածախսերը որչափով են առաջ գալիս ընդհանրապես ապրանքարտադրության ու յուր ընդհանրականդ ընդհանրական, բացարձակ ձևով հանդես եկող ապրանքարտադրության յուրահատուկ բնույթից, այսինքն կապիտալիստական ապրանքարտադրությունից, և թե մյուս կողմից՝ ինչ չափով նրանք ընդհանուր են ամեն հասարակական արտադրության համար ու այստեղ, կապիտալիստական արտադրության մեջ է միայն, որ մի առանձին կերպարանք, մի հատուկ երևաձև են ընդունում։
Ա. Սմիթն այն սխալապատում հայացքն է արտահայտել, թե պաշարագոյացումը կապիտալիստական արտադրությանը հատուկ մի երևույթ է իբր։<ref>Book II, Introduction.</ref> Ավելի նոր տնտեսագետները, ինչպես, օրինակ, Լալորը, պնդում են, ընդհակառակը, թե պաշարագոյացումը պակասում է կապիտալիստական արտադրության զարգացմանը զուգընթաց։ Սիսմոնդին այս բանը մինչև անգամ վերջինի մի ստվերակողմ է նկատում։
Իրապես պաշարը գոյություն է ունենում երեք ձևով — արտադրողական կապիտալի ձևով, անհատական սպառաֆոնդի ձևով ու ապրանքապաշարի կամ ապրանքակապիտալի ձևով։ Մի ձևում եղող պաշարը հարաբերաբար քչանում է, եթե նա մի ուրիշ ձևում շատանում է, չնայած որ նա ըստ յուր բացարձակ մեծության կարող է աճել բոլոր երեք ձևում էլ միաժամանակ։
Հենց գլխից պարզ է, թե այնտեղ, որտեղ արտադրությունն անմիջաբար ուղղված է սեփական պահանջմունքը բավարարելուն և լոկ աննշան չափով է արտադրվում փոխանակության կամ վաճառքի համար, ուրեմն հասարակական արդյունքն ամենևին կամ թե յուր լոկ փոքր մասով է ապրանքի ձև ընդունում,— ապրանքի ձևով հանդես եկող պաշարը կամ ապրանքապաշարը հարստության մի փոքր ու աննշմարելի մասն է միայն կազմում։ Բայց սպառաֆոնդն այստեղ հարաբերաբար մեծ է լինում, մանավանդ բուն կենսամիջոցներինը։ Նայենք հենց միայն հնօրյա գյուղացիական տնտեսությանը։ Այստեղ արդյունքի մի գերակշռող մասը — հենց այն պատճառով, որ մնում է յուր տիրոջ ձեռին — անմիջաբար, առանց ապրանքապաշար կազմելու, փոխարկվում է պաշարային արտադրամիջոցների կամ թե կենսամիջռցների։ կենսամիջոցների։ Հիշյալ մասն ապրանքապաշարի ձև չի ստանում, և հենց այս պատճառով այն հասարակությունների մեջ, որոնք հիմնված են արտադրության ֊այսպիսի այսպիսի եղանակի վրա, Ա. Սմիթի ասելով ոչ մի պաշար գոյություն չունի։ Ա. Սմիթը պաշարի ձևը շփոթում է բուն իսկ պաշարի հետ և կարծում է, թե հասարակությունը մինչև հիմա ապրում էր օր դատելով, օր ուտելով կամ իրեն մատնում էր էգուցվա պատահականությանը։<ref>Ա. Սմիթի այն երևակայածի փոխարեն, թե պալարագոյացումը պաշարագոյացումը ծագում է արդյունքի՝ ապրանք դառնալուց ու սպառապաշարի՝ ապրանքապաշար դառնալուց միայն, այս ձևափոխությունն, ընդհակառակը, սեփական պահանջմունքների համար արտադրելուց ապրանքարտադրությանն անցնելու ժամանակ ամենաբուռն ճգնաժամեր է առաջ բերում արտադրողների տնտեսության մեջ։ Հնդկաստանում, օրինակ, մինչև ամենավերջին ժամանակներս պահպանվում էր «այն սովորությունը, ըստ որի մեծ քանակությամբ ամբարվում էր այն հացահատիկը, որի դիմաց քիչ բան կարելի էր շահել գերառատ բերքի տարիներում»։ („Return. Bengal and Orissa Famine”. H. of C. 1867, I, p. 230, Nr. 74)։ Բամբակի, ջուտի և այլոց՝ ամերիկյան քաղաքացիական պատերազմի հետևանքով հանկարծակի ուժեղացած պահանջարկը Հնդկաստանի շատ մասերում բրնձամշակությունը մեծապես սահմանափակելու, բրնձագների բարձրանալու է արտադրողների հին բրնձապաշարները ծախելու պատճառ եղան։ Սրան ավելացավ 1864—66 թվականներին բրնձի անօրինակ արտահանությունը դեպի Ավստրալիա, Մադագասկար և այլն։ Սրանից էլ ահա առաջ եկավ սուր բնույթը 1866 թվականի սովի, որը միմիայն Որիսսայի մարզում մեկ միլիոն մարդ հնձեց։ (l. c. 174, 175, 213, 214 ու III։ „Papers relating lo to the Famine in Behar”. p. 32, 33, որտեղ սովի պատճառների թվում շեշտվում է drain of old stock || պաշարների գոլորշիացումը ||։ (I ձեռագրից։)</ref> Այս՝ մի մանկական թյուրիմացություն է։
Արտադրողական կապիտալի ձևում եղող պաշարը գոյություն է ունենում այն արտադրամիջոցների ձևով, որոնք արդեն գտնվում են արտադրապրոցեսում կամ թե, առնվազն, արտադրողի ձեռին, ուրեմն ներթաքուն ձևով արդեն գտնվում են արտադրապրոցեսում։ Մենք առաջ տեսել ենք, որ աշխատանքի արտադրողականության զարգացման հետ, ուրեմն նաև արտադրության կապիտալիստական եղանակի զարգացման հետ,— որն աշխատանքի հասարակական արտադրողական ույժն ավելի շատ է զարգացնում, քան արտադրության բոլոր նախկին եղանակները — մշտապես աճում է արտադրամիջոցների (շենքերի, մեքենաների և այլոց) այն մասսան, որն աշխատամիջոցների ձևով միանգամ ընդմիշտ ընդգրկվել է պրոցեսի մեջ և կրկին ու կրկին, ավելի երկար կամ թե ավելի կարճ պարբերաշրջանում գործում է նրա մեջ,— և որ նրանց աճումն աշխատանքի հասարակական արտադրողական ույժի զարգացման թե՛ նախադրյալն է և թե՛ հետևանքը։ Այս ձևում եղող հարստության ոչ միայն բացարձակ, այլև հարաբերական աճումն է ամենից առաջ բնորոշում արտադրության կապիտալիստական եղանակը (հմմտ. I գիրք, գլ. XXIII, 2)։ Բայց հաստատուն կապիտալի նյութական գոյաձևերը, արտադրամիջոցները, կազմված են ոչ միայն այս տեսակ աշխատամիջոցներից, այլև վերամշակման ամենատարբեր աստիճաններում գտնվող աշխատանյութեղենից ու օժանդակ նյութերից։ Արտադրության մասշտաբի հետ ու կոոպերացիայի, աշխատանքի բաժանման, մեքենաների միջոցով աշխատանքի արտադրողական ույժի բարձրացման հետ աճում է այն հումքի, օժանդակ նյութերի և այլոց մասսան, որոնք մտնում են ամենօրյա վերարտադրապրոցեսի մեջ։ Այս տարրերը պետք է արտադրավայրերում պատրաստ գտնվեն։ Այսպիսով ուրեմն արտադրողական կապիտալի ձևով գոյություն ունեցող այս պաշարի ծավալն աճում է բացարձակորեն։ Որպեսզի պրոցեսի հոսանքը շարունակվի — բոլորովին մի կողմ թողնելով այն, թե արդյոք այս պաշարն ամե՞ն օր կարող է նորացվել, թե որոշ ժամկետներում միայն — արտադրավայրերում պետք է միշտ պատրաստ գտնվի հումքի և այլոց ավելի մեծ համախմբում, քան, օրինակ, օրական կամ թե շաբաթական բանեցվում է։ Պրոցեսի շարունակականությունը պահանջում է, որ յուր պայմանների գոյությունը կախված չլինի ո՛չ ամենօրյա գնումների հնարավոր ընդհատումից ու ո՛չ էլ նրանից, որ ապրանքարդյունքն օրե օր և կամ շաբթե շաբաթ ծախվի և ուրեմն լոկ անկանոն կերպով հետ փոխարկելի լինի յուր արտադրատարրերին։ Սակայն և այնպես ակներև է, որ արտադրողական կապիտալը շատ տարբեր չափերով կարող է ներթաքուն լինել կամ պաշար կազմել։ Օրինակ, մեծ տարբերություն է անում, նայած թե մանագործարանատերը բամբակ կամ թե ածուխ պետք է երե՞ք ամսվա համար, թե՞ մի ամսվա համար parat [պատրաստ]պառկեցրած ունենա։ Տեսնում ենք, որ այս պաշարը կարող է հարաբերաբար նվազել, թեև բացարձակորեն ավելանում է։
Մինչդեռ այն, ինչ որ այստեղ երևան է գալիս իբրև պաշարի նվազում (օրինակ, Լալորի տսածներումասածներում), մասամբ ապրանքակապիտալի ձևով եղած պաշարի կամ բուն ապրանքապաշարի նվազում է միայն, հետևաբար միևնույն պաշարի ձևափոխություն է լոկ։ Եթե, օրինակ, ածխի այն մասսան, որ հենց նույն երկրում արտադրվում է օրական, ուրեմն ածխարտադրության ծավալն ու էներգիան մեծ է, ապա մանագործարանատերը յուր արտադրության շարունակականությունն ապահովելու համար ոչ մի խոշոր ածխապահեստանոցի կարիք հունի։ Ածխի առաջարկի մշտական ու ապահովված նորոգումն ավելորդ է դարձնում այս։ Երկրորդ՝ այն արագությունը, որով մի պրոցեսի արդյունքը կարող է իբրև արտադրամիջոց մտնել մի ուրիշ պրոցեսի մեջ, կախված է փոխադրամիջոցների ու հաղորդակցության միջոցների զարգացումից։ Ընդսմին մեծ դեր է խաղում փոխադրանքի էժանությունը։ Օրինակ, ածխի մշտապես նորոգվող փոխադրումը հանքահորից մինչև մանագործարանն ավելի թանգ կնստեր, քան ավելի երկար ժամանակվա համար ածխի մի ավելի մեծ քանակով մթերավորվելը հարաբերաբար ավելի էժան փոխադրանքի դեպքում։ Մինչև հիմա քննարկված այս երկու հանգամանքը բուն իսկ արտադրապրոցեսից են առաջ գալիս։ Երրորդ՝ ներգործում է վարկասիստեմի զարգացումն էլ։ Մանագործարանատերը բամբակի, ածխի և այլոց յուր պաշարները նորացնելու համար որքան ավելի քիչ կախումն ունի յուր մանվածքի անմիջական վաճառքից — իսկ որքան ավելի է վարկասիստեմը զարգացած, այնքան ավելի չնչին է այս անմիջական կախումը — այնքան ավելի փոքր կարող է լինել այս պաշարների հարաբերական մեծությունը՝ մանվածավաճառքի պատահականություններից անկախ մի շարունակական մանվածարտադրություն տվյալ մասշտաբով ապահովելու համար։ Սակայն չորրորդ՝ բազմաթիվ հումքեր, կիսաֆաբրիկատներ և այլն իրենց արտադրության համար ավելի երկար ժամանակաշրջանների կարիք ունեն, իսկ այս հատկապես վերաբերում է այն բոլոր հումքերին, որ երկրագործությունն է մատակարարում։ Եթե արտադրապրոցեսի ոչ մի ընդհատում չպետք է լինի, ապա ուրեմն նա պետք է նրանց մի որոշ պաշար առկա ունենա այն ամբողջ ժամանակահատվածի համար, երբ նոր արդյունքը չի վարող հնի տեղը բռնել։ Եթե այս պաշարը քչանում է արդյունաբերական կապիտալիստի ձեռին, ապա այս լոկ այն է ցույց տալիս, որ նա ապրանքապաշարի ձևով շատանում է վաճառականի ձեռին։ Փոխադրամիջոցների զարգացումն, օրինակ, թուլատրում է ներմուծման նավահանգստում ընկած բամբակն արագ փոխադրել Լիվերպուլից Մանչեստր, այնպես որ գործարանատերը, նայած կարիքին, կարող է համեմատաբար փոքր բաժնեմասերով նորացնել յուր բամբակապաշարը։ Բայց այս դեպքում միևնույն բամբակն էլ ավելի մեծ քանակով իբրև ապրանքապաշար գտնվում է Լիվերպուլի վաճառականների ճեռին։ ձեռին։ Հետևաբար պաշարի մի սոսկական ձևափոխություն է այս, որ Լալորը և ուրիշներն աչքաթող են արել։ Իսկ հասարակական կապիտալը նկատի ունենալիս՝ երևում է, որ այստեղ առաջվա պես միևնույն արդյունամասսան է գտնվում պաշարի ձևով։ Փոխադրամիջոցների զարգացման հետ առանձին երկրի համար նվազում է այն ծավալը, որով հիշյալ անհրաժեշտ քանակը պետք է պատրաստ լինի, օրինակ, մի տարվա համար։ Եթե շատ շոգենավեր ու առագաստանավեր են գնում-գալիս Անգլիայի ու Ամերիկայի միջև, ապա շատանում են բամբակապաշարի նորացման պատեհություններն Անգլիայի համար, և ուրեմն քչանում է բամբակապաշարի այն մասսան, որ միջին հաշվով պետք է պառկած չինի լինի Անգլիայում։ Նույնպես է ներգործում համաշխարհաշուկայի զարգացումն ու հետևաբար միևնույն առարկայի հայթայթման աղբյուրների բազմացումն էլ։ Առարկան մաս-մաս մատուցվում է տարբեր երկիրներից ու տարբեր ժամկետներում։
=====2) Բուն ապրանքապաշարը=====
Հիմա հարց է ծագում, թե այս ծախքերն արդյոք ի՛նչ չափով են մտնում ապրանքների արժեքի մեջ։
Եթե կապիտալիստն արտադրամիջոցների ու աշխատույժի համար կանխավճարած յուր կապիտալը փոխարկվել է արդյունքի, ծախելու համար նախանշված մի պատրաստի ապրանքամասսայի, և սա չծախված պառկած է մնում, ապա նրա կապիտալի արժեմեծացման պրոցեսը չի միայն, որ կանգ է առնում այս ժամանակվա ընթացքում։ Այն ծախսերը, որ այս պաշարի պահպանումը պահանջում է շենքերի, ավելադիր աշխատանքի և այլոց ձևով, դրական կորուստ են կազմում։ Վերջնական գնորդը կծաղրեր նրան, եթե նա ասեր.— իմ ապրանքը վեց ամիս չծախված է մնացել, և սրա պահպանումն այս վեց ամսվա մեջ ոչ միայն պարապ ընկած է թողել իմ այսքան ու այսքան կապիտալը, այլև, բացի սրանից, x վրածախսեր է պատճառել։ — Tant pis pour vous [Ավելի վատ ձեզ համար] — կասի գնորդը։ Ձեր հենց կողքին կա մի ուրիշ վաճառորդ, որի ապրանքը միմիայն անցյալ օրն է պատրաստվել-պրծել։ Ձեր ապրանքը մի քնած ապրանք է, և նրան հավանորեն քիչ թե շատ կրծել-փչացրել է ժամանակի ժանիքը։ Հետևաբար Դուք պետք է ավելի էժան ծախեք, քան Ձեր մրցակիցը։— Արդյոք ապրանքարտադրո՞ղն է յուր ապրանքի իսկական արտադրողը, թե՞ այս ապրանքը կապիտալիստորեն արտադրողը, որը .հետևաբար նրա իսկական արտադրողների լոկ ներկայացուցիչն է իրոք,— այս հանգամանքն ամենևին չի փոխում ապրանքի կենսապայմանները։ Նա յուր իրը պետք է դրամի փոխարկի։ Այն վրածախսերը, որ պատճառում է այս իրի սևեռումը յուր ապրանքաձևում, պատկանում են հիշյալ ապրանքատիրոջ անհատական գործերի շարքին, որոնք ապրանքի գնորդին չեն վերաբերում։ Սա վաճառորդին նրա ապրանքի շրջանառության ժամանակի համար չի վճարում։ Նույնիսկ երբ կապիտալիստը յուր ապրանքը դիտմամբ է շուկայից հետ պահում, իրական կամ թե սպասվող արժեհեղափոխության ժամանակներում, ապա այս արժեհեղափոխության գալուց, նրա չարաշահման ճշտությունից է կամ անճշտությունից է կախվածք կախված, թե արդյոք նա կիրացնի՞ յուր ավելադիր վրածախսերը։ Բայց արժեհեղափոխությունը նրա վրածախսերի հետևանքը չի։ Ուրեմն որչափով որ պաշարագոյացումը շրջանառության կանգառում է, սրա պատճառած ծախքերը ոչ մի արժեք չեն միակցում ապրանքին։ Մյուս կողմից՝ ոչ մի պաշար չի կարող գոյություն ունենալ առանց շրջանառության ոլորտում դադարելու, առանց այն բանի, որ կապիտալն ավելի երկար կամ թե ավելի կարճ ժամանակով հարամնա յուր ապրանքաձևում, ուրեմն ոչ մի պաշար չի կարող լինել առանց շրջանառության կանգառման ճիշտ այնպես, ինչպես ոչ մի դրամ չի կարող շրջանառել առանց դրամապահեստի գոյացման։ Հետևաբար չկա ապրանքաշրջանառություն առանց ապրանքապաշարի։ Եթե այս անհրաժեշտությունը կապիտալիստի հանդեպ չի ելնում Ա՛—Փ՛ փուլում, ապա նրա հանդեպ ելնում է Փ—Ա փուլում. ոչ յուր ապրանքակապիտալի նկատմամբ, այլ ուրիշ կապիտալիստների ապրանքակապիտալի նկատմամբ, որոնք նրա համար արտադրամիջոցներ ու նրա բանվորների համար կենսամիջոցներ են արտադրում։
Պաշարագոյացումը կամավոր է, թե ակամա, այսինքն ապրանքարտադրողը դիտմամբ է մի պաշար պահում, թե նրա ապրանքները պաշար կազմում են այն դիմադրության հետևանքով, որ շրջանառության պրոցեսի հանգամանքները ցույց են տալիս նրանց վաճառքին,— թվում է, թե այս պարագաները չեն կարող փոխել բանի էությունը։ Սակայն այս հարցի լուծման համար օգտակար է իմանալ, թե ինչն է տարբերում կամավոր պաշարագոյացումն ակամա պալարագոյացումից։ Պաշարի ակամա գոյացումը ծագում է կամ թե նույնանում է շրջանառության մի այնպիսի կանգառման հետ, որն անկախ է ապրանքարտադրողի գիտակցությունից և նրա կամքի հակառակ է կատարվում։ Ինչո՞վ է բնորոշվում կամավոր պաշարագոյացումը։ Ինչպես և առաջ, վաճառորդը ճգնում է յուր ապրանքն ըստ կարելվույն արագ ծախել-պրծնել։ Նա միշտ յուր արդյունքը վաճառքի է հանում իբրև ապրանք։ Եթե նա ապրանքը հետ պահեր ծախվելուց, ապա սա ապրանքապաշարի լոկ հնարավոր (δυνάμει), ոչ թե իրական (ένεργεία) տարր կկազմեր։ Ապրանքն իբրև այսպիսին նրա աչքում առաջվա նման յուր փոխանակարժեքի կրիչն է միայն և որպես այսպիսին նա կարող է գործել լոկ այն կերպ ու այն բանից հետո, երբ թոթափում է յուր ապրանքաձևն ու դրամաձև է ընդունում։
Ապրանքապաշարը պետք է մի հայտնի ծավալ ունենա՝ տվյալ մի ժամանակաշրջանում պահանջարկի ծավալին բավականացնելու համար։ Ընդսմին հաշվի է առնվում գնորդների շրջանակի մշտական ընդարձակումը։ Օրինակ, մի օրվա ընթացքում բավական լինելու համար՝ պետք է շուկայում գտնվող ապրանքների մի մասը շարունակ հարամնա ապրանքաձևում այն ժամանակ, երբ մյուսը հոսում, դրամի է փոխարկվում։ Այս էլ կա, որ այն մասը, որը կանգ է առնում այն միջոցին, երբ մյուսը հոսում է,— միշտ քչանում է, ինչպես և բուն իսկ պաշարի ծավալը պակասում է, մինչև որ նա վերջիվերջո ծախվում է ամբողջովին։ Ուրեմն ապրանքների կանգառումն այստեղ հաշվի է առնված իբրև ապրանքի վաճառքի, անհրաժեշտ պայման։ Այնուհետև, ապրանքապաշարի ծավալը պետք է ավելի մեծ լինի, քան միջին վաճառքը կամ թե միջին պահանջարկի ծավալը։ Ապա թե ոչ՝ սրանից գերազանցող հավելույթները չէին կարող բավարարվել։ Մյուս կողմից՝ պաշարը միշտ պետք է նորացվի, որովհետև նա շարունակ սպառվում-պրծնում է։ Այս նորացումը վերջին հաշվով կարող է առաջ գալ միմիայն արտադրությունից, ապրանքի մի մատուցումից։ Արդյոք սա արտասահմանից է գալիս, թե ոչ,— այս հանգամանքն ամենևին չի փոխում բանը։ Նորացումը կախումն ունի այն ժամանակաշրջաններից, որոնք հարկավոր են ապրանքներին՝ իրենց վերարտադրության համար։ Ապրանքապաշարը պետք է բավականանա այս ժամանակվա ընթացքում։ Որ նա չի մնում սկզբնական արտադրողի ձեռքում, այլ անցնում է տարբեր ամբարներով, մեծածախ վաճառականից սկսած մինչև մանրածախ առևտրականը, այս պարագան փոխում է երևութքը միայն, ոչ թե բանի էությունը։ Հանրորեն քննած՝ կապիտալի մի մասն առաջվա պես գտնվում է ապրանքապաշարի ձևում, քանի դեռ ապրանքը չի մտել արտադրողական կամ թե անհատական սպառման մեջ։ Հենց արտադրողն ինքը ճգնում է, որ յուր միջին պահանջարկին համապատասխանող ապրանք ապաշար ապրանքապաշար ունենա պահեստանոցում՝ անմիջաբար արտադրությունից կախում չունենալու և յուր համար հաճախորդների մի մշտական շրջանակ ապահովելու, նպատակով։ Գնելաժամկետները կազմվում են արտադրապարբերաշրջանների համապատասխան, և ապրանքը պաշար է գոյացնում ավելի երկար կամ թե ավելի կարճ ժամանակվա ընթացքում, մինչև որ կարողանա փոխարինվել միևնույն տեսակի նոր նմուշահատերով։ Միմիայն այս պաշարագոյացմամբ է ապահովվում մշտականությունն ու շարունակականությունը շրջանառության պրոցեսի, ուրեմն և վերարտադրապրոցեսի, որ ի որի մեջ մտնում է շրջանառության պրոցեսն էլ։
Պետք է մտաբերենք հետևյալը. Ա՛—Փ՛-ն կարող է կատարվել-պրծնել Ա-ն արտադրողների համար, չնայած- որ Ա-ն դեռ շուկայումն է գտնվում։ Եթե արտադրողն ինքը կամենար յուր սեփական ապրանքը պահեստանոցում պահել, մինչև որ սա վերջնական սպառորդին ծախվի, ապա նա պետք է մի երկակի կապիտալ շարժման մեջ դներ, մեկն իբրև ապրանքն արտադրող, մյուսը՝ որպես վաճառական։ Բուն իսկ ապրանքի համար — սա առանձին ապրանք նկատվի, թե հասարակական կապիտալի բաղադրամաս, միևնույն է — բանն ամենևին չի փոխվում նրանից, թե արդյոք պաշարագոյացման ծախքերն ապրանքն արտադրողների՞ վրա են ընկնում, թե՞ մի շարք վաճառականների վրա՝ A-ից սկսած մինչև Z։
Որչափով որ ապրանքապաշարն ուրիշ բան չի, բայց եթե այն պաշարի ապրանքաձևը, որը հասարակական արտադրության տվյալ մասշտաբի ժամանակ գոյություն կունենար կամ իբրև արտադրողական պաշար (ներթաքուն արտադրաֆոնդ), կամ թե որպես սպառաֆոնդ (սպառամիջոցների պահեստ), եթե նա գոյություն չունենար իբրև ապրանքապաշար, նույն չափով էլ նաև այն ծախքերը, որ պաշարի պահպանումն է պահանջում, ուրեմն պաշարագոյացման ծախքերը — այսինքն սրա վրա գործադրվող առարկայացած կամ թե կենդանի աշխատանքը — պաշարի պահպանման համար սոսկ փոխաած փոխանցված ծախքեր են, լինի այս պաշարը հասարակական արտադրաֆոնդ, թե հասարակական սպառաֆոնդ, միևնույն է։ Ապրանքի արժեքի այն բարձրացումը, որ պատճառում են նրանք, այս ծախքերը լոկ pro rata [չափի համեմատ, ըստ չափու] բաշխում է տարբեր ապրանքների վրա, որովհետև ծախքերը տարբեր են տարբեր ապրանքատեսակների համար։ Ինչպես և առաջ, պաշարագոյացման ծախքերը շարունակում են մնալ հանուրդներ հասարակական հարստությունից, չնայած որ նրանք սրա մի գոյապայմանն են։
Լոկ որչափով որ ապրանքապաշարն ապրանքաշրջանառության պայման ու ապրանքաշրջանառության մեջ անհրաժեշտորեն ծագած մի ձև է հենց, ուրեմն որչափով որ այս երևութական լճացումը բուն իսկ հոսանքի ձև է ճիշտ այնպես, ինչպես դրամապահեստի գոյացումը դրամաշրջանառության պայման է,— լոկ այն չափով է հիշյալ լճացումը նորմալ։ Ընդհակառակը, հենց որ իրենց շրֆանառության շրջանառության ամբարներում հապաղող ապրանքները տեղ չեն բաց անում կրնկակոխ շտապող արտադրական ալիքների համար, հետևապես ամբարները գերալցվում են, այն ժամանակ ապրանքապաշարն ընդարձակվում է շրջանառության կանգառման հետևանքով ճիշտ այնպես, ինչպես որ գանձերն աճում են, երբ դրամաշրջանառությունը կանգ է առնում։ Ընդսմին նշանակություն չունի, թե արդյոք այս կանգառումն արդյունաբերական կապիտալիստի՞ ամբարներում է տեղի ունենում, թե՞ վաճառականի պահեստանոցներում։ Այս դեպքում ապրանքապաշարը ոչ թե անընդհատ վաճառքի պայման է, այլ ապրանքների չծախված լինելու հետևանք։ Ծախքերը մնում են նույնը, բայց որովհետև նրանք հիմա զուտ ծագում են ձևից, այն է՝ ապրանքները դրամի փոխարկելու անհրաժեշտությունից ու այս փոխակերպության դժվարությունից, ուստի նրանք չեն մտնում ապրանքի արժեքի մեջ, այլ հանուրդներ, արժեկորուստ են կազմում արժեքի իրացման գործում։ Որովհետև պաշարի նորմալ ձևն ու աննորմալ ձևն ըստ կերպարանքի չեն տարբերվում իրարից, և երկուսն էլ շրջանառության կանգառումն են, ուստի կարող են երևույթները շփոթվել իրար հետ և էլ ավելի մոլորեցնել բուն իսկ արտադրության գործակալներին հենց այն պատճառով, որ արտադրողի համար յուր կապիտալի շրջանառության պրոցեսը կարող է հոսելը շարունակել, թեև նրա այն ապրանքների շրջանառության պրոցեսը, որոնք անցել են վաճառականների ձեռը, կանգ և է առել։ Եթե հորդում, ուռչում է արտադրության ու սպառման ծավալը, ապա այլ անփոփոխ հանգամանքներում հորդում, ուռչում է ապրանքապաշարի ծավալն էլ։ Սա նորացվում և կլանվում է նույնպես արագ, բայց նրա ծավալն ավելի մեծ է լինում։ Այսպիսով ուրեմն, այն ապրանքապաշարի ծավալը, որն ուռել, մեծացել է շրջանառության կանգառման հետևանքով, սխալմամբ կարող է վերարտադրապրոցեսի ընդլայնման հայտանիշ նկատվել, հատկապես այն ժամանակ, երբ վարկասիստեմի զարգացման հետ կարող է իրական շարժումը միստիֆիկացիայի ենթարկվել։
Պաշարագոյացման ծախքերը կազմվում են 1) արդյունամասսայի քանակային նվազումից (օրինակ, ալյուրապաշարի դեպքում), 2) որակի փչանալուց, 3) առարկայացած ու կենդանի այն աշխատանքից, որ պահանջվում է պաշարի պահպանման համար։
====III. ՓՈԽԱԴՐԱԾԱԽՔԵՐ====
Անհրաժեշտ չի այստեղ շրջանառության ծախքերի այն բոլոր մանրամասնությունների մեջ մտնել, ինչպիսին են, օրինակ, փաթթոցումը, տեսակավորումը և այլն։ Ընդհանրական օրենքն այն է, որ '''շրջանառության այն բոլոր ծախքերը, որոնք ապրանքի լոկ ձևափոխությունից են առաջ գալիս, այս վերջինի վրա ոչ մի արժեք չեն ավելացնում'''։ Արանք Սրանք սոսկ ծախքեր են արժեքն իրացնելու կամ այս արժեքը մի ձևից մյուսին փոխարկելու համար։ Այս ծախքերի վրա մխսված կապիտալը (մեջը հաշվելով սրա տնօրինության տակ եղած աշխատանքն էլ) պատկանում է կապիտալիստական արտադրության faux frais-ին [անարտադրողական ծախքերին]։ Այս ծախքերի փոխհատուցումը պետք է հավելարդյունքից կատարվի և, կապիտալիստների ամբողջ դասակարգը նկատի ունենալիս, կազմում է մի հանուրդ հավելարժեքից կամ հավելարդյունքից ճիշտ այնպես, ինչպես որ բանվորի համար այն ժամանակը, որ նա գործադրում է յուր կենսամիջոցները գնելու նպատակով, կորցրած ժամանակ է։ Բայց փոխադրածախքերը մի այնպիսի շատ ու շատ կարևոր դեր են խաղում, որ սրանք չի կարելի այստեղ գոնե կարճառոտ չքննել։
Կապիտալի շրջապտույտի ու ապրանքափոխակերպության մեջ, որը շրջապտույտի մի հատվածն է, հասարակական աշխատանքի նյութափոխությունն է կատարվում։ Այս նյութափոխությունը կարող է պայմանավորել արդյունքների տեղափոխումը, նրանց՝ մի տեղից մյուսն իրապես շարժվելը։ Բայց ապրանքների շրջանառությունը կարող է տեղի ունենալ առանց նրանց ֆիզիկապես շարժվելուն, իսկ արդյունափոխադրանքն էլ՝ առանց ապրանքաշրջանառության ու նույնիսկ առանց անմիջական արդյունափոխանակության։ Մի տուն, որ A-ն ծախում է B-ին, շրջանառում է իբրև ապրանք, բայց ման գալու չի գնում։ Շարժական ապրանքարժեքները, ինչպիսին են, օրինակ, բամբակն ու թուջը, պպզած մնում են միևնույն ապրանքապահեստանոցում հենց նույն այն ժամանակ, երբ շրջանառության մի դյուժին պրոցեսով են անցնում, գնվում և նորից ծախվում են չարաշահների կողմից։<ref>Շտորխն այս վերջինս անվանում է Circulation factice || փաստական շրջանառություն ||։</ref> Այստեղ իսկապես շարժվողն իրի գույքատիտղոսն է և ոչ թե հենց իրն ինքը, ինքը։ Մյուս կողմից, օրինակ, ինկաների պետության մեջ փոխադրանքի արդյունաբերությունը մի խոշոր դեր էր խաղում, չնայած որ հասարակական արդյունքը ոչ շրջանառում էր իբրև ապրանք և ոչ էլ բաշխվում էր փոխանակառևտրի միջոցով։
Ուստի եթե փոխադրանքի արդյունաբերությունը կապիտալիստական արտադրության հիմքի վրա հանդես է գալիս իբրև շրջանառության ծախ֊քերի ծախքերի պատճառ, ապա այս հատուկ երևաձևը բանի էությունը չի փոխում։
Արդյունամասսաները չեն շատանում իրենց փոխադրանքի հետևանքով։ Նրանց բնական հատկությունների հենց այն փոփոխությունն էլ, որ, ասենք, պատճառում է փոխադրանքը, որոշ բացառություններով, մտադրված օգտակար էֆֆեկտ չի, այլ անխուսափելի չարիք։ Բայց իրերի սպառարժեքն իրականանում է նրանց սպառման ժամանակ միայն, իսկ նրանց սպառումը կարող է անհրաժեշտ դարձնել նրանց տեղափոխությունը, ուրեմն փոխադրանքի արդյունաբերության ավելադիր արտադրապրոցեսը։ Հետևաբար սրա մեջ ներդրված արտադրողական կապիտալը փոխադրված արդյունքներին արժեք է միակցում՝ մասամբ փոխադրամիջոցների արժեփոխանցման հետևանքով, մասամբ էլ՝ փոխադրանքի աշխատանքի միջոցով արժեք միակցելով։ Այս վերջին արժեմիակցումն, ինչպես կապիտալիստական ամեն ար տադրության արտադրության ժամանակ, տրոհվում է աշխատավարձի փոխհատուցման ու հավելարժեքի։
Ամեն մի արտադրապրոցեսի մեջ մեծ դեր է խաղում աշխատառարկայի տեղափոխությունը և սրա համար անհրաժեշտ աշխատամիջոցներն ու աշխատույժերը — օրինակ, բամբակը, որ գզարանից շարժվում, մանարան է անցնում, ածուխը, որ հանքասրահից հանվում է երկրի երեսը։ Պատրաստի արդյունքի՝ մի ինքնակա արտադրավայրից իբրև պատրաստի ապրանք մեկ ուրիշ, նրանից տարածապես հեռու արտադրավայր անցնելը հանդես է բերում հենց միևնույն երևույթը, միայն թե ավելի մեծ մասշտաբով։ Արդյունքները մի արտադրավայրից մեկ ուրիշը փոխադրելուն արդեն հաղորդում է պատրաստի արդյունքներն արտադրության ոլորտից սպառման ոլորտը փոխադրելը։ Արդյունքը լոկ այն ժամանակ է սպառման համար պատրաստ, երբ նա այս շարժումն ավարտել է։
Այն բացարձակ արժեմեծությունը, որ փոխադրանքը միակցում է ապրանքներին, այլ անփոփոխ հանգամանքներում հակառակ հարաբերական է փոխադրանքի արդյունաբերության արտադրողական ույժի նկատմամբ և ուղիղ հարաբերական է այն հեռավորությունների նկատմամբ, որ ապրանքները պետք է կտրեն-անցնեն։
Այն հարաբերական արժեմասը, որ փոխադրածախքերն այլ անփոփոխ հանգամանքներում միակցում են ապրանքի գնին, ուղիղ հարաբերական են ապրանքների անցնելիք հեռավորության մեծության ու ապրանքների կշռի նկատմամբ։ Սակայն կերպափոխող պարագաները բազմաթիվ են։ Փոխադրանքը պահանջում է, օրինակ, նախազգուշության ավելի մեծ կամ թե ավելի փոքր ձեռնարկումներ, ուրեմն աշխատանքի ու աշխատամիջոցների ավելի մեծ կամ թե ավելի փոքր ծախսում, նայած առարկայի հարաբերական կոտրունությանը, փչացողությանն ու պայթունությանը։ Այստեղ երկաթուղային մագնատները երևակայական տեսակներ կազմելու, շատ ավելի մեծ հանճար են դրսևորում, քան բուսաբաններն ու կենդանաբանները։ Ապրանքների դասակարգությունն, օրինակ, անգլիական երկաթուղիներում հատորներ է լցնում և յուր ընդհանրական սկզբունքով հիմնվում է այն տենդենցի վրա, որով նրանք ապրանքների բազմազան բնական հատկությունները դարձնում են փոխադրանքի տեսակետից նույնքան բազմաթիվ արատներ ու պարտադիր խաբեբայությունների պատրվակներ։ «Այն ապակին որի մի crate-ը (որոշ տարողություն ունեցող մի փաթթոցարկղը) 11 £ արժեր առաջ, հիմա արդյունաբերական առաջադիմության շնորհիվ ու ապակեհարկի վերացման հետևանքով արժե միմիայն 2 £, բայց փոխադրածախքերը նույնքան բարձր են, որքան և առաջ, իսկ ջրանցքային փոխադրանքի դեպքում՝ է՛լ ավելի բարձր։ Առաջ ապակին ու ջնարակման համար գործածվող ապակեղեն ապրանքը Բիրմինգհամից 50 մղոն հեռավորության շրջանակներում փոխադրվում էր տոննը 10 շիլլինգով, հիմա փոխադրագինը բարձրացված է եռապատիկ՝ պատրվակ բռնելով առարկայի փշրունության պատճառով ռտանձնած ռիսկը, ստանձնած ռիսկը։ Բայց եթե մեկը կա, որը չի վճարում յուր իսկապես ջարդածի փոխարեն, այդ հենց երկաթուղային վարժությունն վարչությունն է»։<ref>„Royal Commission on Railways”, p. 31, № 630.</ref> Հետո. այն հանգամանքը, որ փոխադրածախքերի՝ մի առարկային միակցած հարաբերական արժեմասը հակառակ հարաբերական է նրա արժեքի նկատմամբ, հատուկ հիմք է դառնում երկաթուղային մագնատների համար, որ սրանք առարկան հարկեն սրա արժեքի ուղիղ հարաբերությամբ։ Այս կետի վերաբերմամբ արդյունաբերողների ու վաճառականների հայտնած զանգատները նորից ու նորից կրկնվում են մեջբերված հաշվետվության վկայացուցմունքների ամեն մի էջում։
Արտադրության կապիտալիստական եղանակն առանձին ապրանքի համար արվող փոխադրածախքերը քչացնում է՝ փոխադրամիջոցներն ու հաղորդակցության միջոցները զարգացնելով, ինչպես և փոխադրանքը համակենտրոնացնելով — սրա մասշտաբը մեծացնելով։ Նա մեծացնում է կենդանի ու առարկայացած հասարակական աշխատանքի այն մասը, որը ծախսվում է ապրանքափոխադրանքի վրա՝ նախ նրանով, որ բոլոր արդյունքների խոշոր մեծամասնությունն ապրանքներ է դարձնում, և հետո նրանով, որ տեղական շուկաները փոխարինում է հեռավոր շուկաներով։