Changes
Գիլգամեշ
,/* ԵՐՐՈՐԴ ՊՆԱԿԻՏ */
Մեկավորները Գիլգամեշին որհնեցան եւ ճամփորդության խորհուրդ տվին.
— Գիլգամեշ, պետք չէ, որ ուժիդ ապավինես։ Դուն նայեք որ ինքզինքդ պաշտպանես։ Էնկիդուն թող առշեւեդ առ5եւեդ երթա։ Ան, որ արահետները գիտե, ապահով կերպով կը տանի, տեղ կը հասցնե իր բարեկամը։ Ան տեսած է այդ ճամփան, քայլած է այդ կածաններեն, որոնք անտառ կը տանին, անցած է լեռնաշխարհին կիրճերեն, Խումբաբայի բոլոր ծածուկ լեռն ուղիներեն է։ Ան, որ առջեւեն կերթա, կը պահպանե ընկերը. իր ճամփան թող շարունակե ան, դուն նայե, որ ինքզինքդ պաշտպանես։ Շամաշ թող բաղձանքդ կատարե։ Աչքդ թող տեսնե այն, ինչ որ բերանդ ավետեց։ Թող բանա գոցված կապանը, ճամփա թող բանա քայլերուդ առջեւ, լեռը ոտքերուդ թող մատչելի դարձնե։ Գիշերը թող քեզի տա, ինչ որ սիրտդ կը ցանկա, Լուգալբանդան թող քեզի օգնական ըլլա եւ հաշողությանդ նպաստե։ Երեխայի մը պես բախտավոր եւ երջանիկ ըլլաս։ Գիլգամեշ, հոն ուր հասնելու կը ճգնիս, լվա ոտքերդ Խումբաբայի գետին մեջ։ Երեկոյան՝ հանգստի ժամանակ՝ ջրհոր մը բաց, տիկիդ մեջ միշտ մաքուր ջուր թող գտնվի։ Շամաջին միշտ պաղ ջուր մատուցան։ Լուգալբանդան միշտ հիշե։ Էնկիդու, պահպանէ ու պաշտպանե բարեկամդ եւ ուղեկիցդ ամուսնացած կնոջ մը հավատարմությամբ։ Մենք համայնորեն քեզի կը հանձնենք արքան, դարձյալ տուն բեր եւ մեզի հանձնե զայն։
Էնկիդուն, բերանը բանալով ըսավ Գիլգամեշին.
— Եկուր, բարեկամս, մեծ պալատը երթանք, մեծ թագուհիին՝ Նինսունին քով։ Նինսունը, այդ իմաստուն-ամենագետը, մեր ոտքերուն զգուշավոր քայլվածք կուտա։
Գիլգամեշ եւ Էնկիդու, ձեռք ձեռքի բռնած, ՝ մեծ պալատը, մայր թագուհիին նինսունի Նինսունի մո՛տ եկան։ Գիլգամեշ, վեր բարձրանալով, մորը մոտեցավ.
— Նինսուն, հեռավոր կապանները պիտի երթամ, ուր Խումբաբան կը գտնվի, կուզեմ մղել կռիվ մը, որուն վարժ չեմ. կուզեմ անցնել ճամփա մը, որ ինձի ծանոթ չէ։ Աղոթե եւ պաղատե Շամաշին, որպեսզի թափառումներուս մեջ զիս անվնաս պահն, որ կրնամ մայրիներու անտառը հասնել, որ կրնամ սպանել սարսափազդու Խումբաբան եւ աշխարհիս վրայեն վերացնիլ ամեն չարիք, զոր Շամաշը կատե։ Եթե Խումբաբան, սպանեմ եւ անոր մայրիները ջարդեմ, այն ատեն աշխարհիս վրա խաղաղություն պիտի ըլլա։