Changes
/* Պնդում 38 */
ABC և DEF եռանկյունները կառուցված են հավասար BC և EF հիմքերով և նույն BF և AD զուգահեռ ուղիղների միջև։ Պնդումն այն է, որ ABC եռանկյունը հավասար է DEF եռանկյանը։
AD-ն ձգված է G և H ուղղություններով և B կետով գծված է BG ուղիղը, զուգահեռ CA-ին [[[#Պնդում 31|Պնդում 1.31]] ]: Նաև F կետով գծված է FH ուղիղը, զուգահեռ DE-ին [[[#Պնդում 31|Պնդում 1.31]] ]։ Հետևաբար, GBCA-ն և DEFH-ն զուգահեռագծեր են և հավասար են։ Դրանք հավասար BC և EF հիմքերի վրա են և գտնվում են նույն BF և GH զուգահեռ ուղիղների միջև [[[#Պնդում 36|Պնդում 1.36]] ]։ ABC եռանկյունը GBCA զուգահեռագծի կեսն է։ AB անկյունագիծը կիսում է վերջինս երկու մասի [[[#Պնդում 34|Պնդում 1.34]] ]։ FED եռանկյունը DEFH զուգահեռագծի կեսն է։ DF անկյունագիծը կիսում է վերջինս երկու մասի (հավասար պատկերների կեսերը հավասար են միմյանց)։ Հետևաբար, ABC եռանկյունը հավասար է DEF եռանկյանը։
Հետևաբար, հավասար հիմքով և նույն զուգահեռ ուղիղների միջև կառուցված եռանկյունները հավասար են միմյանց։ Սա այն էր, ինչ պետք էր ապացուցել։