Changes
/* Պնդում 39 */
Գծված է AD կողմը։ Պնդումն այն է, որ AD-ն և BC-ն զուգահեռ են։
Հակառակ դեպքում, A կետով գծված է AE ուղիղը, որը զուգահեռ է BC ուղղին [[[#Պնդում 31|Պնդում 1.31]] ] և գծված է EC կողմը։ Հետևաբար, ABC եռանկյունը հավասար է EBC եռանկյանը։ Վերջինս նույն BC հիմքի վրա է և նույն զուգահեռների միջև է [[[#Պնդում 37|Պնդում 1.37]] ]։ Բայց ABC-ն հավասար է DBC-ին։ Հետևաբար, DBC-ն նաև հավասար է EBC-ին, մեծը՝ փոքրին, ինչը անհնար է։ Հետևաբար AE-ն զուգահեռ չէ BC-ին։ Նմանապես, կարող ենք ցույց տալ, որ BC-ն, ոչ մի այլ ուղղի քան AD-ն, զուգահեռ չէ։ Հետևաբար, AD-ն զուգահեռ է BC-ին։
Հետևաբար, հավասար եռանկյունները, որոնք նույն հիմքի և նույն կողմի վրա են կառուցված, նաև գտնվում են նույն զուգահեռների միջև։ Սա այն էր, ինչ պետք էր ապացուցել։