Changes

Գուլիվերի ճանապարհորդությունները

Ավելացվել է 294 բայտ, 14:29, 3 Օգոստոսի 2013
/* Գլուխ վեցերորդՀարոլդ Վիլյամսի կարծիքով («Գուլիվերի» հոբել․ հրատ․1926 թ․) Սվիֆտն այս գլուխն ավելացրել է, երբ ճանապարհորդությունն արդեն ...
Ապերախտությունը նրանք համարում են մահացու ոճիր (պատմությունից մենք գիտենք, որ նույն տեսակետը գոյություն ուներ և այլ երկրներում), որովհետև նրանք դատում են այսպես․ ով որ իր բարերարներին չարությամբ է հատուցում, նա թշնամի պիտի լինի ընդհանուր մարդկության, որի հանդեպ նա ոչ մի պարտականություն չունի, և հետևապես արժանի չի ապրելու։
Նրանց տեսակետը ծնողների ու զավակների պարտականությունների <ref>Ծնողների և զավակների պարտականությունները․ ― նույն միտքը կա նաև Սիրանո դը Բերժերակի «Լուսնի պատմությունը» գրքում (մի գրվածք, որից Սվիֆտը քիչ չէ փոխ առել)։</ref> նկատմամբ միանգամայն տարբեր է մերից։ Քանի որ արուի և էգի կապը հիմնված է բնության մեծ օրենքի վրա, որի նպատակն է տեսակի բազմացումն ու շարունակությունը, ուստի լիլիպուտներն ընդունում են, որ մարդ ու կին միանում են միմյանց, ինչպես մյուս կենդանիները, վավաշոտությունից դրդված, և որ նրանց գուրգուրանքն իրենց մատաղ սերնդի հանդեպ բխում է նույն բնական նախապատճառից․ այդ իսկ պատճառով նրանք երբեք չեն ընդունում, որ զավակը որևէ պարտականություն ունի հոր հանդեպ՝ իրեն ստեղծելու համար և ոչ էլ մոր հանդեպ՝ իրեն աշխարհ բերելու համար, մանավանդ որ այդ աշխարհը, նկատելով մարդու կյանքի թշվառությունը, մի առանձին բարիք չէ նրա համար․ իսկ նրա աշխարհ գալն էլ արդյունք չէ ծնողների մտադրությանը, որոնք իրենց սիրաբանության ժամանակ այդ միտքը գործադրել են այլ կերպ։ Այդ և նման դատողությունների հիման վրա նրանց կարծիքն այն է, որ սեփական զավակների դաստիարակությունն ամենից քիչ վստահել կարելի է ծնողներին, ուստի նրանք ամեն քաղաքի մեջ ունեն համայնական կրթարաններ, ուր բոլոր ծնողները, բացի գյուղացիներից ու բանվորներից, պարտավոր են ուղարկել իրենց երկսեռ մանուկները՝ մեծացնելու և դաստիարակելու համար՝ մինչև քսան ամիս դառնալը, երբ նրանց ենթադրությամբ, մանուկները սկսում են քիչ թե շատ խելքի գալ։ Այդ կրթարանները մի քանի տեսակ են, նայած երեխաների բարեմասնությանն ու սեռին։ Նրանք ունեն հմուտ ուսուցիչներ, որոնք երեխաներին կրթում են համեմատ կյանքի այն պայմանների, որ համապատասխանում է նրանց ծնողների դիրքին, երեխաների կարողությանն ու հակումներին։ Նախ մի քանի խոսք արական կրթարանների մասին, ապա իգական։
Ազնվական կամ բարձր ծագում ունեցող տղաների կրթարանները ղեկավարում են լուրջ և հմուտ ուսուցիչներն ու իրենց բազմաթիվ օգնականները։ Երեխաների հագուստներն ու ոտնամանները պարզ են ու համեստ։ Նրանց մեջ սնուցանում են պատվի, արդարության, քաջության, համեստության, գթության, կրոնի և հայրենասիրության զգացմունքներ․ նրանք միշտ զբաղված են որևէ բանով, բացի այն ժամանակից, երբ նրանք ուտում են կամ քնում, որ տևում է շատ կարճ, և հանգստի երկու ժամից, որ նրանք նվիրում են մարմնամարզության։ Մինչև չորս տարեկան հասակը նրանց հանում և հագցնում են ծառաները, իսկ ապա նույն բանը պիտի անեն նրանք, որքան էլ նրանք բարձր ծագում ունենան․ իսկ աղախինները, որոնք հիսուն տարեկան են մեր տարվա հաշվով, կատարում են միայն ստորին գործերը։ Երեխաներին երբեք թույլ չեն տալիս ծառաների հետ խոսելու, և նրանք խաղում են մեծ կամ փոքր խմբերով, միշտ ուսուչի կամ նրա օգնականներից մեկի աչքի առաջ․ այսպիսով նրանք զերծ են մնում խենթուցյան կամ մոլուցյան վաղաժամ տպավորություններից , որոնց ենթակա են մեր երեխաները։ Ծնողները կարող են տեսնել իրենց երեխաներին տարին երկու անգամ․ տեսակցությունը տևում է միայն մեկ ժամ։ Նրանք կարող են համբուրել երեխաներին հանդիպումի և հրաժեշտի ժամանակ․ իսկ ուսուցիչը, որ միշտ ներկա է այդպիսի դեպքերում, թույլ չի տալիս շշուկով խոսելու, փաղաքշական արտահայտություններ գործածելու կամ խաղալիք, անուշեղեն և նման բաներ բերելու։
Ադմին, Վստահելի
1876
edits