Changes

451 աստիճան ըստ Ֆարենհայթի

Ավելացվել է 22 բայտ, 18:14, 31 Հոկտեմբերի 2013
— Վերջ ի վերջո, մենք ապրում ենք մի դարաշրջանում, երբ մարդիկ այլեւս արժեք չունեն։ Մեր օրերում մարդը թղթե անձեռոցիկ է․ մաքրիր քիթդ, ճմռթիր, դեն նետիր, վերցրու նորը, մաքրիր քիթդ, ճմռթիր, շպրտիր… Մարդիկ չունեն իրենց դեմքը։ Ինչպե՞ս կարող ես ցավել քո քաղաքի ֆուտբոլային թիմի համար, երբ չգիտես ո՛չ մրցամարտի ծրագիրը, ո՛չ խաղացողների անունները։ Հապա ասա, օրինակ, ի՞նչ գույնի մարզահագուստով են նրանք խաղադաշտ մտնում։
Մոնթագը դանդաղ քայլեց դեպի իր տունը։ Նա բաց թողեց լուսամուտը, մոտեցավ Միլդրեդին, խնամքով ծածկեց եւ պառկեց իր անկողնում;անկողնում։
Լուսնի լույսը կպչում էր նրա այտոսկրերին, լայն ճակատի խոր կնճիռներին, արտացոլվում աչքերի մեջ՝ արծաթավուն կայծերի փայլով։
— Դու էլ վատ տեսք ունես,— նկատեց կինը։
Կեսօրից հետո անձրեւ տեղաց, եւ շուրջբոլորը մթնեց, աշխարհն ասես պատվեց գորշ շղարշով; շղարշով։ Մոնթագը կանգնել էր նախասենյակում եւ բաճկոնին ամրացնում էր նշանը, որի վրա հուրհրատում էր նարնջագույն սալամանդրը։ Մտքերի մեջ ընկած՝ նա երկար նայեց օդափոխիչ ցանցին։ Կինը, որ սցենար էր կարդում հեռուստասենյակում, գլուխը բարձրացրեց եւ հայացքը հառեց նրան։
— Հապա մի տեսեք, նա մտածում է։
— Այո՞,— պատասխանեց Մոնթագը;— Մոնթագը։— Քեզ հետ խոսելիք ունեմ։— Մի պահ հապաղեց։— Երեկ գիշեր դու կուլ էիր տվել սրվակի բոլոր հաբերը։
— Ի՞նչ ես ասում,— զարմացած գոչեց կինը։— Չի կարող պատահել;պատահել։
— Սրվակը դատարկ ընկած էր հատակին։
— Դուք ինձ ներել եք, չէ՞։
— Այո՛։— Մի պահ նա մտածեց։— Այո՛, ներել եմ; եմ։ Աստված գիտե, թե ինչու։ Դուք առանձնահատուկ եք, ձեզնից կարելի է վիրավորվել ու միաժամանակ հեշտությամբ ներել։ Ասացիք՝ տասնյո՞թ տարեկան եք։
— Այո՞, մեկ ամսից հետո կլրանա։
— Այժմ շատ ավելի գեղեցիկ եք ծիծաղում։
Իսկապե՞ս;Իսկապե՞ս։
— Այո՛։ Ավելի անկաշկանդ։
— Ի՞նչ։
— Մարդիկ ոչնչի մասին չեն խոսում;խոսում։
— Չի կարող պատահել։
— Ես այնպես զայրացած եմ, որ կարող եմ թքել։
Ինչի՞ մասին են նրանք խոսում; խոսում։ Միլդրեդը չէր կարողանում բացատրել։ Ով ո՞ւմ վրա էր զայրացած։ Ի՞նչ են ուզում նրանք անել։ Միլդրեդը չգիտեր։
— Սպասիր եւ ինքդ կտեսնես,— ասում էր նա։
— Մոռացել էի։
— Չորս օր առա՜ջ;առա՜ջ։
— Բոլորովին մոռացել էի։
— Լռեցե՜ք, լռեցե՜ք, լռեցե՜ք…,— այս աղերսանքը, օգնության կանչը այնպիսի ուժով դուրս պոկվեց Մոնթագի կրծքից, որ ինքն էլ չնկատեց՝ ինչպես ոտքի թռավ։ Աղմկոտ վագոնի շփոթված ուղեւորները վախեցած մի կողմ թեքվեցին խելացնոր, աղաղակից կարմրատակած դեմքով, բորբոքված շրթունքներով մարդուց, որ ձեռքին սեղմել էր բաց գիրքը։ Բոլորը երկյուղով էին նայում նրան, բոլորը, ովքեր մի րոպե առաջ հանգիստ, ոտքերով չափ էին տալիս գովազդերին՝ «Դենըմ», «Դենըմ» ատամի մածուկ, «Դենըմ», «Դենըմ» ատամի մածուկ՝ մեկ—երկու, մեկ—երկու, մեկ—երկու—երեք, մեկ—երկու, մեկ—երկու, մեկ—երկու—երեք… Բոլորը, ովքեր մեքենաբար քթի տակ դնդնում էին․ «Մածուկ, մածուկ, ատամի մածուկ, մածուկ, մածուկ, ատամի մածուկ…»։
Եվ ասես ի հատուցումն, ռադիոն Մոնթագի վրա մի տոննա երաժշտություն թափեց՝ մետաղի շռինդի, թիթեղի, պղնձի, արծաթի, արույրի զնգոցների տարափ։ Մարդիկ ստիպված էին խաղաղվել, քանի որ փախչելու տեղ չունեին, հսկա օդամուղ գնացքը սլանում էր ստորգետնյա խոր թունելով;թունելով։
— Վայրի շուշան…
— Բարի գիշեր, պրոֆեսոր։
— Ո՛չ, այս գիշերը բարի չի լինի։ Բայց ես ամբողջ ժամանակ ձեզ հետ կլինեմ։ Աներես մոծակի պես պետք է բզզամ ձեր ականջին, հենց որ իմ կարիքն զգաք։ Եվ համենայնդեպըսհամենայն դեպս, աստված տա, բարի լինի այս գիշերը ձեզ համար, Մոնթագ։ Հաջողություն եմ մաղթում։
Դուռը բացվեց եւ իսկույն էլ փակվեց։ Մոնթագը հայտնվեց խավար փողոցում, կրկին մեն—մենակ աշխարհի դեմ։
— Բացի այդ, հաստլիկ էր եւ նույնիսկ ջանք չէր թափել հագուստով քողարկել իր գիրությունը։ Զարմանալու ի՞նչ կար։ Իհարկե, մեծամասնությունը քվեարկեց Վինսթոն Նոբլի օգտին։ Նույնիսկ նրանց անունները դեր խաղացին։ Համեմատեք Վինսթըն Նոբլ ու Հյութերտ Հոուգ, եւ պատասխանը միանգամից պարզ կդառնա։
— Գրո՜ղը տանի,— թացականչեց Մոնթագը։— Սխր Ախր դուք նրանց մասին ոչինչ չգիտեք՝ ոչ մեկի, ոչ էլ մյուսի։
— Ինչպե՞ս թե չգիտենք։ Մենք երկուսին էլ տեսել ենք այս նույն հյուրասենյակի պատերին։ Ընդամենը կես տարի առաջ։ Մեկն անընդհատ քիթն էր քչփորում։ Սոսկալի էր։ Նայելն իսկ՝ զզվելի։
— Եվ ձեր կարծիքով, միստր Մոնթագ, մենք պարտավո՞ր էինք քվեարկել այդպիսի մարդու օգտին,— թացականչեց բացականչեց միսիս Ֆելփսը։
Միլդրեդը երջանիկ ժպտում էր։
Միսիս Բաուլզը վեր կացավ եւ սպառնալի նայեց Սոնթագին։
— Հը՞, հիմա տեսնո՞ւմ եք։ Ես գիտեի, որ այսպես կլինի; կլինի։ Ահա հենց այս էի ուզում ապացուցել։ Ես միշտ եմ ասել՝ պոեզիան արցունք է, պոեզիան ինքնասպանություն է, ջղագարություն եւ զզվելի ինքնազգացողություն, պոեզիան ախտ է։ Գարշանք է, ուրիշ ոչինչ։ Այժմ վերջնականապես համոզվեցի։ Դուք չար մարդ եք, միստր Սոնթագ, անտանելի, չարսիրտ մարդ։
— Դե, իսկ այժմ…,— ականջին շշնջաց Ֆաբերը։
— Ոտքերս…— Փնթփնթաց Մոնթագը։— Ես չեմ կարողանում շարժվել։ Ի՞նչ հիմար զգացողություն է։ Ոտքերս չեն ուզում շարժվել։
— Լսեցե՛ք, Մոնթագ։ Հանգստացեք,— մեղմորեն հորդորում էր ծերուկը։— Ես հասկանում եմ, թե ինչ է կատարվում ձեզ հետ։ Դուք վախենում Եք եք կրկին սխալներ թույլ տալ։ Բայց մի՛ վախեցեք։ Սխալները երբեմն օգտակար են։ Եթե միայն իմանայիք։ Երբ ես երիտասարդ էի, իմ տգիտությունը բոլորի աչքն էի խոթում։ Դրա համար ինձ ծեծում էին։ Քառասունի շեմին վերջապես իմ գիտելիքների զենքը ամուր էր։ Եվ եթե սկսեք թաքցնել ձեր տգիտությունը, ձեզ չեն ծեծի, եւ դուք երբեք չեք խելոքանա։ Դե՛, իսկ այժմ քայլեցեք։ Ավելի՛ համարձակ։ Միասին գնանք հրակայան։ Այժմ երկուսով ենք։ Դուք այլեւս մենակ չեք, մենք արդեն ամեն մեկս առանձին—առանձին նստած չենք խուլ պատերով մեկուսացված մեր հյուրասենյակում։ Եթե դուք օգնության կարիք զգաք, երբ Բիթին սկսի նեղել ձեզ, ես կլինեմ ձեր կողքին, ձեր թմբկաթաղանթներում, ես նույնպես կլսեմ ձեզ եւ ամեն ինչ կհսկեմ։
Մոնթագը զգաց, որ իր ոտքերը, սկզբում՝ աջը, հետո՝ ձախը, վերագտան շարժվելու կարողությունը։
— Զգո՜ւյշ,— շշնջաց Ֆաբերը մի այլ, հեռավոր աշխարհից։
— Կամ ահա մեկը եւս․ «Վտանգավոր է քիչ իմանալ, միշտ հիշելով այս՝ փրփրուն գինով բաժակդ լցրու պռնկեպռունկ։ Մի կումից կհարբես իսկույն, բայց խմիր ցմրուր եւ նորից ձեռք կբերես պայծառ բանականությունը»։ Փոուփ, նույն «Ակնարկներում»<ref>Նկատի ունի Փոուփի «Ակնարկներ քննադատության մասին» տրակտատը։</ref>։ Դա թերեւս նաեւ ձեզ կարելի է վերագրել, չէ՞, Մոնթագ։ Ի՞նչ Եք կարծում;եք կարծում։
Մոնթագը շրթունքը կծեց։
— Հիմա կբացատրեմ,— ասաց Բիթին, ժպտալով եւ նայելով խաղաթղթերին։— Չէ՞ որ դուք հարբել եք հենց մի կումից։ Կարդացել եք մի քանի տող, եւ ձեր գլուխը պատվել պտտվել է։ Թրըխկ—շրխկ։ Դուք արդեն պատրաստ եք պայթեցնելու տիեզերքը, գլուխներ կտրելու, կոխկրտելու կանանց ու երեխաների, հեղինակություններ պսակազերծելու։ Ես գիտեմ, ինքս անցել եմ այդ ճանապարհը։
— Ո՛չ, ես այդպիսին չեմ,— պատասխանեց Մոնթագը խուճապահար։
Բիթին քրքջաց։
— Դուք էլ ինձ պատասխանեցիք քաղվածքով․ «Ծշմարտությունը «Ճշմարտությունը միշտ դուրս կգա, մարդասպանությունը չի կարող երկար ծածուկ մնալ»<ref>Շեքսպիր, «Վենետիկի վաճառականը», արարված 1, տեսարան 2։</ref>։ Իսկ ես բարեհոգի բացականչեցի․ «Օ՜, տեր աստված, նա անընդհատ իր էշն է քշում»։ Ու նաեւ ասացի․ «Սատանան Սուրբ գիրքն իր օգուտի համար վկա է կանչում»<ref>Նույն տեղը, արարված 1, տեսարան 3։</ref>։ Ի պատասխան՝ դուք գոռացիք․ «Մեզ մոտ ավելի շատ մեծարում են կերպաս հագած տխմարին, քան աղքատի հագուստով իմաստունին»<ref>Քաղված է անգլիացի գրող Թոմաս Դեքըրից (1572 — 1632)։</ref>։ Այդ ժամանակ ես մեղմ շշնջացի․ «Ճշմարտությունը կարիք ունի՞ այդքան կատաղի պաշտպանության»<ref>Քաղված է անգլիացի գրող Բենջըմին Ջոնսընից (1572 — 1637)</ref>։ Դուք նորից գոռացիք․ «Մարդասպանն այստեղ է, եւ մեռյալների վերքերը բացվել են նորից, եւ արյան վտակներ են հորդում»<ref>Քաղված է անգլիացի գրող Ռոբերտ Բըրթընից (1577 — 1640)</ref>։ Պատասխանեցի՝ թփթփացնելով ձեր ձեռքը․ «Մի՞թե այդպիսի ագահություն եմ արթնացրել ես ձեր մեջ»։ Դուք նորից ճչացիք․ «Գիտելիքը ուժ է։ Եվ հսկայի ուսերին բարձրացած թզուկը նրանից հեռուն է տեսնում»։ Մեծագույն հանգստությամբ մեր վեճը ես ավարտեցի հետեւյալ խոսքերով․ «Բոլորիս բնորոշ մոլորությունն է մետաֆորը ապացույց համարել, պարապ բառերի հոսքը՝ ճշմարտության ակունք, իսկ մեզ՝ պատգամախոս», ինչպես մի առիթով ասել է միստր Պոլ Վալերին։
Մոնթագի գլուխը պտտվեց։ Նրան թվում էր, թե անխնա հարվածում են իր հոնքերին, աչքերին, կզակին, քթին, շրթունքներին, ուսերին, անօգնական պարզած ձեռքերին։ Նա ցանկանում էր ճչալ․ «Ո՜չ, լսեցե՜ք։ Դուք ձգտում եք խճճել ամեն ինչ։ Բավակա՛ն է»։
— Զգուշացեք, Մոնթագ,— նրա ականջում խշխշաց գիշերաթիթեռը։— Նա ջուր է պղտորում։
— Օ՜, դուք մահու չափ վախեցաք,— շարունակեց Բիթին;— Բիթին։— Իրոք որ, ես դաժան վարվեցի, ձեր դեմ հանեցի նույն այն գրքերը, որոնց դուք այնպես կառչել եք, գործադրեցի, որ հերքեմ ձեզ ամեն քայլափոխի։ Ա՜խ, գրքերը այնպիսի՜ դավաճաններ են։ Դուք կարծում եք՝ նրանք ձեզ կսատարեն, բայց շուռ են գալիս հենց ձեր դեմ։ Ո՛չ միայն դուք, մի ուրիշն էլ կարող է գործի դնել գիրքը, եւ, ահա,դուք արդեն խճճվել եք ճահճուտի մեջ, գոյականների, բայերի, ածականների հրեշավոր խառնաշփոթի մեջ։ Եվ ավարտվեց իմ երազը նրանով, որ ես Սալամանդրով մոտեցա ձեզ եւ հարցրի․ «Մենք ուղեկիցներ չե՞նք»։ Դուք նստեցիք մեքենան, եւ մենք ետ սլացանք հրակայան՝ պահպանելով երանելի լռություն, կրքերը հանդարտվեցին, եւ մեր միջեւ կրկին հաշտություն տիրեց։
Բիթին բաց թողեց Մոնթագի ձեռքը, որն անկենդան ընկավ սեղանին։
Լռություն։ Մոնթագը նստել էր, ասես քարե ճերմակ արձան։
Իրեն հասցված վերջին հարվածների արձագանքները դանդադ դանդաղ մարում էին ինչ֊որ տեղ, ուղեղի մթին անձավներում; անձավներում։ Ֆաբերն սպասում էր մինչեւ որ դրանք լիովին մարեն։ Եվ երբ, վերջապես, Մոնթագի գիտակցության մեջ բարձրացած փոշեմրրիկը հանդարտվեց, Ֆաբերն սկսեց ցածր ձայնով․
— Լավ, նա ասաց այն, ինչ ուզում էր։ Դուք մինչեւ վերջ լսեցիք։ Հիմա կխոսեմ ես։ Ստիպված կլինեք այդ էլ լսել։ Իսկ հետո փորձեք գլուխ հանել եւ վճռել՝ ով է արդարացի։ Բայց ուզում եմ, որ ինքներդ որոշեք, որ այդ որոշումը լինի ձեր սեփականը, ոչ թե իմը կամ հրկիզապետ Բիթիինը։ Չմոռանաք միայն մի բան՝ հրկիզապետը ճշմարտության եւ ազատության թշնամիներից մեծամասնության բթամիտ եւ անտարբեր հոտի երդվյալ անդամը։ Օ՜, մեծամասնության սարսափելի բռնակալությունը… Ես եւ Բիթին տարբեր երգեր ենք երգում։ Անձամբ ձեզնից է կախված, թե ում կլսեք։
Մոնթագը բերանը բացեց՝ պատասխանելու Ֆաբերին, բայց հրակայանի զանգի ղողանջը ժամանակին կանխեց նրան թույլ տալու այդ աններելի սխալը։ Տագնապի ազդանշանը շաչում էր առաստաղի տակ։ Սենյակի մյուս ծայրում տկտկաց հեռախոսային սարքը, որը հասցեն էր գրանցում։ Հրկիզապետ Բիթին, խաղաթղթերը վարդագույն ձեռքերի մեջ, միտումնավոր դանդաղ մոտեցավ գրանցող սարքին եւ պոկեց թղթե ժապավենը։ Անփույթ հայացք նետելով հասցեին՝ խոթեց գրպանը եւ, վերադառնալով սեղանի մոտ, կրկին նստեց; նստեց։ Բոլորը նայեցին նրան։
— Կարելի է սպասել ուղիղ քառասուն վայրկյան, ճիշտ այնքան, որքան ինձ հարկավոր է, որպեսզի հաղթեմ,— ուրախ ասաց Բիթին։
— էհե՜յ։
Նրանք դղրդյունով ու աղմուկով թեքվեցին անկյունից, արգելակները ճռնչացին, անվադողերը շչացին, Նավթը ճողփաց Սալամանդի Սալամանդրի պղնձե փայլուն բաքում, ինչպես սնունդը հսկայի որովայնում։ Մոնթագի մատները դողդողում էին փայլփլուն բռնակների վրա, անվերջ պլստում ցուրտ դատարկության մեջ, քամին քաշքշում էր մազերը, սուլում ատամների արանքից, իսկ Մոնթագը մտածում, անընդհատ մտածում էր հյուրասենյակի դատարկամիտ այն կանանց մասին, որոնց գլխից նեոնային քամին վաղուց արդեն քշել տարել էր բանականության վերջին նշույլը։ Հիշում էր նաեւ իր անհեթեթ, հիմար մտահղացումը՝ գիրք կարդալ նրանց համար։ Դա հավասարազոր էր հրդեհը ջրի ատրճանակով հանգցնելուն։ Զառանցանք, խելացնորություն։ Պարզապես կատաղության մոլուցք։ Եվ զայրույթի բռնկում, որ ինքը պարտավոր էր զսպել։
Ե՞րբ է հաղթահարելու այդ խելացնորությունը եւ դառնալու հանգիստ, իսկապես հանգիստ։
Մոնթագը դանդաղ քայլում էր դեպի տուն, բայց չէր զգում՝ ինչպես են ոտքերը կպչում շավղի ցեմենտին ու գիշերային թաց խոտերին։ Բիթին չխկացրեց վառիչը, եւ Մոնթագը հմայվածի պես հայացքը հառեց նարնջագույն բոցին։
— Ինչո՞ւ կրակը մեզ համար այդպիսի անբացատրելի հմայք ունի։ Ի՞նչն է նրա մեջ ձգում ահելին ու ջահելին։— Բիթին հանգցրեց բոցը ու կրկին վառեց։— Կրակը հավերժական շարժում է, այն, ինչ մարդը մշտապես ձգտել է գտնել, բայց այդպես էլ չի գտել։ Կամ՝ գրեթե հավերժական շարժում, եթե չխանգարեն, այն թերեւս վառվի մեր ողջ կյանքի ընթացքում։ Այնուամենայնիվ, ի՞նչ բան է կրակը։ Գաղտնիք։ Առեղծված։ Գիտնականներն ինչ֊որ բան են շաղակրատում շփման եւ մոլեկուլների մասին, բայց նրանք ըստ էության ոչինչ չգիտեն։ Իսկ կրակի հիմնական հմայքն այն է, որ ոչնչացնում է պատասխանատվությունը եւ հետեւանքները; հետեւանքները։ Եթե պրոբլեմը չափազանց մեծ հոգս է պատճառում, պետք է վառարան նետել։ Այ, դուք էլ, Մոնթագ, այժմ նույնպիսի ծանր բեռ եք։ Կրակը կհեռացնի ձեզ իմ ուսերից՝ արագ, մաքուր եւ հաստատապես։ Նույնիսկ նեխելու բան չի լինի։ Հարմար է, հիգիենիկ, ակնահաճո։
Մոնթագը նայում էր իր տանը, որ այժմ այնպես օտարոտի ու տարօրինակ էր թվում, գիշերվա ուշ ժամ, հարեւանների քչփչոց, ջարդված ապակու կտորտանք, հատակին կազմերը պոկոտված գրքեր ու կարապի փետուրների պես ցաքուցրիվ էջեր, անհասկանալի, անհեթեթ տեսքով գրքեր, իսկապես, արժե՞ դրանց պատճառով այդքան հուզվել…
— Դուք արել եք լոկ այն, ինչ չէիք կարող չանել։ Այդպես էլ պետք է լիներ։
—Հավատում եմ։ Գոնե դրան հավատում եմ։ Գիտեի, որ այդպես կլինի։ Վաղուց էի զգում, որ մեջս ինչ֊որ բան է կուտակվում։ Ես մի բան էի անում, բայց բոլորովին այլ բան էի մտածում։ Զարմանում եմ՝ ինչպես արտաքուստ չէր երեւում։ Եվ ահա այժմ եկել եմ ձեզ մոտ, որպեսզի ձեր կյանքն էլ խորտակեմ; խորտակեմ։ Չէ՞ որ նրանք կարող են այստեղ գալ։
— Երկար տարիների ընթացքում առաջին անգամ ես կարկին ապրում եմ,— պատասխանեց Ֆաբերը։— Ես զգում Եմեմ, որ անում եմ այն, ինչ վաղուց պետք է անեի։ Առայժմ չեմ վախենում։ Հավանաբար պատճառն այն է, որ վերջապես անում եմ այն, ինչ անհրաժեշտ է։ Կամ՝ թերեւս այն, որ մի անգամ համարձակ արարք գործելով, արդեն չեմ ուզում ձեր առջեւ վախկոտ երեւալ։ Հնարավոր է, որ հետագայում եւս գործեմ ավելի խիզախ արարքներ, ավելի մեծ վտանգի ենթարկեմ ինձ, որ դեպի ետ այլեւս ճանապարհ չունենամ, որ չվախենամ, թույլ չտամ, որ սարսափը կրկին կաշկանդի ինձ։ Ի՞նչ եք այժմ մտադիր անել։
Փախչել; Փախչել։ Թաքնվել։
— Դուք գիտե՞ք, որ պատերազմ է հայտարարված։
— Գուցե կեսօրին այլեւս ողջ չլինեմ։ ծախսեք գործի համար։
Ֆաբերը գլխով արեց;արեց։
— Փորձեք դուրս գալ գետի մոտ, ապա գնացեք ափի երկայնքով, այնտեղ հին երկաթգիծ կա, որ քաղաքից ձգվում է դեպի երկրի խորքը։ Գտեք ու շարժվեք նրա ուղղությամբ։ Հաղորդակցությունը այժմ տարվում է օդով, երկաթգծերի մեծ մասը վաղուց ի վեր լքված է, բայց այդ մեկը դեռ պահպանվում է։ Ես լսել եմ, որ երկրի որոշ անկյուններում թափառաշրջիկների ճամբարներ են մնացել։ Նրանց քայլող թափառախումբ են կոչում։ Հարկավոր է միայն շատ հեռանալ քաղաքից, մեկ էլ սրատես աչք ունենալ։ Ասում են, որ Լոս—Անջելեսի երկաթգծի շրջանում կարելի է հանդիպել Հարվարդի համալսարանի նախկին դասախոսներից շատերին։ Նրանք ոստիկանությունից թաքնվող փախստականներ են, որոնց համենայն դեպս հաջողվել է փրկվել։ Նրանք շատ չեն, եւ, ինչպես երեւում է, կառավարությունն այնքան վտանգավոր չի համարում, որ շարունակի որոնումները։ Որոշ ժամանակ կարող եք թաքնվել նրանց մոտ, իսկ հետո ջանացեք փնտրել—գտնել ինձ Սեն—Լուիսում։ Ես այնտեղ կմեկնեմ այսօր առավոտյան, ժամը հինգի ավտոբուսով, ուզում եմ հանդիպել ծեր տպագրիչին։ Տեսնո՞ւմ եք, ես էլ վերջապես գործի եմ անցնում։ Ձեր փողերը բարի գործի կծառայեն։ Շնորհակալ եմ, Մոնթագ, եւ աստված ձեզ պահապան։ Գուցե կուզենայի՞ք մի քանի րոպե պառկել։
Մոնթագը վիսկի շաղ տվեց ճամպրուկի վրա։
— Ամենեւին պետք չէ, որ շունը միանգամից երկու հոտն էլ առնի։ Կարելի՞ է՝ հետս վերցնեմ վիսկիի մնացորդը։ Ինձ դեռ պետք կգա; կգա։ Օ՜, տեր աստված, հույս ունեմ, որ մեր ջանքերն ապարդյուն չեն…
Նրանք կրկին միմյանց ձեռք սեղմեցին եւ, արդեն դեպի դուռն ուղղվելով, մի անգամ էլ նայեցին հեռուստացույցին։ Շունը հետքով շարժվում էր դանդաղ, անաղմուկ, հոտոտելով գիշերային քամին։ Հեռուստախցիկներով ուղղաթիռները պտտվում էին նրա վերեւում։ Շունը մտավ առաջին նրբանցքը։
— Տեսնո՞ւմ եք,— շշնջաց Գրենջըրը։— Այժմ կհայտնվեք «դոլք», ա՛յ այնտեղ, փողոցի ծայրում։ Բայց դա կլինի կանխորոշված զոհը։ Տեսեք, թե ինչպես է խցիկը վարում նկարահանումը։ Տպավորիչ տեսարան է։ Տագնապալի սպասում։ Հեռանկարում փողոցն է։ Այժմ մի խեղճ մարդ դուրս կգա զբոսայգի։ Որեւէ տարօրինակ, հազվագյուտ մարդ։ Չկարծեք, թե ոստիկանությունը չգիտի այդպիսիների սովորությունները, որոնք սիրում են զբոսնել լուսաբացին, հենց այնպես, առանց պատճառի կամ էլ՝ տառապում են անքնությամբ։ Ոստիկանությունը ամիսներ, տարիներ շարունակ հետեւում է նրանց։ Երբեք չես իմանա՝ երբ եւ ինչպես կարող են պետք գալ։ Իսկ այսօր, պարզվում է, շատ տեղին է։ Այսօր պարզապես փրկում է վիճակը։ Օ՜, տեր աստված։ Նայեցեք։
Խարույկի մոտ նստած մարդիկ քիչ առաջ թեքվեցին;թեքվեցին։
Էկրանին հայտնվեց փողոցի անկյունից շրջվող մի մարդ։ Հանկարծ օբյեկտիվի մեջ ներխուժեց մեխանիկական շունը։ Ուղղաթիռներից փողոցը լուսավորեցին տասնյակ լուսարձակներով ու մարդուն առան լույսի պայծառ սյուներից կազմված վանդակի մեջ։
— Այո՛։ Հարրիս անունով մարդը, որ ապրում է Յանգսթաունում։
— Մոնթագ,— Գրենջըրը ամուր բռնեց Նրա ուսից։— Զգույշ Եղեք։ եղեք։ Պահպանեցեք ձեզ։ Եթե Հարրիսի հետ որեւէ բան պատահի, դո՛ւք կլինեք Ժողովողի Գիրքը։ Տեսնո՞ւմ եք, վերջին պահին ինչպիսի կարեւոր մարդ հասցրիք դառնալ։
— Բայց ես լրիվ մոռացել եմ։
Մարդիկ պառկել եւ ափ նետված ձկների նման ջղածգորեն կուլ էին տալիս օդը։ Նրանք կառչել էին հողից, ինչպես երեխան է բնազդաբար կառչում ծանոթ իրերից։ Հոգ չէ, թե որքան սառը եւ մեռած էր այն, հոգ չէ, թե ինչ էր պատահել կամ ինչ էր լինելու հետո։ Մատները մխրճած հողի մեջ, լայն բացված բերաններով՝ մարդիկ գոռում էին, որպեսզի պայթյունների դղրդյունից պաշտպանեն թմբկաթաղանթները, որպեսզի չթողնեն մթագնվի բանականությունը։ Մոնթագը նույնպես գոռում էր նրանց հետ, ողջ ուժով դիմադրում դեմքին խփող քամուն, որ ծվատում էր նրանց շրթունքները եւ արյուն հանում քթերից։
Մոնթագը պառկած տեսնում էր, թե ինչպես կամաց—կամաց նստում էր փոշու թանձր ամպը, միաժամանակ մեծ լռություն էր իջնում երկրին։ Եվ նրան թվում էր, թե ինքը տեսնում է փոշու ամեն մի հատիկը, խոտի ամեն մի ցողունը, լսում է ամեն մի շրշյունը, ճիչ ու շշունջ, որը ծնվում էին այդ նոր աշխարհում։ Փոշու հետ լռություն էր իջնում հողին, նաեւ հանդարտություն՝ այնքան հարկավոր նրանց, որպեսզի իրենց շուրջը նայեին, ուշադիր լսեին, խորհեին, մտքով ու զգացմունքով ըմբռնեին նոր օրվա իրականությունը։ Մոնթագը նայեց գետին։ Գուցե մենք շարժվենք ափի՞ երկայնքով։ Նայեց հին երկաթգծին։ Կամ այս ճանապարհով։ Իսկ Եթե եթե գնանք մայրուղիներով, թերեւս ժամանակ ունենանք զննելու մեր շրջապատն ու մտապահելու, հիշելու։ Եվ երբեւէ, ավելի ուշ, երբ մեր տեսածը կմնա մեր մեջ, այն նորից կերեւա մեր խոսքերում եւ գործերում։ Շատ բան խեղաթյուրված կլինի, բայց զգալի մասը կլինի այնպիսին, ինչպես իրականում։ Իսկ հիմա մենք սկսում ենք մեր ճանապարհը։ Կքայլենք եւ կդիտենք աշխարհը։ Կտեսնենք՝ ինչպես է ապրում, խոսում, գործում, ինչ տեսք ունի։ Եվ թեպետ ինչ որ տեսնում եմ, չի լինի իմը, բայց երբեւէ կձուլվի ինձ եւ կդառնա իմ եսը։ Նայիր շուրջդ, նայիր աշխարհին, որ փռված է քո առջեւ։ Միայն այն ժամանակ կարող ես դիպչել նրան, երբ նա կթափանցի քո ներսը, կմտնի արյանդ մեջ եւ օրվա ընթացքում հազար անգամ շրջանառություն կկատարի քո երակներում։ Ես այնքան ամուր կբռնեմ նրան, որ այլեւս չի փախչի ինձանից։ Երբեւէ ամբողջովին կլինի իմ ձեռքերում։ Առայժմ մի կերպ հպվել եմ նրան մատով։ Եվ դա լոկ սկիզբն է։
Քամին հանդարտվեց։
Վստահելի
1396
edits